Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0462.170613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2013 թվականի N 462-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյն-ՈՒյգուրյան ինքնավար շրջանի միջև առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 17-22-ը Պեկին և ՈՒրումչի (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ա. Պետրոսյանի, Ի. Իսայանի, Ա. Ավետիսյանի, Ա. Պետրոսյանի, Հ. Բադալյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հարությունյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ոսկանյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի` Պեկին գործուղման մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

6. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ՈՒրումչի գործուղման մասին հաշվետվությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունիսի 17-ի

N 462-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՊԵԿԻՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                         (պատվիրակության ղեկավար, 2013 թ. հունիսի 17-21-ը)  

 

    Ի. Իսայան          - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ (2013 թ. հունիսի 17-21-ը)

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         միջազգային տնտեսական համագործակցության

                         վարչության պետ (2013 թ. հունիսի 17-20-ը)

 

    Ա. Ոսկանյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ         

                         (2013 թ. հունիսի 17-20-ը)

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի վարչության պետ

                         (2013 թ. հունիսի 17-21-ը)

 

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

գլխավոր տնօրեն

(համաձայնությամբ, 2013 թ. հունիսի 17-20-ը)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունիսի 17-ի

N 462-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՈՒՐՈՒՄՉԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ռ. Հարությունյան  - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

գլխավոր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար,

համաձայնությամբ) (2013 թ. հունիսի 20-22-ը)

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         միջազգային տնտեսական համագործակցության

                         վարչության պետ (2013 թ. հունիսի 20-22-ը)

 

    Ա. Ոսկանյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ

                         (2013 թ. հունիսի 20-22-ը)

 

    Հ. Բադալյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի էներգախնայողության և տեխնիկական

                         նորմատիվների բաժնի պետ (2013 թ. հունիսի 19-22-ը)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.06.2013
N 462-Ա
Որոշում