Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0483.200613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2013 թվականի N 483-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

i

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի լրամշակման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշման 3-րդ կետի պահանջների կատարման և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերջնական տարբերակը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունիսի 20-ի

N 483-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Թադևոսյան       - ՀՀ քաղաքաշինության նախարար

                        (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

 

    Լ. Շահվերդյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Մ. Քյուրքչյան      - ՀՀ վերահսկիչ պալատի 6-րդ վարչության պետ

                         (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Գ. Գալստյան        - «ՀՀ շինարարների միություն» ԻԱՄ-ի նախագահ

                         (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Կ. Մխոյան          - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         շինարարության քաղաքականության վարչության պետ

                         (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Գ. Մինասյան        - Երևանի  ճարտարապետության և  շինարարության

                         պետական համալսարանի ճարտարապետական և շինարարական

                         կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն

                         (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Գ. Ազիզյան         - «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության

                         տնօրեն (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Կ. Բադալյան        - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության «Տրանսպորտի

                         ԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ (միջգերատեսչական

                         հանձնաժողովի անդամ)

 

    Վ. Գրիգորյան       - Երևանի  ճարտարապետության և  շինարարության

                         պետական համալսարանի ճարտարապետական և շինարարական

                         արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի

                         վարիչ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Ա. Շատվերյան       - ՀՀ վերահսկիչ պալատի 6-րդ վարչության գլխավոր

                         մասնագետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Ա. Չիլինգարյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         տնտեսական զարգացման քաղաքականության վարչության

                         տնտեսական վերլուծության բաժնի պետ

                         (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Լ. Իգիթխանյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական

                         հաշվառման վարչության պետի տեղակալ - տնտեսագիտական

                         բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Է. Շաքարյան        - Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության

                         և բարեկարգման վարչության ծրագրավորման և

                         նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքի

                         բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Գ. Մարտիրոսյան     - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների

                         վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի

                         պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Ս. Միքայելյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

                         աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման

                         վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի

                         առաջատար մասնագետ (միջգերատեսչական հանձնաժողովի

                         անդամ)

 

    Ս. Բաբայան         - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախահաշվային բաժնի ղեկավար

                         (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Ռ. Ավագիմյան       - «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության

                         փոխտնօրեն (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Ռ. ՈՒրումյան       - «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ

                         ընկերության արտադրատեխնիկական բաժնի պետ

                         (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Ա. Պետրոսյան       - «Երևաննախագիծ»  փակ բաժնետիրական ընկերության

                         շինէկոնոմիկայի և նախահաշվային բաժնի ղեկավար

                         (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական

                         վարչության կենցաղային ապահովման բաժնի գլխավոր

                         մասնագետ, հատուկ քաղաքացիական ծառայության երկրորդ

                         դասի խորհրդական (միջգերատեսչական հանձնաժողովի

                         անդամ)

 

    Վ. Աղաբաբյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման

                         ընթացակարգերի վարչության ընթացակարգերի բաժնի ավագ

                         հարկային տեսուչ (միջգերատեսչական հանձնաժողովի

                         անդամ)

 

    Հ. Փառլակյան       - «Արփա-Սևան»  բաց բաժնետիրական ընկերության գլխավոր

                         մասնագետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

    Մ. Մկրտչյան        - ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման

                         վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության շինարարական նյութերի

                         վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և

                         վերլուծության բաժնի պետ (միջգերատեսչական

                         հանձնաժողովի անդամ)

 

    Հ. Սիմոնյան        - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության

                         և մշակույթի հուշարձանների պահպանության

                         գործակալության հուշարձանների վերականգնման բաժնի

                         փորձագետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2013
N 483-Ա
Որոշում