Սեղմել Esc փակելու համար:
ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

113.0410.130513

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        05            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11313181

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 ապրիլի 2013 թվականի N 410-Ն

 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

Եթե ըստ հոլտեր-մոնիտորինգի առկա է հաճախակի մոնոմորֆ փորոքային (ժամում` 10-ից ավելի, 30-ից պակաս, 24 ժամում` 200-ից ավելի, 1000-ից պակաս) և վերփորոքային (ժամում` 20-ից ավելի, 60-ից պակաս, 24 ժամում` 400-ից ավելի 3000-ից պակաս) էքստրասիստոլիա, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև 12 ամիս` ըստ «ե» կետի, որի ընթացքում պետք է հետազոտել նաև վահանաձև գեղձը, էլեկտրոլիտները:

ԷՍԳ քննությամբ ի հայտ եկած ռեպոլյարիզացիայի ցայտուն և մշտական խանգարումներ ունեցող զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև 12 ամիս, որի ընթացքում պետք է կատարել պարտադիր հոլտեր-մոնիտորինգ (ցուցումների պարագայում` նաև տրեդմիլ-թեստ), հետազոտել` սրտամկանի և պսակաձև անոթների հիվանդությունները, էլեկտրոլիտների դիսբալանսը և էնդոկրին կարդիոպաթիաները ժխտելու նպատակով:

«Ե» կետը նախատեսում է նաև ակտիվ հոդաբորբից (սուր ռևմատիկ տենդից), թունավարակիչ, վարակիչ սեպտիկ կամ վարակիչ ալերգիկ միոկարդիտից (սրտամկանի բորբոքումներից), սրտի իշեմիկ հիվանդության սուր ձևերից հետո նկատվող վիճակները: Ժամկետային զինծառայողներին հիվանդության պատճառով մեկամսյա արձակուրդ տալու մասին որոշումն ընդունվում է` հաշվի առնելով հիվանդության ծանրության աստիճանը, երբ հոդաբորբի, ոչ ռևմատիկ բնույթի միոկարդիտների ստացիոնար բուժման ավարտից հետո առնվազն 45 օրում չեն առաջացել սրտի ախտահարման կայուն և օբյեկտիվ նշաններ: Հիվանդության պատճառով արձակուրդից հետո նրանց պիտանիությունն օդադեսանտային և սահմանապահ զորքերում որոշվում է անհատապես` ըստ «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածների:

Զորակոչվելուց առաջ 1 տարվա ընթացքում ակտիվ ռևմատիկ տենդով հիվանդացած զորակոչիկներին տրվում է տարկետում` 12 ամիս ժամկետով, որը լրանալուց հետո զինծառայության համար պիտանիությունը որոշվում է համաձայն 26-րդ հոդվածի` ըստ հիվանդության ելքի:

Ըստ III սյունակի փորձաքննվողների համար հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է ակտիվ հոդաբորբ, ոչ հոդաբորբային բնույթի միոկարդիտներ, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտ տանելուց հետո, երբ վերականգնողական բուժումն ավարտելու և աշխատունակությունը լրիվ վերականգնելու համար պահանջվում է մեկ ամիսը գերազանցող ժամկետ: Սրտի իշեմիկ հիվանդությունը և զարկերակային հիպերտենզիան կարգավորելու, սրտի ռիթմի խանգարումները վերացնելու, աշխատունակությունը լիարժեքորեն վերականգնելու նպատակով` էլեկտրաիմպուլսային բուժման անցկացումից հետո III սյունակով նախատեսված փորձաքննվողների վերաբերյալ որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու մասին:

Հիվանդության պատճառով արձակուրդի մասին որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ կան անվիճելի տվյալներ, որ արձակուրդից հետո զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու ընդունակությունը կվերականգնվի:

Պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի հասած սպաներին, ենթասպաներին ու կին զինծառայողներին սրտամկանի տարածուն ինֆարկտից հետո հիվանդության պատճառով արձակուրդ հատկացնելու մասին որոշում չի ընդունվում: Նրանց վերաբերյալ որոշում կայացվում է` ըստ «Հիվանդությունների ցանկի» 26-րդ հոդվածի «ա» կամ «բ» կետի:

Սուր ռևմատիկ տենդով, այլ ծագման միոկարդիտով հիվանդացած զորակոչիկներին ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո տրվում է տարկետում` մինչև 12 ամիս:

 

Հոդված 27. «Ա» կետին են վերաբերում երրորդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող և արագընթաց (չարորակ) ձևերը:

Ախտանշանային հիպերտենզիայով տառապող զինծառայողների փորձաքննության համար անհրաժեշտ է ղեկավարվել «Հիվանդությունների ցանկի» հոդվածներով` հիմք ընդունելով հիմնական հիվանդությունը, իսկ անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում` նաև սույն հոդվածի «ա» կետը:

Զարկերակային հիպերտենզիայի երրորդ փուլը բնութագրվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը` սնդիկի սյան 110 մմ և ավելի, առավելագույնը` սնդիկի սյան 180 մմ և ավելի): Այս ցուցանիշները կարող են նվազել սրտամկանի ինֆարկտ տարած անձանց մոտ: Կլինիկական պատկերում գերակշռում են անոթային ծանր խանգարումները` պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի աթերոսկլերոզով ու արտերիոսկլերոզով, որոնք հանգեցնում են օրգանների ու համակարգերի ֆունկցիայի չափավոր խանգարման, սակայն բարեհաջող բուժման դեպքում հնարավոր է լրիվ կամ մասնակի վերականգնել աշխատունակությունը:

«Բ» կետին է վերաբերում երկրորդ փուլի զարկերակային հիպերտենզիան, որը բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը` սնդիկի սյան 100-109 մմ, առավելագույնը` սնդիկի սյան 160-179 մմ) և առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման չի կարգավորվում: Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին հատուկ է սրտամկանի գերաճը` գերբեռնվածության, հիպոքսիայի կամ իշեմիայի նշաններով: Այն հաստատվում է ինչպես կլինիկական, այնպես էլ գործիքային հետազոտությունների ու չափավոր ծանրաբեռնվածության փորձերի միջոցով:

Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին բնորոշ են նաև ուղեղի արյան շրջանառության, դինամիկ խանգարումներն անցողիկ (շարժողական, զգացողական, խոսքի, ուղեղիկային, լսողական և այլ բնույթի) դրսևորումներով: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան չափավոր խանգարված է, աշխատունակությունը նվազած, բայց հաջող բուժման դեպքում կարող է լրիվ կամ մասնակի վերականգնվել:

Խաղաղ պայմաններում զորակոչիկները և ժամկետային զինծառայողները ճանաչվում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի: III սյունակով նախատեսված փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես` նկատի առնելով հիվանդության արտահայտվածությունը, տարիքը, ծառայության բնույթը, ծառայողական և բժշկական բնութագրերի տվյալները:

«Գ» կետին է վերաբերում ստացիոնար հետազոտման ժամանակ բացահայտված զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը, որը բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման ժամանակավոր (տրանզիտոր) բարձրացումով (նվազագույնը` սնդիկի սյան 90-99 մմ, առավելագույնը` սնդիկի սյան 140-159 մմ): Կլինիկական պատկերում սովորաբար բացակայում են սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները: Հնարավոր է աչքերի հատակի զարկերակների չափավոր նեղացում և երակների լայնացում: Աշխատունակությունը պահպանված է: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված չէ կամ խանգարված է աննշան չափով:

Զորակոչիկների փորձաքննության ժամանակ զարկերակային հիպերտենզիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտության տվյալներով:

Երիտասարդների զարկերակային հիպերտենզիայի դեպքում կատարվում է տարբերակված ախտորոշում` ախտանշանային հիպերտենզիան ժխտելու համար: Ախտանշանային հիպերտենզիայով տառապող անձինք փորձաքննվում են ըստ հիմնական հիվանդության:

«Դ» կետին են վերաբերում ստացիոնար հետազոտման ժամանակ ի հայտ եկած զարկերակային ճնշման ժամանակավոր աննշան բարձրացումը (նվազագույնը` սնդիկի սյան մինչև 90 մմ, առավելագույնը` սնդիկի սյան մինչև 140 մմ): Կլինիկական պատկերում բացակայում են սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները, ինչպես նաև աչքի հատակի փոփոխությունները:

 

Հոդված 28. Զգալի խանգարումով ընթացող նեյրոցիրկուլյատոր ասթենիային հատկանշական է վեգետաանոթային խանգարումների համախտանիշը` որևէ գրգռիչի նկատմամբ` զարկերակային ճնշման անհամապատասխան արձագանքով:

