041.0315.250599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 1999 թվականի թիվ 315
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ՄԱՐՏԵԼԻԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վ. Մարտելիի և նրան ուղեկցող անձանց (3 մարդ) 1999 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցի և պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը` 266054 (երկու հարյուր վաթսունվեց հազար հիսունչորս) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: