Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0489.200613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2013 թվականի N 489-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքում (այսուհետ` համայնք) պետության, համայնքի և մասնավոր կազմակերպությունների համագործակցության շրջանակներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի համակարգման ու դրանց համադրման, համայնքում իրականացվող ծրագրերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, համայնքի քաղաքաշինական և կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, համայնքում իրականացվող ծրագրերում միջազգային կազմակերպությունների ներգրավման ու տարբեր տեսակի փորձաքննությունների անցկացման, համայնքի զարգացման տեսլականի ձևավորման և իրականացման, իրականացվող ծրագրերին համապատասխան` համայնքում բարենպաստ միջավայրի ձևավորման համար ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին` ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատկություններից` հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին:

3. Հանձնաժողովին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունիսի 20-ի

N 489-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Վ. Ավանեսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Ս. Թադևոսյան       - ՀՀ քաղաքաշինության նախարար

 

Ա. Հարությունյան  - ՀՀ բնապահպանության նախարար

 

    Գ. Խաչատրյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահ

 

    Հ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

                       

    Ա. Ջավադյան        - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

                       

    Ա. Ղուլարյան       - ՀՀ Տավուշի մարզպետ

 

    Ա. Սանթրոսյան      - Դիլիջանի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

    Ա. Խաչատրյան       - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի

                         գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Ղազարյան        - Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Լու Փափազյան    - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Հակոբյան        - «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Բարսեղյան       - Ասիական զարգացման բանկի երևանյան  գրասենյակի

                         ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

    Ա. Օսիպյան         - Հայաստանի բանկերի միության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Թոքմաջյան       - Երևանի  ճարտարապետության և  շինարարության պետական

                         համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

 

    Ա. Ադամյան         - Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Ռ. Ամիրխանյան      - Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Մելքոնյան       - «Դիլիջան» միջազգային դպրոցի ներկայացուցիչ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Բախշյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

                         (պատասխանատու քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2013
N 489-Ա
Որոշում