Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺ ...

 

 

041.0468.170613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2013 թվականի N 468-Ա

 

ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 4-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի 4-րդ նիստը 2013 թվականի հուլիսի 7-9-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` նախապատրաստել նիստի անցկացման ծրագիրը և ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների անցկացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) նիստի մասնակիցներին տրամադրել Հայաստանի Հանրապետություն մուտքի անվճար արտոնագրեր` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած ցուցակի.

2) ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված այլ ծախսերը` 2330000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.06.2013
N 468-Ա
Որոշում