Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄ ...

 

 

040.0637.210613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2013 թվականի N 637-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության` բնական աղետի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած Նալբանդյան, Գետաշեն, Ակնաշեն, Շենիկ, Վանանդ և Արշալույս համայնքների շահառուների միջև 2011, 2012 թվականներին կնքված պայմանագրերով շահառուների ստանձնած պարտավորությունները պարտքը ներելու միջոցով` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 13-ի

N 637-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

 

.___________________________________________________________________.

|NN |Ցանքը կատարած |Անունը, ազգանունը |Կատարված|Պայմանագրի   |Պարտքի|

|ը/կ|համայնքը      |                  |ցանքը   |կնքման օրը և |ներման|

|   |              |                  |(հեկտար)|համարը       |տոկոսը|

|___|______________|__________________|________|_____________|______|

|1. |              |Մկրտչյան Գրիգոր   |   9.5  |19.09.2011 թ.| 100  |

|   |              |                  |        |ԱՐՄ-2        |      |

|___|              |__________________|________|_____________|______|

|2. |Նալբանդյան    |Մկրտչյան Գագիկ    |  23.5  |19.09.2011 թ.| 100  |

|   |              |                  |        |ԱՐՄ-3        |      |

|___|              |__________________|________|_____________|______|

|3. |              |Մկրտչյան Զոյա     |  17.0  |19.09.2011 թ.| 100  |

|   |              |                  |        |ԱՐՄ-4        |      |

|___|______________|__________________|________|_____________|______|

|4. |              |Հովհաննիսյան Աշոտ |  10.0  |14.10.2011 թ.| 100  |

|   |              |                  |        |ԱՐՄ-10       |      |

|___|              |__________________|________|_____________|______|

|5. |Գետաշեն       |Մուրադյան Սամվել  |  16.1  |18.10.2011 թ.| 100  |

|   |              |                  |        |ԱՐՄ-16       |      |

|___|              |__________________|________|_____________|______|

|6. |              |Եփրեմյան Համիկ    |  12.0  |14.10.2011 թ.| 100  |

|   |              |                  |        |ԱՐՄ-12       |      |

|___|______________|__________________|________|_____________|______|

|7. |Ակնաշեն       |Մարտիրոսյան Սուրեն|  11.0  |14.10.2011 թ.|  80  |

|   |              |                  |        |ԱՐՄ-11       |      |

|___|______________|__________________|________|_____________|______|

|8. |Շենիկ         |Մինասյան Լուսիկ   |  10.0  |14.10.2011 թ.| 100  |

|   |              |                  |        |ԱՐՄ-13       |      |

|___|______________|__________________|________|_____________|______|

|9. |Վանանդ        |ՈՒստակարայան      |  15.0  |14.10.2011 թ.|  50  |

|   |              |Հարութիուն        |        |ԱՐՄ-14       |      |

|___|______________|__________________|________|_____________|______|

|10.|Արշալույս     |Գրիգորյան Շուշան  |  10.0  |29.08.2012 թ.| 100  |

|   |              |                  |        |ԱՐՄ-1        |      |

|_____________________________________|________|_____________|______|

|                   Ընդամենը          | 134.1  |             |      |

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2013
N 637-Ա
Որոշում