110.0020.210313
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 03 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013093
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 հունվարի 2013 թվականի N 20-Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2201 «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ՀԱՄԱԼԻՐՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՑԱՆՑԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿ-ԷԼԵԿՏՐՈՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1039-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԻՆՏԵԳՐԱԼԱՅԻՆ ՍԽԵՄԱՆԵՐ ԵՎ ԱՆԱԼՈԳԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ» |
|_____________________________________________________________________|
|136|Մոդուլի |ՀՄՑ 5-12-012 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|137|Մոդուլի |Մոդուլի նպատակն է սովորողների մոտ ձևավորել |
| |նպատակը |գիտելիքներ հաշվողական համակարգերի էլեկտրական և |
| | |էլեկտրոնային հանգույցներում օգտագործվող |
| | |ինտեգրալային սխեմաների կիրառությունների, |
| | |պատրաստման տեխնոլոգիայի, անալոգային սարքերի |
| | |շահագործման բնութագրերի վերաբերյալ, ինչպես նաև |
| | |նրանց մոտ ձևավորել կարողություններ` վերլուծելու |
| | |դրանց տիպերը ու կիրառելու թվային և անալոգային |
| | |էլեկտրոնային շղթաներում: |
|___|_____________|___________________________________________________|
|138|Մոդուլի |54 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|139|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-011 |
| | |«Էլեկտրոնային տեխնիկա» մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|140|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|141|ՈՒսումնա- |Ներկայացնել փոքր, միջին, մեծ և միկրոպրոցեսորային |
| |ռության |ինտերգրալային սխեմաների տիպերը, նրանց պատրաստման |
| |արդյունք 1 |մեթոդները և ֆունկցիոնալ տարատեսակները: |
|___|_____________|___________________________________________________|
|142|Կատարման |1) ներկայացնում է միկրոպրոցեսորային |
| |չափանիշներ |ինտերգրալային սխեմաները, նրանց դասակարգումը, |
| | |ինտեգրալային տարրերը և կոմպոնենտները, շերտավոր |
| | |դիմադրության, կոնդեսատորի, դիոդի և տրազիստորի |
| | |նստեցումը թաղանթի վրա, |
| | |2) ներկայացնում է էպիտաքսիայի, օքսիդացման, |
| | |լեգեման և նստեցման մեթոդները, թաղանթի հարթեցման |
| | |քայքայման մեթոդը, |
| | |3) ներկայացնում է ֆոտոմոդելավորում, |
| | |լիտոգրաֆիա, ֆոտոռեզիստ նյութերի տեսակները, |
| | |ֆոտոդիմակը և նրա կառուցվածքը, կաղապարման |
| | |տեսակները, |
| | |4) ներկայացնում է միկրոսխեմաների ֆունկցիոնալ |
| | |տարատեսակները, թվային անալոգային ձևափոխիչ սարքերի |
| | |նմանությունը և տարբերությունը: |
|___|_____________|___________________________________________________|
|143|ՈՒսումնա- |Ներկայացնել անալոգային էլեկտրոնիկայի դերը, |
| |ռության |տրանզիստորային փոխանջատիչ սխեմաների կառուցման |
| |արդյունք 2 |սկզբունքները, աշխատանքի սկզբունքը և միացման |
| | |ձևերը: |
|___|_____________|___________________________________________________|
|144|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում անալոգային էլեկտրոնային |
| |չափանիշներ |սարքերի նշանակությունը և տիպերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում տրանզիստորային |
| | |փոխանջատիչ շղթաների կառուցման սկզբունքները, |
| | |3) ճիշտ է բացատրում տրանզիստորային |
| | |ուժեղացուցիչի դերը, նշանակությունը կիրառման ձևերը |
| | |և բնութագրող պարամետրերը, |
| | |4) ճիշտ է վերլուծում ջերամաստիճանային խախտման |
| | |վերացման մեթոդները: |
| | |5) ճիշտ է ներկայացնում տատանողական կոնտուրով |
| | |ուժեղացուցիչները, |
| | |6) ճիշտ է ներկայացնում բազմակասկադ |
| | |ուժեղացուցիչների տեսակները` նախնական միջանկյալ և |
| | |վերջնական, միջանկյալ կասկադի համաձայնեցման երեք |
| | |մեթոդները, ուժեղացման գործակիցը, |
| | |7) ճիշտ է պատկերում բացասական հետադարձ կապով |
| | |ուժեղացուցիչի կառուցվածքային սխեման, |
| | |8) ճիշտ է պատկերում ընդհանուր էմիտրով, |
| | |ընդհանուր կոլեկտորով և ընդհանուր բազայով |
| | |տրանզիստորների միացման սխեմաները: |
|___|_____________|___________________________________________________|
|145|ՈՒսումնա- |Կարողանալ օգտագործել էլեկտրոնային սարքերի |
| |ռության |նախագծման և սխեմաների փորձարկման համար նախատեսված |
| |արդյունք 3 |ծրագրային փաթեթը և ծրագրի միջավայրում կառուցել |
| | |տրանզիստորային ուժեղացուցիչներ, փորձարկել, |
| | |վերացնել միացումների մեջ թույլ տրված սխալները և |
| | |դուրս բերել ելքային բնութագրերը: |
|___|_____________|___________________________________________________|
|146|Կատարման |1) ճիշտ է կառուցում տրանզիստորային |
| |չափանիշներ |ուժեղացուցիչի սխեման, ստուգում |
| | |աշխատունակությունը, վերացնում հայտնաբերված |
| | |սխալները և դուրս բերում ելքային բնութագիրը, |
| | |2) հավաքում է ընդհանուր էմիտրով ուժեղացուցիչի |
| | |սխեման, կատարում չափումներ և դուրս բերում ելքային |
| | |բնութագիրը, |
| | |3) ճիշտ է կատարում ծրագրային փաթեթի միջավայրում |
| | |տրված սխեմայի տարրերի ընտրությունը, անհրաժեշտ |
| | |միացումները և աշխատունակության ստուգումը, |
| | |4) պահպանում է աշխատանքի անվտանգության |
| | |կանոնները: |
|___|_____________|___________________________________________________|
|147|ՈՒսումնա- |Կարողանալ ներկայացնել ինտեգրալային սխեմաների |
| |ռության |հիմքով ուժեղացուցիչների տիպերը, դերը, օգտագործման |
| |արդյունք 4 |տեղը, սկզբունքային սխեմաները, աշխատանքի |
| | |սկզբունքը, բնութագրող պարամետրերը և ելքային |
| | |ազդանշանների ձևերը |
|___|_____________|___________________________________________________|
|148|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ինտեգրալային սխեմաների |
| |չափանիշներ |հիմքով ուժեղացուցիչների տիպերը, դերը և |
| | |օգտագործման տեղը, |
| | |2) ճիշտ է բացատրում հաստատուն հոսանքի |
| | |ուժեղացուցիչների աշխատանքի սկզբունքը, տիպերը, |
| | |դրանց տարբերությունները, |
| | |3) ճիշտ է պատկերում պարզագույն հաստատուն |
| | |հոսանքի ուժեղացուցիչի սխեման, |
| | |4) ճիշտ է պատկերում հաստատուն հոսանքի |
| | |դիֆերենցիալ ուժեղացուցիչի սխեման, |
| | |5) ճիշտ է պատկերում սինֆազային ազդանշանի |
| | |թուլացման մեծ գործակցով դիֆերենցիալ ուժեղացուցիչի |
| | |սխեման, |
| | |6) ճիշտ է բացատրում ընդհատիչով հաստատուն |
| | |հոսանքի ուժեղացուցիչի սկզբունքային սխեման, |
| | |ելքային ազդանշանների ձևերը, |
| | |7) ճիշտ է ներկայացնում օպերացիոն |
| | |ուժեղացուցիչների տիպերը, նրանց օգտագործման |
| | |բնագավառները, կառուցվածքը, պայմանական |
| | |նշանակումները և սերիաները, |
| | |8) ճիշտ է ներկայացնում ինվերտորի սխեման, |
| | |ուժեղացման գործակիցը, աշխատանքի սկզբունքը, |
| | |9) ճիշտ է ներկայացնում գումարող |
| | |ուժեղացուցիչների կառուցվածքը, գումարող |
| | |միացումները, հոսանքի և լարման 0-ի բերումը, |
| | |10) ճիշտ է ներկայացնում չինվերտող օպերացիոն |
| | |ուժեղացուցիչների տարբեր միացումներով սխեմաները` |
| | |հիմնական սխեման, փոփոխական հոսանքի ուժեղացուցիչը, |
| | |11) ճիշտ է ներկայացնում կոմպենսացիոն հետադարձ |
| | |կապով փոփոխական հոսանքի ուժեղացուցիչը, |
| | |12) ճիշտ է ներկայացնում օպերացիոն |
| | |ուժեղացուցիչների հիմքով ինտեգրատորի պարզեցված |
| | |սխեման, փոխանջատման իրական սխեման, որն իրագործում |
| | |է 0-ի բերում և գործարկում է ինտեգրացման |
| | |գործընթացը, |
| | |13) ճիշտ է ներկայացնում օպերացիոն |
| | |ուժեղացուցիչների հիմքով դիֆերենցատորի պարզեցված |
| | |սխեման, իրական սխեման և հաճախականային բնութագիրը, |
| | |14) ճիշտ է ներկայացնում օպերացիոն |
| | |ուժեղացուցիչների հիմքով զտիչները, նրանց դերը |
| | |էլեկտրոնային սխեմաներում և 4 հիմնական տիպերը և |
| | |նրանց հաճախականային բնութագրերը, |
| | |15) ճիշտ է կառուցում օպերացիոն ուժեղացուցիչի |
| | |հիմքով գումարիչի սխեման և բացատրում է դրա |
| | |աշխատանքը, |
| | |16) ճիշտ է ստուգում միացումները և պահպանում |
| | |աշխատանքի անվտանգության կանոնները: |
|___|_____________|___________________________________________________|
|149|ՈՒսումնա- |Ներկայացնել կոմպարատորի աշխատանքի սկզբունքը, |
| |ռության |դերը, նշանակությունը և բնութագրող պարամետրերը: |
| |արդյունք 4 | |
|___|_____________|___________________________________________________|
|150|Կատարման |1) ներկայացնում է կոմպարատորի դերը որպես |
| |չափանիշներ |անալոգային սարք, բացատրում է նրա կառուցվածքը և |
| | |էլեկտրական սխեման, |
| | |2) բացատրում է կոմպարատորի աշխատանքի սկզբունքը |
| | |և ջերմաստիճանային խախտման վերացման ձևերը, |
| | |3) ներկայացնում է կոմպարատորի բնութագրող |
| | |պարամետրերը և սերիան: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ |
| ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» |
|_____________________________________________________________________|
|151|Մոդուլի |ՀՄՑ 5-12-013 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|152|Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողների մոտ ձևավորելու |
| |նպատակը |գիտելիքներ չափագիտության հիմնական |
| | |հասկացությունների, էլեկտրատեխնիկայում և |
| | |էլեկտրոնային տեխնիկայում օգտագործվող էլեկտրաչափիչ |
| | |սարքերի տեսակների ու նրանց աշխատանքի սկզբունքի, |
| | |չափման մեթոդների, չափվող մեծությունների ու |
| | |սխալների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել |
| | |կարողություններ էլեկտրաչափիչ սարքերով չափումներ |
| | |կատարելու կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|153|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|154|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-009 |
| | |«Հաստատուն հոսանքի շղթաներ» և ՀՄՑ 5-12-010 |
| | |«Փոփոխական հոսանքի շղթաներ» մոդուլները: |
|___|_____________|___________________________________________________|
|155|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|156|ՈՒսումնառու- |Ներկայացնել չափագիտության հիմնական տարրերը և |
| |թյան |դասակարգել չափիչ սարքերը, ներկայացնել չափման |
| |արդյունք 1 |միջոցները, չափման մեթոդները, չափման, անալոգային |
| | |չափիչ սարքերը, նրանց չափման սխալները և պայմանական |
| | |նշանակումները |
|___|_____________|___________________________________________________|
|157|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում չափագիտության |
| |չափանիշներ |հիմունքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում չափման միջոցները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում չափման մեթոդները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում չափման սխալները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում անալոգային չափիչ սարքերի |
| | |տեսակները և պայմանական նշանակումները: |
|___|_____________|___________________________________________________|
|158|ՈՒսումնա- |Կատարել հաստատուն և փոփոխական լարումների, |
| |ռության |հոսանքների չափումներ ունիվերսալ չափիչ սարքերով |
| |արդյունք 2 |(մուլտիմետրեր), ներկայացնել գեներատորները, նրանց |
| | |տեսակները և նշանակությունը չափիչ տեխնիկայում |
|___|_____________|___________________________________________________|
|159|Կատարման |1) կատարում է չափումներ տարբեր տեսակի |
| |չափանիշներ |ամպերմետրերով և վոլտմետրերով, |
| | |2) կատարում է չափումներ ունիվերսալ սարքի |
| | |(մուլտիմետրի) միջոցով, |
| | |3) ներկայացնում է գեներատորների աշխատանքը, |
| | |նրանց տեսակները և նշանակությունը չափիչ |
| | |տեխնիկայում: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԱՐԱՄԵՏՐԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|160|Մոդուլի |ՀՄՑ 5-12-014 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|161|Մոդուլի |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հաստատուն |
| |նպատակը |և փոփոխական հոսանքի շղթաներում լարման, հոսանքի, |
| | |հզորության, էներգիայի չափումներ իրականացնելու |
| | |մեթոդների և եղանակների վերաբերյալ գիտելիքներ, |
| | |ինչպես նաև էլեկտրական մեթոդներով ոչ էլեկտրական |
| | |մեծությունների չափումներ կատարելու |
| | |կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|162|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|163|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-013 |
| | |«էլեկտրաչափիչ սարքերի կիրառում և չափումների |
| | |կազմակերպում» մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|164|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|165|ՈՒսումնա- |Ներկայացնել օսցիլոգրաֆների տեսակները, չափման |
| |ռության |հնարավորությունները և կատարել լարման, |
| |արդյունք 1 |ամպլիտուդային արժեքի, պարբերության, |
| | |հաճախականության չափումը |
|___|_____________|___________________________________________________|
|166|Կատարման |1) ներկայացնում է օսցիլոգրաֆների |
| |չափանիշներ |նշանակությունը, կառուցվածքը և օգտագործման |
| | |նպատակները, |
| | |2) ներկայացնում է օսցիլոգրաֆների տեսակները, |
| | |աշխատանքը և չափման հնարավորությունները, |
| | |3) կատարում է լարման, ամպլիտուդային արժեքի, |
| | |պարբերության, հաճախականության չափումը: |
|___|_____________|___________________________________________________|
|167|ՈՒսումնա- |Կատարել կամրջակային և ռեզոնանսային մեթոդներով |
| |ռության |շղթաներում պարամետրերի, կիսահաղորդչային սարքերի և |
| |արդյունք 2 |ինտեգրալային միկրոսխեմաների պարամետրերի չափումներ |
|___|_____________|___________________________________________________|
|168|Կատարման |1) կատարում է կամրջակային և ռեզոնանսային |
| |չափանիշներ |մեթոդներով պարամետրերի չափումը, |
| | |2) կարողանում է չափել կիսահաղորդչային և |
| | |ինտեգրալային միկրոսխեմաների պարամետրերը, |
| | |3) պահպանում է անվտանգության տեխնիկայի |
| | |կանոնները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՏԱՐՐԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|169|Մոդուլի |ՀՄՑ 5-12-015 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|170|Մոդուլի |Այս մոդուլը նախատեսված է ուսանողների մոտ |
| |նպատակը |ձևավորելու գիտելիքներ ավտոմատ ղեկավարման |
| | |համակարգերում օգտագործվող ավտոմատիկայի և |
| | |հեռուստամեխանիկայի տարրերի ու համակարգերի |
| | |վերաբերյալ: |
|___|_____________|___________________________________________________|
|171|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|172|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-012 |
| | |«Ինտեգրալային սխեմաներ և անալոգային սարքեր» |
| | |մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|173|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|174|ՈՒսումնա- |Ներկայացնել ավտոմատիկայի էլեմենտների |
| |ռության |նշանակությունը, բնութագիրը, կառուցվածքը և |
| |արդյունք 1 |կիրառման բնագավառները: |
|___|_____________|___________________________________________________|
|175|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում տվիչների տեսակները, |
| |չափանիշներ |բնութագրերը, կառուցվածքները, միացման սխեմաները և |
| | |նշանակությունը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կայունացուցիչների |
| | |տեսակները, բնութագրերը, կառուցվածքները, միացման |
| | |սխեմաները, նշանակությունը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ուժեղացուցիչների |
| | |տեսակները, բնութագրերը, կառուցվածքները, միացման |
| | |սխեմաները, նշանակությունը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ռելեների տեսակները, |
| | |բնութագրերը, կառուցվածքները, միացման սխեմաները, |
| | |նշանակությունը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում փոխանջատիչ |
| | |սարքավորումների և շարժիչների տեսակները, |
| | |բնութագրերը, կառուցվածքները, միացման սխեմաները, |
| | |նշանակությունը: |
|___|_____________|___________________________________________________|
|176|ՈՒսումնա- |Ներկայացնել ավտոմատ ղեկավարման համակարգերի |
| |ռության |կառուցվածքային սխեմաները, դրանց դերն ու |
| |արդյունք 2 |նշանակությունը, կիրառման բնագավառները |
|___|_____________|___________________________________________________|
|177|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ավտոմատ չափման և |
| |չափանիշներ |ազդանշանային համակարգերի տեսակները, բլոկ-սխեմաները,|
| | |կառուցվածքային սխեմաները, նշանակությունը և |
| | |կիրառման բնագավառները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ավտոմատ ղեկավարման |
| | |համակարգի բլոկ-սխեման, դրանում եղած օղակների |
| | |տեսակները, դրանց միացման ձևերը, փոխանցման |
| | |ֆունկցիան, կայունության չափանիշները, |
| | |3) ճիշտ է կատարում պրակտիկ աշխատանք ԱՂՀ |
| | |կայունության որոշման վերաբերյալ, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ավտոմատ հետևող |
| | |համակարգերի տեսակները, նշանակությունը, կիրառման |
| | |բնագավառները, |
| | |5) ճիշտ է կատարում լաբորատոր աշխատանք հետևող |
| | |համակարգերի ուսումնասիրման վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ, |
| ԱԼԳՈՐԻԹՄԱԿԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» |
|_____________________________________________________________________|
|178|Մոդուլի |ՀՄՑ 5-12-016 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|179|Մոդուլի |Այս մոդուլը նախատեսված է ուսանողների մոտ |
| |նպատակը |ձևավորելու գիտելիքներ հաշվողական տեխնիկայի |
| | |զարգացման փուլերի, էլեկտրոնային հաշվողական |
| | |մեքենաների ֆունկցիոնալ և կառուցվածքային |
| | |կազմակերպման, ընդհանուր կառուցվածքի, |
| | |մաթեմատիկական (թվաբանական), ալգորիթմական և |
| | |ծրագրային կազմակերպման վերաբերյալ: |
|___|_____________|___________________________________________________|
|180|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|181|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական |
| |պահանջները |մասնագիտական գիտելիքներ պետք չեն |
|___|_____________|___________________________________________________|
|182|Մոդուլի | Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|183|ՈՒսումնա- |Ներկայացնել հաշվողական տեխնիկայի զարգացման |
| |ռության |պատմությունը, ժամանակակից համակարգիչների |
| |արդյունք 1 |օգտագործման բնագավառները, հիմնական պարամետրերը և |
| | |ընդհանուր կառուցվածքը, էլեկտրոնային հաշվողական |
| | |տեխնիկայի մաթեմատիկական հիմունքները և կատարել |
| | |տարբեր հաշվային հիմքեր ունեցող հաշվողական |
| | |համակարգերով մեկից մյուսին փոխանցման, մեքենայական |
| | |և մոդիֆիկացված կոդերով գործողություններ, ինչպես |
| | |նաև թվաբանական գործողություններ ֆիքսված և սահող |
| | |ստորակետով թվերի հետ |
|___|_____________|___________________________________________________|
|184|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում հաշվողական տեխնիկայի |
| |չափանիշներ |զարգացման պատմությունը, ընդհանուր կառուցվածքը և |
| | |պարամետրերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում դիրքային, ոչ դիրքային, |
| | |տարբեր հաշվային հիմքերով հաշվողական համակարգերը, |
| | |թվերի փոխանցումը տարբեր հաշվողական համակարգերի |
| | |միջև, մեքենայական, մոդիֆիկացված ASCII և 2-10- |
| | |ական կոդերը, |
| | |3) կատարում է գործողություններ մեքենայական, |
| | |մոդիֆիկացված, ASCII և 2-10-ական կոդերի, ֆիքսված և |
| | |սահող ստորակետով թվերի հետ: |
|___|_____________|___________________________________________________|
|185|ՈՒսումնա- |Ներկայացնել ալգորիթմի հասկացությունը, ներկայացման |
| |ռության |եղանակները, հատկությունները, տիպերը, կառուցման |
| |արդյունք 2 |ընդհանուր սկզբունքները, ծրագրավորման լեզուների |
| | |դասակարգումը և կարողանա կառուցել գծային, |
| | |ճյուղավորված և ցիկլիկ ալգորիթմներ |
|___|_____________|___________________________________________________|
|186|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ալգորիթմի |
| |չափանիշներ |հասկացությունը, ներկայացման եղանակները, |
| | |հատկությունները, տիպերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ալգորիթմի կառուցման |
| | |ընդհանուր սկզբունքները, ծրագրավորման լեզուների |
| | |դասակարգումը, |
| | |3) կարողանում է կառուցել տարբեր խնդիրների |
| | |լուծման ալգորիթմները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՇՎԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ |
| ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|187|Մոդուլի |ՀՄՑ 5-12-017 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|188|Մոդուլի |Այս մոդուլը նախատեսված է ուսանողների մոտ |
| |նպատակը |ձևավորելու գիտելիքներ բազմությունների տեսության |
| | |տարրերի, տրամաբանական հանրահաշվի հիմունքների, |
| | |տրամաբանական ֆունկցիաների ներկայացման ձևերի, |
| | |տրամաբանական էլեմենտների, սխեմաների, ինֆորմացիայի |
| | |հաղորդման ժամանակակից ուղիների, ազդանշանների |
| | |տեսակների, սպեկտրալ ժամանակային դիագրամների, |
| | |անալոգային և իմպուլսային մոդուլյացիաների, |
| | |տվյալների հաղորդման և ընդունման աղմկակայունության |
| | |բարձրացման մեթոդների մասին և տրամաբանական |
| | |հանրահաշվի օրենքների կիրառմամբ տրամաբանական |
| | |արտահայտությունների ձևափոխման, աղյուսակային |
| | |եղանակով տրված ֆունկցիան նորմալ կատարյալ |
| | |դիզյունկտիվ և կոնյունկտիվ ձևերով ներկայացնելու, |
| | |կոմբինացիոն սխեմաների անալիզի և սինթեզի խնդիրներ |
| | |լուծելու, ինչպես նաև ինֆորմացիայի հաղորդման |
| | |ժամանակային սպեկտրալ դիագրամները կառուցելու |
| | |կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|189|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|190|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-016 |
| | |«Էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական, |
| | |ալգորիթմական և ծրագրային կազմակերպումը» մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|191|Մոդուլի | Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|192|ՈՒսումնա- |Ներկայացնել բազմությունների տեսության հիմնական |
| |ռության |հասկացողությունները և դրանց կապը տրամաբանական |
| |արդյունք 1 |գործողությունների հետ, կատարել գործողություններ |
| | |բազմությունների հետ, ներկայացնել տրամաբանական |
| | |հանրահաշվի ֆունկցիայի հասկացողությունը, |
| | |ֆունկցիաների հիմնական դասերը, տրամաբանական |
| | |ֆունկցիաների ներկայացման նորմալ կատարյալ |
| | |դիզյունկտիվ և կոնյունկտիվ ձևերը, տրամաբանական |
| | |բանաձևերը և տրամաբանական գործողությունները, |
| | |տրամաբանական տարրերը: |
|___|_____________|___________________________________________________|
|193|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում բազմությունների |
| |չափանիշներ |տեսությունը, տրամաբանական ֆունկցիաների տեսակները, |
| | |տրամաբանական տարրերը, դրանց պայմանական |
| | |նշանակումները, |
| | |2) կարողանում է կատարել տրամաբանական |
| | |ֆունկցիաների մինիմիզացում տրամաբանական հանրահաշվի |
| | |հիմնական օրենքների կիրառմամբ, |
| | |3) ճիշտ է ներկայացնում տրամաբանական |
| | |ֆունկցիաների ներկայացման նորմալ կատարյալ |
| | |դիզյունկտիվ և կոնյունկտիվ եղանակները, |
| | |4) կարողանում է աղյուսակային եղանակով տրված |
| | |ֆունկցիան ներկայացնել նորմալ կատարյալ դիզյունկտիվ |
| | |և կոնյունկտիվ ձևերով: |
|___|_____________|___________________________________________________|
|194|ՈՒսումնա- |Ներկայացնել կոմբինացիոն սխեմաների հետազոտման և |
| |ռության |սինթեզման կարգը, անալիզի ենթարկել տրված |
| |արդյունք 2 |կոմբինացիոն սխեման և կառուցել տրված տրամաբանական |
| | |ֆունկցիան իրագործող կոմբինացիոն սխեման: |
|___|_____________|___________________________________________________|
|195|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում կոմբինացիոն սխեմաների |
| |չափանիշներ |անալիզի խնդիրը, |
| | |2) կարողանում է լուծել կոմբինացիոն սխեմաների |
| | |անալիզի խնդիրը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում կոմբինացիոն սխեմաների |
| | |սինթեզի խնդիրը, |
| | |4) կարողանում է լուծել կոմբինացիոն սխեմաների |
| | |սինթեզի խնդիրը: |
|___|_____________|___________________________________________________|
|196|ՈՒսումնա- |Ներկայացնել ինֆորմացիայի հաղորդման ուղիների և |
| |ռության |ազդանշանների տեսակները, ժամանակային սպեկտրալ |
| |արդյունք 3 |դիագրամները, հաղորդման և ընդունման |
| | |աղմկակայունության բարձրացման մեթոդները և |
| | |կարողանալ կառուցել ինֆորմացիայի հաղորդման |
| | |ժամանակային սպեկտրալ դիագրամներ |
|___|_____________|___________________________________________________|
|197|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ինֆորմացիայի հաղորդման |
| |չափանիշներ |ուղիների և ազդանշանների տիպերը, ժամանակային |
| | |սպեկտրալ դիագրամները, |
| | |2) կարողանում է կառուցել ինֆորմացիայի հաղորդման |
| | |ժամանակային սպեկտրալ դիագրամները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ինֆորմացիայի հաղորդման և |
| | |ընդունման աղմկակայունության բարձրացման մեթոդները |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՓՈԽԱՆՋԱՏՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ |
| ՏՐԻԳԵՐՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|198|Մոդուլի |ՀՄՑ 5-12-018 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|199|Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել |
| |նպատակը |գիտելիքներ տրամաբանական սխեմաների նախագծման ու |
| | |անալիզի վերաբերյալ, ուսումնասիրելով տրամաբանական |
| | |փոխանջատման ֆունկցիաները, նրանց գրաֆիկական, |
| | |կոնտակտային և էլեկտրոնային նշանակումները, |
| | |տրամաբանական լրիվ համակարգերը, ինչպես նաև |
| | |զարգացնել տրամաբանական ֆունկցիան տրված բազիսի |
| | |փոխարկելու, տարբեր եղանակներով տրամաբանական |
| | |ֆունկցիան մինիմիզացնելու և տրիգերների աշխատանքի |
| | |սկզբունքը, նրանց ռեժիմները, տեսակները և աշխատանքը |
| | |աղյուսակով ներկայացնելու կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|200|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|201|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք |
| |պահանջները |է նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-017 |
| | |«Տրամաբանական հանրահաշվի և ինֆորմացիայի հաղորդման |
| | |հիմունքները» մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|202|Մոդուլի |Մոդուլի ընդհանուր կատարողականը ուսանողի կողմից |
| |գնահատման |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման |
| |կարգը |չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|203|ՈՒսումնա- |Ներկայացնել տրամաբանական ֆունկցիաների լրիվ |
| |ռության |համակարգերը, հիմնական բազիսները և կարողանա |
| |արդյունք 1 |ցանկացած տրամաբանական ֆունկցիա ներկայացնել տրված |
| | |տրամաբանական էլեմենտի բազիսում և կատարի |
| | |փոխանջատիչային տրամաբանական տարրերի մինիմիզացիա |
| | |տարբեր եղանակներով (Կառնո Վեյչի քարտերով, Բուլյան |
| | |հանրահաշվի օրենքներով) |
|___|_____________|___________________________________________________|
|204|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում փոխանջատիչների |
| |չափանիշներ |պայմանական նշանակումները, աշխատանքը` ներկայացված |
| | |աղյուսակով, կոնտակտային և էլեկտրոնային |
| | |նշանակումները: |
| | |2) ճիշտ է բացատրում հիմնական բազիսները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ցանկացած տրամաբանական |
| | |ֆունկցիա տրված տարրի բազիսում, տրամաբանական |
| | |նախագծում, միկրոսխեմաների տարբեր բազիսներում |
| | |(ՌՏՏ, ԴՏՏ, ՄՕԿ, ԿՄՕԿ) |
| | |4) կատարում է 2 և 3 փոփոխականի տրամաբանական |
| | |ֆունկցիայի մինիմիզացումը Կառնոյի քարտերով, |
| | |5) կատարում է փոփոխականի տրամաբանական |
| | |ֆունկցիայի մինիմիզացումը Կառնոյի քարտերով, |
| | |6) կարողանում է կառուցել կոմբինացիոն սխեմաներ |
| | |ըստ մինիմիզացված տրամաբանական ֆունկցիայի: |
|___|_____________|___________________________________________________|
|205|ՈՒսումնա- |Ներկայացնել տրիգերների սահմանումը, |
| |ռության |նշանակությունը, դասակարգումը, տեսակները, |
| |արդյունք 2 |ներկայացնել տրիգերիների աշխատանքը աղյուսակով և |
| | |գծել տրիգերների տրամաբանական սխեմաներն ու |
| | |գրաֆիկական նշանակումները |
|___|_____________|___________________________________________________|
|206|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում տրիգերների սահմանումը, |
| |չափանիշներ |նշանակությունը, դասակարգումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում տրիգերների տեսակները, |
| | |3) ներկայացնում է տրիգերների աշխատանքը |
| | |աղյուսակով, |
| | |4) գծում է տրիգերների տրամաբանական սխեմաները և |
| | |յուրաքանչյուր տրիգերի գրաֆիկական նշանակումը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹՎԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|207|Մոդուլի |ՀՄՑ 5-12-019 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|208|Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել |
| |նպատակը |գիտելիքներ թվային հաշվիչ մեքենայի հանգույցների` |
| | |ռեգիստրների, վերծանիչների, կոդավորիչների, |
| | |մուլտիպլեքսորների, դեմուլտիպլեքսորների, |
| | |հաշվիչների, գումարիչների աշխատանքի սկզբունքի |
| | |մասին և այդ հանգույցների օգտագործմամբ տարբեր |
| | |տրամաբանական սխեմաներ կառուցելու կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|209|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|210|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք |
| |պահանջները |է նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-018 |
| | |«Տրամաբանական փոխանջատման ֆունկցիաներ և |
| | |տրիգերներ» մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|211|Մոդուլի |Մոդուլի ընդհանուր կատարողականը ուսանողի կողմից |
| |գնահատման |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման |
| |կարգը |չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|212|ՈՒսումնա- |Ներկայացնել ռեգիստրներում ինֆորմացիայի ընդունման, |
| |ռության |հիշման, հաղորդման, տեղաշարժման կարգը, |
| |արդյունք 1 |ուսումնասիրել ռեգիստրի աշխատանքը լաբորատոր ստենդի |
| | |և համակարգչի միջոցով, տալ վերծանիչների, |
| | |ծածկագրիչների սահմանումը, նշանակությունը, կազմել |
| | |ելքային տրամաբանական հավասարումները` կախված |
| | |մուտքային փոփոխականներից, կառուցել տարբեր տիպի |
| | |վերծանիչներ, ներկայացնել մուլտիպլեքսորների և |
| | |դեմուլտիպլեքսորների նշանակությունը, սահմանումը, |
| | |կատարող ֆունկցիան, նրանց աշխատանքը ներկայացնել |
| | |աղյուսակով, կազմել տրամաբանական հավասարումը և |
| | |կառուցել մուլտիպլեքսորի և դեմուլտիպլեքսորի |
| | |տրամաբանական սխեմաները ըստ հավասարումների, |
| | |կատարել նշված բոլոր հանգույցների աշխատանքի |
| | |ուսումնասիրում լաբորատոր ստենդի և համակարգչի |
| | |միջոցով |
|___|_____________|___________________________________________________|
|213|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ռեգիստրների |
| |չափանիշներ |նշանակությունը, տալիս է սահմանումը և դասակարգում |
| | |դրանք, |
| | |2) կատարում է ռեգիստրում ինֆորմացիայի |
| | |ընդունման, հիշման և հաղորդման գործողություն, |
| | |3) կատարում է ինֆորմացիայի տեղաշարժում աջ կամ |
| | |ձախ` անհրաժեշտ կարգերի քանակով, |
| | |4) ճիշտ է ներկայացնում վերծանիչների և |
| | |շիֆրատորների սահմանումը, նրանց կառուցման |
| | |սկզբունքները և աշխատանքը ներկայացնել |
| | |աղյուսակով, |
| | |5) կազմում է նրանց տրամաբանական հավասարումները |
| | |և տրամաբանական սխեմաները, |
| | |6) ճիշտ է ներկայացնում մուտիպլիպլեքսորների և |
| | |դեմուտիպլիպլեքսորների սահմանումը և տիպերը, |
| | |7) կառուցում է մուտիպլիպլեքսորների և |
| | |դեմուտիպլիպլեքսորների տրամաբանական սխեմաները: |
|___|_____________|___________________________________________________|
|214|ՈՒսումնա- |Ներկայացնել հաշվիչների նշանակությունը, դասակարգել |
| |ռության |հաշվիչները, կատարել 2-ական և 10-ական հաշվիչների |
| |արդյունք 2 |աշխատանքի ուսումնասիրում լաբորատոր ստենդի և |
| | |համակարգչի միջոցով |
|___|_____________|___________________________________________________|
|215|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում հաշվիչների |
| |չափանիշներ |նշանակությունը, նրանց դասակարգումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում 2-ական գումարող և հանող |
| | |հաշվիչի աշխատանքը, |
| | |3) կառուցում է տարբեր հաշվման մոդուլներով |
| | |հաշվիչներ: |
|___|_____________|___________________________________________________|
|216|ՈՒսումնա- |Տալ գումարիչի սահմանումը, դասակարգել, ներկայացնել |
| |ռության |կոմբինացիոն և կուտակող գումարիչների աշխատանքի |
| |արդյունք 3 |սկզբունքը, կազմել կոմպարատորի համեմատման |
| | |աղյուսակը և կառուցել նրա տրամաբանական սխեման, |
| | |թվաբանական տրամաբանական սարքի աշխատանքը, սինթեզել |
| | |1 կարգանի գումարիչի և կիսագումարիչի սխեմաները, |
| | |ուսումնասիրել 2-ական և 10-ական կոմբինացիոն և |
