041.0318.250599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 1999 թվականի թիվ 318
ԳԱԳԻԿ ԲԼԵՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գագիկ Բլեյանին 1999 թվականի մայիսի 24-27-ը գործուղել Մոսկվա` ԱՊՀ մասնակից երկրների աշխատանքի, բնակչության տեղաշարժի և սոցիալական պաշտպանվածության խորհրդատվական խորհրդի 10-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Գ. Բլեյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Գ. Բլեյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: