041.0423.060613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 հունիսի 2013 թվականի N 423-Ա
 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի ապրիլի 8-ի N 257-Ա որոշման հավելվածի 1-ին կետի` մտավոր սեփականության օբյեկտների պահպանության ենթակա սննդամթերքի առանձին տեսակների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման նպատակով`
Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հունիսի 6-ի
N 423-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Ռ. Մակարյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ 
                         (հանձնաժողովի նախագահ)
 
     Ա. Խաչիկյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության 
                          գործակալության պետի տեղակալ
 
     Գ. Ղազարյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի 
                          ագրովերամշակման զարգացման վարչության պետ
 
     Լ. Մաքսուդյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի 
                          ենթակառուցվածքների վարչության պետի տեղակալ
 
     Ա. Արամյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի    
                          ագրովերամշակման զարգացման վարչության 
                          ագրովերամշակման աջակցության բաժնի պետ             
 
     Հ. Հակոբյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
                          անվտանգության պետական ծառայության աշխատակազմի 
                          սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության
                          տեսչության իրացման հսկողության բաժնի պետ
 
     Մ. Բաբայան         - ՀՀ առողջապահության նախարարության պետական 
                          հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ
 
     Ա. Բաբայան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության 
                          գործակալության պետական գրանցամատյանների բաժնի 
                          գլխավոր մասնագետ
 
     Ա. Աղաջանյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների 
                          ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ստանդարտացման և 
                          հետազոտությունների բաժնի առաջատար մասնագետ
                        
Ա. Հարությունյան   - «Հայ գինեգործների միություն» իրավաբանական անձանց
միության նախագահ (համաձայնությամբ)
 
     Լ. Յագուբյան       - «Սպառողների իրավունքների պաշտպանություն» 
                          հասարակական կազմակերպության նախագահ 
                          (համաձայնությամբ)
 
     Ռ. Բեգլարյան       - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» 
                          հիմնադրամի անասնաբուծական մթերքների վերամշակման 
                          տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)
 
     Ա. Դաշտոյան        - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» 
                          հիմնադրամի անասնաբուծական մթերքների վերամշակման 
                          տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)
 
     Ն. Սիմոնյան        - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան»
                          հիմնադրամի բուսաբուծական մթերքների վերամշակման
                          տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)
 
     Ա. Խզմալյան        - «Երևանի  կոնյակի գործարան» ՓԲԸ-ի իրավաբան
                          (համաձայնությամբ)