Սեղմել Esc փակելու համար:
Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ՄՅՈՒՆԽԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ՄՅՈՒՆԽԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0492.210613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2013 թվականի N 492-Ա

 

Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ՄՅՈՒՆԽԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2013 թվականի հուլիսի 22-24-ը գործուղել Մյունխեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` «Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» թվինինգ ծրագրի ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի` Մյունխեն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրամիության համատեղ ծրագրի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Պապյանի` Մյունխեն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.06.2013
N 492-Ա
Որոշում