Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0484.200613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2013 թվականի N 484-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 26-29-ը Ռիգա (Լատվիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Վ. Ավանեսյանինը, Վ. Պողոսյանինը, Ս. Հարությունյանինը, Ս. Սահակյանինը, Ա. Պետրոսյանինը, Ա. Ավետիսյանինը և Ա. Գիլոյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Ռ. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) Գ. Մակարյանինը` Հայաստանի գործատուների հանրապետական միության միջոցների հաշվին.

3) Ա. Գեղամյանինը` Հայաստանի գործատուների միության Կոտայքի մարզի գործատուների տարածքային միության միջոցների հաշվին.

«4) Ա. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Ռիգա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիգա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

(որոշումը փոփ. 09.07.13 թիվ 542-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունիսի 20-ի

N 484-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-29-Ը ՌԻԳԱ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Վ. Ավանեսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի հայկական

                         մասի նախագահ, պատվիրակության ղեկավար)

 

    Վ. Պողոսյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Ս. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության

պետական կոմիտեի նախագահ

 

Ա. Մկրտչյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

    Ս. Սահակյան        - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության պետ

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի վարչության պետ

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության

                         պետ

 

    Ս. Ավետիսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության առաջատար մասնագետ

 

Ռ. Հարությունյան  - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Գ. Մակարյան        - Հայաստանի գործատուների հանրապետական միության

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Գեղամյան        - Հայաստանի գործատուների միության Կոտայքի մարզի

                         գործատուների տարածքային միության նախագահ,

                         «Կանթեղ» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         միջազգային տնտեսական համագործակցության վարչության

                         պետ (հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի

                         հայկական մասի պատասխանատու քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2013
N 484-Ա
Որոշում