110.0020.210313
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 03 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013093
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 հունվարի 2013 թվականի N 20-Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2201 «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ՀԱՄԱԼԻՐՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՑԱՆՑԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿ-ԷԼԵԿՏՐՈՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1039-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(6-րդ մաս)
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԻԿՐՈՊՐՈՑԵՍՈՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» |
|_____________________________________________________________________|
|342|Մոդուլի |ՀՄՑ 5-12-031 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|343|Մոդուլի |Այս մոդուլը նախատեսված է ուսանողների մոտ |
| |նպատակը |ձևավորելու գիտելիքներ միկրոպրոցեսորային |
| | |համակարգերի, նրա ապարատային և ծրագրային միջոցների |
| | |կառուցվածքային առանձնահատկությունների, |
| | |ժամանակակից միկրոպրոցեսորային համակարգերի |
| | |արտադրողականության բարձրացման մեթոդների, |
| | |մոդուլների և հատուկ ծրագրային համակարգերի |
| | |օգտագործման և կիրառման անհրաժեշտության |
| | |վերաբերյալ, ինչպես նաև ուսանողների մոտ |
| | |զարգացնելու նախագծային աշխատանքներ կատարելու |
| | |կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|344|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|345|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-028 |
| | |«Միկրոպրոցեսորներ», ՀՄՑ 5-12-029 |
| | |«Միկրոկոնտրոլերներ» մոդուլները: |
|___|_____________|___________________________________________________|
|346|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|347|ՈՒսումնա- |Ներկայացնել միկրոպրոցեսորային համակարգերի |
| |ռության |նախագծման ապարատային և ծրագրային միջոցները, |
| |արդյունք 1 |նախագծման փուլերը, միկրոպրոցեսորային համակարգերի |
| | |նախագծման ճշտությունը ստուգող կարգավորվող |
| | |մոդուլների և ծրագրային համակարգերի աշխատանքի |
| | |սկզբունքները, միկրոպրոցեսորային համակարգերում |
| | |տեղեկատվության մշակման և ղեկավարման սկզբունքները |
|___|_____________|___________________________________________________|
|348|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում միկրոպրոցեսորային |
| |չափանիշներ |համակարգերի ապարատային և ծրագրային միջոցները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում միկրոպրոցեսորային |
| | |համակարգերի նախագծման փուլերը և նախագծման վրա |
| | |ազդող գործոնները, |
| | |3) ներկայացնում է միկրոպրոցեսորային համակարգի |
| | |աշխատանքի կազմակերպման ծրագրավորման սկզբունքները: |
|___|_____________|___________________________________________________|
|349|ՈՒսումնա- |Կարողանալ կազմակերպել միկրոպրոցեսորային համակարգ, |
| |ռության |աշխատել միկրոպրոցեսորային համակարգում օգտագործվող |
| |արդյունք 2 |մոդուլների հետ |
|___|_____________|___________________________________________________|
|350|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ընդհատման կոնտրոլերը և |
| |չափանիշներ |հիշողությանը ուղիղ դիմման կոնտրոլերի աշխատանքի |
| | |սկզբունքը, |
| | |2) բացատրում է միջակայքի թայմերի աշխատանքի |
| | |սկզբունքը, |
| | |3) բացատրում է շինային ձևափոխիչների և |
| | |բուֆերային ռեգիստրների աշխատանքի սկզբունքը, |
| | |4) կարողանում է կազմակերպել թայմերների և |
| | |ծրագրավորման ռեժիմները, |
| | |5) ներկայացնում է զուգահեռ և հաջորդական |
| | |կայանների աշխատանքը և ծրագրավորման սկզբունքները: |
|___|_____________|___________________________________________________|
|351|ՈՒսումնա- |Օգտագործել կարգավորվող մոդուլներ |
| |ռության |միկրոպրոցեսորային համակարգի աշխատունակության |
| |արդյունք 3 |ստուգման համար, ինչպես նաև ծրագրեր և ծրագրային |
| | |համակարգեր համակարգչային միջոցներով |
| | |միկրոպրոցեսորային համակարգի աշխատանքի կարգավորման |
| | |համար |
|___|_____________|___________________________________________________|
|352|Կատարման |1) ճիշտ է օգտագործում միկրոպրոցեսորային |
| |չափանիշներ |համակարգերի նախագծման ապարատածրագրային միջոցները, |
| | |2) օգտագործում է հսկիչ-չափիչ և թեստավորող |
| | |սարքեր ու ծրագրեր միկրոպրոցեսորային համակարգերի |
| | |կարգավորման համար, |
| | |3) օգտագործում է անալոգաթվայի և թվաանալոգային |
| | |ինտեֆեյսային մոդուլները միկրոպրոցեսորային |
| | |համակարգերի աշխատունակության ստուգման համար, |
| | |4) ներկայացնում է միկրոպրոցեսորային համակարգ |
| | |կարգաբերման թեստային սալիկի աշխատանքը, |
| | |5) պահպանում է աշխատանքի և ինֆորմացիայի |
| | |անվտանգության պահպանման կանոնները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ |
| ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|353|Մոդուլի |ՀՄՑ 5-12-032 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|354|Մոդուլի |Այս մոդուլը նախատեսված է ուսանողների մոտ |
| |նպատակը |ձևավորելու գիտելիքներ հաշվողական տեխնիկայի |
| | |միջոցների մոդուլային նախագծման հիմունքների |
| | |ժամանակակից մեթոդների և սկզբունքների վերաբերյալ, |
| | |անհատական համակարգիչների կառուցվածքային |
| | |կազմակերպման, բազային հանգույցների տարատեսակների |
| | |և նրանց փոխադարձ կապերի կազմակերպման |
| | |կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|355|Մոդուլի |48 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|356|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-003 |
| | |«Օպերացիոն համակարգեր» և ՀՄՑ 5-12-019 «Թվային |
| | |հաշվիչ մեքենայի հանգույցները» մոդուլները: |
|___|_____________|___________________________________________________|
|357|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|358|ՈՒսումնա- |Ներկայացնել հաշվողական տեխնիկայի միջոցների |
| |ռության |նախագծման կառուցվածքային մակարդակները, հաշվողական |
| |արդյունք 1 |տեխնիկայի միջոցների նախագծման մոդուլների կազմը և |
| | |ֆունկցիոնալ նշանակությունը |
|___|_____________|___________________________________________________|
|359|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում հաշվողական տեխնիկայի |
| |չափանիշներ |միջոցների մոդուլային նախագծման հիմունքները և |
| | |կառուցվածքային մակարդակները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում հաշվողական տեխնիկայի |
| | |միջոցների կառուցվածքային սխեմաները և դրանց |
| | |ֆունկցիոնալ մոդուլների կազմը և մոդուլների |
| | |ֆունկցիոնալ նշանակությունը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ԱՀ պարզագույն |
| | |կառուցվածքը և նրա մեջ մտնող սարքերի |
| | |նախատեսվածությունը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ԱՀ շինայի |
| | |նախատեսվածությունը, հիմնական բնութագրերը, |
| | |կազմությունը, շինայի և կայանի միջև |
| | |տարբերությունները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում տարբեր սերունդների |
| | |պրոցեսորների առանձնահատկությունները և |
| | |պրոցեսորների արտադրողականությունը բնութագրող |
| | |պարամետրերը, |
| | |6) ճիշտ է ներկայացնում օպերատիվ հիշողության |
| | |դերը և կարողանում է թվարկել հիշողության |
| | |մոդուլների բնութագրերը: |
|___|_____________|___________________________________________________|
|360|ՈՒսումնա- |Ներկայացնել ինֆորմացիայի կուտակիչների տիպերը` |
| |ռության |ճկուն սկավառակով, կոշտ սկավառակով և կոմպակտ |
| |արդյունք 2 |սկավառակով կուտակիչների կառուցվածքը, հիմնական |
| | |բնութագրերը, ինտերֆեյսները, ստանդարտները, |
| | |ինֆորմացիայի օպտիկական կրիչների հեռանկարային |
| | |տեխնոլոգիաները և ինֆորմացիայի պահպանման արտաքին |
| | |սարքերը |
|___|_____________|___________________________________________________|
|361|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում տեղեկատվության |
| |չափանիշներ |տեխնիկական միջոցների կազմում օգտագործվող |
| | |ինֆորմացիայի կուտակիչների տիպերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մագնիսական կրիչների վրա |
| | |ինֆորմացիայի գրանցման և վերարտադրման հիմքում |
| | |ընկած ֆիզիկական երևույթները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում Ճկուն սկավառակով և կոշտ |
| | |մագնիսական սկավառակով կուտակիչների կառուցվածքը, |
| | |աշխատանքի սկզբունքը և ԿՄՍԿ-բնութագրերը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում կոմպակտ սկավառակների |
| | |(CD) պատրաստման գործընթացի հիմնական փուլերը և |
| | |տվյալների կազմակերպումը CD ROM-ի վրա, |
| | |5) բացատրում է, թե ինչպես է տեղի ունենում |
| | |ինֆորմացիայի գրանցումը CD-WARM, CD-R և CD-RW |
| | |սկավառակների վրա, որն է DVD կուտակիչների հիմնական |
| | |առավելությունը, ինչպես է տեղի ունենում |
| | |ինֆորմացիայի ընթերցումը երկշերտ DVD սկավառակի |
| | |վրայից, ինչպես է տեղի ունենում ինֆորմացիայի |
| | |գրանցումը և ընթերցումը մագնիսաօպտիկական սկավառակի |
| | |վրա |
| | |6) ճիշտ է ներկայացնում մագնիսական ժապավենով |
| | |կուտակիչների կիրառման ոլորտները, |
| | |առավելությունները և թերությունները, Flash |
| | |հիշողության աշխատանքը, |
| | |7) կարողանում է կատարել ինֆորմացիայի գրանցում |
| | |ճկուն, կոշտ, CD-R և CD-RW և Flash սկավառակների |
| | |վրա, |
| | |8) գիտի և պահպանում է աշխատանքի անվտանգության և |
| | |ինֆորմացիայի պահպանման կանոնները: |
|___|_____________|___________________________________________________|
|362|ՈՒսումնա- |Ներկայացնել հաշվողական տեխնիկայի միջոցների |
| |ռության |տպասալերի հանգույցների կառուցվածքները, տպասալերի |
| |արդյունք 3 |տեսակները և նախագծման սկզբունքները, մայրական |
| | |սալերի դերն ու պարզագույն կառուցվածքը |
|___|_____________|___________________________________________________|
|363|Կատարման |1) հաշվողական տեխնիկայի միջոցների տպասալերի |
| |չափանիշներ |հանգույցների կառուցվածքը, |
| | |2) հաշվողական տեխնիկայի միջոցների մոդուլների |
| | |տպասալերի տիպերը, |
| | |3) հաշվողական տեխնիկայի միջոցների մոդուլների |
| | |տպասալերի նախագծման սկզբունքները: |
| | |4) ճիշտ է ներկայացնում մայրական սալի կազմի մեջ |
| | |մտնող հիմնական բաղկացուցիչ մասերը և դրանց դերը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում համակարգային |
| | |տրամաբանության կոմպլեկտի` չիպսեթի կառուցվածքը, |
| | |միկրոսխեմաների տիպերը, մայրական սալի և |
| | |համապատասխան չիպսեթի օպտիմալ ընտրությունը |
| | |համակարգչի արտադրողականության բարձրացման հուսալի |
| | |և կայուն աշխատանքի համար, |
|___|_____________|___________________________________________________|
|364|ՈՒսումնա- |Բացատրել հաշվողական տեխնիկայի միջոցների |
| |ռության |աղմկակայունացման և ջերմային ռեժիմների ապահովման |
| |արդյունք 4 |սկզբունքներն ու մեթոդները, իրանի որակի |
| | |չափանիշները, տարբեր տիպերի իրանների բնութագրերը, |
| | |համակարգչի ընդհանուր հովացումը, էլեկտրամագնիսական |
| | |ճառագայթման իջեցման մեթոդները: |
|___|_____________|___________________________________________________|
|365|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում հաշվողական տեխնիկայի |
| |չափանիշներ |միջոցների կառուցվածքներում աղմկակայունացման |
| | |ապահովման սկզբունքներն ու մեթոդները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում հաշվողական տեխնիկայի |
| | |միջոցների կառուցվածքներում ջերմային ռեժիմների |
| | |ապահովման սկզբունքներն ու մեթոդները: |
| | |3) ճիշտ է ներկայացնում ԱՀ իրանները, իրանի որակի |
| | |չափանիշները, տարբեր տիպերի իրանների բնութագրերը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ՀՏՄ կոնստրուկցիաներում |
| | |խախտումների նկատմամբ կայունության և ջերմային |
| | |ռեժիմների ապահովման միջոցները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում հովացման համակարգերը, |
| | |համակարգչի ընդհանուր հովացումը, էլեկտրամագնիսական |
| | |ճառագայթման իջեցման մեթոդները: |
|___|_____________|___________________________________________________|
|366|ՈՒսումնա- |Ներկայացնել տեսաձայնային (աուդիոինֆորմացիա) |
| |ռության |ինֆորմացիայի մշակման և վերարտադրման համակարգերը` |
| |արդյունք 5 |ԱՀ-ի ձայնային համակարգը, ձայնագրման և |
| | |վերարտադրման մոդուլը, սինթեզատորի մոդուլը, |
| | |ինտերֆեյսների մոդուլը, միկշերի մոդուլը, թվային |
| | |ձայնային համակարգը, 3D-ձայնի տեխնոլոգիան և |
| | |ակուստիկ (ձայնի վերարտադրման) համակարգերը: |
|___|_____________|___________________________________________________|
|367|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ԱՀ-ի ձայնային համակարգի |
| |չափանիշներ |հիմնական ֆունկցիաները և բաղկացուցիչ մասերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում անալոգաթվային ձևափոխչում |
| | |(ԱԹՁ-ում) ազդանշանի դիսկրետացման հաճախականությանը |
| | |ստացման եղանակը, |
| | |3) կարողանում է թվարկել անալոգաթվային և |
| | |թվաանալոգային ձևափոխությունների հիմնական փուլերը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ձայնի գրանցման և |
| | |վերարտադրման մոդուլները բնութագրող հիմնական |
| | |պարամետրերը և ձայնի սինթեզի օգտագործվող |
| | |մեթոդները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում միկշերի մոդուլի կատարած |
| | |ֆունկցիաները բնութագրերը, |
| | |6) բացատրում է, թե ինչպես է տեղի ունենում |
| | |մաթեմատիկական մոդելավորումը 3D-ձայնի ստեղծման |
| | |դեպքում, |
| | |7) ճիշտ է ներկայացնում ԱՀ ակուստիկ համակարգերը |
| | |և բացատրում է, թե ինչով է տարբերվում 4 0 ակուստիկ |
| | |համակարգի կառուցվածքը 5 1-ից: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, |
|ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՑԱՆՑԵՐՈՒՄ» |
|_____________________________________________________________________|
|368|Մոդուլի |ՀՄՑ 5-12-033 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|369|Մոդուլի |Մոդուլի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել |
| |նպատակը |գիտելիքներ համակարգչային ցանցերի ընդհանրացված |
| | |կառուցվածքի, տրամաբանական կառուցվածքի, ցանցային |
| | |սարքավորումների աշխատանքի, ցանցերում ինֆորմացիայի |
| | |պաշտպանության և հասցեավորման համակարգի վերաբերյալ |
| | |և ֆայլային համակարգում համակարգչային կառավարման |
| | |ու ցանցում ինֆորմացիայի պաշտպանության |
| | |կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|370|Մոդուլի |54 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|371|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-003 |
| | |«Օպերացիոն համակարգեր» և ՀՄՑ 5-12-032 «Անհատական |
| | |համակարգչի մոդուլային կառուցվածքը և սարքերի |
| | |փոխադարձ կապերը» մոդուլները: |
|___|_____________|___________________________________________________|
|372|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|373|ՈՒսումնա- |Ներկայացնել համակարգչային ցանցերի տեսակները, |
| |ռության |սարքավորումները, տոպոլոգինները, ճարտարապետությունը |
| |արդյունք 1 |և բացատրել համակարգչային ցանցերի կազմակերպման |
| | |միառանգ և կլիենտ-սերվեր ճարտարապետությունների |
| | |կազմակերպման սկզբունքները |
|___|_____________|___________________________________________________|
|374|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում համակարգչային ցանցերի |
| |չափանիշներ |սահմանումը նշանակությունը և դասակարգումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ցանցերի տոպոլոգիաները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ցանցային սարքավորումները |
| | |և դրանց աշխատանքի սկզբունքը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում կապի գծերի տեսակները, |
| | |մալուխների տեսակները և նրանց բնութագրերը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում համակարգչային ցանցերի |
| | |տեսակները կազմակերպման սկզբունքները և |
| | |առանձնահատկությունները, |
| | |6) բացատրում է միառանգ և կլիենտ-սերվեր |
| | |ճարտարապետությունների կազմակերպման սկզբունքները: |
|___|_____________|___________________________________________________|
|375|ՈՒսումնա- |Ներկայացնել տվյալների հաղորդման գործընթացի |
| |ռության |բնութագրերը` տվյալների հաղորդման ռեժիմները, |
| |արդյունք 2 |հաղորդման կոդերը, մեթոդները և հաղորդիչ միջավայրի |
| | |մուտքի եղանակները |
|___|_____________|___________________________________________________|
|376|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում տվյալների հաղորդման |
| |չափանիշներ |հիմնական բաղադրիչները և տվյալների հաղորդման |
| | |ռեժիմները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում տվյալների հաղորդման |
| | |եղանակները և հաղորդման կոդերը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում հաղորդման մեթոդները և |
| | |բացատրում է անալոգային ու թվային մոդուլյացիաների |
| | |կազմակերպման սկզբունքները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում հաղորդիչ միջավայրի |
| | |մուտքի եղանակները: |
|___|_____________|___________________________________________________|
|377|ՈՒսումնա- |Կատարել համակարգչային կառավարումը ֆայլային |
| |ռության |համակարգում և ինֆորմացիայի պաշտպանությունը |
| |արդյունք 3 |ցանցում |
|___|_____________|___________________________________________________|
|378|Կատարման |1) կատարում է սկավառակների կառավարում օպերացիոն |
| |չափանիշներ |համակարգի միջավայրում (Computer Management), |
| | |2) կատարում է հաշվառումային կատալոգի ընտրում, |
| | |ստեղծում, օգտագործողի ծածկագրի տեղադրում և |
| | |փոփոխում, |
| | |3) հաստատում է օգտագործողների խմբերի |
| | |իրավունքները, |
| | |4) կատարում է կատալոգների և ֆայլերի |
| | |հասանելիության ղեկավարում, |
| | |5) կատարում է հաշվառումային կատալոգի ընտրում, |
| | |ստեղծում, օգտագործողի ծածկագրի տեղադրում և |
| | |փոփոխում, |
| | |6) կատարում է ընդհանուր ռեսուրսներին |
| | |հասանելիության թույլատրում FAT և NTFS ֆայլային |
| | |համակարգի օգտագործման դեպքում: |
|___|_____________|___________________________________________________|
|379|ՈՒսումնա- |Ներկայացնել արձանագրությունների տիպերը և |
| |ռության |հասցեավորման համակարգը ցանցում |
| |արդյունք 4 | |
|___|_____________|___________________________________________________|
|380|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ցանցային արձանագրության |
| |չափանիշներ |սահմանումն և նշանակությունը, |
| | |2) բացատրում է հասցեավորմանը ներկայացվող |
| | |պահանջները և հանգույցների ապարատային |
| | |հասցեավորումը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում թվային հասցեավորումը և |
| | |նրա դասերը և կարողանում է որոշել IP-հասցեն |
| | |ցանցային դիմակի օգնությամբ, |
| | |4) ճիշտ է ներկայացնում դոմենային հասցեավորումը |
| | |և DNS համակարգը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում լոկալ ցանցերի կառուցման |
| | |սկզբունքները և ստեղծում լոկալ ցանցի մոդել, |
| | |6) կատարում է ֆայլերի փոխանակում լոկալ |
| | |ցանցերում: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՍԱՐՔԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻԱՑՈՒՄԸ» |
|_____________________________________________________________________|
|381|Մոդուլի |ՀՄՑ 5-12-034 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|382|Մոդուլի |Այս մոդուլը նախատեսված է ուսանողների մոտ |
| |նպատակը |ձևավորելու գիտելիքներ համակարգչի մուտքի սարքերի |
| | |ու դրանց կապակցման միջոցների վերաբերյալ և |
| | |զարգացնել մուտքի սարքերի միացման ու ծրագրային |
| | |ղեկավարման կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|383|Մոդուլի |60 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|384|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-017 |
| | |«Տրամաբանական հանրահաշվի և ինֆորմացիայի հաղորդման |
| | |հիմունքներ», ՀՄՑ 5-12-032 «Անհատական համակարգչի |
| | |մոդուլային կառուցվածքը և սարքերի փոխադարձ կապերը» |
| | |և ՀՄՑ 5-12-003 «Օպերացիոն համակարգեր» մոդուլները: |
|___|_____________|___________________________________________________|
|385|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|386|ՈՒսումնա- |Ներկայացնել մուտքի սարքերը և նրանց տարատեսակները, |
| |ռության |մուտքի/ելքի կայանների կապակցումը տարբեր դասի ԷՀՄ- |
| |արդյունք 1 |ների հետ և արտաքին սարքերի կապակցումը պրոցեսորի |
| | |հետ, կատարել տրված մուտքի սարքի միացումը |
| | |համակարգչին և ապահովի դրա աշխատունակությունը |
|___|_____________|___________________________________________________|
|387|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում մուտքի սարքերը, նրանց |
| |չափանիշներ |տարատեսակները և նախատեսվածությունը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կայանների տեսակները և |
| | |համապատասխան արտաքին սարքերի միացումը, |
| | |3) կատարում է տրված մուտքի սարքի միացումը |
| | |համակարգչին, |
| | |4) ապահովում է մուտքի սարքի աշխատունակությունը |
| | |և կազմակերպում ծրագրային ղեկավարում: |
|___|_____________|___________________________________________________|
|388|ՈՒսումնա- |Ներկայացնել ստեղնաշարների տիպերը, կառուցվածքային |
| |ռության |առանձնահատկությունները, ֆունկցիաները, |
| |արդյունք 2 |տարատեսակները ըստ զարգացման, աշխատանքի սկզբունքը |
| | |և միացման միջոցները |
|___|_____________|___________________________________________________|
|389|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ստեղնաշարների տիպերը, |
| |չափանիշներ |2) բացատրում է ստեղնաշարի կառուցվածքը և |
| | |ստեղների խմբերի նշանակությունը, |
| | |3) ներկայացնում է բնիկների տիպերը և |
| | |ազդանշանների դասավորությունը բնիկներում, |
| | |4) կարողանում է միացնել ստեղնաշարը համապատասխան |
| | |բնիկին և կատարել ծրագրային կարգավորում: |
|___|_____________|___________________________________________________|
|390|ՈՒսումնա- |Ներկայացնել մկնիկի և տրեկբոլի նշանակությունը, |
| |ռության |ֆունկցիաները, տարատեսակները, կինեմատիկական սխեման |
| |արդյունք 3 |և աշխատանքը |
|___|_____________|___________________________________________________|
|391|Կատարման |1) բնութագրում է մկնիկի և տրեկբոլ |
| |չափանիշներ |նշանակությունը, ֆունկցիաները, տարատեսակները, |
| | |2) բացատրում է կինեմատիկական սխեման, |
| | |3) ազդանշանների դասավորությունը բնիկում: |
|___|_____________|___________________________________________________|
|392|ՈՒսումնա- |Ներկայացնել սկաների նշանակությունը, տիպերը, |
| |ռության |ֆունկցիաները, պատկերը ներմուծող սարքի |
| |արդյունք 4 |կառուցվածքը, աշխատանքը և կատարել տրված սկաների |
| | |միացումը համակարգչին և ապահովի դրա |
| | |աշխատունակությունը |
|___|_____________|___________________________________________________|
|393|Կատարման |1) դասակարգում է սկաներները, |
| |չափանիշներ |2) բացատրում է սև-սպիտակ և գունավոր սկաներների |
| | |կառուցվածքային սխեմաները, |
| | |3) սկանավորման ֆիզիկական իմաստը և համակարգչին |
| | |միացման միջոցները, |
| | |4) կատարում է տրված սկաների միացումը |
| | |համակարգչին, տեղադրում դրայվերը և ապահովում դրա |
| | |աշխատունակությունը: |
| | |5) օգտագործում է ծրագրային ապահովումը տեքստային |
| | |ու գրաֆիկական տեղեկատվության մուտքագրման համար: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵԼՔԻ ՍԱՐՔԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՊԱԿՑՈՒՄԸ» |
|_____________________________________________________________________|
|394|Մոդուլի |ՀՄՑ 5-12-035 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|395|Մոդուլի |Այս մոդուլը նախատեսված է ուսանողների մոտ |
| |նպատակը |ձևավորելու գիտելիքներ համակարգչի ելքի սարքերի ու |
| | |դրանց կապակցման միջոցների վերաբերյալ և զարգացնել |
| | |ելքի սարքերի միացման ու ծրագրային ղեկավարման |
| | |կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|396|Մոդուլի |48 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|397|Մուտքային |Մուտքային մակարդակ է հանդիսանում ՀՄՑ 5-12-032 |
| |պահանջները |«Տեղեկատվության մուտքի սարքերը և դրանց միացումը» |
| | |և ՀՄՑ 5-12-033 «Համակարգչային ցանցեր, |
| | |սարքավորումներ, ինֆորմացիայի պաշտպանությունը և |
| | |հասցեավորման համակարգը ցանցերում» մոդուլները: |
|___|_____________|___________________________________________________|
|398|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողական յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|399|ՈՒսումնա- |Ներկայացնել ինֆորմացիայի արտապատկերման սարքերի |
| |ռության |տիպերը` մոնիտորների, պրոյեկցիոն սարքավորումների, |
| |արդյունք 1 |տեսաադապտորների, տեսաազդանշանի մշակման միջոցների |
