113.0410.130513
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 05 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11313181
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 ապրիլի 2013 թվականի N 410-Ն
ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ԳԼՈՒԽ VIII
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
89. Ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունվում են հետևյալ որոշումները.
1) Նախազորակոչիկների համար`
ա. պիտանի է զինվորական ծառայության համար,
բ. պիտանի է զինվորական ծառայության համար` սահմանափակումով,
գ. բուժման (բժշկական հսկողության) կարիք ունի,
դ. ժամանակավորապես պիտանի չէ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար,
ե. պիտանի չէ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար` հաշվառելով պահեստազորում,
զ. պիտանի չէ` հանելով զինվորական հաշվառումից:
Այն նախազորակոչիկները, ովքեր պիտանի են ճանաչվել զինվորական ծառայության համար, սակայն ունեն զորակոչին չարգելող հիվանդություններ, որոնք վիրահատական կամ կոնսերվատիվ բուժում են պահանջում, ինչպես նաև բուժման կարիք ունեցող և խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված նախազորակոչիկների վերաբերյալ եզրակացություններին ավելացվում է «ենթակա է բուժման» բառերը:
2) Զորակոչիկների համար`
ա. պիտանի է զինվորական ծառայության համար,
բ. պիտանի է զինվորական ծառայության համար` սահմանափակումով,
գ. բուժման համար կարիք ունի տարկետման` մինչև 1 տարի, ներկայացնել ԿԲՀ,
դ. ժամանակավորապես պիտանի չէ զինվորական ծառայության համար, ներկայացնել ԿԲՀ,
ե. խաղաղ պայմաններում պիտանի չէ զինվորական ծառայության համար` հաշվառելով պահեստազորում, և ներկայացնել ԿԲՀ,
զ. պիտանի չէ զինվորական ծառայության համար` հաշվառումից հանելով, ներկայացնել ԿԲՀ:
3) Պահեստազորայինների համար`
ա. պիտանի է զինվորական ծառայության համար,
բ. պիտանի է զինվորական ծառայության համար` սահմանափակումով,
գ. պիտանի չէ խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով` պատերազմական ժամանակ,
դ. պիտանի չէ` հանելով զինվորական հաշվառումից,
ե. կարիք ունի ուսումնական հավաքներից ազատման:
4) ՌՈՒՀ-եր ընդունվողների համար`
ա. պիտանի է ընդունվելու (նշվում է ՌՈՒՀ-ի կամ ֆակուլտետի անվանումը),
բ. ենթակա է ստացիոնար (ամբուլատոր) հետազոտման` հետագա բժշկական փորձաքննությամբ,
գ. պիտանի չէ ընդունվելու (նշվում է ՌՈՒՀ-ի կամ ֆակուլտետի անվանումը):
5) Ծառայության մեջ գտնվող շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար`
ա. պիտանի է զինվորական ծառայության համար,
բ. պիտանի է զինվորական ծառայության համար` սահմանափակումով,
գ. ծառայողական պարտականություններից ազատում կամ արձակուրդ,
դ. պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով` պատերազմական ժամանակ (պատերազմական ժամանակ որոշումն ընդունվում է հետևյալ շարադրմամբ. պիտանի է սահմանափակումով),
ե. պիտանի չէ զինվորական ծառայության համար` հանելով զինվորական հաշվառումից:
6) Ծառայության մեջ գտնվող սպաների, ենթասպաների, պայմանագրային շարքային կազմի և կանանց համար`
ա. պիտանի է զինվորական ծառայության համար,
բ. պիտանի է զինվորական ծառայության համար` սահմանափակումով,
գ. ծառայողական պարտականություններից ազատում կամ արձակուրդ,
դ. պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով` պատերազմական ժամանակ,
ե. պիտանի չէ զինվորական ծառայության համար` հանելով զինվորական հաշվառումից,
զ. ենթակա է առողջարանային բուժման (նշվում է բուժման տեսակը):
7) Պահեստազորի սպաների, ենթասպաների և զինծառայող կանանց համար`
ա. պիտանի է զինվորական ծառայության համար,
բ. պիտանի է զինվորական ծառայության համար` սահմանափակումով,
գ. պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով` պատերազմական ժամանակ,
դ. պիտանի չէ զինվորական ծառայության համար` հանելով զինվորական հաշվառումից,
ե. ազատվում է վարժական հավաքներից (նշվում է ազատման ժամկետը):
8) Կուրսանտների և սպայական կոչում չունեցող ունկնդիրների համար`
ա. պիտանի է ուսման համար (նշվում է ՌՈՒՀ-ի անվանումը),
բ. պիտանի չէ ուսման համար (նշվում է ՌՈՒՀ-ի անվանումը):
Միաժամանակ նշվում է պիտանի է (պիտանի չէ) զինվորական ծառայության համար:
9) ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար ընդունվող և դրանց հետ աշխատող զինծառայողների ու քաղաքացիական անձնակազմի համար`
ա. պիտանի է ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար,
բ. ենթակա է ստացիոնար (ամբուլատոր) հետազոտման` հետագա բժշկական փորձաքննությամբ,
գ. ժամանակավորապես պիտանի չէ ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար` 3-12 ամիս անց հետագա ռազմաբժշկական վերափորձաքննությամբ,
դ. պիտանի չէ ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:
90. ԿՌԲՀ-ն և փորձաքննության մյուս մարմինները իրավասու են սահմանված կարգով ընդունելու նաև այլ բովանդակությամբ որոշումներ:
91. Եթե փորձաքննվողը տառապում է սույն Կարգի հիվանդությունների ցանկով չընդգրկված հիվանդությամբ, ապա ԿՌԲՀ-ն որոշում է ընդունում այն հոդվածի համաձայն, որն առավել է համապատասխանում տվյալ հիվանդությանը և զինվորական ծառայության համար նրա պիտանիության աստիճանին: Այդպիսի դեպքերում որոշումն ընդունվում է հետևյալ խմբագրությամբ. ՀՀ ՊՆ_____թ. ______հրամանի ___ սյունակի ____ հոդվածի___ կետի կիրառմամբ:
92. Շարքային կազմի պարտադիր զինծառայողների` պիտանի է զինվորական ծառայության` սահմանափակումով, որոշումն ընդունվում է այն դեպքերում, եթե շարային ծառայությունը վնասակար է նրանց առողջության համար: Եթե շարքային կազմի պարտադիր զինծառայողն անհատական կարգով ճանաչվում է պիտանի ծառայության` սահմանափակումով, ապա նկատի են առնվում հիվանդության կամ ֆիզիկական թերության, ինչպես նաև ծառայության բնույթը: Նման դեպքում ԿՌԲՀ-ի որոշման մեջ նշվում է, թե ծառայության որ ձևերն են տվյալ անձին հակացուցված (օրինակ` ֆիզիկական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ, ցրտի կամ խոնավության երկարատև ազդեցություն, գիշերային հերթապահություն, հաճախակի և երկարատև գործուղումներ, շարժվող մեխանիզմների, կրակի կամ ջրի հետ աշխատանք և այլն):
93. Սահմանային տարիքի չհասած սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և զինծառայող կանանց ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ միշտ կիրառվում է անհատական մոտեցում և ԿՌԲՀ-ն որոշում է ընդունում հետևյալ բովանդակությամբ.
1) պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով` պատերազմական ժամանակ,
2) պիտանի է զինվորական ծառայության համար` սահմանափակումով,
3) պիտանի է զինվորական ծառայության համար:
i
94. Եթե սահմանային տարիքի չհասած սպաները, ենթասպաները և կին զինծառայողները ռազմաբժշկական փորձաքննությամբ պիտանի են ճանաչվում սահմանափակումով ծառայության համար, ապա նրանք կարող են տեղափոխվել այլ պաշտոնների կամ ծառայության այլ վայր: Այս դեպքում զինծառայողին այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր տեղափոխումն իրականացվում է իրավասու հրամանատարի (պետի) հրամանով` նկատի ունենալով բուժող բժշկի կարծիքը և զինծառայողի ցանկությունը:
Վիճելի դեպքերում զինծառայողի` այլ պաշտոնի տեղափոխման հարցը ներկայացվում է ԿՌԲՀ-ի նիստին և քննարկվում` զորամասի բժշկի, հրամանատարության ներկայացուցչի մասնակցությամբ: Որոշումն ընդունվում է անհատապես` նկատի ունենալով զինծառայողի հիվանդության բնույթը, ծառայության առանձնահատկությունները, ծառայողական և բժշկական բնութագրերը, աշխատանքային փորձը և փաստացի աշխատունակությունը, ինչպես նաև սույն կարգի հավելված 18-ում նախատեսված սահմանափակումները և հավելված 19-ում նախատեսված թույլատրված ֆիզիկական վարժությունների ցանկը: ԿՌԲՀ-ի որոշումը ձևակերպվում է տեղեկանքի ձևով:
(94-րդ կետը փոփ. 13.06.16 թիվ 9-Ն հրաման)
95. 190 սմ և ավելի հասակ ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ռազմական ուսումնարանների կուրսանտների համար ԿՌԲՀ-ն ըստ ցուցումների որոշում է ընդունում նրանց հասանելիք մթերաբաժինը կիսով չափ ավելացնելու: Նշված որոշման համար ցուցում են հանդիսանում ինքնազգացողության վատացումը, քաղցի զգացողության գանգատները, ինչպես նաև մարմնի քաշի պակասելը:
96. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիվանդության պատճառով բուժական-վերականգնողական արձակուրդ տրամադրելու որոշումը ընդունվում է հոսպիտալի ՌԲՀ-ի կողմից և հաստատվում է ԿՌԲՀ-ի կողմից` բացառիկ դեպքերում:
97. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին, ինչպես նաև ՌՈՒՀ-երի կուրսանտներին և սպայական կոչում չունեցող ունկնդիրներին հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրվում է մինչև 1 ամիս ժամկետով: Արձակուրդի տևողությունը ՌԲՀ-ն որոշում է անհատապես` ըստ բժշկական ցուցումների: Առանձին դեպքերում արձակուրդի տևողությունը ԿՌԲՀ-ն կարող է երկարացնել:
Հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրված զինծառայողներին, ինչպես նաև ՌՈՒՀ-երի կուրսանտներին և սպայական կոչում չունեցող ունկնդիրներին տրվում է տեղեկանք` ըստ ընդունված կարգի: Արձակուրդը դիտվում է որպես բուժման կուրսի համապատասխան մաս, որոշումը կայացնում է ՌԲՀ-ն և այդ մասին տեղեկացնում է զորամասին:
Եթե արձակուրդը երկարացնելուց հետո զինծառայողները, ինչպես նաև ՌՈՒՀ-երի կուրսանտները և սպայական կոչում չունեցող ունկնդիրները չեն կարող կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ապա նրանք փորձաքննության են ենթարկվում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշելու համար:
Շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ՌՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտների և ունկնդիրների արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը:
Արձակուրդի ավարտից հետո ժամկետային զինծառայողները, ինչպես նաև ՌՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները պարտադիր ենթակա են ՌԲՀ-ում, անհրաժեշտության դեպքում` ԿՌԲՀ-ում փորձաքննության, եթե առկա է փորձաքննվող անձի պիտանելիության կարգի փոփոխություն: Բացառիկ դեպքերում ԿՌԲՀ-ն փորձաքննվող անձին կարող է տրամադրել արձակուրդ, եթե վերջնական փորձաքննության համար առկա են խոչընդոտներ:
98. Վերականգնողական բուժման կարիք ունեցող ժամկետային զինծառայողները, ինչպես նաև ՌՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները բուժումն անցկացնում են վերականգնողական կենտրոններում մինչև 30 օր` ըստ հիվանդության ծանրության աստիճանի:
99. Պատերազմական ժամանակ զինծառայողների բուժումը, որպես կանոն, պետք է կատարվի ռազմական բուժկանխարգելիչ հաստատություններում: Բացառիկ դեպքերում զինծառայողը կարող է 30 օր ժամանակով արձակուրդ ստանալ, որի ավարտից հետո ԿՌԲՀ-ի որոշմամբ այն կարող է երկարացվել 30 օրով, իսկ հատուկ բժշկական ցուցումների առկայության դեպքում` ևս 30 օրով: Պատերազմական ժամանակ արձակուրդի ընդհանուր տևողությունը չպիտի անցնի 3 ամիսը: Այդ ժամկետի ավարտից հետո զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշում է ԿՌԲՀ-ն:
100. Հիվանդության պատճառով ժամկետային զինծառայողները, ինչպես նաև ՌՈՒՀ-երի կուրսանտները և սպայական կոչում չունեցող ունկնդիրները, կարող են մինչև 15 օր ժամկետով մասնակի ազատվել ծառայողական պարտականություններից (ՌԲՀ-ի որոշման մեջ նշվում է` ինչպիսի պարապմունքներից և աշխատանքներից պետք է ազատել, որքան ժամանակով և ինչպիսի բուժկանխարգելիչ միջոցառումներ պետք է անցկացնի զորամասի բժիշկը): Պարապմունքներից և աշխատանքներից լրիվ ազատված անձինք գտնվում են զորամասի բուժկետում: Նման որոշումը ԿՌԲՀ-ի հաստատմանը չի ուղարկվում:
101. Սպաները, ենթասպաները, պայմանագրային և կին զինծառայողները հիվանդության պատճառով ծառայողական պարտականություններից կարող են ազատվել մինչև 10 օր ժամկետով: Բժշկական ցուցումներով ծառայությունից ազատելու ժամկետը ՌԲՀ-ն կարող է երկարացնել, սակայն, ընդհանուր առմամբ, այն չի կարող անցնել 30 օրից:
102. Սպաներին, ենթասպաներին, պայմանագրային և կին զինծառայողներին հիվանդության պատճառով արձակուրդ տրվում է 30 օր: Չվերականգնվելու դեպքերում ԿՌԲՀ-ն կարող է որոշում ընդունել արձակուրդի` մինչև 60 օր տևողության վերաբերյալ: Բժշկական ցուցումների առկայության դեպքում ԿՌԲՀ-ն կարող է արձակուրդը յուրաքանչյուր անգամ երկարացնել 30 օրով: Ընդհանուր առմամբ, խաղաղ պայմաններում հիվանդության պատճառով բուժման և արձակուրդում գտնվելու ժամանակը ռազմական և քաղաքացիական բուժկանխարգելիչ հիմնարկներում չի կարող անցնել 4 ամիսը:
Եթե բուժման և արձակուրդի ավարտից հետո նշված կարգի զինծառայողները չեն կարող կատարել իրենց ծառայողական պարտականությունները և դեռևս կարիք ունեն բուժման, ապա ռազմական բուժկանխարգելիչ հիմնարկի պետը նրանց զորամասի հրամանատարին համապատասխան տեղեկանք է ուղարկում` նշելով հիվանդության (վնասվածքի, խեղման) ախտորոշումը, որտեղ և որքան ժամանակով է բուժվել և դեռ որքան ժամանակ բուժման կարիք ունի: Զորամասի հրամանատարն այդ մասին զեկուցում է իր ուղղակի պետին:
Սույն կետով սահմանված ժամանակում բուժումը չավարտելու դեպքում սպաները, ենթասպաները, պայմանագրային և կին զինծառայողները ենթարկվում են ռազմաբժշկական փորձաքննության` զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը որոշելու նպատակով: Ոչ պիտանի ճանաչվելու դեպքում նրանք կարող են զորացրվել` մինչև բուժկանխարգելիչ հաստատությունից դուրս գրվելը:
ՀՀ սահմանների պաշտպանության, զինվորական պարտականությունների կատարման ժամանակ վիրավորված, վնասվածք, կոնտուզիա կամ խեղում ստացած սպաների, ենթասպաների, պայմանագրային և կին զինծառայողներին բժշկական փորձաքննությունը կատարվում է բուժման լրիվ կուրսն ավարտվելուց հետո: Սպաների, ենթասպաների և զինծառայող կանանց զորացրման ժամանակ արձակուրդ չի հատկացվում:
103. Սպաների, ենթասպաների, պայմանագրային և կին զինծառայողների զորացրման ժամանակ, եթե նրանք չեն կարող այդ ժամանակաշրջանում կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ԿՌԲՀ-ն միաժամանակ որոշում է ընդունում հետևյալ բովանդակությամբ. ենթակա է ծառայողական պարտականություններից ազատվելու` մինչև զորացրման ձևակերպումը:
104. Սպաների, ենթասպաների, պայմանագրային և կին զինծառայողների` հիվանդության պատճառով ստացած արձակուրդն անցկացնելու վայրի մասին ԿՌԲՀ-ն կարող է առանձին որոշում ընդունել:
Եթե հիվանդը կարիք ունի ուղեկցողի, ԿՌԲՀ-ն ընդունում է համապատասխան որոշում:
105. Ռազմաբժշկական փորձաքննության բոլոր դեպքերում ԿՌԲՀ-ն որոշում է կայացնում ծառայության հետ հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի և խեղման պատճառական կապի մասին: Տվյալ որոշումն ընդունվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և հաստատվում է ԿՌԲՀ-ի կողմից:
Վկաների ցուցմունքները հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի և խեղման պատճառական կապի որոշման համար հիմք չեն:
106. Հիվանդությունների, վնասվածքների, խեղումների ժամանակ ԿՌԲՀ-ն ընդունում է հետևյալ բովանդակությամբ որոշումներ.
ա. հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական ծառայության ընթացքում.
բ. հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական պարտականությունները կատարելիս.
գ. հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ.
դ. հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ.
ե. հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ.
զ. հիվանդությունը կապված չէ զինվորական ծառայության հետ, եթե այն փորձաքննվողի մոտ զարգացել է մինչև զորակոչը և զինվորական ծառայությունը չի ազդել արդեն իսկ առկա հիվանդության վրա ու չի սահմանափակել պիտանիությունը զինվորական ծառայության համար:
107. Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող սարքերի ներգործությամբ պայմանավորված ախտահարումների դեպքերում ընդունվում են հետևյալ որոշումները.
1) այո, վնասվածքն ստացել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս: Խաղաղ պայմաններում այսպիսի որոշում կարող է ընդունվել միայն ԿՌԲՀ ճառագայթաբանի կամ թունաբանի մասնակցությամբ,
2) այո, վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) դժբախտ պատահարի հետևանքով, ոչ, կապված չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ, եթե փորձաքննվողը վիրավորվել է (խեղվել, կոնտուզիա է ստացել) զինվորական ծառայության պարտականությունների կատարմանը չառնչվող հանգամանքներում:
Կոնտուզիան (վնասվածքը, խեղումը, վերքը) համարվում է չկապված զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ, եթե փորձաքննվողն այն ստացել է վարչական կամ այլ քրեական գործի քննությամբ հաստատված իրավախախտման հետևանքով:
Այն դեպքերում, երբ կանխամտածված ձևով իրեն մարմնական վնաս հասցրած զինծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է, նկատի առնելով քրեական գործի նյութերը` ԿՌԲՀ-ն պատճառական կապի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումը. ոչ, վերքը (խեղումը, վնասվածքը, կոնտուզիան) կապված չէ ՀՀ զինված ուժերում ծառայության հետ, եթե փորձաքննվողը վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) մինչև զինվորական ծառայության զորակոչվելը և զինվորական ծառայությունը նրա առողջական վիճակի վրա ազդեցություն չի թողել:
ԿՌԲՀ-ի որոշումը, հիվանդության (վիրավորվելու) պատճառական կապի վերաբերյալ մյուս որոշումների հետ, գրանցվում է ԿՌԲՀ-ի նիստերի արձանագրությունների մատյանում, հիվանդության պատմության մեջ, հիվանդության վկայականում և բժշկական գրքույկում` այդ փաստը հաստատող փաստաթղթի պարտադիր մեջբերմամբ:
108. Առանձին հիվանդությունների, վնասվածքների վերաբերյալ, որոնց հայտնաբերումը չի առնչվում ծառայությանը, իսկ զորակոչի ժամանակ չի հայտնաբերվել կամ կարճ ժամանակահատվածում չի կանխատեսվել դրանց զարգացումը, ԿՌԲՀ-ն պատճառական կապի վերաբերյալ ընդունում է հատուկ որոշումներ` հիմնավորող եզրակացություններով:
109. Եթե փորձաքննվողի մոտ հայտնաբերվել են տարբեր հանգամանքներում առաջացած մի քանի հիվանդություն (վերքեր, վնասվածքներ, խեղումներ, կոնտուզիաներ) կամ դրանց հետևանքներ, ապա ԿՌԲՀ-ն դրանցից յուրաքանչյուրի պատճառական կապի վերաբերյալ ընդունում է առանձին որոշում` պայմանավորված դրանց առաջանալու (ստանալու) հանգամանքներով:
110. Եթե զինծառայողի նկատմամբ հարուցված է քրեական գործ կամ անցկացվում է վարչական և այլ քննություն, ապա ԿՌԲՀ-ն հիվանդության (վիրավորվելու, վնասվածքի, խեղման, կոնտուզիայի) կամ դրա հետևանքների պատճառական կապի վերաբերյալ որոշում չի ընդունում: Եթե նախաքննությունը կամ հետաքննությունը դադարեցված է կամ քրեական գործը` կարճված, ապա որոշում է կայացվում ըստ ընդունված կարգի:
111. Վիրավորվելու (խեղման, վնասվածքի, կոնտուզիայի) փաստը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, պիտանիության աստիճանի վերաբերյալ ԿՌԲՀ-ի որոշումը, անկախ զինվորական ծառայության սահմանափակվելու կամ չսահմանափակվելու հանգամանքից, գրանցվում է հիվանդության վկայականում կամ տեղեկանքում:
112. Այն դեպքերում, երբ հիվանդության, վնասվածքի և բուժման ելքը կանխորոշված է, փորձաքննական մարմինները կարող են պիտանիության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել միանգամից` սույն Կարգի համապատասխան հոդվածների համաձայն:
ԳԼՈՒԽ IX
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
113. Փորձաքննվողների, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններն ու ռազմաբժշկական (բժշկական) հանձնաժողովների որոշումները գրանցվում են.
1) զինծառայողներինը` ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում, բժշկական գրքույկում, անհրաժեշտության դեպքում` տեղեկանքում կամ հիվանդության վկայականում,
2) ՌՈՒՀ-երի դիմորդներինը.
ա. քաղաքացիներինը` ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում, ՌՈՒՀ-ի դիմորդի ռազմաբժշկական փորձաքննության քարտում,
բ. զինծառայողներինը` ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում, ռազմաուսումնական հաստատության դիմորդի ռազմաբժշկական փորձաքննության քարտում,
3) զինապարտներինը` բժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում, զինապարտի հետազոտման բժշկական փորձաքննության քարտում, անհրաժեշտության դեպքում` տեղեկանքում կամ առողջական վիճակի հետազոտման ակտում, իսկ հանձնաժողովի որոշման բովանդակությունը` զինվորական գրքույկում և հաշվառման քարտում: Անհրաժեշտության դեպքում պահեստի սպաների համար կազմվում է հիվանդության վկայական,
4) զինծառայողների ընտանիքների անդամներինը` ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում, տեղեկանքում կամ հիվանդության վկայականում,
5) ստացիոնարում բուժվող անձանց` ՌԲՀ ուղարկվող էպիկրիզը և ՌԲՀ-ի որոշումը գրանցվում են հիվանդության պատմության մեջ:
114. Ռազմաբժշկական հանձնաժողովների քարտուղարները վարում են նիստերի արձանագրությունների մատյան:
Նիստի օրը բժշկական հանձնաժողովի արձանագրությունն ստորագրում են նախագահը, նիստին մասնակցած անդամները (առնվազն` երկու) և քարտուղարը:
Նիստերի արձանագրությունների մատյանում գրանցվում են փորձաքննվողի անձնագրային տվյալները, գանգատները, անամնեզը, օբյեկտիվ հետազոտության արդյունքները, ախտորոշումը և հանձնաժողովի որոշումը, իսկ զինծառայողի դեպքում` նաև հիվանդության (վերքի, վնասվածքի, կոնտուզիայի, խեղման) պատճառական կապը: Մատյանում գրանցվում են վնասվածքի (կոնտուզիայի, վերքի, խեղման) մանրամասները` նշելով այն հաստատող փաստաթուղթը (համարը, ամսաթիվը, տարեթիվը, ով է տվել): Բացի այդ, գանգատների և անամնեզի սյունակում նշվում է փորձաքննվողի հիվանդության պատմության համարը:
Ժամանակավոր գործող ՌԲՀ-ներն իրենց նիստերի արձանագրությունների մատյանում գրանցում են ՌՈՒՀ-եր ընդունվողների պիտանիության մասին եզրակացությունը: Մնացած բոլոր դեպքերում ժամանակավոր գործող ՌԲՀ-ներն իրենց որոշումները գրանցում են փորձաքննվողի բժշկական քարտում (ՌՈՒՀ-եր ընդունվողների դեպքում` ռազմաուսումնական հաստատություն ընդունվողի բժշկական փորձաքննության քարտում, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և հաստատում կնիքով): Անհրաժեշտության դեպքում ձևակերպվում է տեղեկանք: Ժամանակավոր գործող ՌԲՀ-ների նիստերի արձանագրությունների մատյանը, ինչպես նաև բժշկական փորձաքննություն անցած անձանց ցուցակը, պահվում է 5 տարի, այնուհետև ոչնչացվում է ըստ սահմանված կարգի:
Թույլատրվում է շարային ծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի ճանաչված անձանց օբյեկտիվ տվյալները ԲՀ-ների նիստերի արձանագրությունների մատյանում չգրանցել, այլ նշել` պիտանի է: Իսկ հայտնաբերված այն թերությունները, որոնք չեն սահմանափակում պիտանիությունը, գրանցվում են համառոտ: Ախտորոշումը ամբողջությամբ է գրանցվում:
Եթե որոշում ընդունելիս կազմվում է հիվանդության վկայական, ՀՌԲՀ-ներին թույլատրվում է նիստերի արձանագրությունների մատյանում կատարել կարճ գրանցումներ (փորձաքննվողի անձնագրային տվյալները, ախտորոշումն ամբողջությամբ, ՌԲՀ-ի որոշումը, հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի, խեղման պատճառական կապը): Սակայն անհրաժեշտ է նաև կազմել հիվանդության վկայականի ևս մեկ օրինակ և այն պահել որպես նիստերի արձանագրությունների մատյանի հավելված: Հիվանդության վկայականի լրացուցիչ օրինակում, ինչպես նաև հիվանդության պատմության մեջ, գրանցվում են ԿՌԲՀ-ի որոշումը, տարեթիվն ու ամսաթիվը:
ԿՌԲՀ-ն նիստերի արձանագրությունների մատյանում գրանցում է միայն իր փորձաքննած անձանց: Որոշումների վերահսկողության, հաստատման կամ փոփոխման ներկայացվող հիվանդության վկայականների ու տեղեկանքների քննարկման համար ԿՌԲՀ-ում արձանագրությունների փոխարեն մնում են հիվանդության վկայականների ու տեղեկանքների օրինակները, որոնցում վերջնական որոշման տեքստն ստորագրում են նախագահը, հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները (առնվազն` երկու) և քարտուղարը: Նշված օրինակները ԿՌԲՀ-ում պահվում են 5 տարի, այնուհետև հանձնվում համապատասխան արխիվ:
ԿՌԲՀ-ն այբբենական կարգով հաշվառում է նաև տարվա ընթացքում քննարկված հիվանդության վկայականներն ու տեղեկանքները:
115. ԿՌԲՀ-ում հոգեկան խանգարումների կամ չարորակ նորագոյացությունների առիթով փորձաքննված հիվանդների հիվանդության վկայականի երեսի վերևի մասում գրվում է հետևյալը. արգելվում է պատճենել, տալ հիվանդին, բացահայտել տվյալները: Նման վկայականները թույլատրվում է պատճենել միայն իրավապահ մարմինների, ինչպես նաև հոգեբուժական հաստատության կամ սոցիալական ապահովման մարմինների պահանջով:
116. ԿՌԲՀ-ի հաստատած որոշումը սահմանված կարգով ուղարկվում է զորամաս: ԿՌԲՀ-ի հաստատմանը ենթակա հիվանդության վկայականն ու տեղեկանքը 5 օրվա ընթացքում ուղարկվում են ռազմաբժշկական փորձաքննությունից հետո: Ընդ որում, խաղաղ պայմաններում սահմանային տարիքի չհասած և ոչ պիտանի ճանաչված սպաների դեպքում, ԿՌԲՀ-ի տված հիվանդության վկայականի հետ ներկայացվում են նաև հիվանդության պատմությունը և բժշկական գրքույկը: Հիվանդության վկայականը և արդեն հաստատված որոշմամբ տեղեկանքը 2 օրվա ընթացքում (ԿՌԲՀ-ից ստանալուց հետո) ուղարկվում են փորձաքննվողի զորամասի հրամանատարին կամ այն պետին, որը նրան ուղարկել է ռազմաբժշկական փորձաքննության:
Հիվանդության վկայականը փորձաքննվողին չի տրվում:
117. Խաղաղ ժամանակ կազմվում են հետևյալ խմբերի անձանց հիվանդության վկայականներ.
1) զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և հաշվառումից հանելու ենթակա կամ խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և պահեստազորում հաշվառման ենթակա զինծառայողների, ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող սարքերի հետ աշխատելու համար ոչ պիտանի ճանաչված անձանց, օդադեսանտային զորամասերում ծառայող և ոչ պիտանի ճանաչված սպաների և ենթասպաների, ՌՈՒՀ-երի` հետագա ուսման համար ոչ պիտանի ճանաչված կուրսանտների և սպայական կոչում չունեցող ունկնդիրների,
2) զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և հաշվառումից հանելու ենթակա պահեստազորի սպաների,
3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա և խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված պահեստազորի սպաների,
4) վարժական հավաքների, հրամանատարաշտաբային (շտաբային) վարժանքների, զորավարժությունների կանչված այն զինապարտները, ովքեր ճանաչվել են ոչ պիտանի` հաշվառումից հանելով կամ խաղաղ ժամանակ ոչ պիտանի զինվորական ծառայության համար` հաշվառելով պահեստազորում:
Մնացած բոլոր դեպքերում խաղաղ ժամանակ ՌԲՀ-ի որոշումները ձևակերպվում են տեղեկանքի ձևով:
ՌԲՀ-ի այն որոշումները, որոնցով զինծառայողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության սահմանափակումով, հաստատում է ԿՌԲՀ-ն:
118. Պատերազմական ժամանակ կազմվում են պատերազմական ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և հաշվառումից հանելու ենթակա (ոչ ենթակա) զինծառայողների, զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և հաշվառումից հանելու ենթակա պահեստազորի սպաների հիվանդությունների վկայականներ:
Մնացած բոլոր դեպքերում պատերազմական ժամանակ ՌԲՀ որոշումը ձևակերպվում է տեղեկանքի ձևով: Տեղեկանքն ուղարկվում է այն հրամանատարին կամ պետին, որը փորձաքննության է ուղարկել տվյալ անձին:
119. ԿՌԲՀ-ի հաստատած որոշումները գրանցվում են ՌԲՀ-ի նիստերի արձանագրությունների մատյանում, փորձաքննվողի բժշկական գրքույկում, իսկ անհրաժեշտության դեպքում ձևակերպվում է տեղեկանք:
Խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի, պատերազմական ժամանակ պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով ճանաչված պահեստի սպաների հիվանդության վկայականներ չեն ձևակերպվում:
120. Հիվանդության վկայականը խաղաղ պայմաններում և պատերազմական ժամանակ կազմվում է 3 օրինակ:
Հաստատելուց հետո.
1) առաջին օրինակը ներկայացվում է ռազմաբժշկական փորձաքննության ուղարկած պետին,
2) երկրորդ օրինակն ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ,
3) երրորդ օրինակը մնում է ԿՌԲՀ-ի գործերում:
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Հավելված 1
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
._____________________________________________________________________.
|Հոդ|Հիվանդությունների |Զորակոչային |ՌՈՒՀ |Սպաներ, |ՌՆ, ԻՃ |
|ված|և ֆիզիկական |տեղամասերին |ընդուն-|ենթասպա- |այլ |
|N |թերությունների |կցագրվող |վողներ |ներ, |աղբյուր- |
| |անվանումը |քաղաքացիներ, |ՌՈՒՀ- |պայմանա- |ների, |
| | |զորակոչիկներ, |երի |գրային |ՀՎԲՄ, ԷՄԴ|
| | |ժամկետային |առաջին |զինծառա- |ստեղծող |
| | |զինծառայողներ |և |յողներ, |սարքերի |
| | | |երկրորդ|ՌՈՒՀ-երի`|հետ |
| | | |կուրսե-|սկսած |աշխատող- |
| | | |րի |երրորդ |ներ և |
| | | |կուր- |կուրսից |այդպիսի |
| | | |սանտներ|կուր- |աշխատանքի|
| | | | |սանտներ |ընդուն- |
| | | | | |վողներ |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| | | I սյունակ | II | III | IV |
| | | |սյունակ|սյունակ |սյունակ |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_______________________|_________________|_______|_________|_________|
|ՀՈԳԵԿԱՆ | | | | |
|ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | |
|_______________________|_________________|_______|_________|_________|
|1 |Մտավոր | | | | |
| |հետամնացություն | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |ա. ծանր և խորը |Պիտանի չեն` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |աստիճանի մտավոր |հանելով |չեն |չեն |չեն |
| |հետամնացություն |զինվորական | | | |
| | |հաշվառումից | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |բ. չափավոր և |Պիտանի չեն խաղաղ |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |թեթև աստիճանի |ժամանակ, պիտանի |չեն |չեն |չեն |
| |մտավոր |են զինվորական | | | |
| |հետամնացություն` |ծառայության` | | | |
| |վարքային |սահմանափակումով, | | | |
| |խանգարումներով |պատերազմական | | | |
| | |ժամանակ | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |գ. թեթև աստիճանի, |Պիտանի են |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |այլ մտավոր |սահմանափակումով |չեն |չեն |չեն |
| |հետամնացություն` | | | | |
| |առանց վարքային | | | | |
| |խանգարումների | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
|2 |Օրգանական հոգեկան | | | | |
| |խանգարումներ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |ա. խիստ |Պիտանի չեն` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |արտահայտված |հանելով |չեն |չեն |չեն |
| |խանգարումներ, |զինվորական | | | |
| |ձգձգվող փսիխոտիկ, |հաշվառումից | | | |
| |կայուն | | | | |
| |ինտելեկտուալ- | | | | |
| |մնեստիկ, անձնային | | | | |
| |խանգարումներ` | | | | |
| |փսիխոօրգանական | | | | |
| |բնույթի | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |բ. չափավոր |Պիտանի չեն խաղաղ |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |արտահայտված |ժամանակ, պիտանի |չեն |չեն |չեն |
| |ասթենիկ, աֆեկտիվ |են զինվորական | | | |
| |դիսոցիատիվ, |ծառայության` | | | |
| |ճանաչողական |սահմանափակումով, | | | |
| |խանգարումներ |պատերազմական | | | |
| | |ժամանակ | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |գ. անցողիկ, |Զորակոչիկներին` |Պիտանի |Զինվորա- |Պիտանի |
| |կարճատև |տարկետում մինչև |չեն |կան |չեն |
| |փսիխոտիկ և ոչ |մեկ տարի, | |պարտակա- | |
| |փսիխոտիկ |զինծառայողներին` | |նություն-| |
| |օրգանական բնույթի |արձակուրդ, պիտանի| |ներից | |
| |խանգարումներ` |են զինվորական | |ազատում | |
| |բարենպաստ |ծառայության | |կամ | |
| |ընթացքով, որոնք |սահմանափակումով | |արձակուրդ| |
| |ավարտվում են | | |Պիտանիու-| |
| |թեթև ասթենիկ | | |թյունը | |
| |վիճակով` առանց | | |որոշվում | |
| |մնացորդային | | |է | |
| |օրգանական | | |անհատապես| |
| |փոփոխությունների | | | | |
| |և կայուն | | | | |
| |կոմպենսացիայով | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |դ. բուժումից |Պիտանի են |Պիտանի |Պիտանիու-|Պիտանի |
| |հետո կայուն |զինվորական |չեն |թյունը |չեն |
| |կոմպենսացիա` առանց |ծառայության | |որոշվում | |
| |մնացորդային | | |է | |
| |օրգանական | | |անհատապես| |
| |փոփոխությունների | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
|3 |Շիզոֆրենիա, | | | | |
| |շիզոտիպային և | | | | |
| |զառանցանքային | | | | |
| |խանգարումներ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |ա. շիզոֆրենիա |Պիտանի չեն` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |(անկախ ձևից, | հանելով |չեն |չեն |չեն |
| |ընթացքից, ելքից), |զինվորական | | | |
| |քրոնիկական |հաշվառումից | | | |
| |զառանցանքային | | | | |
| |խանգարումներ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |բ. շիզոաֆեկտիվ |Պիտանի չեն խաղաղ |Պիտանի |Պիտանիու-|Պիտանի |
| |խանգարումներ, |ժամանակ, պիտանի |չեն |թյունը |չեն |
| |շիզոտիպային |են զինվորական | |որոշվում | |
| |խանգարումներ |ծառայության` | |է | |
| | |սահմանափակումով, | |անհատապես| |
| | |պատերազմական | | | |
| | |ժամանակ | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
|4 |Աֆեկտիվ | | | | |
| |փսիխոզներ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |ա. հաճախակի |Պիտանի չեն` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |կրկնվող, կարճատև |հանելով |չեն |չեն |չեն |
| |ռեմիսիաներով |զինվորական | | | |
| |ընթացող աֆեկտիվ |հաշվառումից | | | |
| |խանգարումներ | | | | |
| |(երկբևեռ աֆեկտիվ | | | | |
| |խանգարումներ, | | | | |
| |հետադարձ դեպրեսիվ | | | | |
| |խանգարումներ) | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |բ. երկարատև |Պիտանի չեն խաղաղ |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |ռեմիսիայով |ժամանակ, պիտանի |չեն |չեն |չեն |
| |ընթացող աֆեկտիվ |են զինվորական | |խաղաղ | |
| |խանգարումներ, |ծառայության` | |ժամանակ, | |
| |ծանր մանիակալ և |սահմանափակումով, | |պիտանի են| |
| |դեպրեսիվ |պատերազմական | |զինվորա- | |
| |էպիզոդներ` |ժամանակ | |կան | |
| |փսիխոտիկ | | |ծառայու- | |
| |խանգարումներով, | | |թյան` | |
| |ձգձգվող | | |սահմանա- | |
| |ընթացքով, | | |փակումով,| |
| |տրամադրության | | |պատերազ- | |
| |քրոնիկական | | |մական | |
| |խանգարումներ | | |ժամանակ | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |գ. չափավոր և |Զորակոչիկներին` |Պիտանի |Պիտանիու-|Պիտանի |
| |թեթև |տարկետում մինչև |չեն |թյունը |չեն |
| |արտահայտված |մեկ տարի, | |որոշվում | |
| |մանիակալ և |զինծառայողները` | |է | |
| |դեպրեսիվ |պիտանի են | |անհատապես| |
| |էպիզոդներ |ծառայության` | | | |
| | |սահմանափակումով | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
|5 |Սուր և անցողիկ | | | | |
| |փսիխոտիկ | | | | |
| |խանգարումներ | | | | |
| |(ներառում է | | | | |
| |պարանոիդ ռեակցիա, | | | | |
| |փսիխոգեն պարանոիդ | | | | |
| |փսիխոզ, ռեակտիվ | | | | |
| |փսիխոզ, | | | | |
| |օնեյրոֆրենիա, | | | | |
| |զառանցանքային | | | | |
| |բռնկումներ և այլն)| | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |ա. ռեմիսիայի |Պիտանի չեն` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |բացակայությամբ |հանելով |չեն |չեն |չեն |
| |ընթացող դեպքեր |զինվորական | | | |
| | |հաշվառումից | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |բ. ձգձգվող |Զորակոչիկները` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |ընթացքով, երկարատև |ժամանակավորապես |չեն |չեն |չեն |
| |բուժում |պիտանի չեն, | | | |
| |պահանջող դեպքեր |զինծառայողները` | | | |
| | |պիտանի չեն խաղաղ | | | |
| | |ժամանակ, պիտանի | | | |
| | |են զինվորական | | | |
| | |ծառայության` | | | |
| | |սահմանափակումով, | | | |
| | |պատերազմական | | | |
| | |ժամանակ | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |գ. կարճատև և |Զորակոչիկներին` |Պիտանի |Պիտանիու-|Պիտանի |
| |բարենպաստ |տարկետում մինչև |չեն |թյունը |չեն |
| |ընթացքով |մեկ տարի, | |որոշվում | |
| | |զինծառայողներին` | |է | |
| | |արձակուրդ, պիտանի| |անհատապես| |
| | |են զինվորական | | | |
| | |ծառայության` | | | |
| | |սահմանափակումով | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
|6 |Ախտանշանային և | | | | |
| |այլ հոգեկան | | | | |
| |խանգարումներ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |ա. արտահայտված |Պիտանի չեն` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |երկարատև |հանելով |չեն |չեն |չեն |
| |փսիխոտիկ |զինվորական | | | |
| |խանգարումներ` անձի |հաշվառումից | | | |
| |փոփոխություններով | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |բ. չափավոր |Պիտանի չեն խաղաղ |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |արտահայտված կամ |ժամանակ, պիտանի |չեն |չեն |չեն |
| |կրկնվող |են զինվորական | | | |
| |փսիխոտիկ և ոչ |ծառայության` | | | |
| |փսիխոտիկ |սահմանափակումով, | | | |
| |խանգարումներ, |պատերազմական | | | |
| |որոնք կարող են |ժամանակ | | | |
| |առաջացնել անձի | | | | |
| |ախտաբանական | | | | |
| |փոփոխություններ | | | | |
| |կամ երկարատև | | | | |
| |ասթենիկ վիճակ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |գ. թեթև |Զորակոչիկներին` |Պիտանի |Պիտանիու-|Պիտանի |
| |արտահայտված |տարկետում մինչև |չեն |թյունը |չեն |
| |կարճատև |մեկ տարի, | |որոշվում | |
| |փսիխոտիկ և ոչ |զինծառայողներին` | |է | |
| |փսիխոտիկ |արձակուրդ, պիտանի| |անհատապես| |
| |խանգարումներ, |են զինվորական | | | |
| |որոնք ավարտվում |ծառայությանը | | | |
| |են լավացումով |սահմանափակումով | | | |
| |կամ թեթև | | | | |
| |ասթենիզացմամբ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
|7 |Նևրոտիկ, | | | | |
| |սթրեսով | | | | |
| |պայմանավորված և | | | | |
| |սոմատոֆորմ | | | | |
| |խանգարումներ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |ա. կայուն |Պիտանի չեն` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |հիվանդագին |հանելով |չեն |չեն |չեն |
| |արտահայտություն- |զինվորական | | | |
| |ներով, հաճախակի |հաշվառումից | | | |
| |դեկոմպենսացիաներով,| | | | |
| |բուժմանը դժվար | | | | |
| |ենթարկվող | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |բ. չափավոր |Զորակոչիկներին` |Պիտանի |Պիտանիու-|Պիտանի |
| |արտահայտված |ժամանակավորապես |չեն |թյունը |չեն |
| |երկարատև |պիտանի չեն խաղաղ | |որոշվում | |
| |հիվանդագին |ժամանակ, | |է | |
| |արտահայտություն- |զինծառայողները` | |անհատապես| |
| |ներով, սակայն |պիտանի չեն խաղաղ | | | |
| |բարենպաստ ելքով և |ժամանակ, պիտանի | | | |
| |կոմպենսացիայով |են զինվորական | | | |
| | |ծառայության` | | | |
| | |սահմանափակումով, | | | |
| | |պատերազմական | | | |
| | |ժամանակ | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |գ. թեթև և |Պիտանի են |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |կարճատև հոգեկան |սահմանափակումով |չեն |են |չեն |
| |խանգարումներ | | | | |
| |(կոմպուլսիվ, | | | | |
| |օբսեսիվ, ֆոբիկ, | | | | |
| |հիստերիկ | | | | |
| |բնույթի), որոնք | | | | |
| |ենթարկվում են | | | | |
| |բուժման և | | | | |
| |ավարտվում են | | | | |
| |լավացմամբ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |դ. թեթև և |Պիտանի են |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |կարճատև |զինվորական |չեն |են |չեն |
| |արտահայտություն- |ծառայության | | | |
| |ներով հոգեկան | | | | |
| |խանգարումներ | | | | |
| |(էմոցիոնալ և | | | | |
| |վեգետատիվ | | | | |
| |բնույթի), որոնք | | | | |
| |ենթարկվում են | | | | |
| |բուժման և | | | | |
| |ավարտվում են | | | | |
| |առողջացմամբ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
|8 |Անձնային | | | | |
| |խանգարումներ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |ա. արտահայտված, |Պիտանի չեն` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |կոմպենսացիայի |հանելով |չեն |չեն |չեն |
| |չենթարկվող |զինվորական | | | |
| | |հաշվառումից | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |բ. հաճախակի |Պիտանի չեն խաղաղ |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |դեկոմպենսացիաներով |ժամանակ, պիտանի |չեն |չեն |չեն |
| |անձի խանգարումներ, |են զինվորական | |խաղաղ | |
| |ինչպես նաև կրկնվող|ծառայության` | |ժամանակ, | |
| |իրավիճակային և |սահմանափակումով, | |պիտանի են| |
| |անձնային |պատերազմական | |զինվորա- | |
| |ռեակցիաներ, որոնց |ժամանակ | |կան | |
| |հաճախությունը մեկ | | |ծառայու- | |
| |տարվա ընթացքում 3 | | |թյան` | |
| |անգամ և ավելի է | | |սահմանա- | |
| | | | |փակումով,| |
| | | | |պատերազ- | |
| | | | |մական | |
| | | | |ժամանակ | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
|9 |Հոգեկան և վարքային| | | | |
| |խանգարումներ | | | | |
| |հոգեակտիվ նյութերի | | | | |
| |գործածման | | | | |
| |հետևանքով | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |ա. քրոնիկական |Պիտանի չեն` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |փսիխոտիկ |հանելով |չեն |չեն |չեն |
| |խանգարումներ, |զինվորական | | | |
| |քրոնիկական |հաշվառումից | | | |
| |ալկոհոլիզմ, | | | | |
| |նարկոմանիա և | | | | |
| |տոքսիկոմանիա, անձի | | | | |
| |արտահայտված | | | | |
| |փոփոխություններով | | | | |
| |և ինտելեկտուալ- | | | | |
| |մնեստիկ | | | | |
| |խանգարումներով | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |բ. սուր փսիխոտիկ |Զորակոչիկներին` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |խանգարումներ, |տարկետում մինչև |չեն |չեն |չեն |
| |քրոնիկական |մեկ տարի, | | | |
| |ալկոհոլիզմ, |զինծառայողները` | | | |
| |նարկոմանիա և |պիտանի չեն խաղաղ | | | |
| |տոքսիկոմանիա` |ժամանակ, պիտանի | | | |
| |չափավոր կամ թեթև |են զինվորական | | | |
| |արտահայտված անձի |ծառայության` | | | |
| |փոփոխություններով |սահմանափակումով, | | | |
| |և այլ |պատերազմական | | | |
| |բարդություններով |ժամանակ | | | |
| |(սոմատիկ և | | | | |
| |հոգեկան) | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |գ. հոգեակտիվ |Պիտանի են |Պիտանի |Պիտանիու-|Պիտանի |
| |նյութերի չարաշահում|սահմանափակումով |չեն |թյունը |չեն |
| |(կրկնակի | | |որոշվում | |
| |օգտագործում առանց | | |է | |
| |կախվածության | | |անհատապես| |
| |համախտանիշի), որոնք| | | | |
| |զուգորդվում են | | | | |
| |հոգեկան և | | | | |
| |ֆիզիկական | | | | |
| |հետևանքներով, | | | | |
| |բուժումից հետո | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |դ. էպիզոդիկ |Պիտանի են |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |օգտագործում, որոնք |զինվորական |չեն |են |չեն |
| |չեն առաջացնում |ծառայության | | | |
| |հոգեկան և | | | | |
| |ֆիզիկական | | | | |
| |հետևանքներ | | | | |
| |(առանձին | | | | |
| |ախտանշաններ) | | | | |
|_______________________|_________________|_______|_________|_________|
|ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ | | | | |
|ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ | | | | |
|ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ | | | | |
|ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ | | | | |
|_______________________|_________________|_______|_________|_________|
|10 |Էպիլեպսիա | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |ա. հաճախակի |Պիտանի չեն` |Պիտանի |Պիտանի |Պիտանի |
| |նոպաներով կամ |հանելով |չեն |չեն |չեն |
| |արտահայտված |զինվորական | | | |
| |հոգեկան |հաշվառումից | | | |
| |խանգարումների | | | | |
| |առկայությամբ | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |բ. հազվադեպ |Զորակոչիկները` |Պիտանի |Պիտանիու-|Պիտանի |
| |նոպաներով, |ժամանակավորապես |չեն |թյունը |չեն |
| |նոպայից դուրս` |պիտանի չեն, | |որոշվում | |
| |առանց հոգեկան |զինծառայողները` | |է | |
| |խանգարումների |պիտանի չեն խաղաղ | |անհատապես| |
| | |ժամանակ, պիտանի | | | |
| | |են զինվորական | | | |
| | |ծառայության` | | | |
| | |սահմանափակումով, | | | |
| | |պատերազմական | | | |
| | |ժամանակ | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
| |գ. ըստ անամնեզի |Պիտանի են |Պիտանի |Պիտանիու-|Պիտանիու-|
| | |սահմանափակումով |չեն |թյունը |թյունը |
| | | | |որոշվում |որոշվում |
| | | | |է |է |
| | | | |անհատապես|անհատապես|
| | | | | | |
| | | | | | |
|___|___________________|_________________|_______|_________|_________|
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում