041.0324.290599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 1999 թվականի թիվ 324
i
ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՅՈՒ. ՅԱՐՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ԱՊՀ գործադիր քարտուղար Յու. Յարովի և նրան ուղեկցող անձանց (5 մարդ) 1999 թվականի մայիսի 19-20-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի և հուշանվերների ձեռքբերման ծախսերը` 2078476 (երկու միլիոն յոթանասունութ հազար չորս հարյուր յոթանասունվեց) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:
( փոփ. 03.06.99 թիվ 332ա որոշում)