Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0354.270599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 1999 թվականի թիվ 354

 

i

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրի լիազորություններ վերապահված պետական կառավարման մարմինների, լուծարվող բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.

բ) լուծարվող բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին համապատասխան գույքը մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն լուծարվող բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների դեբիտորական պարտքերն ստանալու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին համապատասխան գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 27-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.1999
N 354
Որոշում