040.0346.250599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 1999 թվականի թիվ 346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Կոնդի առանձնատների տնտեսությունը հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան Կոնդի առանձնատների տնտեսության հետագա պահպանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 1999 թվականի ապարատի պահպանման` այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերից 82.0346 մլն դրամ կրճատել` համապատասխանաբար ավելացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 17-ի N 444 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 659 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկից հանել «Կոնդի առանձնատների տնտեսություն» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերին` իրականացնել ընդունման-հանձնման աշխատանքները 1999 թվականի հունիսի 1-ի դրությամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 25-ից: