Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆԳՐԵՍԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆԳՐԵՍԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻՍՏԸ ԵՎ «ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱ ...

 

 

041.0479.200613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2013 թվականի N 479-Ա

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆԳՐԵՍԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻՍՏԸ ԵՎ «ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ Եվրոպայի խորհրդի կոնգրեսի բյուրոյի նիստը 2013 թվականի հունիսի 18-ին Երևանում անցկացնելու նպատակով բյուրոյի պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի հետ կապված ծախսերը` 3687500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

2. Ընդունել ի գիտություն, որ 2013 թվականի հունիսի 18-ին Եվրոպայի խորհրդի կոնգրեսի բյուրոյի և հունիսի 19-ին «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակով» թեմայով խորհրդաժողովի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև այդ կապակցությամբ Հայաստան ժամանող պատվիրակությունների ընդունելության հետ կապված մնացած ծախսերը կիրականացվեն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության իրականացման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2013
N 479-Ա
Որոշում