| | |կուտակող գումարիչների աշխատանքը ստենդի և |
| | |համակարգչի միջոցով |
|___|_____________|___________________________________________________|
|217|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում գումարիչի |
| |չափանիշներ |նշանակությունը, դասակարգումը, դերը, |
| | |2) կարողանում է սինթեզել 1 կարգանի գումարիչի և |
| | |կիսագումարիչի տրամաբանական սխեմաները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում կոմբինացիոն և կուտակող |
| | |գումարիչների աշխատանքի սկզբունքները, նրանց |
| | |տարբերությունները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում 2-10-ական թվերի |
| | |թվաբանությունը և 10-ական գումարիչի ու կոմպարատորի |
| | |աշխատանքը, |
| | |5) կառուցում է 2-ական և 10-ական գումարիչների |
| | |տրամաբանական սխեմաները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԻՇՈՂ ՍԱՐՔԵՐ, ՁԵՎԱՓՈԽԻՉՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՎՈՂ |
| ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|218|Մոդուլի |ՀՄՑ 5-12-020 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|219|Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել |
| |նպատակը |գիտելիքներ հիշող սարքերի, ձևափոխիչների և |
| | |ծրագրավորվող տրամաբանական հանգույցների |
| | |նշանակության, տեսակների, նրանց հիմնական |
| | |պարամետրերի, աշխատանքի սկզբունքների, |
| | |համակարգիչներում նրանց ունեցած դերի և օգտագործման |
| | |բնագավառների մասին: |
|___|_____________|___________________________________________________|
|220|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|221|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես իմանա ՀՄՑ 5-12-019 «Տրամաբանական |
| | |փոխանջատման ֆունկցիաներ և տրիգերներ» մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|222|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|223|ՈՒսումնա- |Ներկայացնել հիշող սարքերի նշանակությունը, դրանց |
| |ռության |տեսակները, բնութագրումը և դասակարգումը: |
| |արդյունք 1 | |
|___|_____________|___________________________________________________|
|224|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում հիշող սարքերի |
| |չափանիշներ |նշանակությունը, բնութագրումը և նրանց |
| | |դասակարգումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ստատիկ (SRAM) և դինամիկ |
| | |օպերատիվ (DRAM) հիշող սարքերի կառուցվածքը, նրանց |
| | |նշանակությունը, կառուցվածքի տարբերությունները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ստեկային հիշողության |
| | |նշանակությունը և տեսակները |
| | |4) ճիշտ է ներկայացնում ՔԷՇ հիշողությունը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում հաստատուն հիշողությունը |
| | |և նրա տեսակները (ROM, PROM, EPROM, EEPROM): |
|___|_____________|___________________________________________________|
|225|ՈՒսումնա- |Ներկայացնել թվաանալոգային և անալոգաթվային |
| |ռության |ձևափոխիչների տիպերը և աշխատանքի սկզբունքները, |
| |արդյունք 2 |հիմնական պարամետրերը: |
|___|_____________|___________________________________________________|
|226|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում թվաանալոգային |
| |չափանիշներ |ձևափոխիչի տարատեսակները, պարամետրերը և աշխատանքի|
| | |սկզբունքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում անալոգաթվային ձևափոխիչի |
| | |տարատեսակները, պարամետրերը և աշխատանքի |
| | |սկզբունքները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում թվաանալոգային և |
| | |անալոգաթվային ձևափոխիչների սխեմաների միացման |
| | |ձևերը: |
|___|_____________|___________________________________________________|
|227|ՈՒսումնա- |Ներկայացնել ծրագրավորվող տրամաբանական մատրիցները, |
| |ռության |նշանակությունը, օպտիկական էլեկտրոնային տարրերը, |
| |արդյունք 3 |ֆոտոտվիչները, ֆոտոընդունիչները, նրանց աշխատանքը: |
|___|_____________|___________________________________________________|
|228|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում և կառուցում ծրագրավորվող |
| |չափանիշներ |տրամաբանական մատրիցները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ծրագրավորվող |
| | |տրամաբանական միկրոսխեմաները, նրանց տեսակները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում օպտոէլեկտրոնային |
| | |միկրոսխեմաները և նրանց աշխատանքի սկզբունքները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում օպտիկական էլեկտրոնային |
| | |տարրերը և նրանց դերը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում ֆոտոընդունիչները և |
| | |ֆոտոտվիչները: |
|___|_____________|___________________________________________________|
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում