Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0485.200613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2013 թվականի N 485-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Մշակութային ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից զբաղեցված` պետական սեփականություն հանդիսացող տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով ստեղծել նշված տարածքների բեռնվածության ուսումնասիրություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Մշակութային ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունն իրականացնող մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով համապատասխան կազմակերպություններին հասանելիք տարածքների չափերը և մակերեսների մասին ամփոփ տեղեկատվությունը` տարածքների օգտագործման վերաբերյալ ծրագրի հետ միասին ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հնգամսյա ժամկետում ուսումնասիրել (անհրաժեշտության դեպքում ճշգրտել) ստացված տեղեկատվությունը և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` աջակցել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունիսի 20-ի

N 485-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Լպուտյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի

                         տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի

                         նախագահ)

 

    Պ. Քարամյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                         աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ

 

    Գ. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի

                         տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և

                         հաշվառման բաժնի պետ

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի

                         պետական բաժնեմասի կառավարման վարչության տնօրինման

                         և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ

 

    Հ. Մարտիրոսյան     - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գործերի

                         կառավարման վարչության գլխավոր մասնագետ

 

    Ա. Ադամյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման

                         վարչության ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման և

                         վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ

 

    Գ. Սարգսյան        - Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և  

                         տուրիզմի վարչության մշակույթի բաժնի գլխավոր

                         մասնագետ (համաձայնությամբ)

 

    Ս. Նալբանդյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         շինարարության քաղաքականության վարչության

                         շինարարության գնագոյացման բաժնի առաջատար

                         մասնագետ

 

    Ջ. Հակոբյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի

                         տնօրինման վարչության պետական գույքի օտարման բաժնի

                         գլխավոր մասնագետ

                         (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2013
N 485-Ա
Որոշում