Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 մայիսի 2013 թվականի N 20

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. մայիսի 23-ի նիստի

N 20 արձանագրային որոշման

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությանը`

«3.2. Համախառն առաջարկ և համախառն պահանջարկ» բաժնի վերաբերյալ նշենք, որ 2012 թվականին տնտեսության զարգացման տեմպերը շարունակել են արագանալ` հիմնականում ներքին տնտեսությունում ձևավորված հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության պայմաններում: Միաժամանակ, կառավարությունը շարունակել է տնտեսության արտահանելի հատվածի զարգացման բարենպաստ միջավայրի ստեղծմանն ուղղված ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացումը: Այս պայմաններում բարձր է եղել արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում ներդրումների իրականացման պատրաստակամությունը, իսկ տնտեսական աճին արտադրողականության բարձրացման բարձր նպաստումը շարունակել է պահպանվել:

Տնտեսական ձեռքբերումների ամրապնդմանը նպաստել է նաև ցածր գնաճային միջավայրի առկայությունը` կենտրոնական բանկի կողմից իրականացվող չեզոք դրամավարկային քաղաքականության պայմաններում: Միաժամանակ, շարունակել է բարելավվել տնտեսության վարկավորման կառուցվածքը` ինչն արտահայտվել է առաջարկը խթանող վարկերի (արդյունաբերությանն, գյուղատնտեսությանն, տրանսպորտին և կապին ուղղվող) առաջանցիկ աճի տեմպերով:

Ըստ էության տարվա ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականության ուղղությունները պայմանավորվել են ձևավորված և սպասվող մակրոտնտեսական միջավայրի պայմաններում գնաճային ճնշումների բացակայությամբ: Արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տարեսկզբից անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միաժամանակ, չնայած վարկավորման տեմպերը որոշակիորեն կրճատվել են, այդուհանդերձ դեռևս մնացել են բարձր մակարդակի վրա:

«3. 2012 թվականի չորրորդ եռամսյակի փաստացի զարգացումներ» բաժնի գնաճի զարգացումներին և դրամավարկային քաղաքականության ուղղություններին վերաբերող հատվածների առնչությամբ կարելի է եզրակացնել, որ հաշվետվությունում բերված գնահատականների համաձայն իրականացված չեզոք դրամավարկային քաղաքականությունը հիմնավորվել է հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված գնանկումային ժամանակավոր ճնշումներով, սակայն հարկ է նշել, որ տարվա գերակշիռ մասում բնականոն գնաճը, որը առաջարկի գործոնների ազդեցությունը չի ներառում, պահպանվել է գնաճի թիրախի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում (1), ինչը դրամավարկային պայմանների որոշակի թուլացման նախադրյալներ էր ստեղծում: Վերջինս կարող էր նպաստել նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների առավել արդյունավետ կոորդինացմանը, քանի որ տարվա ընթացքում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը նախատեսվածի համեմատ եղել է ավելի զսպող և այս պարագայում ձևավորված ցածր գնաճային միջավայրի պայմաններում դրամավարկային քաղաքականությունը առավել ճկուն պետք է լիներ` նպաստելով տնտեսական ակտիվության բարձրացմանը: Նշենք, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում պայմանավորվել է ՀՆԱ նկատմամբ բյուջեի պակասուրդի կրկնակի ցածր ցուցանիշով` 2012 թվականին նախատեսված 3.2%-ի դիմաց փաստացի կազմելով 1.5%: Դրամավարկային պայմանների թուլացումը թույլ կտար նաև առավել արդյունավետ պարտքի կառավարման քաղաքականություն իրականացնել` ֆինանսական շուկայում տոկոսադրույքների ավելի կտրուկ նվազեցման ճանապարհով:

________________________

1) Ըստ գնաճի հաշվետվության չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամյա բնականոն գնաճը որոշ չափով ավելացել է` տարվա վերջին կազմելով 3.5 տոկոս:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2013
N 20
Արձանագրային որոշում