Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ, Մ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ, Մ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅ ...

 

 

041.0496.210613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2013 թվականի N 496-Ա

 

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ, Մ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետի տեղակալ Ա. Հարությունյանին 2013 թվականի հունիսի 24-26-ը գործուղել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու համար:

2. Ա. Աշոտյանի, Մ. Ղազարյանի և Ա. Հարությունյանի` Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.06.2013
N 496-Ա
Որոշում