040.0588.140613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2013 թվականի N 588-Ն
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը`
1) «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» բաց բաժնետիրական ընկերությունների հետ կնքել տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ (այսուհետ` տրակտորներ) ձեռք բերելու (գնման) պայմանագրեր` 1.9 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով` համաձայն հավելվածի.
2) տրակտորների ձեռքբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծախսերի իրականացման նպատակով բելառուսական «Բելառուսբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից ներգրավել 2.1 մլն ԱՄՆ-ի դոլար վարկ` 60 ամիս մարման ժամկետով, 1.34 տոկոս տարեկան տոկոսադրույքով` կնքելով համապատասխան վարկային պայմանագիր:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կողմից բելառուսական «Բելառուսբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 2.100.000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով, 60 ամիս մարման ժամկետով, 1.34 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման կատարումն ապահովելու նպատակով համապատասխան ծախսերի նախահաշիվ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մշակել տրակտորների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին բաշխման չափորոշիչները, ընթացակարգերն ու վերջիններիս կողմից դրանց ձեռքբերման պայմանները` համագործակցելով վարկային և լիզինգային կազմակերպությունների հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 13-ի
N 588-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Գյուղատնտեսական տեխնիկայի|Արտադրող|Քա-|Միավո-|Գումարը |Տրանսպոր-|
|ը/կ|անվանումը |երկիրը |նա-|րի մո-|(ԱՄՆ-ի |տային |
| | | |կը |տավոր |դոլար) |ծախսերը |
| | | | |գինը | |(ԱՄՆ-ի |
| | | | |(ԱՄՆ-ի| |դոլար) |
| | | | |դոլար)| | |
|___|_________________________|________|___|______|_________|_________|
|1. |Տրակտորներ 82 ձ. ուժ |Բելառուս|100|15 150|1 515 000| |
|___|_________________________|________|___|______|_________| |
|2. |Հավաքիչ-մամլիչներ |Բելառուս| 20| 9 230| 184 600| |
|___|_________________________|________|___|______|_________| |
|3. |Կուլտիվատորներ` կցովի և |Բելառուս| 20| 1 095| 21 900| |
| |կախովի | | | | | |
|___|_________________________|________|___|______|_________| |
|4. |Գութաններ` երեք խոփանի |Բելառուս| 40| 836| 33 440| 240 000|
|___|_________________________|________|___|______|_________| |
|5. |Կարտոֆիլատնկիչներ |Բելառուս| 10| 1 888| 18 880| |
|___|_________________________|________|___|______|_________| |
|6. |Կարտոֆիլաքանդիչներ |Բելառուս| 10| 2 998| 29 980| |
|___|_________________________|________|___|______|_________| |
|7. |Խոտհնձիչներ տրակտորյան |Բելառուս| 15| 775| 11 625| |
|___|_________________________|________|___|______|_________| |
|8. |Շարքացաններ հացահատիկային|Բելառուս| 10| 4 986| 49 860| |
|_________________________________________________|_________|_________|
| Ընդամենը |1 865 285| 240 000|
|_________________________________________________|___________________|
|Ընդամենը` ներառյալ տրանսպորտային ծախսերը | 2 105 285 |
._____________________________________________________________________.