Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 մայիսի 1999 թվական թիվ 28

 

21. «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և Պեռնո Ռիկար ընկերության միջև կնքված «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնման իրավունքի պայմանագրի` «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի օր է համարվում ցանկացած օր մինչև 1999 թվականի հունիսի 30-ը Երևանի ժամանակով ժամը 24:00-ը կամ մինչև վերը նշված օրը Պեռնո Ռիկար ընկերության կողմից բաժնետոմսերի գնման մասին պաշտոնական ծանուցում ուղարկվելուց ոչ շուտ, քան 3 օր և ոչ ուշ, քան 20 օր հետո կողմերը պետք է կնքեն բաժնետոմսերի վաճառքի պայմանագիր, որի նախապես ստորագրված նախագիծն ընդգրկված է 1998 թվականի հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ու Պեռնո Ռիկար ընկերության միջև կնքված պայմանագրերի փաթեթում և գործարքն ավարտելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մինչև 1999 թվականի մայիսի 24-ը գրավոր հավաստել Պեռնո Ռիկար ընկերությանը «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը օտարման որևէ գործարքի բացակայության մասին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մինչև 1999 թվականի մայիսի 24-ը`

ա) գրավոր հավաստել Պեռնո Ռիկար ընկերությանը բաժնետոմսերի գրավադրման որևէ գործարքի բացակայության մասին.

բ) ապահովել «երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից գրավոր հավաստումը Պեռնո Ռիկար ընկերությանը բաժնետոմսերի ռեեստրում բաժնետոմսերի օտարման և գրավադրման որևէ գործարքի գրանցման բացակայության մասին:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` մինչև 1999 թվականի մայիսի 24-ը`

ա) Պեռնո Ռիկար ընկերությանը տրամադրել տեղեկանք «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի և տեղաբաշխված բաժնետոմսերի թվի մասին.

բ) գրավոր հավաստել Պեռնո Ռիկար ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 4-ի «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկության վերակառուցման մասին» N 340 որոշմամբ վերակազմակերպված «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի հետագա նվազեցում գրանցված չլինելու մասին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.1999
N 28
Արձանագրային որոշում