Հիպոտենզիվային տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան պետք է տարբերել առողջ մարդկանց ֆիզիոլոգիական հիպոտոնիայից, որի դեպքում գանգատներ չկան, աշխատունակությունը պահպանվում է ԶՃ սնդիկի սյան 90/50 - 100/60 մմ ցուցանիշների դեպքում: Նման անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար` առանց սահմանափակումների: Պետք է բացառել ախտանշանային հիպոտոնիան, որը պայմանավորված է ներզատիչ գեղձերի, աղեստամոքսային համակարգի, թոքերի և այլ հիվանդություններով:

Զորակոչիկների, ժամկետային զինծառայողների նեյրոցիրկուլյատոր ասթենիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտման ժամանակ` նյարդաբանի, ակնաբույժի, անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետ բժիշկների մասնակցությամբ: Զորակոչային տեղամասերում գրանցվելիս նեյրոցիրկուլյատոր որևէ ձևով տառապող զորակոչիկներին բուժում է նշանակվում:

Նեյրոցիրկուլյատոր ասթենիայի հիպերտենզիվ ձևի տարբերակիչ ախտորոշման համար անհրաժեշտ է հետազոտել վահանաձև գեղձի, երիկամների և այլ օրգանների վիճակը:

«Ա» կետին են վերաբերում.

1) հիպոտենզիվ տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. ԶՃ-ն սնդիկի սյան 90/50 մմ ցուցանիշից ցածր է, առկա են մշտական գանգատներ, հաճախակի ուշագնացություն, սրտի ռիթմը կայուն խանգարված է, աշխատունակությունը նկատելիորեն նվազած, վեգետոանոթային խանգարումները ցայտուն են արտահայտված,

2) հիպերտենզիվ տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիա. ԶՃ-ն անկայուն է, առկա են մշտական գանգատներ, աշխատունակությունը նկատելիորեն ցածր է, վեգետոանոթային բնույթի դրսևորումները ցայտուն են և կայուն,

3) սրտային տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. սրտի ռիթմը կայուն խանգարված է, առկա է կայուն կարդիալգիա` վեգետոանոթային խանգարումների ֆոնի վրա:

Ոչ արդյունավետ ստացիոնար բուժման դեպքում զորակոչիկները և ժամկետային զինծառայողները խաղաղ ժամանակ, համապատասխանաբար ըստ 26-րդ և 27-րդ հոդվածների «գ» կետի, ճանաչվում են ոչ պիտանի զինծառայության համար:

«Բ» կետին են վերաբերում ուղեղի խիստ սակավարյունությամբ ուղեկցվող (սովորական և ջղաձգային ուշագնացություն) վեգետատիվ-անոթային ճգնաժամերը, ինչպես նաև առանց ԿՆՀ-ի օրգանական ախտահարման նշանների` արմատական վիրահատությունից հետո առաջացած վիճակները: Վեգետատիվ-անոթային ասթենիան ախտորոշվում է միայն այն դեպքում, երբ նպատակաուղղված հետազոտությամբ նյարդային համակարգի վեգետատիվ խանգարումներով զուգորդվող այլ հիվանդություններ չեն հայտնաբերվում: Ֆունկցիոնալ բնույթի սինուսային առիթմիկ խանգարումները խոչընդոտ չեն ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Սրտամկանի օրգանական փոփոխությունների հետևանքով սրտի ռիթմի խանգարումների ժամանակ փորձաքննությունը կատարվում է համաձայն 26-րդ հոդվածի:

«Գ» կետին են վերաբերում 60-100 սրտի ռիթմի հաճախականությամբ և ԶՃ տատանումներով ուղեկցվող (սիստոլիկը` մինչև 140 և դիաստոլիկը` մինչև 90 մմ սնդիկի սյան) վիճակներն առանց սրտանոթային համակարգի օրգանական ախտահարման նշանների:

Զորակոչիկների մոտ սոմատիկ և վարակիչ հիվանդությունների բացակայության դեպքում շարունակվող երկարատև (1 ամիս և ավելի) սուբֆեբրիլիտետի (37,1-37,5օC) դեպքում նրանց տրվում է տարկետում` 6 ամիս: Զորակոչիկը պարտավոր է զինկոմիսարիատ ներկայացնել ամբուլատոր քարտը, որտեղ տեղամասային բուժքույրը և բժիշկը պարտավոր են իրենց պատրոնաժի արդյունքում արձանագրել սուբֆեբրիլիտետը: Ոչ մշտական սուբֆեբրիլիտետով նեյրոցիրկուլյատոր ասթենիայով հիվանդները փորձաքննվում են ըստ 28-րդ հոդվածի «բ» կետի:

 

Հոդված 29. Ընդգրկում է պարբերական հիվանդության բոլոր ձևերը (որովայնային, կրծքային, խառը և դրանց բարդությունները): Այդ ձևերը կարող են ուղեկցվել հոդային համախտանիշով` խոշոր հոդերի ցավերով: I սյունակով նախատեսված փորձաքննվողները կցագրման ժամանակ ուղարկվում են բուժկանխարգելիչ հիմնարկներ` հետազոտման և դինամիկ հսկողության համար, հաշվի առնելով ստորև թվարկվող կետերը.

1. գանգատները և անամնեստիկ տվյալները (որովայնի, կրծքավանդակի շրջանում պարբերաբար առաջացող` 24-48 ժամ տևողությամբ, դողէրոցքով, ջերմության բարձրացմամբ ուղեկցվող նոպայաձև ցավերը, պարբերաբար կրկնվող հոդաբորբերը), բուժկանխարգելիչ հիմնարկների, ամբուլատոր հիմնարկների փաստաթղթերը (զորակոչվելուց առաջ առնվազն մինչև 3 տարվա վաղեմության),

2. ժառանգական գործոնը (ներկայացվում են մերձավոր հարազատների հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթեր),

3. ստացիոնար հետազոտման տվյալները.

1) ստացիոնար պայմաններում նոպայի արձանագրում,

2) առնվազն 3 անգամ լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքներ (ցավերի ժամանակ պոլիսերոզիտներ, դիաֆրագմայի շարժունակության սահմանափակում, լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի և ՑՌ-սպիտակուցի բարձրացումներ և այլն),

3) գենետիկ հետազոտություն:

Ախտորոշման հաստատման համար առավել կարևոր է բուժհիմնարկների կողմից նոպայի հաստատված արձանագրությունը:

Հիվանդությունը հաստատող լրացուցիչ վկայություն է որովայնի պատի հետվիրահատական սպիների (ապենդեկտոմիայի, խոլեցիստէկտոմիայի, կպումային հիվանդության և այլ պատճառներով) առկայությունը:

«Ա» կետին են վերաբերում պարբերական հիվանդության հաճախակի նոպաները` ներքին օրգանների խիստ արտահայտված օրգանական փոփոխություններով (երիկամների ամիլոիդոզ, լյարդի, փայծաղի դիստրոֆիկ փոփոխություններ և այլն):

«Բ» կետին են վերաբերում պարբերական հիվանդության հազվադեպ նոպաները` առանց ներքին օրգանների ֆունկցիաների խանգարման:

Ընդամենը մեկ հետերոզիգոտ մուտացիա ունեցողների փորձաքննությունն անհրաժեշտ է իրականացնել, հաշվի առնելով նոպայի փաստարկված առկայությունը կամ ներքին օրգանների պարբերական հիվանդությանը բնորոշ ախտահարումները:

Վերջին երեք և ավելի տարիների ընթացքում նոպաների բացակայությամբ կամ ներքին օրգանների ախտահարման բացակայությամբ, ընդամենը մեկ հետերոզիգոտ մուտացիայով առաջին անգամ փորձաքննվող զորակոչիկները «գ» կետով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Ըստ III սյունակի փորձաքննվողները, որոնք ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում չունեն, համարվում են ծառայության համար պիտանի: Ներքին օրգանների ախտահարման և ֆունկցիայի զգալի կամ չափավոր խանգարման դեպքում նրանք փորձաքննվում են ըստ «ա» կամ «բ» կետի:

 

Հոդված 30. Նկատի են առնված կերակրափողի, ստամոքսի, աղիների, որովայնամզի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդությունները:

«Ա» կետին են վերաբերում ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոցային հիվանդությունը` բարդացած պենետրացիայով կամ ստամոքսաելքի նեղացմանը բերող (վիրահատության վերաբերյալ ցուցումների բացակայության կամ դրանից հրաժարվելու դեպքում), ստամոքսի մասնահատման, աղեստամոքսային անաստամոզի հետևանքները` մարսողության ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով, լյարդի ցիռոզը, քրոնիկական, ակտիվ հեպատիտների և քրոնիկական պանկրեատիտների ծանր ձևերը` ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, քրոնիկական, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների ու էնտերիտների ծանր ձևերը` մարսողության խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով:

«Բ» կետին են վերաբերում մարսողության չափավոր խանգարումով, սնուցման անկումով և հաճախակի, տևական սրացումներով (տարին երկու և ավելի անգամ) ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները` հեպատիտները, պանկրեատիտները, քարային և ոչ քարային խոլեցիստիտները, էրոզիվ գաստրոդուոդենիտները` արտազատման, թթվագոյացման ֆունկցիաների զգալի խանգարմամբ, սնուցման անկումով և հաճախակի սրացումներով (տարին երկու և ավելի անգամ), որոնք ապարդյուն ստացիոնար բուժման դեպքում պահանջում են կրկնակի և տևական հոսպիտալացում, քրոնիկական կրկնվող ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտները և էնտերիտները, խոցային էզոֆագիտները, քարային խոլեցիստիտները, եթե քարի չափը 0,6 սմ և ավելի է, կամ եթե առկա են 0,4 սմ-ից ավելի չափի 2 և ավելի քարեր, անգամ ֆունկցիայի աննշան խանգարմամբ:

Առաջին անգամ հայտնաբերված, մարսողության ֆունկցիայի չափավոր խանգարումներով ընթացող քրոնիկ գաստրոէնտերոկոլիտների ժամանակ (որոնք չեն ուղեկցվում էրոզիաների կամ խոցերի առաջացմամբ) պարտադիր պետք է հետազոտել աղիքային ֆլորան: Բուժելի վարակներով զորակոչիկներին 19-րդ հոդվածի «բ» կետի համաձայն տրվում է տարկետում` մինչև մեկ տարի, ուղեգրելով բուժման: Տարկետումից հետո փորձաքննությունն իրականացվում է` լաբորատոր ցուցանիշներին և ֆունկցիայի խանգարման աստիճանին համապատասխան:

Խոցային հիվանդության ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար պայմաններում, ռենտգենաբանական և էնդոսկոպիկ հետազոտություններով: Գաստրոդուոդենալ ախտահարման ռենտգենաբանական հետազոտությունը կատարվում է հիվանդի ուղղահայաց և հորիզոնական դիրքով` բնական կոնտրաստով պիլորոդուոդենալ գոտու լիարժեք լցումով բազմառանցքային նշանոցային լուսանկարներ ստանալու համար:

Այս կետով են փորձաքննվում բուժմանը դժվար ենթարկվող ստամոքսի քրոնիկ խոցերը:

«Բ» կետին են վերաբերում նաև տասներկումատնյա աղիի կոճղեզի արտահայտված ձևախախտումները և հեպատոսպլենոմեգալիաները, երբ լյարդը մեծացած է 2 սմ և ավելի, իսկ փայծաղը սահմանվածից մեծ է 1 սմ և ավելի:

Եթե լյարդի չափերը նորմալ են կամ փոքր, ապա փորձաքննությունը կատարվում է ըստ ֆունկցիաների խանգարման աստիճանի:

Անկախ ախտածնային հիվանդությունների առկայությունից կայուն 2 սմ և ավելի հեպատոմեգալիայով զինակոչիկները և զինծառայողները փորձաքննվում են «դ» կամ «բ» կետով` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

Սպլենոմեգալիայի և հեպատոմեգալիայի ժամանակ անհրաժեշտ է փորձաքննվողին հետազոտել ինֆեկցիոն, արյան համակարգի, տուբերկուլոզային, օնկոլոգիական, պարբերական հիվանդության, սիֆիլիսի և համակարգային հիվանդությունները ժխտելու նպատակով: Վերոհիշյալ խմբի հիվանդությունների հաստատման ժամանակ փորձաքննությունն իրականացվում է ըստ հիվանդությունների ցանկի համապատասխան հոդվածի:

Առանց կլինիկական նշանակության փայծաղի չափերի մեծացման ժամանակ որոշումը կայացվում է` նկատի առնելով փայծաղի սահմանված անհատական նորման հետևյալ բանաձևով` փայծաղը = առողջ ձախ երիկամ + ձախ երիկամի 1/3 (սակայն ոչ ավելի, քան 16 սմ):

Ախտածնային հիվանդությունների բացակայության պայմաններում, սպլենոմեգալիայի առկայության դեպքում (սահմանվածից` ավելի, քան 1 սմ), զորակոչիկին տրվում է տարկետում մինչև մեկ տարի, «դ» կետով:

Կայուն 16 սմ-ից ավելի սպլենոմեգալիա ունեցող I սյունակով անցնողները փորձաքննվում են «բ» կետով:

Դոլիխոսիգմայի առկայության ժամանակ փորձաքննությունն իրականացվում է` նկատի ունենալով ֆունկցիայի խանգարման աստիճանը:

Բարորակ հիպերբիլիռուբինէմիայով զորակոչիկները, եթե նրանց արյան մեջ անուղղակի բիլիռուբինը մինչև 25 մկմոլ/լ է, ճանաչվում են պիտանի` սահմանափակումով (արգելվում է ծառայությունը ցուրտ և խոնավ շրջաններում, ֆիզիկական ծանրաբեռնումները 15 կգ և ավելի, վազքը 100 մ-ից ավելի: Մարտական հերթափոխը հակացուցված չէ): Եթե արյան մեջ անուղղակի բիլիռուբինը կայուն 25 մկմոլ/լ-ից ավելի է, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի, որից հետո նշանակվում է կրկնակի փորձաքննություն, իսկ զինծառայողները պիտանի չեն և փորձաքննվում են ըստ «բ» կետի: Տարկետման ընթացքում զինակոչիկը պետք է ուղեգրվի հետազոտման և բուժման:

Ժիլբերի համախտանիշը հաստատվում է գենետիկորեն, սակայն փորձաքննվում է ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

«Գ» կետին են վերաբերում որովայնի խոռոչի օրգանների սուր հիվանդությունների հետևանքները: III, IV սյունակներով նախատեսված փորձաքննվողներին խոցային հիվանդության պատճառով արձակուրդ տալու անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է բացառիկ դեպքերում, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:

«Դ» կետը վերաբերում է այն զորակոչիկներին, ովքեր տասներկումատնյա աղիի խոցի սուր (սկզբնական) ձև են տարել: Նրանց տրվում է տարկետում` մինչև 6 ամիս, եթե ստացիոնար բուժումից հետո անցել է մինչև 2 ամիս:

Ռեմիսիայի շրջանում խոցային հիվանդությամբ զորակոչիկները և զինծառայողները ծառայության չեն ուղարկվում անբարենպաստ կլիմա ունեցող շրջաններում տեղաբաշխված զորքեր:

Այս հոդվածի «գ» կետով զորակոչվածները զորամասերում վերցվում են դիսպանսեր հսկողության: Տասներկումատնյա աղիի ոչ բարդ ախտանշաններով խոցերի դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է` ըստ հիմնական հիվանդության ծանրության ու ընթացքի: Բարդ խոցերի դեպքում` ըստ I սյունակի փորձաքննվողները զինծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի, իսկ ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես:

 

Հոդված 31. Երիկամների հիվանդություններ ունեցող զորակոչիկների և զինծառայողների փորձաքննությունը կատարվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո:

«Ա» կետին են վերաբերում երիկամների այն հիվանդությունները, որոնք բարդացած են երկրորդ և երրորդ աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությամբ:

Առաջին աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությամբ (և առանց դրա) երիկամների քրոնիկական հիվանդությունների դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ «բ» կետի:

Երիկամային քրոնիկական անբավարարության առաջին փուլը բնորոշվում է ազոտային փոխանակության նորմալ ցուցանիշներով կամ արյան մեջ մնացորդային ազոտի անցողիկ բարձրացումով մինչև 0,62 գ/լ, արյան պլազմայում կրեատենինի` մինչև 176,8 մկմոլ/լ բարձրացումով, կծիկային զտման անհրաժեշտ ծավալի 50 % (և բարձր) չափով, մեզի` 1018-ից ոչ ավելի հարաբերական խտության տատանումով:

Երիկամային քրոնիկական անբավարարության երկրորդ (ազոտեմիական) փուլը բնորոշվում է ազոտեմիայով` 0,6-0,9 գ/լ, կրեատենինեմիայով` 176,9-884 մկմոլ/լ և կծիկային զտման անհրաժեշտ ծավալի` 49-20 տոկոսի չափով, մեզի` 1011-1017 հարաբերական խտության տատանումներով:

Երիկամային քրոնիկական անբավարարության երրորդ փուլը բնորոշվում է 1,0 գ/լ-ը գերազանցող ազոտեմիայով, 884 մկմոլ/լ-ը գերազանցող կրեատենինեմիայով, 20-10 տոկոսից ցածր կծիկային զտման մակարդակով և կայուն իզոստենուրիայով (մեզի հարաբերական խտության տատանումները` 1005-1010):

Սպաների, ենթասպաների և պայմանագրային շարքայինների համար սուր պիելոնեֆրիտի, թունավոր կամ օջախային նեֆրիտի բարենպաստ ընթացքի դեպքում ընդունվում է որոշում` ծառայողական պարտականություններից ազատելու և պարտադիր բժշկական հսկողություն ապահովելու անհրաժեշտության մասին: Սուր գլոմերուլոնեֆրիտով հիվանդացած զինծառայողները, մեզի մեջ կայուն ախտաբանական փոփոխությունների առկայության դեպքում, որոնք պահպանվում են երիկամների սուր հիվանդությունից հետո 2 և ավելի ամիսների ընթացքում, անկախ երիկամների ֆունկցիայի խանգարման աստիճանից, ըստ «բ» կետի ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Զորակոչիկները նույն կետով ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի: Սուր գլոմերուլոնեֆրիտով հիվանդացած ժամկետային զինծառայողները փորձաքննվում են «բ» կետով նաև այն դեպքում, եթե նրանց մոտ միզային փոփոխությունները պահպանվում են երեք և ավելի ամիսներ` կրելով ընդհատվող բնույթ: Սուր երիկամային անբավարարություն կամ սուր նեֆրիտի ծանր ձևեր տարած ժամկետային զինծառայողները «բ» կետով ճանաչվում են ծառայությանը ոչ պիտանի, անկախ միզային համախտանիշի հետագա պահպանումից:

Սուր նեֆրիտով հիվանդները պետք է բուժվեն նեղ մասնագետի հսկողության տակ:

Նախկինում սուր գլոմերուլոնեֆրիտ կամ սուր երիկամային անբավարարություն տարած զինակոչիկները «դ» կետի կիրառումով կարող են ճանաչվել պիտանի հիվանդության ապաքինումից որոշակի ժամանակ անց, եթե չկան կլինիկալաբորատոր շեղումներ.

1) սուր նեֆրիտի թեթև և միջին ծանրության ձևեր տարածները` ապաքինվելուց 3 տարի անց,

2) սուր նեֆրիտի ծանր (բարդություններով) ձևեր տարածները` ապաքինվելուց 5 տարի անց,

3) սուր երիկամային անբավարարություն տարածները` ապաքինվելուց 5 տարի անց:

Սուր ոչ օբստրուկտիվ պիելոնեֆրիտ տարած զինակոչիկները, որոնց մոտ վերջին 6 ամսվա ընթացքում չեն գրանցվել միզային փոփոխություններ, «դ» կետի կիրառմամբ կարող են ճանաչվել պիտանի զինվորական ծառայության համար: Պիելոնեֆրիտի հաճախակի (տարին 3 և ավելի անգամ) սրացումներով, ոչ կայուն ռեմիսիայով, I և II սյունակներով փորձաքննվողները, ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար «բ» կետով: Սրացումները պետք է ուղեկցվեն ջերմության բարձրացմամբ, կայուն միզային համախտանիշով, սոնոգրաֆիկ բնորոշ փոփոխություններով:

Ժամկետային զինծառայողները, որոնց մոտ սուր պիելոնեֆրիտով հիվանդանալուց 3 և ավելի ամիսներ հետո պահպանվում են պիելոնեֆրիտին բնորոշ կլինիկալաբորատոր և գործիքային փոփոխությունները, «բ» կետով ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Սուր պիելոնեֆրիտի բարենպաստ ընթացքի դեպքում, փորձաքննությունն իրականացվում է «դ» կետով, հետագայում զորամասում վերցնելով դիսպանսեր հսկողության:

Առանց կլինիկական դրսևորումների իզոլացված միզային համախտանիշ ունեցողների մոտ պետք է ժխտել երիկամների թաքնված հիվանդությունները` լատենտ պիելոնեֆրիտը կամ գլոմերուլոնեֆրիտը, երիկամների կամ միզուղիների տուբերկուլոզը, ինչպես նաև օրգանական և ֆիզիոլոգիական պատճառները: Իզոլացված միզային համախտանիշով զինակոչիկներին «գ» կետով տրվում է տարկետում մինչև 1 տարի` ուղեգրելով ստացիոնար հետազոտման:

Վերջին 3 ամսում կատարված քննություններով միզային փոփոխությունների բացակայության դեպքում, զինակոչիկները և ժամկետային զինծառայողները փորձաքննվում են «դ» կետով` ճանաչվելով պիտանի ծառայության, հետագայում զորամասում վերցվելով դիսպանսեր հսկողության:

Ըստ III սյունակի փորձաքննվողները ենթակա են բժշկական հսկողության: Նրանց պիտանիությունը ծառայության համար որոշվում է անհատապես:

Զորակոչիկների, զինծառայողների փորձաքննությունը երիկամաքարային հիվանդության, երիկամների և միզուղիների տուբերկուլոզի, այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև վնասվածքների ու վիրահատության հետևանքով առաջացած երիկամների ախտահարումների համախտանիշների դեպքում կատարվում է «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածների համաձայն:

 

Հոդված 32. Նախատեսում է շարակցական հյուսվածքի համակարգի, հոդերի, մկանների և ջլերի վարակաբորբոքային և դիստրոֆիկ ծագման հիվանդությունները, այդ թվում` ռևմատոիդ հոդաբորբը, ներառյալ` նրա հոդային և ներհոդային ձևերը, անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը):

«Ա» կետին են վերաբերում հոդերի ֆունկցիան նկատելիորեն սահմանափակող, կայուն և անշրջելի փոփոխությունները` աշխատունակության շեշտակի կորստով ծանր և միջին ծանրության ձևերը, ինչպես նաև շարակցական հյուսվածքի զարգացող համակարգային հիվանդությունները (կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտ, համակարգային սկլերոդերմիա, համակարգային վասկուլիտ):

«Բ» կետին են վերաբերում ռևմատորիդ հոդաբորբի թեթև ձևերը, Բեխչետի և Մարֆանի համախտանիշները, հոդերի չափավոր արտահայտված էքսուդատիվ-պրոլիֆերատիվ փոփոխություններով և ֆունկցիոնալ անբավարարությամբ` առանց այլ օրգանների ու համակարգերի ախտահարման և տարվա մեջ մեկ անգամից ոչ ավելի սրացումներով, սակայն մասնակի աշխատունակության պահպանմամբ: Այս հոդվածին են վերաբերում խոշոր հոդերի քրոնիկական, հաճախակի (տարվա մեջ երկու և ավելի անգամ) սրացումներով ոչ սպեցիֆիկ սինովիտներն ու համակարգային հիվանդությունները` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից:

«Գ» կետին են վերաբերում հոդերի սուր վարակիչ, վարակաալերգիկ հիվանդությունների հետևանքները` հոդերի ֆունկցիայի աննշան խանգարումով և առանց աշխատունակության կորստի խոշոր հոդերի քրոնիկական, հազվադեպ (տարվա մեջ մեկ անգամ) սրացումներով ոչ սպեցիֆիկ սինովիտները բուժումից հետո:

Ֆունկցիայի աննշան խանգարում է դիտվում հոդերի ախտահարման օբյեկտիվ նշանների բացակայության դեպքում` ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ չափավոր, արագ անցնող ցավի առկայությունը:

Հոդերի սուր բորբոքային հիվանդություններ ունեցող զորակոչիկներին «Դ» կետով տրամադրվում է տարկետում, խաղաղ ժամանակ` առնվազն 6 ամիս, պատերազմի ժամանակ` 3 ամիս:

Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է այն դեպքերում, երբ ստացիոնար բուժման ավարտից հետո պահպանվում է հոդերի ֆունկցիոնալ անբավարարությունը և դրա վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:

Հոդերի ախտահարումներն այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև դեղորայքային, շիճուկային կամ սննդային անտանելիության հետևանքով, գնահատվում են հիվանդի բուժումից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի: Այլ օրգանների ու համակարգերի զուգակցված ախտահարման դեպքում կիրառվում են «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածները:

 

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 33. «Ա» կետին են վերաբերում պարանոցի, իրանի և վերջույթների շրջանում ուռուցքանման, մեծ, գերաճած կելոիդային սպիները, որոնք սերտորեն միացած են հյուսվածքների հետ, խոցոտված կամ հեշտ վերքոտվող են ու առաջացնում են անշարժություն կամ զգալի սահմանափակում են շարժումները` վիրահատական բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում:

«Բ» կետին են վերաբերում հազվադեպ խոցոտվող կամ չխոցոտվող, ուռուցքանման, գերաճած և ապաճած սպիները` վիրահատական բուժման ոչ բավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում:

«Գ» կետին են վերաբերում այն առաձգական սպիները, որոնք երկար քայլելիս և ֆիզիկական այլ ծանրաբեռնվածությունների ժամանակ չեն խոցոտվում: Սահմանափակումները սահմանվում են զորամասի բժշկի որոշմամբ` ըստ սպիի տեղակայման:

Անհաջող վիրահատությունից հետո կաուզալգիայի կամ դեմքն այլանդակող սպիների առկայության դեպքում որոշումն ընդունվում է` ըստ «Հիվանդությունների ցանկի» 15-րդ կամ 70-րդ «բ» հոդվածների:

Վերջույթների հոդերի շարժումների ծավալը որոշվում է` ըստ «Հիվանդությունների ցանկի» 4-րդ աղյուսակի:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4

 

ՀՈԴԵՐՈՒՄ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

 

.____________________________________________________________________.

|Հոդի          |Շարժումների      |Նորմայի     |Շարժումների           |

|անվանումը     |ձևը              |սահմանները  |սահմանափակման աստիճանը|

|              |                 |            |______________________|

|              |                 |            |աննշան |չափավոր|զգալի |

|______________|_________________|____________|_______|_______|______|

|ՈՒսային`      |ծալում           |     180    |  115  |  100  |  80  |

|ուսագոտու հետ |                 |            |       |       |      |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |տարածում         |      40    |   30  |   20  |  15  |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |զատում           |     180    |  115  |  100  |  80  |

|______________|_________________|____________|_______|_______|______|

|Արմնկային     |ծալում           |      40    |   80  |   90  | 100  |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |տարածում         |     180    |  150  |  140  | 120  |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |վարհակում        |     180    |  135  |   90  |  60  |

|______________|_________________|____________|_______|_______|______|

|Դաստակային    |ծալում           |      75    |   35  | 20-25 |  15  |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |տարածում         |      60    |   30  | 20-25 |  15  |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |ճաճանչային զատում|      20    |   10  |    5  |  2-3 |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |ծղիկային զատում  |      40    |   25  |   15  |  10  |

|______________|_________________|____________|_______|_______|______|

|Կոնք-ազդրային |ծալում           |      75    |  100  |  110  | 120  |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |տարածում         |     180    |  170  |  160  | 150  |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |արտուղղում       |      50    |   25  |   20  |  15  |

|______________|_________________|____________|_______|_______|______|

|Ծնկային       |ծալում           |      40    |   60  |   90  | 110  |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |տարածում         |     180    |  175  |  170  | 160  |

|______________|_________________|____________|_______|_______|______|

|Սրունքթաթային |ներբանային ծալում|     130    |  120  |  110  | 100  |

|              |_________________|____________|_______|_______|______|

|              |թիկնային ծալում  |      70    |   75  |   80  |  85  |

.____________________________________________________________________.

 

Վիրաբուժական հիվանդությունների կամ վնասվածքների ոչ բարդ վիրահատություններից հետո չապաքինված սպիներ ունեցող զորակոչիկներին բուժհիմնարկից դուրս գրելուց հետո, «դ» կետի համաձայն, տրվում է տարկետում` մինչև երկու ամիս, իսկ զինծառայողների վերաբերյալ որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Սույն կետում նշված հիվանդությունների (վերքերի կամ վնասվածքների) վիրահատությունից հետո բարդացումների դեպքում, երբ աշխատունակության լիակատար վերականգնման համար անհրաժեշտ է երկու ամսից ավելի, փորձաքննությունը կատարվում է ըստ 33-րդ հոդվածի «դ» կետի:

 

Հոդված 34. Նախատեսում է կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրավորման, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները:

«Ա» կետին են վերաբերում.

1) թոքերի, թոքամզի (պլևրայի), շնչափողի, բրոնխների և միջնորմի վիրավորումները, վնասվածքները կամ վիրահատությունների հետևանքները` արտաքին շնչառական ֆունկցիայի զգալի խանգարումով,

2) կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ (1,5 մ ոչ պակաս) կամ հաստ (30 սմ ոչ պակաս) աղիների մասնահատումները, բնային կամ սելեկտիվ վագոտոմիան սնուցման խիստ արտահայտված անկումով կամ մարսողության խանգարումով (չբուժվող դեմպինգ համախտանիշ, տևական լուծ և այլն),

3) աղեստամոքսային բերանակցումը (անաստոմոզը),

4) աղեստամոքսային համակարգի զանգվածային կրկնակի արյունահոսությունները (2-3 լ արյան կորստով),

5) կերակրափողի պարբերական բուժավորում պահանջող սպիական նեղացումները,

6) ստոծանու ճողվածքները հաճախակի (տարեկան երկու և ավելի անգամ) ճմլումներով, վիրահատական անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում,

7) թոքի արմատի, սրտի կամ մեծ անոթների մոտակայքում գտնվող խոշոր (1 սմ և ավելի տրամագծով), ինչպես նաև երկու և ավելի մանր օտար մարմինների առկայությունը` անկախ բարդության աստիճանից կամ ֆունկցիոնալ խանգարումներից:

Ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է սույն հոդվածի «Բ» կետի համաձայն:

«Բ» կետին են վերաբերում կրծքավանդակի օրգանների հիվանդությունների, վնասվածքների, վերքերի, վիրահատական միջամտությունների հետևանքները կամ դրանց բարդությունները` արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարումով, ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի խոցային հիվանդությունը` բարդացած թափածակմամբ կամ արյունահոսությամբ, կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ (1 մ ոչ պակաս) կամ հաստ (20 սմ ոչ պակաս) աղիների մասնահատումից, կրկնակի լապարատոմիաները և ընդհանուր կամ սելեկտիվ վագոտոմիայից հետո առաջացած վիճակները, ստոծանիական և պարաէզոֆագիալ ճողվածքները, որովայնի խոռոչի կպումների երևույթները` աղիների անանցանելիությամբ, փայծաղի և լեղապարկի հեռացումը, թոքի 2 և ավելի հատվածների (սեգմենտների) հեռացումը` անկախ ֆունկցիայի խանգարման առկայությունից, լյարդի և փայծաղի ոչ պարազիտար կիստաները 3,0 սմ և ավելի:

Կպումային հիվանդությունը պետք է հաստատվի ռենտգենաբանական հետազոտության կամ վիրահատության տվյալներով:

Որովայնի, կրծքավանդակի, արտաորովայնամզային տարածության հրազենային թափանցող վիրավորումների դեպքում, որոնք ընթանում են ներքին օրգանների վնասումով, փորձաքննվում են «բ» կետով` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից:

Պարազիտար կիստաները (էխինոկոկ, ալվեոկոկ) և դրանց հետվիրահատական վիճակները քննարկելիս` կիրառել այս կետը: Պարազիտար կիստաների հետազոտության ժամանակ կատարվում է լատեքս ագլյուտինացիա, անհրաժեշտության դեպքում` ՀՏ, իմունոֆերմենտային հետազոտություններ:

«Գ» կետին են վերաբերում կրծքավանդակի ու որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրահատությունների, վնասվածքների հետևանքները` արտաքին շնչառական կամ մարսողության ֆունկցիայի աննշան խանգարումով: Լյարդի և փայծաղի ոչ պարազիտար կիստաները` մինչև 3,0 սմ, տրվում է տարկետում, որից հետո փորձաքննվում է` ըստ ֆունկցիայի խանգարման և չափերի փոփոխության: Սահմանափակում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները մինչև 30 կգ, վազքը` 3 կմ և ավելի:

«Դ» կետին են վերաբերում կրծքավանդակի կամ որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի վիրաբուժական հիվանդություններից, վիրահատություններից, վնասվածքներից հետո առաջացած վիճակները` ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է 1-2 ամիս: Զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև 1 տարի:

Աղեստամոքսային տրակտի մոտոր-էվակուատոր ֆունկցիա-նորմա ստամոքս` 2-3 ժամ, բարակ աղիներ` 6-8 ժամ, հաստ աղի` 20-24 ժամ:

 

Հոդված 35. «Ա» կետին են վերաբերում գանգի կամարի թափանցող վերքերից կամ վնասվածքներից հետո առաջացած տարբեր մեծության արատները` ուղեղանյութի մեջ օտար մարմնի առկայությամբ: Գանգոսկրի (եթե այն փոխարինված չէ պլաստիկ նյութով)` ավելի, քան 8 սմ2 կամ (եթե այն փոխարինված է պլաստիկ նյութով) ավելի, քան 20 սմ2 մակերեսով արատի և ուղեղանյութի մեջ օտար մարմնի առկայության դեպքում (առանց կլինիկական դրսևորումների)` ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է ըստ «բ» կետի` հաշվի առնելով փաստացի աշխատունակությունը, ծառայության պայմանները, զորամասի հրամանատարության ու բժշկի կարծիքը:

«Բ» կետին, բացի թափանցող վերքերից ու վնասվածքներից հետո գանգի կամարում առաջացած արատները և գանգոսկրի արատները, վերաբերում են նաև զարգացման արատներն ու անկանոնությունները (կռանիոստենոզ, պլատիբազիա, բազիլյար իքպրեսիա, մակրո- կամ միկրոցեֆալիա և այլն)` արտահայտված կլինիկական դրսևորումներով (մշտական գլխացավ, ներգանգային ճնշման բարձրացում, տվյալ հիվանդության պատճառով կրկնակի հոսպիտալացում և այլն), առանց կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների:

«Բ» կետին են վերաբերում նաև գանգի կամարի ոսկրերի զարգացման արատներն ու անկանոնությունները` չափավոր կլինիկական դրսևորումներով (կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների բացակայության և բուժման բավարար արդյունքների դեպքում): Գանգի զարգացման արատներն ու անկանոնությունները պետք է հաստատվեն ռենտգենաբանական հետազոտությամբ:

Գանգի ծանր վնասվածքներից և վիրահատություններից հետո գանգոսկրի արատ ունեցող հիվանդների վերաբերյալ որոշումն ընդունվում է բուժման ավարտից հետո` կախված անկանոնության չափերից ու դրա փոխարինման համար պլաստիկ վիրահատության արդյունքներից: Գանգի թափանցող և չթափանցող վնասվածքներից հետո կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթների ժամանակ որոշումն ընդունվում է` համաձայն 13-րդ հոդվածի:

 

Հոդված 36. Սկոլիոզով տառապող զորակոչիկների համար առաջարկվում է հետևյալ հարմարեցված դասակարգումը.

1) 1-ին աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 10-23 աստիճան,

2) 2-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 24-40 աստիճան,

3) 3-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 41-60 աստիճան,

4) 4-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 61 և ավելի աստիճան:

Կիֆոզով տառապող զորակոչիկների համար առաջարկվում է հետևյալ հարմարեցված դասակարգումը.

- 1-ին աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան,

- 2-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան,

- 3-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան,

- 4-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 80-ից ավելի աստիճան:

Սկոլիոզի և կիֆոզի դեպքում ռենտգեն նկարահանումը կատարվում է կանգնած դիրքում (կիֆոզի համար` նաև ձեռքերը վերև ձգած):

«Ա» կետին են վերաբերում ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները (4-րդ աստիճան կիֆոզ, երբ ծռվածության անկյունը կազմում է 80 աստիճանից ավելի), 3-4-րդ աստիճանի սկոլիոզ (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 41 աստիճան և ավելի)` կրծքավանդակի խիստ արտահայտված ձևափոխումով (սապատ, ողնուղեղային խողովակի ամբողջականության խախտումը լամինէկտոմիայից և հեմիլամինէկտոմիայից հետո և այլն) և ԱՇՖ-ի 3-րդ աստիճանի խանգարումով կամ առանց դրա (կիֆոսկոլիոզի կամ սկոլիոզի պատճառով վիրահատված անձինք, անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանը), փորձաքննվում են ըստ «ա» կետի, հաճախակի (տարեկան 2-3 անգամ) սրացումներով վարակիչ սպոնդիլիտը, երրորդ աստիճանի սպոնդիլոլիզը և սպոնդիլոլիստեզը, օտար մարմինների առկայությունը ողնուղեղային խողովակում, ողերի մարմինների բազմաթիվ կոտրվածքների հետևանքները` ողնաշարի խիստ արտահայտված ձևափոխումով և ցավային համախտանիշով, ձևախեղող սպոնդիլոզը և ողնաշարի բոլոր հատվածների միջողնային օստեոխոնդրոզը (վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթներով) միակցող սկավառակների մակարդակ դուրս եկող բազմաթիվ օստեոֆիտներով` միջողնային հոդավորման շրջանում և ողերի մարմինների եզրերին ու մշտական ցավային համախտանիշով, որը հաստատված է վերջին 2-3 տարվա ընթացքում` առանց կայուն կլինիկական արդյունքի կրկնակի ստացիոնար բուժումով, աշխատունակության իջեցումով (տարեկան` ավելի, քան 60 օր), դիսպանսեր հսկողության տվյալներով և հրամանատարության բնութագրերով:

«Ա» կետին են նաև վերաբերում ողների մարմինների կոտրվածքների, հոդախախտումների դեպքում և սպոնդիլո-կորպորեդեզի կիրառումով վիրահատության հետևանքները, երկու և ավելի ողների մարմինների կոտրվածքի հետևանքները` սեպաձև ձևափոխումով, միջողնային սկավառակների, ջլերի և հոդակապերի վնասումով ու ցավային համախտանիշով: Նման դեպքերում ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է անհատապես` «բ» կետի համաձայն:

Ախտորոշումը պետք է հաստատվի վերտեբրոբազիլյար համակարգի դոպլերոգրաֆիկ հետազոտությամբ, ժամանակակից հետազոտման մեթոդներով, իսկ միջողնային սկավառակների, ջլերի ու հոդակապերի վնասվածքը` սպոնդիլոգրերով, ուղղահայաց առանցքից կողմնային ուղղություններով, դեպի առաջ և հետ, ողնաշարի կորացման աստիճանի որոշումով` պարտադիր ծանրաբեռնվածության դեպքում:

«Բ» կետին են վերաբերում ողնաշարի բնածին ու ձեռքբերովի վերջնական ծռվածությունները, արտահայտված օստեոխոնդրոպատիկ կիֆոզ, Շոյերման-Մաոյի հիվանդությունը` համակցված տարածված սպոնդիլոարթրոզով (տարածված սպոնդիլոարթրոզ է կոչվում այն դեպքը, երբ պրոցեսում ներգրավված են 3 և ավելի ողներ):

II աստիճանի սկոլիոզը (ողնաշարի կողմնային թեքվածության անկյունը կազմում է 24-40 աստիճան), III աստիճանի կիֆոզը (ծռվածության անկյունը կազմում է 66-80 աստիճան` առանց ողների օստեոխոնդրոպաթիայի նշանների, կամ 61-68 աստիճան, ողների օստեոխոնդրոպաթիայի առկայությամբ)` կրծքավանդակի աննշան արտահայտված ձևախեղումով (կուզ և այլն) ու ԱՇՖ-ի II աստիճանի խանգարումով կամ առանց դրա, հազվադեպ սրացումներով վարակիչ սպոնդիլիտը (III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է «գ» կետով), տարածված ձևախեղող սպոնդիլոզն ու միջողնային օստեոխոնդրոզը` բազմաթիվ, խոշոր կտցանման ոսկրային աճով միջողնային շրջանում ու ցավային համախտանիշով, բայց առանց վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթների (ախտորոշումը պետք է հաստատված լինի ռենտգեն հետազոտությամբ, ՀՏ, մագնիսառեզոնանսային հետազոտությամբ), I-II0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, իսկ III սյունակով փորձաքննվողների համար` II0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, երբ առկա է ողի մարմնի թարմ կոտրվածք, ողի հին կոտրվածքներ սեպաձև ձևախեղումով` անկախ ողնաշարի ֆունկցիայի խանգարման աստիճանից, ինչպես նաև միջողնային սկավառակի ճողվածքի և հեռացման հետևանքները (I սյունակով փորձաքննվողների համար): Այս կետին են վերաբերում նաև կրծքավանդակի առաջնային պատի զգալի արտահայտված ձևախախտումները` անգամ առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման:

«Գ» կետին են վերաբերում ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները, II աստիճանի կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան), նաև` երրորդ աստիճանի կիֆոզը, երբ ծռվածության անկյունը 61-65 աստիճան է, առանց ողների օստեոխոնդրոպաթիայի նշանների), I աստիճանի սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 10-23 աստիճան, ընդ որում, 21-23 աստիճանի դեպքում առաջին անգամ փորձաքննվելիս` զորակոչիկին տրվում է տարկետում)` աննշան արտահայտված անատոմիական փոփոխություններով (ներառյալ` սահմանափակ ձևախեղող սպոնդիլոզը): Այս զինծառայողների համար անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնումները մինչև 20 կգ, սահմանափակել երկարատև քայլքը 5 կմ-ից ավելի, վազքը` 1 կմ-ից ավելի:

III սյունակով փորձաքննվողների համար ողների մարմինների թարմ կոտրվածքների, միջողնային սկավառակների հեռացման դեպքում ստացիոնար բուժումից հետո արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է ըստ 38-րդ հոդվածի «Դ» կետի, հերթական փորձաքննությունը կատարվում է «Բ» կետի համաձայն:

Ողի մարմնի կոտրվածքից 2 տարի հետո ողնաշարի ֆունկցիան աննշան խախտող փոփոխությունների դեպքում զորակոչիկները ճանաչվում են պիտանի ծառայության` սահմանափակումով:

Ողի մարմնի կոտրվածքի դեպքում, եթե անատոմիական խախտում չկա, զորակոչիկներին տրվում է տարկետում երկու անգամ` 1-ական տարով, այնուհետև` վերափորձաքննություն:

Ողի մարմնի սեպաձև կոտրվածքների դեպքում, անկախ ֆունկցիայի խախտման չափը, զորակոչիկները փորձաքննվում են «բ» կետով: Եթե առկա է ողնաշարի ֆունկցիայի խախտում, ապա զորակոչիկները փորձաքննվում են «ա» կետով:

Երկրորդ աստիճանի սկոլիոզի դեպքում, երբ ողնաշարի ծռվածության անկյունը 21-23 աստիճան է, զորակոչիկներին` 18-21 տարեկանում առաջին անգամ փորձաքննվելիս, «ե» կետի համաձայն տրվում է տարկետում` մեկ անգամ, մեկ տարի ժամկետով, որից հետո փորձաքննվում են ըստ «ա», «բ», «գ», «դ» կետերի:

«Դ» կետին են վերաբերում ողնաշարի չսևեռակված ծռվածությունը, ներառյալ` պատանեկան կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան), ողնաշարի բնածին կամ ձեռքբերովի սևեռակված վերջնական ծռվածությունները, սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է մինչև 10 աստիճան) ձևախեղող սպոնդիլոզի և միջողնային օստեոխոնդրոզի մեկուսացած երևույթները` առանց ֆունկցիայի խանգարման:

Վերտեբրոբազիլիար անբավարարվածության երևույթների դեպքում միաժամանակ կիրառվում է նաև 11-րդ հոդվածը, իսկ ձևախեղող սպոնդիլոզն ու արմատիկային համախտանիշով միջողնային օստեոխոնդրոզի դեպքում` 16-րդ հոդվածը:

Պարանոցային օստեոխոնդրոզին հատուկ են որոշակի ցավոտ կետերը պարանոցային ողների հարվերտեբռալ և քիստավոր ելուստների, Էրբի վերին (անրակի արտաքին եզրից 2-3 սմ բարձր), ողնաշարային զարկերակի ելքի կետերը: ՈՒստի ողնաշարի պարանոցային հատվածն ուսումնասիրելիս առանձնակի ուշադրություն է դարձվում առաջ հակած վիճակում գլուխը պտտելուն: Առաջացած ցավերը (նաև` գլուխն ուսին դրած վիճակում) վկայում են պարանոցային օստեոխոնդրոզի առկայության մասին: Զինվորական ծառայությանը և ՌՈՒՀ-եր ընդունվելուն չեն խանգարում քիստավոր և լայնակի ելունդների կոտրվածքների հետևանքները, գոտկային 5-րդ ողի սակրալիզացումը կամ սրբոսկրային ողի լյումբալացումը, նշված ողների աղեղների սերտաճած չլինելը, միջողնային օստեոխոնդրոզի առանց ախտանիշների ընթացքը, ինչպես նաև` I աստիճանի կիֆոզը (36-45 աստիճան ծռվածության անկյուն) և սկոլիոզը (մինչև 10 աստիճան ծռվածության անկյուն):

 

Հոդված 37. «Ա» կետին են վերաբերում կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները կամ հիվանդությունների հետևանքները` կոնքային օղի խիստ արտահայտված ձևափոխումով և կազմվածքի ու քայլքի խանգարումով, կոնքի ոսկրերի կոտրվածքի հետևանքները` վիրահատական անբավարար արդյունքների հետևանքով, ներքին օրգանների վնասումով կոնքի ոսկրերի սխալ սերտաճած բազմաթիվ ուղղահայաց կոտրվածքները` կոնքային օղի միասնականության խախտումով, ազդրոսկրագլխիկի խոռոչի շրջանում կոնքի ոսկրերի կոտրվածքի հետևանքները` ազդրոսկրի գլխիկի կենտրոնական հոդախախտումով, կոնքազդրային հոդում անկիլոզի կամ ձևախեղող օստեարթրոզի երևույթներով` ֆունկցիայի զգալի խանգարումով:

«Բ» կետին են վերաբերում կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները, կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում հիվանդությունների ու վնասվածքների հետևանքով առաջացած ձևախախտումները` շարժումների չափավոր սահմանափակումով:

«Գ» կետին վերաբերում են կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում շարժումներն աննշան չափով սահմանափակող, աշխատունակությանը չազդող դեպքերը: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 30 կգ-ից ավելի, սահմանափակել երկարատև քայլքը 5 կմ-ից ավելի, վազքը` 1 կմ-ից ավելի:

Եթե կոնքի ձևախեղումների ժամանակ առաջանում է ստորին վերջույթների կարճացում (քայլվածքի ու կազմվածքի խանգարումով), ապա կիրառվում է համապատասխան հոդվածը:

Առանց կոնքային օղի ձևախեղման` կոնքի առանձին ոսկրերի մեկուսացած կոտրվածքներից հետո, զորակոչիկների, զինծառայողների պիտանիությունը զինվորական ծառայությանը չի սահմանափակվում: Կոնքազդրային հոդում շարժումների ծավալը որոշելիս կիրառվում է 4-րդ աղյուսակը:

 

Հոդված 38. Նախատեսում է ոսկրերի աճառների, մկանների, ջլերի ու հոդերի բնածին արատներ, վնասվածքների հետևանքներ, քրոնիկական հիվանդություններ:

Նշված փոփոխությունների և արատների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է` ըստ հենաշարժական ապարատի անատոմիական և ֆունկցիոնալ խանգարումների արտահայտվածության աստիճանի:

«Ա» կետը նախատեսում է խոշոր հոդի անկիլոզը, շարժումների զգալի սահմանափակումը կամ ախտաբանական անշարժությունը, որոնք զարգացել են հիվանդության կամ վնասվածքի հետևանքով:

Ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես` «բ» կետի համաձայն, երբ խոշոր հոդերի շարժումների սահմանափակման ու անկիլոզի դեպքում առկա է ֆունկցիոնալ փոխհատուցում:

«Բ» կետին են վերաբերում դիստրոֆիկ պրոցեսով ավարտված օստեոխոնդրոպաթիաները, ոսկրերի տարած օստեոմիելիտները, որոնք հիմնավորված և հաստատված են համապատասխան փաստաթղթերով, երբ առկա են մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություն` անկախ տարած սրացումների քանակից, հաճախությունից և ժամկետից: Նույն կետին են վերաբերում չավարտված պրոցեսով օստեոխոնդրոպաթիաները:

«Դ» կետի համաձայն` զորակոչիկներին բուժման համար տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին` արձակուրդ: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին որոշումն ընդունվում է բուժման ավարտից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման:

«Ե» կետի դեպքում առկա են օբյեկտիվ տվյալներ, սակայն բացակայում է վերջույթի ֆունկցիայի խանգարումը:

«Գ» կետին են վերաբերում քրոնիկ հիվանդությունները` երկարատև մեկ և ավել տարի ռեմիսիայի դեպքում, ավարտված օստեոմիելիտները (ավարտված են համարվում այն օստեոմիելիտները, որոնք չունեն մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություններ): Այս զինծառայողների համար անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնումները` մինչև 30 կգ: ՌՈՒՀ ընդունվողների համար պիտանիությունը չի սահմանափակվում:

Խոշոր հոդում խոնդրոմատոզի առկայության դեպքում զորակոչիկները, զինծառայողները ենթակա են վիրահատության, հատկապես, երբ «ներհոդային մկնիկը» զարգացել է հոդի պաշարման համախտանիշի առաջացումից հետո: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին որոշումն ընդունվում է վիրահատությունից հետո` կախված վիրահատության ելքից և փորձաքննության պահին հոդի ֆունկցիայից: Օսգուտ-Շլյատերի հիվանդությունը, որն ընթանում է առանց ոտքի ֆունկցիայի խանգարման, չի կարող հիմք լինել զինվորական ծառայության համար պիտանիության սահմանափակման համար:

Ոսկրերի ու հոդերի հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության պիտանիության մասին որոշումը, որպես կանոն, ընդունվում է հոսպիտալային հետազոտությունից և բուժումից հետո: Ընդսմին, պետք է նկատի առնել սրացումների նկատմամբ հիվանդության հակումը, ապաքինման կայունությունը և զինվորական ծառայության առանձնահատկությունները:

Զինծառայությունից ազատվելու կամ արձակուրդի անհրաժեշտության մասին, ըստ «ե» կետի, որոշում է ընդունվում նաև ոսկրերի ու հոդերի վիրահատությունից հետո, հենաշարժական ապարատի շարժումների ժամանակավոր սահմանափակման դեպքում, ջլերի պլաստիկ վիրահատությունից կամ տենոլիզից (մատների, դաստակի և ներբանի) հետո, երկար խողովակաձև և այլ ոսկրերի կոտրվածքներից հետո` չամրապնդված ոսկրային կոշտուկների դեպքում:

Կեղծ հոդերի առկայության դեպքում զորակոչիկները և զինծառայողները ենթակա են բուժման` ժամանակակից մեթոդների կիրառումով: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին որոշումն ընդունվում է բուժման ավարտից հետո` կախված դրա արդյունքներից: Վիրահատությունից հրաժարվելու կամ բուժման անբավարար արդյունքների դեպքում կիրառվում է «ա» կետը:

Երկար, խողովակաձև ոսկրերի թարմ կոտրվածքներից հետո զինվորական ծառայության համար պիտանիության մասին որոշումը նույնպես ընդունվում է բուժման ավարտից հետո` հաշվի առնելով վնասվածքի տեղայնացումը և կատարվող աշխատանքի բնույթը: Մանր ոսկրերի հոդախախտումների, անրակի կամ կողոսկրերի կոտրվածքների դեպքում (առանց ներքին օրգանների վնասման) բուժումից հետո որոշում է ընդունվում զինծառայողին ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության մասին:

Ներբանի կամ ձեռքի ու ոտքի մատների վնասվածքների, ինչպես նաև կոճերի կոտրվածքների հետևանքների առկայության դեպքում` I սյունակով փորձաքննվողներին հիվանդության պատճառով արձակուրդ չի տրվում, որովհետև հաճախ վնասված վերջույթը հանգիստ պահելու պատճառով կարող է առաջանալ շարժունակության սահմանափակում:

Նման դեպքերում հոսպիտալային բուժումն ավարտելուց հետո որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության վերաբերյալ: Պատերազմի ժամանակ այդ զինծառայողներն ուղարկվում են ապաքինման գումարտակ:

Երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների բուժումից հետո, եթե մնացել է մետաղական կոնստրուկցիա, զորակոչիկին տրվում է տարկետում` կոնստրուկցիան հեռացնելու նպատակով, որից հետո պիտանիությունը որոշվում է` ըստ վերջույթի ֆունկցիայի և ոսկրային հյուսվածքի փոփոխությունների: Մետաղական կոնստրուկցիան չհեռացնելու դեպքում, որոշում է ընդունվում ըստ «բ» կետի, նկատի առնելով կոնստրուկցիայի շրջանում ոսկրային հյուսվածքի վիճակը և վերջույթի ֆունկցիան: Զինծառայողների երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների հետևանքների բուժման անբավարար արդյունքների դեպքում, հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ, և զինվորական ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է ըստ «ա», «բ» կամ «գ» կետերի:

Փոքր չափերի մետաղական կոնստրուկցիաների և պտուտակների առկայությունը սերտաճած կոտրվածքի պայմաններում, եթե զորակոչիկը հրաժարվում է դրանց հեռացումից, ապա որոշումը կայացվում է ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի: Մետաղական կոնստրուկցիայի հեռացման ցանկության դեպքում տրամադրել տարկետում` 6 ամսից 1 տարի ժամկետով, հետագայում պիտանիությունը գնահատվում է բուժումից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

Մանր ոսկրերի ստացիոնար բուժում չպահանջող, ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում սպաները, ենթասպաները և կին զինծառայողները կարող են բժշկական հետազոտման ենթարկվել ամբուլատոր պայմաններում, որից հետո որոշում է ընդունվում հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Երկար, խողովակաձև կամ այլ ոսկրերի ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում, երբ դրանք անշարժացնում են միայն գիպսով, ոսկրային կոշտուկի նշանների երևան գալուց հետո, ըստ III սյունակի փորձաքննվողներն անհրաժեշտության դեպքում կարող են դուրս գրվել բուժհիմնարկից և, մինչև գիպսը հանելը, ստանալ ամբուլատոր բուժում: Միաժամանակ որոշում է ընդունվում հիվանդության պատճառով նրանց արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին:

Նմանատիպ դեպքերում ՌՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները պետք է հաճախեն ՌՈՒՀ-ի, իսկ ժամկետային ծառայողները` զորամասերի բուժկետեր, որտեղ առնվազն ամիսը մեկ անգամ նրանց պետք է զննի հոսպիտալի վիրաբույժը (վնասվածքաբանը): Անհրաժեշտության դեպքում զինծառայողները նորից կարող են հոսպիտալացվել: Հիվանդության պատճառով արձակուրդը կարող է երկարացնել ԿՌԲՀ-ն` բժշկական ցուցումների հիման վրա: Հոդերի շարժման ծավալը գնահատելիս պետք է առաջնորդվել 4-րդ աղյուսակի ցուցանիշներով:

Հոդախախտումներից ու կոտրվածքներից հետո` շարժումների սահմանափակման երևույթների առկայության դեպքում, զորակոչիկներին բուժման համար տրվում է տարկետում: Զինծառայողների պիտանիությունը որոշվում է խիստ անհատապես: Վերին վերջույթի ոսկրերի աննշան անկյունային ձևափոխումը (ֆունկցիայի պահպանումով) չի սահմանափակում զորակոչիկների, զինծառայողների պիտանիությունը զինվորական ծառայության: II սյունակով փորձաքննվողները պիտանի չեն:

 

Հոդված 39. «Գ» կետին են վերաբերում նաև ազդրոսկրերի ներքին կողմերի ելունդների միջև 20 սմ և ավելի հեռավորության 0-աձև կամ սրունքների ներքին կոճերի միջև 15 սմ և ավելի հեռավորության X-աձև կորացումները: Այս կետին են վերաբերում նաև վերին վերջույթների արտահայտված վալգուսային և վարուսային ձևախեղումները` առանց ֆունկցիայի խանգարման:

«Դ» կետին են վերաբերում ոտքերի ազդրոսկրերի ներքին կողմերի ելունդների միջև 12-20 սմ հեռավորության 0-աձև կամ սրունքների ներքին կոճերի միջև 12-15 սմ հեռավորության X-աձև կորացումները:

Մասնակցում են մարտական հերթափոխին: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 30 կգ-ից ավելի, վազքը` 1 կմ-ից ավելի:

 

Հոդված 40. «Ա» կետին վերաբերում են խոշոր հոդերում աննշան ֆիզիկական ծանրաբեռնումից տարեկան երեք և ավելի անգամ առաջացող, հոդի անկայունությամբ և վերջույթի հոդախախտումները, խոշոր հոդերի արտահայտված գերշարժունությունը, ենթահոդախախտի առկայությամբ` պահանջելով փաստացի օբյեկտիվ հաստատում (ռենտգենոգրաֆիա): Հոդախախտման փաստը պետք է հավաստի բուժհիմնարկը` այն ուղղելուց առաջ և հետո կատարած պարտադիր ռենտգեն հետազոտությամբ:

Կրկնվող հոդախախտման դեպքում զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո զորակոչիկներին տրվում է տարկետում, իսկ զինծառայողների համար ընդունվում է որոշում` ըստ 37-րդ հոդվածի «դ» կետի` նրանց ազատելով մարզական պարապմունքներից և որևէ փոխադրամիջոց վարելուց: Բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում վերջնական որոշումն ընդունվում է 37-րդ հոդվածի համաձայն, ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

«Բ» կետին են վերաբերում ֆիզիկական զգալի ծանրաբեռնվածության (ծանրության բարձրացում, ըմբշամարտ և այլն) կամ կրկնվող վնասվածքի դեպքում առաջացող հոդախախտերը և խոշոր հոդերի աննշան արտահայտված գերշարժունությունը: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 20 կգ-ից ավելի, ուժային վարժությունները:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
08.04.2013
N 410-Ն
Հրաման