050.0124.040613
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 06 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013219
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2013 թվականի թիվ 124-Ն
«ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2013 թվականի հունիսի 24-ից շրջանառության մեջ դնել «Ազգային դրամի 20 տարին» հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի էսքիզների հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի մայիսի 14-ի
թիվ 124-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20 տարուն նվիրված հուշադրամ:
2. Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները:
3. Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է և ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» և «20 YEARS OF NATIONAL CURRENCY» մակագրությունները:
4. Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9990
Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,0 մմ
Դրամաշուրթը հարթ, համարակալված
Որակը պրուֆ
Տպաքանակը 500 հատ
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
«ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
_______________________________
ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում