Սեղմել Esc փակելու համար:
ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

113.0410.130513

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        05            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11313181

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 ապրիլի 2013 թվականի N 410-Ն

 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

Հավելված 2

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

 

Հոդված 1. «Ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) խորը և ծանր արտահայտված բոլոր տեսակները: Ինտելեկտի (բանականության) բացահայտ արատների դեպքում, անկախ վարքի խանգարման առկայությունից, զորակոչիկների զինվորական ծառայության պիտանիության հարցը կարող է լուծվել առանց նրանց բուժհիմնարկներ ուղեգրելու:

«Բ» կետին են վերաբերում չափավոր և թեթև արտահայտված մտավոր հետամնացությունները, ինչպես նաև չճշտված մտավոր հետամնացությունները` վարքի խանգարումներով: Զորակոչիկների ստացիոնար հետազոտությունը պարտադիր է:

«Գ» կետին են վերաբերում թեթև և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի խանգարումներով: Փորձաքննության ժամանակ նկատի են առնվում օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորությունները, մակարդակը, հարմարվողականությունը և հմտությունների ձեռքբերումը: Արգելվում է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի հետ ինքնուրույն գործ ունենալը, ծառայությունը հատուկ զորատեսակներում:

Քրոմոսոմների ախտահարում ունեցող զորակոչիկները և զինծառայողները փորձաքննվում են համաձայն «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածների:

 

Հոդված 2. Ներառում է օրգանական հոգեկան խանգարումները: Ախտորոշման համար չափանիշ են գլխուղեղի օրգանական բնույթի ախտահարման նշանները` ըստ անամնեզի և օբյեկտիվ տվյալների, ինչպես նաև հոգեախտաբանական նշանները, նյարդաբանական ախտանշանները, հարկլինիկական (ԷԷԳ, Էխո-ԷԳ, գանգի ռենտգենգրաֆիա, ՄՌՏ, ակնահատակի զննում և այլն) տվյալները: Կլինիկական ախտորոշման համար նշանակություն ունեն նաև բժշկական փաստաթղթերի առկայությունը և անձնական գործի ուսումնասիրությունը:

«Ա» կետին վերաբերում են խիստ արտահայտված, ձգձգվող փսիխոտիկ, կայուն ինտելեկտուալ-մնեստիկ անձի խանգարումները, փսիխոօրգանական համախտանիշը:

«Բ» կետին վերաբերում են արտահայտված ասթենիկ, աֆեկտիվ, դիսոցիատիվ ճանաչողական խանգարումները, ինչպես նաև սկսվող փսիխոօրգանական խանգարումը:

«Գ» կետին են վերաբերում անցողիկ, կարճատև, փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ օրգանական բնույթի խանգարումները բարենպաստ ընթացքով, որոնք ավարտվում են թեթև ասթենիկ վիճակով` առանց մնացորդային օրգանական փոփոխությունների և կայուն կոմպենսացիայով: Զորակոչիկները տարկետումից չեն օգտվում, եթե բուժումից հետո անցել է մեկ տարի: Անհրաժեշտության դեպքում այդ զորակոչիկներն ուղեգրվում են ստացիոնար հետազոտման և բուժման: Զորակոչելիս անհրաժեշտ է բուժման դրական արդյունքը հաստատող ստացիոնար հետազոտման ակտ:

Զինծառայողներին ստացիոնար բուժումից հետո անհրաժեշտության դեպքում տրվում է արձակուրդ: Կարճատև, անցողիկ խանգարումներ տարած սպաների, ենթասպաների և կին զինծառայողների համար կայուն կոմպենսացիայի դեպքում, ինչպես նաև դեսանտային զորատեսակներում ծառայելու պիտանիությունը որոշվում է անհատապես` համաձայն «գ» կետի III սյունակի: Առանձին դեպքերում արձակուրդից հետո կատարվում է վերափորձաքննություն:

 

Հոդված 3. «Ա» կետին վերաբերում է շիզոֆրենիան` անկախ ձևից, ընթացքից և ելքից, ինչպես նաև քրոնիկական զառանցանքային խանգարումները:

«Բ» կետին վերաբերում են շիզոաֆեկտիվ և շիզոտիպային խանգարումները: Այս կետով փորձաքննվողները պատերազմի ժամանակ պիտանի են զինվորական ծառայության` սահմանափակումով, փորձաքննությունից հետո, իսկ խաղաղ ժամանակ վերափորձաքննության ենթակա չեն:

 

Հոդված 4. «Ա» կետին են վերաբերում երկբևեռ աֆեկտիվ խանգարումները և հետադարձ դեպրեսիվ խանգարումները: Ախտորոշման չափանիշներն են օբյեկտիվ անամնեստիկ տվյալները, նախկին էպիզոդը հաստատող բժշկական փաստաթղթերի առկայությունը և կլինիկական պատկերը:

«Բ» կետին են վերաբերում երկարատև բուժում պահանջող աֆեկտիվ խանգարումները, ծանր մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները` փսիխոտիկ խանգարումներով, ձգձգվող ընթացքով տրամադրության քրոնիկական խանգարումները:

Պիտանիությունը զինվորական ծառայության` սահմանափակումով, պատերազմի ժամանակ որոշվում է վերափորձաքննությունից հետո:

«Գ» կետին են վերաբերում չափավոր և թեթև արտահայտված մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները, որոնք ենթակա են բուժման մինչև կայուն ռեմիսիան: Ռեմիսիայի բացակայության դեպքում ենթակա են փորձաքննության «Բ» կետով: Զորակոչիկներին տրվում է տարկետում:

Արգելվում է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի և տեխնիկայի հետ ինքնուրույն գործ ունենալը, ծառայությունը հատուկ զորատեսակներում, հոգեբանական և ֆիզիկական լարվածություն պահանջող գործունեությունը:

 

Հոդված 5. Ներառում է պարանոիդ ռեակցիաները, փսիխոգեն պարանոիդ փսիխոզները, ռեակտիվ փսիխոզները, օնեյրոֆրենիաները, զառանցանքային բռնկումները և այլն:

«Ա» կետին վերաբերում են երկարատև բուժում պահանջող, ռեմիսիայի բացակայությամբ ընթացող վիճակները:

«Բ» կետին վերաբերում են 45 օր տևողությամբ բուժման արդյունքում ռեմիսիայի հասնելու դեպքերը:

«Գ» կետին են վերաբերում կարճատև ընթացքով և բարենպաստ ելքով դեպքերը:

 

Հոդված 6. Ներառում է տարբեր ծագման (բացառությամբ` հոգեակտիվ նյութերը) ինֆեկցիաների, ինտոքսիկացիաների, ասթմատիկ հիվանդությունների, ՄԻԱՎ վարակի հետևանքով առաջացած հոգեկան խանգարումները, ինչպես նաև խանգարումներ` պայմանավորված ֆիզիոլոգիական վիճակներով: Ախտորոշման չափանիշներն են օբյեկտիվ անամնեստիկ տվյալները սոմատիկ հիվանդությունների և խանգարումների վերաբերյալ, ինչպես նաև հարկլինիկական տվյալները, հոգեախտաբանական նշանների առկայությունը:

«Ա» կետին են վերաբերում արտահայտված երկարատև փսիխոտիկ խանգարումներով և անձի փոփոխություններով ընթացող վիճակները:

«Բ» կետին են վերաբերում չափավոր արտահայտված կամ կրկնվող փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները, որոնք կարող են առաջացնել անձի ախտաբանական փոփոխություններ կամ երկարատև ասթենիկ վիճակ:

«Գ» կետին են վերաբերում թեթև արտահայտված կարճատև փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները, որոնք ավարտվում են լավացումով կամ թեթև ասթենիզացիայով: Զորակոչիկներին տրվում է տարկետում` բուժման նպատակով:

 

Հոդված 7. Ներառում է նևրոտիկ, դիսոցիատիվ սոմատոֆորմ խանգարումները, հիստերիկ փսիխոզները, անձի նևրոտիկ զարգացումը, անձի քրոնիկական հետտրավմատիկ խանգարումները, հետվնասվածքային սթրեսային խանգարումները, սուր սթրեսային ռեակցիաները և վիճակները, հարմարվողականության խանգարումները:

«Ա» կետին են վերաբերում կայուն հիվանդագին արտահայտություններով հաճախակի դեկոմպենսացիաներով, բուժմանը դժվար ենթարկվող վիճակները:

«Բ» կետին են վերաբերում չափավոր արտահայտված հիվանդագին արտահայտություններով, սակայն բարենպաստ ելքով և կոմպենսացիայով ընթացող վիճակները բուժումից հետո:

«Գ» կետին են վերաբերում բուժմանը ենթարկվող և լավացումով ավարտվող թեթև և կարճատև արտահայտություններով հոգեկան խանգարումները (օբսեսիվ, կոմպուլսիվ, ֆոբիկ, հիստերիկ): Արգելվում է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի հետ ինքնուրույն գործ ունենալը, ծառայությունը հատուկ զորատեսակներում:

«Դ» կետին են վերաբերում թեթև և կարճատև հոգեկան խանգարումները (հուզական և վեգետատիվ բնույթի), որոնք ենթարկվում են բուժման և ավարտվում են առողջացումով:

 

Հոդված 8. Ներառում է անձի և վարքի խանգարումները, ներառյալ` անձի սպեցիֆիկ և խառը խանգարումները, սովորույթների և հակումների խանգարումները, սեռական նույնացման խանգարումները, սեռական նախընտրության խանգարումները, սեռական զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումները:

«Ա» կետին են վերաբերում արտահայտված և կոմպենսացիայի չենթարկվող ձևերը:

«Բ» կետին են վերաբերում հաճախակի դեկոմպենսացիաներով անձի խանգարումները, ինչպես նաև կրկնվող իրավիճակային և անձնային ռեակցիաները, որոնց հաճախականությունը 1 տարվա ընթացքում 3 անգամ և ավելի է:

Փսիխոպաթանման ռեակցիաները փորձաքննվում են 2-րդ հոդվածով:

 

Հոդված 9. Ներառում է հոգեկան և վարքային խանգարումները հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով, այդ թվում` սուր թունավորում, գործածում` վնասակար հետևանքով, դադարեցման վիճակ, դադարեցման վիճակ դելիրիումով, փսիխոտիկ խանգարումներով, ամնեստիկ համախտանիշ, մնացորդային փսիխոտիկ խանգարում, հոգեկան և վարքային այլ խանգարումներ:

«Ա» կետին են վերաբերում քրոնիկական փսիխոտիկ խանգարումները քրոնիկական ալկոհոլիզմի, թմրամոլության և տոքսիկոմանիայի ժամանակ` արտահայտված անձի փոփոխություններով և ինտելեկտուալ-մնեստիկ խանգարումներով:

«Բ» կետին են վերաբերում սուր փսիխոտիկ խանգարումները քրոնիկական ալկոհոլիզմի, թմրամոլության, տոքսիկոմանիայի ժամանակ` անձի չափավոր կամ թեթև փոփոխություններով, սոմատիկ կամ հոգեկան բարդություններով:

«Գ» կետին են վերաբերում հոգեակտիվ նյութերի չարաշահման և կրկնակի գործածության դեպքերը` առանց կախվածության համախտանիշի, որոնք զուգորդվում են հոգեկան և սոմատիկ հետևանքներով: Փորձաքննությունը կատարվում է բուժումից հետո: Արգելվում է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի հետ ինքնուրույն գործ ունենալը, ծառայությունը հատուկ զորատեսակներում:

«Դ» կետին են վերաբերում հոգեակտիվ նյութերի էպիզոդիկ օգտագործումը, որը չի առաջացնում հոգեկան և ֆիզիկական հետևանքներ (առանց ախտանշանների):

 

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

 

Հոդված 10. Նախատեսում է առաջնային և երկրորդային ընկնավորությունը (էպիլեպսիան)` մեծ և փոքր նոպաներով, հոգեկան համարժեքներով կամ անձի յուրահատուկ փոփոխություններով: Այն պետք է հաստատվի մինչև մեկ ամիս տևողությամբ ստացիոնար հետազոտմամբ, անհրաժեշտության դեպքում անցկացվում են պրովոկացիոն տեստեր: Ցնցումներով ուղեկցվող և առանց ցնցումների նոպաներն արձանագրվում են բժշկի և բուժքրոջ կողմից: Կատարվում է առնվազն 2 ԷԷԳ հետազոտություն, անցկացվում են հոգեբույժի և այլ մասնագետների խորհրդատվություններ:

Ախտանշանային (սիմպտոմատիկ) ընկնավորությունը և հանկարծակի առաջացող մոլուցքի այլ ձևերը (նարկոլեպսիա, կատալեպսիա (փայտացում) և այլն) այս հոդվածին չեն վերաբերում: Այդ դեպքերում փորձաքննությունը կատարվում է հիմնական հիվանդությունն ախտորոշելու համար, օրինակ, ըստ 9-րդ կամ 12-րդ հոդվածի, եթե ջղաձգության ախտանշանն առաջացել է ուղեղի վնասվածքի հետևանքով: Վերջնական ախտորոշման համար իրականացվում է երկարատև ԷԷԳ-մոնիթորինգ, ինչպես նաև` գիշերային ԷԷԳ-գրանցում:

Ընկնավորության կլինիկական նկարագիրը վերլուծելիս անհրաժեշտ է անցկացնել ընկնավորության նոպաների տարբերակված ախտորոշում: Նոպայի առկայությունը պետք է հաստատվի բուժզննմամբ: Առանձին դեպքերում օգտակար կարող են լինել այնպիսի փաստաթղթեր, որոնք ստորագրել են ոչ բժշկական անձնակազմի պաշտոնատար անձինք և հաստատել են համապատասխան հրամանատարները (պետերը), եթե դրանցում նկարագրված բռնկումը և հետբռնկումային վիճակը հիմք են տալիս այն որակել որպես ընկնավորություն: Կասկածահարույց դեպքերում հարկ է հարցում անել ըստ բնակության, ուսման, աշխատանքի, ծառայության վայրի: Եթե ստացիոնար հետազոտության ժամանակ ընկնավորության ախտորոշումը հաստատվում է, փորձաքննությունն անցկացվում է համաձայն այս հոդվածի «Ա» կամ «Բ» կետի:

Հաճախակի նոպաների (տարին` 3 անգամ և ավելի) կամ ջղաձգային նոպաների հոգեկան համարժեքների, ինչպես նաև հոգեկան խանգարումների խորացման դեպքում փորձաքննությունն անցկացվում է «Ա» կետի համաձայն:

Առանց անձի` ընկնավորությանը բնորոշ թեթև արտահայտված փոփոխությունների, հազվադեպ նոպաների (տարին ոչ ավելի, քան 2-3 անգամ) դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ «Բ» կետի:

Երբ քաղաքացիական բժշկական (բուժկանխարգելիչ) կամ զինվորական բուժկանխարգելիչ հիմնարկների փաստաթղթերով հաստատվում է, որ անցյալում եղել է ընկնավորություն, բայց վերջին 5 տարվա ընթացքում չի կրկնվել, և զորակոչի ժամանակ ստացիոնար հետազոտման պայմաններում էլեկտրաուղեղագրիչը (էլեկտրաէնցեֆալոգրաֆ) ախտաբանական փոփոխություններ չի գրանցել ինչպես հանգստի, այնպես էլ ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության ժամանակ, ապա ըստ I և III սյունակների փորձաքննվող անձինք սույն հոդվածի «Գ» կետի համաձայն ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով: Ըստ II, IV սյունակների` փորձաքննվողները պիտանի չեն, իսկ ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես: Գիշերաշրջիկությունը (սոմնաբուլիզմ) նույնպես դիտվում է որպես ընկնավորության ձև, և եթե այն հաստատվում է բժշկական հետազոտությամբ, ապա այդ զորակոչիկների համար կիրառվում է սույն հոդվածի «Բ» կետը, իսկ եթե չկան հաստատող փաստաթղթեր, և ախտորոշումը հաստատվել է ըստ անամնեզի, ապա նրանք հետազոտվում են սույն հոդվածի «Գ» կետի համաձայն: Սահմանափակել վազքը 5 կմ և ավելի:

 

Հոդված 11. Կիրառվում է գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների բոլոր տեսակների դեպքում, վասկուլիտ, անոթային մալֆորմացիաներ, զարկերակային անևրիզմներ, անոթների ստենոզներ ու օկլյուզիաներ և այլն, որոնք ուղեկցվում են ուղեղի արյան շրջանառության սուր, կրկնվող և երկարատև խանգարումներով (իշեմիկ, արյունազեղումային և խառը տիպի կաթվածներ ու անցողիկ խանգարումներ, զարգացող դիսցիրկուլյատոր էնցեֆալոմիելոպաթիաներ, ինչպես նաև ողնուղեղի արյան շրջանառության խանգարումներ և այլն): Ըստ նշված հիվանդությունների ընթացքի, օջախների մեծության և տեղակայման առանձնահատկությունների` կարող են առաջանալ ֆունկցիոնալ խանգարումների տարբեր ծանրության զանազան համախտանիշներ:

«Ա» կետին վերաբերում են կրկնվող կաթվածները, նյարդային համակարգի ֆունկցիաների ծանր և կայուն խանգարումները, որոնք առաջանում են գլխուղեղի կամ ողնուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության III աստիճանի քրոնիկական անբավարարության (հեմիպլեգիա, խոր հեմիպարեզ, մոնոպարեզ, խոսքի, հիշողության, մտածողության խանգարումներ, պարկինսոնիզմ, կոնքի օրգանների ֆունկցիաների խանգարումներ և այլն) հետևանքով:

«Բ» կետին վերաբերում են անոթային հիվանդությունների` բարեհաջող ընթացք ունեցող և չափավոր օջախային ախտահարմամբ արտահայտված ձևերը: Այս կետին են վերաբերում նաև ուղեղի աթերոսկլերոզի ժամանակ ուղեղի անոթային II աստիճանի քրոնիկական անբավարարության երևույթները (հոգնածություն, գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, ուշագնացություն, աշխատունակության անկում, հուզակամային խանգարումներ, ԿՆՀ առանձին կայուն օրգանական նշանների առկայության դեպքում հստակ անիզոռեֆլեքսիա, լույսի նկատմամբ բբերի թույլ ռեակցիա, բրգաձև (պիրամիդալ) ախտանշաններ և այլն): Այս կետին են վերաբերում նաև II շրջանի զարկերակային հիպերտենզիայի ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումները, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումները, գիտակցության կարճատև կորստով ուղեկցվող և սինկոպալ վիճակները, միգրենի բոլոր տեսակները, վեգետոանոթային պարոքսիզմները (սիմպատոադրենալինային և վագոինսուլյար կրիզներ) ամիսը առնվազն մեկ անգամ, որոնք ուղեկցվում են վեգետատիվ և սրտանոթային համակարգի խանգարումներով:

Առանձին դեպքերում, նկատի առնելով զբաղեցրած պաշտոնը, թույլատրվում է որոշում ընդունել այն սպաների պիտանիության մասին, ովքեր մեծ փորձ ու գիտելիքներ ունեն, բայց չեն հասել պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքին: Այս դեպքերում առանձնապես կարևորություն են ստանում ծառայողական և բժշկական բնութագրերը: Կարևոր են նաև դիսպանսեր հսկողության և ստացիոնար հետազոտության տվյալները:

Բացառիկ դեպքերում ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատում ծառայող սպաները, ՌՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմը չափավոր արտահայտված ձախակողմյան հեմիպարեզի (առանց տեսողության, խոսքի, հոգեկան խանգարումների, ընկնավորության բռնկումների, պարկինսոնիզմի երևույթների) առկայությամբ կարող են պիտանի համարվել ծառայության համար` հաշվի առնելով ունեցած փորձը, հրամանատարության կարծիքը:

«Գ» կետին են վերաբերում թեթև արտահայտված վեգետո-անոթային դիստոնիան, ինչպես նաև միգրենի նոպաներն ըստ անամնեզի: Սահմանափակել վազքը 1 կմ և ավելի:

ՈՒղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումներով տառապող սպաների, ենթասպաների և կին զինծառայողների վերաբերյալ փորձաքննական որոշումը կայացվում է` նկատի ունենալով հիվանդության բնույթը և ծանրության աստիճանը:

Կրկնվող սուբարախնոիդալ արյունազեղումների դեպքում (անկախ պատճառից) փորձաքննությունն իրականացվում է համաձայն «Ա» կետի:

Գլխուղեղի անոթների զարկերակային լայնացման (անևրիզմի) դեպքում, եթե այն ուղեղի արյան շրջանառության խանգարման կամ ընկնավորության նոպաների պատճառ է դառնում, սպաները, ենթասպաները, ժամկետային զինծառայողները, կին զինծառայողները փորձաքննվում են համաձայն «Ա» կետի:

Գլխուղեղի անոթների անևրիզմի պատճառով վիրահատված անձանց զինվորական ծառայության համար պիտանիությունը գնահատելիս հաշվի են առնվում վիրահատության արմատականությունը, արդյունավետությունը, գանգի ոսկրային դեֆեկտի հետվիրահատական մեծությունը, խանգարված ֆունկցիաների վերականգնման ընթացքը, նաև ըստ lll սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշելիս նկատի են առնվում հրամանատարության և զորամասի բժշկի կարծիքները, փորձաքննվողի տարիքը:

Զորակոչիկները, սպայական կոչում չունեցող կուրսանտները, ունկնդիրները և ժամկետային զինծառայողներն առաջնային (ոչ վնասվածքային) սուբարախնոիդալ արյունազեղումներից հետո (ախտորոշման ստույգ հաստատման դեպքում) փորձաքննվում են ըստ «ա», «բ» կետերի` նկատի ունենալով նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանը:

ՈՒղեղի արյան շրջանառության սուր խանգարում տարած, ըստ երրորդ սյունակի փորձաքննվողներին, եթե կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները լիովին վերականգնվել են, տրվում է արձակուրդ` 30-60 օր տևողությամբ:

 

Հոդված 12. Նախատեսում է գլխուղեղի, ողնուղեղի, ուղեղի թաղանթի ինչպես առաջնային (վարակիչ), այնպես էլ երկրորդային բնույթի, շփման կամ արյան միջոցով տարածվող բորբոքային հիվանդությունները (էնցեֆալիտներ, էնցեֆալոմիելիտներ, արախնոիդիտներ, մենինգիտներ), առաջնային (Գիյեն-Բարե) և երկրորդային պոլինևրիտները, պոլիոմիելիտը, միելիտը, տզից և մոծակից առաջացած տրանսմիսիոն էնցեֆալիտները և այլն, ինչպես նաև սիֆիլիսի, արյան հիվանդությունների, ինտոքսիկացիաների ժամանակ նյարդային համակարգի ախտահարումները:

«Ա» կետին են վերաբերում նյարդային համակարգի ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումները, որոնք առաջացել են վերոհիշյալ հիվանդությունների հետևանքով:

«Բ» կետին են վերաբերում հիվանդությունների դանդաղ ընթացող քրոնիկական ձևերը, որոնք, պայմանավորված կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանով, զինվորական ծառայության սահմանափակման պատճառ են դառնում, բայց ամբողջովին չեն բացառում այն: Այս դեպքերում նկատվում են մնացորդային երևույթներ` ԿՆՀ-ի ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումներով, ներգանգային ճնշման չափավոր բարձրացումով: Զորակոչիկների` զինվորական ծառայության համար պիտանի լինելու հարցը որոշվում է ստացիոնար հետազոտությունից հետո:

«Գ» կետին վերաբերում են նեյրովարակներից և նյարդային համակարգի ախտահարումով ուղեկցվող ինտոքսիկացիաներից հետո առաջացած վիճակները, որոնց ելքը բուժումն ավարտելուց հետո լիակատար առողջացումն է կամ ԿՆՀ-ի ֆունկցիաների թեթև խանգարումը:

Մենինգակոկային վարակ տարած զորակոչիկներին տրվում է տարկետում, եթե բուժման ավարտից անցել է առնվազն 3 ամիս: Տարկետման ավարտից հետո նրանց պիտանիության հարցը որոշվում է` նկատի ունենալով նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման արտահայտվածության չափից: Մնացորդային երևույթների բացակայությամբ կամ ֆունկցիայի թեթև խանգարումով զորակոչիկները փորձաքննության են ենթարկվում «գ» կետի համաձայն և շարային ծառայության համար համարվում են պիտանի: Սահմանապահ զորքերում, ուսումնական զորամասերում ծառայության համար նրանք պիտանի չեն: Եթե ֆունկցիայի խանգարում չկա` II սյունակով համարվում են պիտանի:

Զինծառայողները, տարած սուր ծանր ընթացքով նյարդավարակներից հետո, փորձաքննվում են ըստ «ա» և «բ» կետերի, իսկ թեթև և միջին ծանրության նեյրովարակներից հետո փորձաքննվում են` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

 

Հոդված 13. Նախատեսում է գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների մոտակա (ուղեղանյութի վնասում, ներուղեղային սուբդուրալ, էպիդուրալ հեմատոմա և այլն) և հեռավոր (արախնոիդիտներ, հիպերտենզիոնհիդրոցեֆալիկ համախտանիշ և զարգացող էնցեֆալոմիելոպաթիա) հետևանքները, ինչպես նաև պայթյունային ալիքի և արտաքին այլ ազդակների ներգործությունից առաջացած վնասվածքի հետևանքները:

«Ա» կետին են վերաբերում գլխուղեղի կամ ողնուղեղի ֆունկցիաների ծանր խանգարումներ առաջացնող վնասվածքների հետևանքները (ուղեղի վնասվածք, որը հանգեցրել է ծանր կաթվածի կամ պարեզի, սուբդուրալ հեմատոմա և այլն), ինչպես նաև այն վիճակները, որոնց դեպքում ուղեղանյութի ախտահարման արդյունքում առաջանում են կեղևի ֆունկցիաների (ուղեղի բարձրագույն ֆունկցիաներ) խանգարումներ (աֆազիա, ագնոզիա, ապրաքսիա և այլն):

Հեռավոր հետևանք են համարվում մնացորդային այն երևույթները կամ վիճակները, որոնք պահպանվում են վնասվածքն ստանալու պահից 1 և ավելի տարվա ընթացքում:

Այս կետին են վերաբերում նաև վնասվածքի հետևանքով ուղեղի թաղանթի բորբոքումը (վնասվածքային արախնոիդիտ)` հիդրոցեֆալային զարգացումով, ինչպես նաև վնասվածքից հետո տարբեր ժամկետներում էպիլեպսիա հիշեցնող հաճախակի նոպաների դեպքերը:

«Բ» կետին են վերաբերում ԿՆՀ-ի վնասվածքների հետևանքները, որոնց ժամանակ ֆունկցիաների խանգարումներն ու օջախային նշանները չեն հասնում «ա» կետով նախատեսված դեպքերի արտահայտվածության աստիճանին (պարեզ, որն էականորեն չի սահմանափակում վերջույթների ֆունկցիան, չափավոր արտահայտված ուղեղիկային խանգարումներ` քայլքի անկայունությամբ, վնասվածքային արախնոիդիտ` ներգանգային ճնշման չափավոր կամ աննշան բարձրացումով, էպիլեպսիա հիշեցնող հազվադեպ նոպաներով և այլն):

Առանձին դեպքերում, նկատի առնելով հրամանատարության և զորամասի բժշկի կարծիքը փորձաքննվողի աշխատանքի բնույթի, ծառայողական պարտականությունների կատարման ծավալի ու որակի և աշխատունակության մասին, այս կետով թույլատրվում է որոշում կայացնել խաղաղ պայմաններում պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքին չհասած սպաների, ենթասպաների պիտանի լինելու մասին:

Սուր սուբարախնոիդալ արյունազեղումների դեպքում զինծառայողների փորձաքննությունը կատարվում է ըստ «բ» կետի` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանը:

«Գ» կետին վերաբերում են գլխուղեղի կամ ողնուղեղի վնասվածքների այնպիսի հետևանքները, որոնց բնորոշ են ցրված նյարդաբանական օրգանական ախտանշանները (քիթ-շրթունքային ծալքերում աննշան անհամաչափություն, անիզոռեֆլեքսիա, զգացողության թեթև խանգարումներ և այլն): Դրանք ուղեկցվում են թեթև վեգետատիվ-անոթային անկայունությամբ ու տարաբնույթ նյարդային երևույթներով: Այս կետին են վերաբերում նաև գանգի հին կոտրվածքները` առանց օրգանական ախտահարումների և ֆունկցիաների խանգարումների: Վնասվածքային արախնոիդիտ տարած (առանց ներգանգային ճնշման բարձրացման նշանների)` ըստ I սյունակի փորձաքննվողները պիտանի են համարվում շարային ծառայության համար:

Այս կետին վերաբերում են վնասվածքների այնպիսի հեռավոր հետևանքները, որոնց ժամանակ նկատվում են միայն առանձին ցրված օրգանական նշաններ` առանց ԿՆՀ-ի ֆունկցիաների խանգարման և ասթենիզացիայի աննշան երևույթներով:

«Դ» կետին վերաբերում են սուր վնասվածքից հետո առաջացած վիճակները, որոնք ուղեկցվում են շուտ հոգնելով, վեգետատիվ-անոթային անկայունությամբ, բարձր գրգռվողականությամբ և այլն:

Կլինիկական արտահայտված դրսևորումներով սալջարդ տարած անձանց համար, որպես կանոն, որոշում է ընդունվում հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու անհրաժեշտության մասին:

Արտաքին գործոնների (պայթյունային ալիք, ճառագայթում և այլն) ազդեցության հետևանքով առաջացած կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման դեպքերը փորձաքննվում են ըստ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանի: Գանգոսկրի կամ ողնաշարի վնասվածքների և արատների դեպքում անհրաժեշտ է կիրառել համապատասխան հոդվածների կետերը:

Զինվորական ծառայության ընթացքում ուղեղի ցնցում և սալջարդ ստացած զինծառայողներին առողջանալուց հետո տրվում է արձակուրդ` ԿՌԲՀ-ում կրկնակի փորձաքննությամբ` պիտանիության հարցը որոշելու համար:

Գանգուղեղային թարմ վնասվածքի դեպքում զորակոչիկին տրամադրվում է տարկետում` 6-12 ամիս ժամկետով` ըստ նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանի:

Վնասվածքի, ինչպես նաև դրա հետևանքների պատճառով անցկացված բուժումը պետք է հաստատված լինի բուժհիմնարկների կողմից, իսկ վնասվածքի հետևանքով անաշխատունակության կամ զինվորական ծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար անհրաժեշտ են բնութագրեր` աշխատանքի, ուսման, զինծառայության վայրերից:

 

Հոդված 14. Նախատեսում է գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքները (բարորակ, չարորակ), այլ ծավալային գոյացություններ, ինչպիսիք են կիստաները (հետվնասվածքային, հետբորբոքային, պարազիտար և այլն), դրանք հեռացնելուց հետո մնացած հետևանքները, առաջնային և երկրորդային զարգացող մկանային ատրոֆիաները (միոպաթիա, ողնուղեղային և նյարդային ամիոտրոֆիա), նյարդային համակարգի դեգեներատիվ բնույթ կրող համակարգային հիվանդությունները (սիրինգոմիելիա, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, Շտրյումպելի հիվանդություն, ցրված սկլերոզ և այլն), ինչպես նաև նյարդային համակարգի բոլոր ժառանգական հիվանդությունները և մանկական ցերեբրալ կաթվածը:

«Ա» կետին վերաբերում են ծանր բնույթի բնածին շեղումները և ԿՆՀ-ի հիվանդությունները, ինչպես նաև արագ զարգացող կամ ֆունկցիաների կտրուկ խանգարումներով զուգակցվող հիվանդությունները (գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, սիրինգոմիելիա` սուր արտահայտված տրոֆիկ խանգարումներով, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, միասթենիա, Ֆրիդրեյխի ողնուղեղային ատաքսիա և այլն):

«Բ» կետին վերաբերում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ ֆունկցիաների խանգարումն արտահայտված է չափավոր, ընթացքը դանդաղ է, երկարատև (1-2 տարի), ախտանշաններն ունեն հետագա զարգացման միտում (միոպաթիաների դանդաղ զարգացող ձևեր, սիրինգոմիելիայի դանդաղ ընթացքով մկանների աննշան ատրոֆիայով և զգացողության թույլ խանգարումով և այլն): Առանձին դեպքերում, նկատի առնելով հրամանատարության և զորամասի բժշկի կարծիքը հիվանդի աշխատանքի բնույթի, ծառայողական պարտականությունների կատարման ծավալի, որակի և աշխատունակության մասին, ըստ այս կետի թույլատրվում է խաղաղ պայմաններում որոշում կայացնել պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքին չհասած սպաների և ենթասպաների պիտանիության մասին:

Այս կետին են վերաբերում նաև նյարդային համակարգի դանդաղ ընթացող հիվանդությունները, երբ օբյեկտիվ նշանները թույլ են արտահայտված:

 

Հոդված 15. Նախատեսում է գանգուղեղային և ողնուղեղային նյարդերի վնասվածքների և վիրավորման հետևանքները:

«Ա» կետին վերաբերում են նյարդերի ծանր վնասվածքների կամ վիրավորման հետևանքները` շարժիչ, զգացողության կամ սնուցման խիստ արտահայտված և կայուն խանգարումներով (մկանների խիստ արտահայտված ապաճում (ատրոֆիա), բազուկը` ավելի քան 4 սմ, նախաբազուկը` 3 սմ, ազդրերը` 8 սմ, սրունքները` 6 սմ, կոնտրակտուրաներ, քրոնիկական տրոֆիկ խոցեր, զգացողության խանգարումներ և այլն), ինչպես նաև վնասվածքների հետևանքները, որոնց ժամանակ պարեզի դեպքում խիստ խանգարվում է նաև վերջույթի հիմնական ֆունկցիան:

«Բ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի վնասվածքների հետևանքները` վերջույթի ֆունկցիայի չափավոր խանգարումով:

«Գ» կետին վերաբերում են նյարդերի ախտահարման այն հետևանքները, երբ դրանց ֆունկցիան գրեթե ամբողջությամբ վերականգնվում է, իսկ գոյություն ունեցող մնացորդային երևույթները, որպես զգացողության աննշան արտահայտված խանգարումներ և մկանների ուժի ոչ մեծ թուլություն, գործնականում չեն սահմանափակում վերջույթի ֆունկցիան:

Զինծառայողների մոտ հյուսակների և ծայրամասային մագիստրալ նյարդերի (միջնակ, ծղիկային, ճաճանչային, մեծ ոլոքային և նրբոլոքային) լրիվ վնասման դեպքում (հաստատված ԷՆՄԳ-ով), փորձաքննությունը կատարվում է 30, իսկ ոչ լրիվ վնասման դեպքում` 90 օրվա ընթացքում` կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից (չափավորը` «բ», իսկ աննշանը` «գ» կետով):

«Դ» կետին են վերաբերում այն վիճակները, երբ աշխատունակության լրիվ վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս: Արձակուրդից հետո զինվորական ծառայության կամ զինվորական մասնագիտական ծառայության պիտանիության մասին որոշումն ընդունվում է` նկատի ունենալով ֆունկցիաների խանգարման արտահայտվածության աստիճանը, համաձայն այս հոդվածի համապատասխան կետերի: Զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև 6 ամիս:

 

Հոդված 16. Նախատեսում է գանգուղեղի և ողնուղեղի նյարդերի բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև ողնաշարում, փափուկ հյուսվածքներում դրանց երկրորդային բնույթի ախտահարումները (ընթացող փոփոխությունների պատճառով, թունավորումների ժամանակ և այլն): Այս կետին են վերաբերում նաև միջողնային սկավառակների ճողվածքները, որոնք ուղեկցվում են ողնուղեղի և արմատիկի ճնշման նշաններով:

«Ա» կետին վերաբերում են նևրիտների և նեյրոպաթիաների բորբոքային և թունավոր ծագման պլեքսիտների հետևանքները, որոնք ուղեկցվում են շարժումների, զգացողության և սնուցման սուր արտահայտված խանգարումներով (տես 15-րդ հոդվածի «ա» կետի պարզաբանումը):

«Բ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի ու նյարդային խրձերի հիվանդությունները, երբ դրանց հիմնական ֆունկցիան կայուն, չափավոր խանգարված է:

Այս կետին են վերաբերում նաև միջողնային սկավառակների 5 մմ և ավելի չափեր ունեցող ճողվածքները` անգամ ֆունկցիայի աննշան խանգարումով, ինչպես նաև 4 մմ և ավելի չափեր ունեցող հետին կողմնային ճողվածքները, եթե առկա է նյարդարմատիկային համախտանիշ (հաստատված էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի տվյալներով) և ֆորամենալ կոմպոնենտով:

«Գ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի ու հյուսակների այն հիվանդությունները, որոնց դեպքում շարժումների, զգացողության ու սնուցման խանգարումներն աննշան են և չեն սահմանափակում այս կամ այն վերջույթի ֆունկցիան:

«Դ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի սուր հիվանդություններից հետո առաջացած այն վիճակները, երբ աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս:

Ոսկրամկանային համակարգի վնասվածքների հետևանքների և ողնաշարում դրա շարժունությանը խանգարող ու ծայրամասային նյարդային համակարգի կողմից երկրորդային խանգարումներ առաջացնող ոսկրային փոփոխությունների առկայության դեպքում, բացի 16-րդ հոդվածը, կիրառվում են նաև սույն Կարգի համապատասխան հոդվածները:

Միջողնաշարային սկավառակի տեղաշարժման պատճառով կատարված վիրահատությունից հետո փորձաքննությունն անցկացվում է նաև համաձայն 36-րդ հոդվածի:

 

ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 17. Փորձաքննվողի ֆիզիկական զարգացման մակարդակի մասին եզրակացությունը տրվում է խիստ անհատական` ըստ մկանային համակարգի զարգացման աստիճանի, հասակի ու մարմնի քաշի, կրծքավանդակի շրջագծի չափերի: Մկանային համակարգի զարգացվածությունը որոշելիս նկատի են առնվում ենթամաշկային հյուսվածքի զարգացման չափը, ինչպես նաև թույլ արտահայտված մկաններով բարձրահասակ անձանց կմախքային մկանների առանձնահատկությունները: Թույլ զարգացած մկանային համակարգին բնորոշ է մկանների թուլությունը, ուռուցիկ ուրվագծերի բացակայությունը և մկանային զանգվածի անբավարարությունը, փորի կախընկածությունը (հատկապես` ստորին մասի), թիակների, անրակների ու վերին ելուստի, ինչպես նաև` մկանները լարելիս` աճուկի մասում, որովայնի պատի ցցվածությունը, թիակների ստորին անկյունների բացվածությունը և կրծքավանդակից դրանց անջատվածությունը, մկանների կծկումների ժամանակ դրանց տրամագծի աննշան ավելացումը:

Երեք անգամ մեկ տարով տարկետում ստանալուց հետո ֆիզիկական նորմային չհասած զորակոչիկները փորձաքննվում են համաձայն 20-րդ հոդվածի «բ» կետի:

«Բ» կետով են փորձաքննվում 45 կգ-ից ավելի քաշ, 150 սմ-ից բարձր հասակ և բավարար ֆիզիկական զարգացում ունեցող անձինք:

44-44,9 կգ քաշ կամ 149-150 սմ հասակ ունեցողներին տրվում է տարկետում` մինչև 1 տարի ժամկետով: 44 կգ-ից պակաս քաշ կամ 149 սմ-ից պակաս հասակ ունեցողներին անհրաժեշտ է տրամադրել տարկետում 1 տարի ժամկետով: Տարկետումից հետո, եթե զորակոչիկի ֆիզիկական տվյալները չեն հասել նորմայի, անհրաժեշտ է զինկոմիսարիատի կողմից ուղեգրել էնդոկրին բաժանմունք` ոսկրային տարիքի որոշման (ոսկրային տարիքը պետք է մոտ լինի զորակոչային տարիքին), թրքական տամբի հետազոտման ու հորմոնալ թեստերի կատարման և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշման նպատակով: Շեղումների առկայության դեպքում զինակոչիկը պետք է ուղեգրվի էնդոկրին բաժանմունք` բուժման նպատակով: 45 կգ-ից ավելի և 150 սմ-ից բարձր հասակ ունեցող զորակոչիկների մոտ ակնհայտ մկանային հիպոտրոֆիայի և ցածր ոսկրային տարիքի գրանցման դեպքում նույնպես անհրաժեշտ է ստուգել հորմոնալ ֆոնը:

 

Հոդված 18. Նախատեսում է սուր վարակիչ, մակաբույծ հիվանդություններից, թունավորումներից հետո առաջացած այն վիճակները, երբ առկա են ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումներ, և ստացիոնար բուժման ավարտից հետո հիվանդի մոտ պահպանվում են ընդհանուր ասթենիան, ուժերի անկումը, սնման խանգարումը:

Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշում կարող է ընդունվել միայն հիվանդության ծանր ու բարդ ընթացքի, ինչպես նաև միջին ծանրությամբ ընթացող առանձին դեպքերում, երբ փորձաքննվողի մոտ մնացորդային երևույթների կայունության գնահատականի և աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Վարակիչ հիվանդության (վիրուսային հեպատիտի A, որովայնային տիֆ և այլն) թեթև ձևեր տարած զինծառայողներին հիվանդության պատճառով արձակուրդ չի տրվում, եթե առկա չէ աշխատունակության ակնհայտ անկում: Այդ կարգի հիվանդությունների վերականգնողական բուժումն ավարտվում է զինվորական հոսպիտալների վերականգնողական բաժանմունքներում կամ մասսայականացման ժամանակ զորամասերի բուժկետերում, որտեղ կարող են անցկացվել համապատասխան միջոցառումներ վարակաբանի հսկողության տակ: Բացառիկ դեպքերում վերականգնողական բուժումը թույլատրվում է իրականացնել զինվորական բուժկանխարգելիչ հիմնարկների ինֆեկցիոն բաժանմունքներում:

Հեպատիտ A-ի միջին և ծանր, հեպատիտ B-ի հայտնաբերման դեպքում բուժումն իրականացվում է ինֆեկցիոն բաժանմունքներում` բուժման ավարտից հետո տրամադրելով պարտադիր վերականգնողական արձակուրդ: Այս հիվանդների վերջնական փորձաքննությունն իրականացվում է ֆունկցիոնալ խանգարումները նկատի ունենալով, 30-րդ հոդվածի համապատասխան կետերի կիրառմամբ: Առանց ֆունկցիոնալ խանգարման HBS-անտիգենակրությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության անցնելու համար: Հեպատիտ B տարած զինծառայողներին անհրաժեշտ է կատարել հսկողական հետազոտություններ` լավացումից 3-6 ամիս անց:

Բուժմանը դժվար ենթարկվող սուր վարակիչ հիվանդությունների առկայության դեպքում զինակոչիկների փորձաքննությունն իրականացվում է «ա» կետով` տրամադրելով տարկետում մինչև 1 տարի, հետագա պարտադիր բուժման և հետազոտման նպատակով: Խրոնիզացիայի ենթարկված բացիլակրություն ունեցող զորակոչիկների փորձաքննությունն իրականացվում է 19-րդ հոդվածով:

«Բ» կետով են փորձաքննվում մակաբուծական և վարակիչ հիվանդություններ տարած անձինք, եթե չկան ֆունկցիոնալ խանգարում և լաբորատոր շեղումներ:

Որովայնային տիֆի և պարատիֆերի սովորական ու աբորտիվ ձևերով (մարմնի ջերմաստիճանի բարձրացում դիտվում է 3 օրից ոչ ավելի) հիվանդացած զինծառայողները վարակային բաժանմունքներ տեղափոխվելու կարիք չունեն և ապաքինվելուց հետո ենթակա են փորձաքննության: Թեթև վիրուսային հեպատիտով հիվանդացած անձանց համար առողջական վիճակի վերականգնման ժամկետը 21 օր է, միջին ծանրության հիվանդների համար` 30 օր: Ըստ բժշկական ցուցումների` որովայնային տիֆ, պարատիֆ ու վիրուսային հեպատիտ տարած հիվանդների առողջական վիճակի վերականգնման ժամկետը կարող է երկարացվել` 10-45 օր արձակուրդ հատկացնելու միջոցով, հետագա վերափորձաքննությամբ: Առանձին դեպքերում որոշում է ընդունվում սանատոր-կուրորտային բուժման մասին:

Սուր վարակիչ հիվանդություններ տարած զինծառայողների վերաբերյալ, ինչպես նաև հիվանդության բարդությունների զարգացման ժամանակ (անկախ սուր շրջանի արտահայտվածությունից), երբ ստացիոնար բուժման ավարտից հետո պահպանվում են ասթենիան, ուժերի անկումը, հոսպիտալային բուժումից հետո որոշում է ընդունվում հիվանդության պատճառով, լրացուցիչ մինչև մեկամսյա արձակուրդի անհրաժեշտության մասին:

Սուր վարակիչ հիվանդություններ տարած, առողջացած զինակոչիկները` առանց կլինիկալաբորատոր շեղումների, ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության` ըստ «բ» կետի:

Վերականգնումից հետո զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար պիտանիությունը որոշելու նպատակով, 22-րդ հոդվածի «դ» կետի համաձայն, փորձաքննության են ուղարկվում հատուկ զորամասերում ծառայողները, իսկ մնացածներն ուղարկվում են` ըստ բժշկական ցուցումների:

Սպայական կոչում չունեցող կուրսանտների և ունկնդիրների վերաբերյալ որոշում ընդունվում է ըստ վերոնշյալի:

Վիրուսային հեպատիտով, որովայնային տիֆով, պարատիֆերով հիվանդացած զորակոչիկներին տվյալ հոդվածով տրվում է տարկետում, եթե բուժումից հետո 6 ամիս չի անցել: Տարկետումից հետո, համաձայն 22-րդ հոդվածի «դ» կետի, նրանք ճանաչվում են ոչ պիտանի` ՌՆ, Իճ և այլ աղբյուրների հետ աշխատելու համար: Հատուկ զորամասերում, սահմանապահ զորքերում ծառայության համար նրանց պիտանիությունը որոշվում է անհատապես:

 

Հոդված 19. Նախատեսում է դժվար բուժելի վարակիչ հիվանդությունների քրոնիկական ձևերը: Մոտ մեկ տարի առաջ սուր բրուցելյոզով հիվանդացած զորակոչիկներին տրվում է տարկետում` համաձայն 18-րդ հոդվածի «ա» կետի:

Առանց բրուցելյոզի կլինիկական դրսևորումների դրական շիճուկաբանական (տիտրը 1:50` ըստ Ռայտ-Խեդելսոնի) կամ ալերգիկ ռեակցիաների առկայությունը չի կարող հիմք ծառայել տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայության համար պիտանի չլինելու մասին որոշում ընդունելու համար: Այդ զորակոչիկները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով, ըստ 22-րդ հոդվածի «դ» կետի:

Քրոնիկական աղիքային վարակներով տառապող ժամկետային զինծառայողները ենթակա են ստացիոնար բուժման: Բուժումից հետո, ավելի քան երեք ամսվա ընթացքում կայուն մանրէակրության դեպքում նրանք ճանաչվում են ոչ պիտանի խաղաղ պայմաններում, պիտանի` պատերազմի ժամանակ զինվորական ծառայության` սահմանափակումով, այնպիսի պայմաններում, որոնք շրջապատի համար ապահովում են համաճարակաբանական անվտանգություն:

Քրոնիկական աղիքային վարակներով չապաքինվող կամ չընդհատվող մանրէակրության ձևերով տառապող զորակոչիկները ճանաչվում են ոչ պիտանի խաղաղ ժամանակ ծառայության համար:

Որովայնային տիֆի ու պարատիֆերի հարուցիչների կայուն մանրէակրության ժամանակ (ավելի քան 3 ամիս) զորակոչիկներին տրվում է մինչև 6 ամիս տարկետում, ընթացքում ուղեգրելով պարտադիր բուժման, երկու ամիսը մեկ լաբորատոր քննությունների կրկնությամբ: Տարկետումից հետո կայուն մանրէակրության պարագայում փորձաքննությունը իրականացվում է ըստ «ա» կետի: Առաջին անգամ հայտնաբերված քրոնիկական բրուցելյոզի դեպքում, եթե տիտրը կազմում է 1:100, զինակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի` «բ» կետի համաձայն: Ժամկետային զինծառայողները, ՌՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ ոչ պիտանի են ճանաչվում` 6-12 ամիս անց բժշկական վերափորձաքննությամբ: Տիֆ-պարատիֆային հիվանդությունների հարուցիչների քրոնիկական արտազատում ունեցող սպաների, ենթասպաների և զինծառայող կանանց, ավարտական կուրսերի կուրսանտների ու ունկնդիրների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է անհատապես:

Մակաբուծական հիվանդությունների (ասկարիդոզ և այլն), բկանցքի վարակային պրոցեսների ժամանակ, զինկոմիսարիատների կողմից զինակոչիկները պարտադիր կարգով պետք է ուղեգրվեն բուժման` ոչ ուշ, քան զորակոչի ավարտից 45 օր առաջ, որից հետո կրկնակի լաբորատոր ցուցանիշներով ներկայացվեն փորձաքննության: Շեղումների պահպանման դեպքում «բ» կետով տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով` հետագա պարտադիր բուժման նպատակով: Բուժական տարկետումից հետո զորակոչիկները փորձաքննվում են վարակված օրգանների ֆունկցիոնալ վիճակից և վարակվածության աստիճանը նկատի ունենալով: Խանգարումների չլինելու դեպքում` 18-րդ հոդվածի «բ» կետով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Դիսբակտերիոզի I և II աստիճանի առկայության դեպքում, եթե այն չի ուղեկցվում աղիքային այլ վարակներով, I-ին սյունակով փորձաքննվողները 18-րդ հոդվածի «բ» կետով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Եթե դիսբակտերիոզն ուղեկցվում է աղիքային այլ վարակներով, ապա զորակոչիկը, մինչ փորձաքննությունը, զինկոմիսարիատի կողմից պետք է ուղեգրվի պարտադիր բուժման (ոչ ուշ, քան զորակոչի ավարտից 45 օր առաջ), որից հետո թարմ լաբորատոր տվյալներով ներկայացվի փորձաքննության: Լաբորատոր շեղումներ ունեցող զինակոչիկներին տրվում է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով` 19-րդ հոդվածի «բ» կետով` ուղեգրելով հետագա պարտադիր ստացիոնար բուժման, լաբորատոր քննությունների կրկնությամբ: Տարկետման ավարտից հետո փորձաքննությունն իրականացվում է` կախված լաբորատոր շեղումներից և ֆունկցիայի խանգարման աստիճանից:

Հեպատիտ C-ով հիվանդ զինակոչիկները, ժամկետային զինծառայողները, պայմանագրային շարքայինները և ՌՈՒՀ-երի I և II կուրսի կուրսանտները, ինչպես նաև պայմանագրային ծառայության անցնողները փորձաքննվում են «ա» կետով:

Ցածր ռեպլիկատիվ ակտիվությամբ HCV վիրուսակիրներին, պարտադիր բուժման նպատակով, 19-րդ հոդվածի «բ» կետով հատկացվում է տարկետում մինչև մեկ տարի: Տարկետումից հետո փորձաքննությունն իրականացվում է` նկատառելով ֆունկցիայի խանգարման աստիճանը և ռեպլիկատիվ ակտիվությունը:

Վարակիչ ու մակաբույծներով պայմանավորված մյուս հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո` ըստ օրգանների ու համակարգերի ֆունկցիոնալ վիճակի:

 

Հոդված 20. Զորակոչիկների, զինծառայողների և զինապարտների փորձաքննությունն իրականացվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո:

«Ա» կետին են վերաբերում կայուն, զգալիորեն արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են հանգուցավոր և դիֆուզ թունավոր խպիպի ծանր (կորցրել է սկզբնական քաշի մինչև 50%-ը, առկա է ադինամիա, խիստ արտահայտված էկզօֆթալմ, հանգիստ ժամանակ հևոց, զարկերակի հաճախությունը` 120 զարկ և ավելի` 1 րոպեում, հորմոնների մակարդակը զգալիորեն ավելացած է, նկատվում են տարբեր վիսցերալ փոփոխություններ), ինչպես նաև շաքարախտի (սոված ժամանակ գլիկեմիան 13,7 մմոլ/լ է, ածխաջրատային փոխանակության կարգավորման համար պահանջվում է օրական 60 և ավելի միավոր ինսուլին, նկատվում է ացետոնուրիա, կետոզ, կայուն ռետինոպաթիա, անգիոպաթիա, գլոմերուլոսկլերոզ) ծանր ձևերով: Այս կետին են վերաբերում նաև ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, մակերիկամներ, վահանագեղձ, հարվահանագեղձ և սեռական գեղձեր) բոլոր հիվանդությունները` օրգանների ու համակարգերի անվերադարձ փոփոխություններով, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներով և փոխարինող բուժման արդյունքի բացակայությամբ:

Այս կետով են փորձաքննվում նաև նյութափոխանակության գենետիկ խանգարումները: Այս դեպքում ախտորոշումը պետք է հաստատված լինի գենետիկ քննությամբ, սակայն փորձաքննությունը իրականացվում է 20-րդ հոդվածի ա և բ կետերով:

«Բ» կետին են վերաբերում կայուն, չափավոր արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են ներզատիչ գեղձերի միջին ծանրության հիվանդությամբ, երբ համապատասխան բուժման դեպքում աննշան չափով սահմանափակվում է փորձաքննվողի աշխատունակությունը: Միջին ծանրության թիրեոտոքսիկոզի դեպքում բնորոշ են մարմնի ելակետային քաշի 20%-ով նվազումը, մինչև 120 զարկ/րոպեում անոթազարկի հաճախությունը, հորմոնների մակարդակի միջին չափի բարձրացումը: Միջին ծանրության շաքարախտի համար բնորոշ են գլիկեմիան` ոչ ավելի, քան 13,7 մմոլ/լ (250 միլիգրամ-տոկոս), գլյուկոզուրիան` մինչև 30 գ (օրական), ածխաջրատային փոխանակության կարգավորումը կատարվում է արյան մեջ գլյուկոզան նվազեցնող պատրաստուկների ընդունման կամ օրական մինչև 60 միավոր ինսուլինի ներարկման միջոցով` մշտական դիետոթերապիայի ֆոնի վրա: Ացետոնուրիա, կետոզ և դիաբետիկ կոմաներ չկան:

«Բ» կետին են վերաբերում նաև դիֆուզ թունավոր խպիպի ապաքինվող (թույլ նևրոզանման համախտանիշ, ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմացկունության նվազում, անոթազարկը մինչև 100/1 րոպեում, հորմոնների մակարդակի աննշան ավելացում) ձևերը, ինչպես նաև շաքարախտի այն ձևերը, երբ գլիկեմիան օրվա ընթացքում չի անցնում 8,9 մմոլ/լից (160 միլիգրամ-տոկոսից) և հեշտությամբ կարգավորվում է դիետայով, աշխատունակությունը պահպանված է:

Այս կետով են փորձաքննվում նաև աուտոիմուն թիրեոիդիտը, հիպոթալամիկ սինդրոմով զինծառայողները և զորակոչիկները` հաստատված համապատասխան հորմոնալ շեղումներով կամ գործիքային հետազոտման տվյալներով:

Հիպոթալամիկ ճարպակալման և հիպոթալամիկ երևույթներով (բազոֆիլիզմ և այլն) ալիմենտար ճարպակալումների ժամանակ զորակոչիկը զինկոմիսարիատների կողմից պետք է ուղեգրվի էնդոկրին բաժանմունք` հետազոտման:

Մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերման ժամանակ փորձաքննությունն իրականացվում է «դ» կետով, իսկ ժամկետային զինծառայողներինը` կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից:

Առանց էնդոկրին փոփոխությունների կամ հորմոնալ շեղումների պատանեկան բազոֆիլիզմի մնացորդային երևույթներ ունեցող զինակոչիկները և ժամկետային զինծառայողները փորձաքննվում են` ըստ ճարպակալման կամ հիմնական հիվանդության աստիճանի:

«Գ» կետին են վերաբերում III աստիճանի ալիմենտար ճարպակալումներ ունեցող զորակոչիկները, որոնց մոտ առկա են նախկինում տարած էնդոկրին խանգարումների նշաններ, սակայն ներկայումս հորմոնալ շեղումներ չեն հայտնաբերվել:

Չափավոր և զգալի արտահայտված իսկական գինեկոմաստիայով հիվանդները փորձաքննվում են «բ» կետով և ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի: Աննշան և թեթև ոչ կանացի տիպի (պուբերտանտ) իսկական գինեկոմաստիայով զինակոչիկները և ժամկետային զինծառայողները, որոնց մոտ չկա հորմոնալ խանգարում, փորձաքննվում են «գ» կետով` հետագայում ծառայության վայրում վերցվելով դիսպանսեր հսկողության:

Ակնհայտ արտահայտված կանացի տիպի կեղծ գինեկոմաստիա ունեցողներին անհրաժեշտ է փորձաքննել «դ» կետով` հատկացնելով տարկետում մինչև մեկ տարի, վիրահատական բուժման նպատակով: Ապաքինվելուց հետո նրանք ճանաչվում են պիտանի ծառայության:

Չափավոր, ոչ կանացի տիպի կեղծ գինեկոմաստիայով զինակոչիկները և ժամկետային զինծառայողները փորձաքննվում են «գ» կետով:

Վահանագեղձի հիվանդություններ հայտնաբերելիս անհրաժեշտ է ստուգել նաև հորմոնների նկատմամբ հակամարմինները:

Սուր թիրեոիդիտով հիվանդները փորձաքննվում են «դ» կետով: Տարկետումից հետո հորմոնների և հակամարմինների մակարդակի կարգավորման դեպքում, երբ բուժման կուրսի ավարտից հետո անցել է առնվազն 3 ամիս, զինակոչիկը «գ» կետով ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով, հետագայում զորամասում գտնվելով դիսպանսեր հսկողության տակ:

Ենթասուր թիրեոիդիտով հիվանդների պիտանելիության հարցը որոշվում է հորմոնների և հակամարմինների մակարդակի նորմալացման դեպքում, երբ բուժման կուրսի ավարտից անցել է առնվազն 6 ամիս: Թիրեոիդիտների ժամանակ անհրաժեշտ է իրականացնել նաև թիրախ օրգանների հետազոտություն:

Էնդոկրին հիվանդություններ տարած զինակոչիկների պիտանելիության հարցը որոշվում է անհրաժեշտ լաբորատոր հետազոտության տվյալների կարգավորումից հետո: Նրանց արգելվում է միջին և մեծ ֆիզիկական ծանրաբեռնումը, ծառայությունն օդադեսանտային զորքերում: Ներզատիչ գեղձերի մասնահատումներից, հեռացումից հետո I և II սյունակով փորձաքննվողները ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի` «բ» կետով: Պատերազմի ժամանակ նմանատիպ դեպքերը կարող են ճանաչվել պիտանի զինվորական ծառայության, եթե փոխարինող դեղորայքի օգտագործման դադարից 6 ամիս անց որևէ հորմոնալ շեղում չի արձանագրվում: Հիվանդության պատճառով ստացած արձակուրդից հետո, ըստ III սյունակի, փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար որոշվում է անհատապես` բուժման ելքին համապատասխան:

Էնդոկրին հիվանդությունների առկայության դեպքում անհրաժեշտ հորմոնալ թեսթերը պետք է կատարվեն` նկատի առնելով փոխարինող դեղորայքի օրգանիզմից դուրս գալու ժամկետը: Ախտորոշումը պետք է դրվի առանց փոխարինող դեղորայքի ազդեցության:

էնդոկրին գեղձերի ատրոֆիաներով և հիպոտրոֆիաներով զորակոչիկները փորձաքննվում են համապատասխանաբար` «ա» և «բ» կետերով:

Հիպոգոնադիզմի հաստատման համար, բացի հորմոնալ թեստերը, կարևոր են նաև ֆիզիկալ տվյալները` արական սեռին բնորոշ հատվածներում թերի կամ կանացի տիպի մազածածկույթը, նրա բացակայությունը, ամորձիների հիպոտրոֆիան, միկրոպենիան, ձայնի մուտացիան և այլն: Ըստ I սյունակի փորձաքննվողները, ովքեր ունեն I (մարմնի ավել քաշը կազմում է 10-29%) և II (մարմնի ավել քաշը կազմում է 30-34,9%) աստիճանի սննդային ճարպակալում, խաղաղ ժամանակ պիտանի են զինվորական ծառայության համար: III աստիճանի ճարպակալման դեպքում (35-39,9%) պիտանի են` սահմանափակումով: IV աստիճանի ճարպակալման դեպքում, նրանք, համաձայն «բ» կետի, ծառայության համար խաղաղ ժամանակ ճանաչվում են ոչ պիտանի:

Այլ հիվանդությունների հետևանքով առաջացած ճարպակալման կամ ֆիզիկական թերքաշության դեպքում պիտանիությունը զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար, որոշվում է ըստ հիմնական հիվանդության ծանրության աստիճանի և ընթացքի` «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածներով:

Սնուցման վիճակի գնահատման համար օգտագործվում է ֆիզիկական զարգացման ինդեքսը (ՖԶԻ), որը որոշվում է ՖԶԻ = m:հ բանաձևով, որտեղ m-ը մարմնի քաշն է (կգ), հ-ը` մարդու հասակը` բարձրացված քառակուսի աստիճան (մ2):

Ֆիզիկական զարգացման ինդեքսը` նորմալ և խանգարումների ժամանակ, տրված է 1-ին և 2-րդ աղյուսակներում:

 

Հոդված 21. Նախատեսում է արյունաստեղծ համակարգի` ստացիոնար հետազոտությունից հետո հաստատված հիվանդությունները:

«Ա» կետին են վերաբերում սուր և քրոնիկական լեյկոզները, արյան և արյունաստեղծ օրգանների արագ զարգացող այլ հիվանդությունները, երբ փորձաքննվողի աշխատունակությունը խիստ նվազած է, իսկ ստացած բուժումից նկատելի արդյունք չկա: Հիվանդության դանդաղ ընթացքի, ստացած բուժման լավ, բայց անկայուն արդյունքի, աշխատունակության ոչ լրիվ կորստի դեպքում, ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես` «բ» կետի համաձայն:

Դանդաղ ընթացքով հիվանդությունների բուժումից հետո ստացված տևական դրական արդյունքի, ինչպես նաև տարին մեկ անգամից ոչ ավելի սրացումների դեպքում, երբ աշխատունակության կորուստ չի նկատվում, ըստ III սյունակի փորձաքննվողները կարող են պիտանի ճանաչվել զինվորական ծառայության` սահմանափակումով, «գ» կետի համաձայն:

Գեներալիզացված լիմֆադենոպաթիայի դեպքում հարակից հիվանդությունների բացակայության պայմաններում զինակոչիկին տրվում է տարկետում մեկ տարի ժամկետով` «գ» կետի համաձայն, իսկ ժամկետային զինծառայողները պիտանի չեն:

Միևնույն պերիֆերիկ ավշախմբում եզակի, աննշան` առանց կլինիկական նշանակության, լիմֆոհանգույցներ ունեցողները պարտադիր պետք է հետազոտվեն` ըստ մոտակա տեղակայված օրգանների հիվանդության:

Որևէ հիվանդության առկայության դեպքում ԿԲՀ-ի կողմից զինակոչիկին տրվում է տարկետում նախատեսված հոդվածով` ուղեգրելով բուժման համապատասխան բուժհիմնարկ:

Գեներալիզացված լիմֆադենոպաթիայի դեպքում հարակից հիվանդությունների բացակայության պայմաններում զինակոչիկին տրվում է տարկետում մեկ տարի ժամկետով` «գ» կետի համաձայն:

Միևնույն պերիֆերիկ ավշախմբում եզակի, աննշան` առանց կլինիկական նշանակության, լիմֆոհանգույցներ ունեցողները պարտադիր պետք է հետազոտվեն` ըստ մոտակա տեղակայված օրգանների հիվանդության:

Պարանոցային և ստործնոտային հատվածում առկա եզակի լիմֆոհանգույցների դեպքում անհրաժեշտ է հետազոտել նաև ԼՈՌ բաժանմունքում: Այդ օրգանների հիվանդությունների առկայության դեպքում զինակոչիկը զինկոմիսարիատի կողմից ուղեգրվում է բուժման, որից հետո թարմ տվյալներով ներկայացվում են փորձաքննության: Առանց ախտածնային հիվանդությունների, միևնույն ռեգիոնում եզակի, աննշան` առանց կլինիկական նշանակության լիմֆոհանգույցներ ունեցողները փորձաքննվում են «դ» կետով: Չափավոր արտահայտված սակավարյունության (անեմիայի), լեյկոպենիայի և տարբեր պատճառներից առաջացած տրոմբոցիտոպենիայի դեպքում, որոնք արյան համակարգային հիվանդությամբ պայմանավորված չեն, բայց ուղեկցվում են սնուցման անկումով և աշխատունակության նվազմամբ, որոշումն ընդունվում է նաև համապատասխան հիվանդության հոդվածի համաձայն:

Նմանատիպ հիվանդները տարկետումից հետո փորձաքննվում են` ըստ հիվանդի արյունաբանական հետազոտության կրկնակի տվյալների:

Ապլաստիկ, հեմոլիտիկ անեմիաները փորձաքննվում են «ա» կետով: Հիպոպլաստիկ անեմիաները, ինչպես նաև գենետիկ անեմիաները փորձաքննվում են «բ» կետով:

«Բ» կետով են փորձաքննվում նաև երկարատև պահպանվող (6-12 ամիս) տրոմբոցիտոպաթիա և տրոմբոցիտոպենիա ունեցողները:

Տրոմբոցիտոպաթիայով և տրոմբոցիտոպենիայով բուժված հիվանդները «դ» կետով կարող են ճանաչվել պիտանի, եթե նրանց մոտ առկա է կլինիկալաբորատոր լավացում և հիվանդությունը վերջին երեք տարվա ընթացքում չի կրկնվել:

Հեմոռագիկ վասկուլիտի թեթև և միջին ծանրության ձևեր տարած զինակոչիկները ճանաչվում են պիտանի «դ» կետով, եթե վերջին 3 տարվա ընթացքում հիվանդության կրկնություն չի գրանցվել:

Հեմոռագիկ վասկուլիտի ծանր ձևեր տարածները փորձաքննվում են «բ» կետով` անկախ վաղեմության ժամկետից:

B-12 դեֆիցիտային անեմիայով զինակոչիկները փորձաքննվում են «բ» կետով: Կայուն 3 և ավելի տարի ռեմիսիա ունեցողները «դ» կետով ճանաչվում են պիտանի:

Արյան համակարգի հիվանդություններ տարած զինծառայողները պետք է վերցվեն դիսպանսեր հսկողության զորամասերի բուժծառայության կողմից:

Արյան համակարգի հիվանդություններ տարածների վերջնական փորձաքննությունը պետք է իրականացվի միայն նեղ մասնագիտական բաժանմունքների կողմից տրված ախտորոշումների հիման վրա:

Հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է միայն այն դեպքում, երբ աշխատունակության լիակատար վերականգնման և արյունաբանական ցուցանիշների նորմալացման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Նույն կետն է կիրառվում նաև ըստ III սյունակի փորձաքննվողների համար, որոնց առողջությունը ժամանակավորապես քայքայված է` պայմանավորված սկզբնական շրջանում արյան համակարգային հիվանդության դեմ ստացած ճառագայթային և ցիտոստատիկ բուժումով:

 

Հոդված 22. Նախատեսում է հրթիռային վառելիքի բաղադրամասերով և այլ թունանյութերով թունավորումների, ԷՄԴ-ի սուր կամ քրոնիկական ներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ինչպես նաև ալերգիկ հիվանդությունները (եղնջացան, Կվինկեի այտուց և այլն), որոնք հաստատվել են ստացիոնար պայմաններում: Փորձաքննությունն իրականացվում է հոսպիտալային բուժումից հետո: Ճառագայթային հիվանդություն տարած անձանց փորձաքննության ժամանակ նկատի են առնվում ոչ միայն պերիֆերիկ արյան բաղադրության փոփոխությունները, այլև հիվանդության կլինիկական մյուս դրսևորումները: I աստիճանի ճառագայթային հիվանդություն տարած ժամկետային զինծառայողների և II աստիճանի սուր ճառագայթային հիվանդություն տարած սպաների, ենթասպաների և կին զինծառայողների մոտ գոյություն ունեցող աննշան մնացորդային երևույթները վերաբերում են «գ» կետին:

Առանց որևէ հետևանքի սուր ճառագայթային հիվանդություն տարած անձինք, սույն հոդվածի «դ» կետի համաձայն, պիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար, բայց ոչ պիտանի ՌՆ և Իճ այլ աղբյուրներով աշխատելու համար:

ՌՆ, Իճ այլ աղբյուրների հետ աշխատող և տարեկան թույլատրելի չափը 5 անգամ գերազանցող ճառագայթային չափաքանակ ստացած զինծառայողներն ուղարկվում են ստացիոնար հետազոտման:

Ճառագայթային հիվանդության նշանների բացակայության դեպքում ժամկետային զինծառայողները, ըստ սույն հոդվածի «դ» կետի, ճանաչվում են ոչ պիտանի ՌՆ և Իճ այլ աղբյուրներով աշխատելու համար:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
08.04.2013
N 410-Ն
Հրաման