| | |տարատեսակները, աշխատանքի սկզբունքը, |
| | |առանձնահատկությունները, առավելությունները, |
| | |թերությունները և կատարել արտապատկերող սարքի |
| | |միացումը համակարգչին և կարգավորել դրա աշխատանքը |
|___|_____________|___________________________________________________|
|400|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում մոնիտորների |
| |չափանիշներ |տարատեսակները (ԷՃՓ մոնիտորներ, մուլտիմեդիական |
| | |մոնիտորներ, հարթապանելային` ՀԲ, պլազմային, |
| | |էլեկտրոլյումիէսցենտային, էլեկտրաստատիկ էմիսիայով, |
| | |օրգանական լուսադիոդային, սենսորային մոնիտորներ), |
| | |2) ճիշտ է ներկայացնում ԷՃՓ-ով մոնիտորների |
| | |հիմնական բնութագրերը և աշխատանքի սկզբունքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մուլտիմեդիական |
| | |մոնիտորների հիմնական առանձնահատկությունը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ՀԲ-մոնիտորների աշխատանքը |
| | |և այն ֆիզիկական երևույթները, որի վրա հիմնված է |
| | |նրա աշխատանքը, |
| | |5) բացատրում է, թե ինչ գործոնների վրա է |
| | |անհրաժեշտ ուշադրություն դարձնել մոնիտորների |
| | |ընտրության ժամանակ, |
| | |6) ճիշտ է ներկայացնում պրոյեկցիոն |
| | |սարքավորումների (Over-Head պրոյեկտորներ, |
| | |մուլտիմեդիական պրոյեկտորներ) տարատեսակները, |
| | |Over-Head պրոյեկտորի ՀԲ-պանելի |
| | |առանձնահատկությունը ՀԲ-մոնիտորի հետ համեմատած և |
| | |DMD/DLP տեխնոլոգիայով իրագործված պրոյեկտորների |
| | |առավելությունները, |
| | |7) ճիշտ է ներկայացնում վիրտուալ իրականության |
| | |սարքավորումների հայտնի տարատեսակները` (VR) |
| | |շլեմներ, 3D-ակնոցներ, 3D-մոնիտորներ, 3D- |
| | |պրոյեկտորներ, եռաչափ պատկերների սինթեզի հիմնական |
| | |սկզբունքները և 3D-պրոյեկտորների աշխատանքի |
| | |առանձնահատկությունը, |
| | |8) ճիշտ է ներկայացնում տեսաադապտորի |
| | |նախատեսվածությունը, աշխատանքի սկզբունքը և |
| | |տեսաազդանշանի ձևավորման հիմնական փուլերը, |
| | |9) կարողանում է միացնել արտապատկերող սարքը |
| | |համակարգչին և կարգավորել դրա աշխատանքը: |
|___|_____________|___________________________________________________|
|401|ՈՒսումնա- |Ներկայացնել տպող սարքերի տիպերը` պրինտերի, |
| |ռության |պլոտերների, դրանց նշանակությունը, դասակարգումը, |
| |արդյունք 2 |ֆունկցիաները, տարատեսակները ըստ զարգացման, դրանց |
| | |ֆիզիկական ու ծրագրային կապակցումը համակարգչին և |
| | |կարողանալ ապահովել աշխատունակությունը |
|___|_____________|___________________________________________________|
|402|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում պրինտերների |
| |չափանիշներ |նշանակությունը, դասակարգումը, ֆունկցիաները, |
| | |տարատեսակները ըստ զարգացման, |
| | |2) ճիշտ է ներկայացնում պրինտերների տիպերը, |
| | |աշխատանքի տեքստային և գրաֆիկական ռեժիմները, |
| | |3) բացատրում է, թե որ դեպքում է խորհուրդ |
| | |տրվում օգտագործել մատրիցային կամ հարվածային տպիչ, |
| | |4) կարողանում է կատարել համեմատական հետազոտում |
| | |շիթային տեխնոլոգիայով աշխատող պրինտերների միջև` |
| | |պյեզոէլեկտրական, պղպջակային և Drop-on-Demond, |
| | |5) ճիշտ է ներկայացնում լազերային տպիչների կազմի |
| | |մեջ մտնող հիմնական հանգույցները և նրա աշխատանքի |
| | |հիմքում ընկած ֆիզիկական երևույթները, |
| | |6) բացատրում է, թե ժամանակակից տպիչներից որն է |
| | |հարմար օգտագործել ֆոտոգրաֆիկական որակի պատկեր |
| | |ստանալու համար, |
| | |7) բացատրում է, թե ինչ առավելություններ և |
| | |թերություններ ունեն թերմոտպիչները, ինչպես են |
| | |աշխատում սուբլիմացիոն և չորթանաքային տպիչները և |
| | |որն է LED-տպիչների առավելությունը լազերայինի հետ |
| | |համեմատած, |
| | |8) կարողանում է միացնել տրված պրինտերը |
| | |համակարգչին, տեղադրել դրայվերը և կազմակերպել |
| | |աշխատունակությունը, |
| | |9) ճիշտ է ներկայացնում պլոտերների տիպերը, |
| | |վեկտորային և ռաստրային տիպերի պլոտերների |
| | |տարբերությունները, ռուլոնային պլոտերների |
| | |առավելությունը պլանշետայինի հետ համեմատած, |
| | |պատկերը անմիջապես արտաբերող պլոտերների աշխատանքի |
| | |մեխանիզմը, |
| | |10) կարողանում է թվարկել սոլվենային պլոտերների |
| | |օգտագործման բնագավառները և հիմնավորել շահագործման |
| | |ընթացքում դրանց վտանգավորությունը շրջակա |
| | |միջավայրի համար, |
| | |11) կարողանում է թվարկել եռաչափ տպիչների |
| | |կիրառման բնագավառները գիտի, թե ինչ է իրենից |
| | |ներկայացնում արագ տեղափոխելիությունը և ինչ դեր են |
| | |կատարում այդ դեպքում եռաչափ տպիչները, |
| | |12) կատարում է տպման տեխնոլոգիաների համեմատական |
| | |բնութագրում: |
|___|_____________|___________________________________________________|
|403|ՈՒսումնա- |Ներկայացնել հեռահաղորդակցման համակարգերի |
| |ռության |տեխնիկական միջոցները, կառուցվածքները և հիմնական |
| |արդյունք 3 |բնութագրերը, լոկալ ցանցերը և ցանցային ապարատային |
| | |միջոցները, անլար կապի տեխնոլոգիաները` BLUETOOTH և |
| | |WI-FI, կապի արբանյակային համակարգերը, |
| | |ֆաքսիմիլային կապը և ինֆորմացիայի փոխանակման |
| | |սկզբունքը մոդեմի միջոցով, կարողանալ միացնել տրված |
| | |մոդեմը համակարգչին և ապահովել աշխատունակությունը |
|___|_____________|___________________________________________________|
|404|Կատարման |1) թվարկում է լոկալ ցանցերի հիմնական |
| |չափանիշներ |բաղկացուցիչ մասերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում հեռահաղորդակցման |
| | |միջոցների կապի գծերի կառուցվածքը և դասակարգումը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում սմարտֆոնների և |
| | |կոմունիկատորների միջև եղած տարբերությունը, |
| | |4) կարողանում է համեմատել BLUETOOTH և WI-FI |
| | |սարքավորումների գործողության սկզբունքները և |
| | |շառավիղները, |
| | |5) բացատրում է, թե ինչու են մոբիլային |
| | |ռադիոհեռախոսային կապը անվանում բջջային կապ, |
| | |6) բացատրում է, թե ինչ սկզբունքով են ընտրում |
| | |մոդեմները, ինչ աշխատանքի սկզբունք ունի մոդեմը և |
| | |Ինչ տիպի մոդեմներ են հայտնի, |
| | |7) կարողանում է բացատրել մոդեմի և ֆաքս մոդեմի |
| | |նշանակությունը, ֆունկցիաները և կապակցում է դրանք |
| | |համակարգչի հետ: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍՆՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ |
| ՈՒՂՂԻՉՆԵՐԸ, ԶՏԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|405|Մոդուլի |ՀՄՑ-5-12-036 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|406|Մոդուլի |Այս մոդուլը նախատեսված է ուսանողների մոտ |
| |նպատակը |ձևավորելու գիտելիքներ սնման աղբյուրի և նրանցում |
| | |օգտագործվող ուղղիչների, տրանսֆորմատորների և |
| | |կայունացուցիչների տիպերի, նրանց աշխատանքի |
| | |սկզբունքի, կառուցվածքի և սնման աղբյուրներում |
| | |նրանց ունեցած դերի մասին, ինչպես նաև կատարելու |
| | |հզորության և կորուստների հաշվարկ: |
|___|_____________|___________________________________________________|
|407|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|408|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես ուսումնասիրած լինի ՀՄՑ 5-12-012 |
| | |«Ինտեգրալային սխեմաներ և անալոգային սարքեր» |
| | |մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|409|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը` յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշները |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|410|ՈՒսումնա- |Ներկայացնել սնման աղբյուրների դերը, |
| |ռության |նշանակությունը, զարգացման ուղիները, իմպուլսային |
| |արդյունք 1 |տրանսֆորմատորների, ուղղիչների, զտիչների |
| | |օգտագործման բնագավառները, տրանսֆորմատորի |
| | |կառուցվածքը, կայունարարի դերը սնման |
| | |աղբյուրներում, հաստատուն և փոփոխական լարման |
| | |պարամետրիկ կայունարարի օգտագործման բնագավառները, |
| | |կատարել հզորության կորուստների հաշվարկ և որոշել |
| | |ՕԳԳ-ն: |
|___|_____________|___________________________________________________|
|411|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում սնման աղբյուրների |
| |չափանիշներ |զարգացման ուղիները, օգտագործման բնագավառները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում միատակտ, երկտակտ, |
| | |կամրջակային, տիրիստորային ուղղիչների դերը և |
| | |նշանակությունը, ունակային, ինդուկտիվ էլեմենտներից |
| | |կազմված զտիչների դերը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում պարամետրիկ |
| | |կայունարարների դերը և նշանակությունը, փոփոխական և |
| | |հաստատուն հոսանքի պարամետրիկ կայունարարների |
| | |աշխատանքի սկզբունքը, |
| | |4) կատարում է հզորության կորուստների հաշվարկ և |
| | |որոշում ՕԳԳ-ն: |
| | |5) ցույց է տալիս սնման բլոկում տեղակայված |
| | |ուղղիչի, զտիչի և կայունարարի հանգույցները, |
| | |6) կատարում է միացումներ համակարգչային բլոկում |
| | |գտնվող հանգույցների և սնման բլոկի միջև, |
| | |7) պահպանում է անվտանգ աշխատանքի կանոնները: |
|___|_____________|___________________________________________________|
|412|ՈՒսումնա- |Կարողանալ կառուցել պարզագույն սնման աղբյուրի |
| |ռության |կառուցվածքային սխեման, հաշվարկել տարբեր |
| |արդյունք 2 |լարումների համար նախատեսված միաֆազ տրանսֆորմատոր, |
| | |կառուցել սկզբունքային սխեմա, որը կազմված է |
| | |ուղղիչից, զտիչից և պարամետրիկ կայունարարից |
|___|_____________|___________________________________________________|
|413|Կատարման |1) ճիշտ է կատարում սնման աղբյուրի կառուցումը, |
| |չափանիշներ |2) հաշվարկում է տարբեր լարումների համար |
| | |նախատեսված միաֆազ տրանսֆորմատորը, |
| | |3) կառուցում է սկզբունքային սխեման, |
| | |4) կարողանում է ճիշտ գնահատել փորձնական |
| | |եղանակով ստացված բնութագրերը: |
|___|_____________|___________________________________________________|
|414|ՈՒսումնա- |Կարողանալ ընթերցել էլեկտրական սխեմաները, կատարել |
| |ռության |չափիչ սարքերի ընտրություն և լարման, հոսանքի և |
| |արդյունք 3 |հզորության չափում |
|___|_____________|___________________________________________________|
|415|Կատարման |1) կարողանում է ընթերցել էլեկտրական սխեմաները, |
| |չափանիշներ |2) ճիշտ է կատարում չափիչ սարքերի ընտրությունը, |
| | |3) միացնում է սնման աղբյուրը համակարգային |
| | |բլոկում գտնվող հանգույցներին և ստուգում նրանց |
| | |ճշտությունը համապատասխան չափիչ սարքերով, |
| | |4) կատարում է լարման, հոսանքի և հզորության |
| | |չափումը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՈՄՊԵՆՍԱՑԻՈՆ ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՑԻՉՆԵՐ, |
| ՁԵՎԱՓՈԽԻՉՆԵՐ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|416|Մոդուլի |ՀՄՑ 5-12-037 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|417|Մոդուլի |Այս մոդուլը նախատեսված է ուսանողների մոտ |
| |նպատակը |ձևավորելու գիտելիքներ օպերացիոն ուժեղարարներով |
| | |կոմպենսացիոն կայունարարների, գերբեռնվածությունից |
| | |սնման աղբյուրների պաշտպանման, ինտեգրալային լարման |
| | |կայունարարի, իմպուլսային լարման կայունարարի, |
| | |POWER GOOD ազդանշանի, ձևափոխիչների դերի մասին |
| | |սնման աղբյուրում, հուսալիության բարձրացման |
| | |եղանակների վերաբերյալ, անխափան սնման աղբյուրների` |
| | |UPS, ATX իմպուլսային սնման աղբյուրների |
| | |կառուցվածքային սխեմայի վերաբերյալ և լարման ու |
| | |հոսանքի պաշտպանիչ հանգույցներ ունեցող սնման |
| | |աղբյուրների կառուցվածքային սխեմաների կառուցման |
| | |կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|418|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|419|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է |
| |պահանջները |նախապես իմանա ՀՄՑ 5-12-036 «Սնման աղբյուրներ և |
| | |նրանցում օգտագործվող ուղղիչները, զտիչները և |
| | |կայունացուցիչները» մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|420|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|421|ՈՒսումնա- |Ներկայացնել իմպուլսային սնման աղբյուրների |
| |ռության |առավելությունները, սնման աղբյուրի պաշտպանումը |
| |արդյունք 1 |գերբեռնվածությունից, POWER GOOD ազդանշանի դերը |
| | |սնման աղբյուրում, ATX սնման աղբյուրի կառուցվածքը, |
| | |դրանց զարգացման ուղիները և ցույց է տալիս սնման |
| | |բլոկում գտնվող բոլոր հանգույցները, իմանալ նրանց |
| | |անվանումները և դերը սնման աղբյուրում |
|___|_____________|___________________________________________________|
|422|Կատարման |1) ներկայացնում է իմպուլսային սնման աղբյուրների |
| |չափանիշներ |կառուցվածքը, աշխատանքը, առավելությունները և |
| | |զարգացման ուղիները, |
| | |2) ներկայացնում է ձևափոխիչների դերը սնման |
| | |աղբյուրներում, |
| | |3) ներկայացնում է ATX սնման աղբյուրի |
| | |կառուցվածքը, աշխատանքը և նրանում ընդգրկված բոլոր |
| | |հանգույցները, |
| | |4) ցույց է տալիս սնման բլոկում գտնվող բոլոր |
| | |հանգույցները, գիտի նրանց անվանումները և դերը |
| | |սնման աղբյուրում, |
| | |5) բացատրում է լայն իմպուլսային կարգավորիչի |
| | |դերը կայունարարում, |
| | |6) բացատրում է փոխանջատման ռեժիմում գործող |
| | |հզորության ձևափոխիչի և իմպուլսային |
| | |տրանսֆորմատորի դերը սնման աղբյուրում, |
| | |7) ցույց է տալիս երկրորդային շղթան, որի կազմի |
| | |մեջ են մտնում ուղղիչները և զտիչները, ելքային |
| | |լարման դուրս բերման շինաները: |
|___|_____________|___________________________________________________|
|423|ՈՒսումնա- |Կարողանալ կառուցել կոմպենսացիոն կայունարարի հիման |
| |ռության |վրա սնման աղբյուր, կառուցել իմպուլսային սնման |
| |արդյունք 2 |աղբյուրի կառուցվածքային սխեման, որտեղ կգործեն |
| | |լարման և հոսանքի պաշտպանիչ հանգույցները |
|___|_____________|___________________________________________________|
|424|Կատարման |1) ճիշտ է կատարում ելքային լարման պարամետրերի |
| |չափանիշներ |կարգաբերումը, |
| | |2) ճիշտ է կատարում իմպուլսային սնման աղբյուրի |
| | |կառուցվածքային սխեմայի միացումները, |
| | |3) ստեղծում է կոմպենսացիոն կայունարար |
| | |գալվանական կապազերծումով, |
| | |4) ստեղծում է սնման աղբյուրի կառուցվածքային |
| | |սխեման և պարզաբանում հանգույցների նշանակությունը: |
|___|_____________|___________________________________________________|
|425|ՈՒսումնա- |Կարողանալ կառուցել իմպուլսային սնման աղբյուր, |
| |ռության |որտեղ կգործի POWER GOOD ազդանշանը |
| |արդյունք 3 | |
|___|_____________|___________________________________________________|
|426|Կատարման |1) ճիշտ է կատարում սնման աղբյուրի հանգույցների |
| |չափանիշներ |միացումները, |
| | |2) ներկայացնում է հանգույցների աշխատանքի |
| | |սկզբունքը, |
| | |3) կատարում է համակարգչի սնման բլոկի բոլոր |
| | |հանգույցների կարգաբերումը, ստուգում է ելքային |
| | |լարման մեծությունները չափիչ սարքերով: |
|___|_____________|___________________________________________________|
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում