Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

17 ապրիլի 1999 թվական թիվ 21

 

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող յուրաքանչյուր հիմնարկում 1999 թվականի համար նախատեսված էլեկտրաէներգիայի չափաքանակների պահպանման և սպառված էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի մարման պատասխանատուն տվյալ հիմնարկի ղեկավարն է:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետների հետ համատեղ ուսումնասիրություններ կատարել իրենց ենթակայության` 1999 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի գծով Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված չափաքանակների գերածախս թույլ տված բյուջետային հիմնարկներում և 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները` համապատասխան առաջարկություններով.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ ձեռնարկել համապատասխան միջոցներ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հիմնարկների սպառած էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտքերը պետական պատվերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերջիններիս տրամադրվելիք գումարների հաշվին մարելու ուղղությամբ` նկատի ունենալով, որ 1999 թվականի հունիսի 1-ի դրությամբ առողջապահության համակարգի հիմնարկներն էլեկտրաէներգիայի դիմաց ժամկետանց պարտքեր չպետք է ունենան:

3. Գաղտնի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ և 10-օրյա ժամկետում էներգաիրացնող ընկերություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը ենթակա հիմնարկների կողմից 1999 թվականի ընթացքում սպառվելիք էլեկտրաէներգիայի չափաքանակները:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը տրամադրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից 1999 թվականի ընթացքում սպառվելիք էլեկտրաէներգիայի ամսական չափաքանակներն ըստ առանձին օբյեկտների:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մյուս նախարարություններին, գերատեսչություններին մարզպետներին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող բոլոր հիմնարկներին ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի մինչև 2001 թվականի զարգացման միջոցառումների մասին» N 555 որոշման 14-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված հետևյալ դրույթներով`

- բաշխիչ էլեկտրացանցերի պաշտոնատար անձանց և անձնակազմերին արգելվում է բյուջետային հիմնարկների 1999 թվականի տարեկան սահմանաքանակներն սպառվելու դեպքում դրանց էլեկտրաէներգիայի մատակարարումը,

- բյուջետային հիմնարկներին էլեկտրաէներգիայի սպառման 1999 թվականի տարեկան սահմանաքանակներից ավելի էլեկտրաէներգիայի մատակարարումը կարող է թույլատրվել ֆինանսավորման այլ աղբյուրներից կատարվող կանխավճարների սահմաններում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ համապատասխան ֆինանսավորում ապահովելու դեպքում:

7. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել այն տեղակալների ցանկը, որոնք պատասխանատվություն են կրում համակարգում Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված էլեկտրաէներգիայի չափաքանակների պահպանման համար:

8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Մ. Միքայելյանին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Նիկողոսյանի հետ համատեղ քննարկել առողջապահական հիմնարկներին մատակարարվող էլեկտրաէներգիայի չափաքանակների հարցը:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ֆ. Փիրումյանին և Երևանի քաղաքապետ Ս. Աբրահամյանին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներին մատակարարվող ջրի չափաքանակների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում նախատեսելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.1999
N 21
Արձանագրային որոշում