Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 մայիսի 2013 թվականի N 20

 

25. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. մայիսի 23-ի նիստի

N 20 արձանագրային որոշման

 

Եզրակացություն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի

դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ

 

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրին` նշենք.

«2.2. Համախառն առաջարկ և համախառն պահանջարկ» բաժնում ներկայացված է, որ 2013 թվականին տնտեսական աճը կձևավորվի 4.7-5.7%-ի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով 5-6%-ի շրջանակներում: Մեր կանխատեսումներով տնտեսական աճը գնահատվում է մոտ մեկ տոկոսային կետով բարձր և այդ պայմաններում իրական ՀՆԱ մակարդակը դեռևս փոքր-ինչ ցածր է լինելու իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակից: Տնտեսական աճի գնահատականների տարբերությունը հիմնականում բացատրվում է գյուղատնտեսության ճյուղի աճի գնահատականների տարբերությամբ: Մեր սպասումները գյուղատնտեսության տարեկան աճի վերաբերյալ ավելի լավատեսական են` աճի գնահատականը 4.5% է, մինչդեռ ԿԲ-ի կանխատեսումներով ակնկալվում է 2-4% աճ` չնայած որ նշվում է, որ դա առավել քիչ ռիսկային տարբերակն է:

Նույն բաժնում համախառն պահանջարկին վերաբերող հատվածում ներկայացված 2013 թ մասնավոր ներդրումների աճի 5.1 տոկոս ցուցանիշը բարձր է մեր գնահատականներից: Նկատի ունենալով, որ ներդրումների կառուցվածքում մեծ է շինարարության դերը, իսկ շինարարության կանխատեսումները հիմնականում համահունչ են մեր կանխատեսումների հետ, կարծում ենք ներդրումների բարձր աճի ցուցանիշը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Միաժամանակ, այն ենթադրությունը, որ 2013 թվականի ընթացքում տեղի կունենա առևտրի պայմանների վատացում, «Ներգիր 1»-ում բերված միջազգային ապրանքային շուկաների զարգացումներով լիարժեք հիմնավորված չէ: Մեր գնահատականներով համաշխարհային գների սպասվող զարգացումների ներքո առավել հավանական է, որ առևտրի պայմանները գոնե կմնան անփոփոխ: Այս փաստարկը հիմնավորվում է ԱՄՀ-ի կողմից կատարված կանխատեսումներով, որոնց համաձայն 2013 թվականին ակնկալվում է նավթի գների առաջանցիկ նվազում` ոչ նավթային գների նվազման համեմատ:

«2.3. Գնաճի կանխատեսումները և դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող երեք տարվա հորիզոնում» բաժնի վերաբերյալ նշենք, որ դրամավարկային քաղաքականության ելակետային չեզոք սցենարի ընտրության ներքո, կենտրոնական բանկը պետք է շարունակի ցուցաբերել առավել բարձր ճկունություն` տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման պարագայում` պատրաստ լինելով ճշգրտել քաղաքականության ուղղությունները, քանի որ հարկաբյուջետային քաղաքականության ճկունությունը սահմանափակվում է պարտքի կայունության ապահովման խնդրով: Նշենք, որ ճկուն դրամավարկային քաղաքականության անհրաժեշտությունը էլ ավելի կարևորվում է համաշխարհային տնտեսության զարգացումներում պահպանվող վատատեսական սպասումների և գազի գների հնարավոր բարձրացման պայմաններում, որոնք տնտեսական աճի նվազման ուղղությամբ որոշակի ռիսկեր են պարունակում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2013
N 20
Արձանագրային որոշում