Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0651.260613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2013 թվականի N 651-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված 11 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, մեկ պատմաճարտարապետական հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և մեկ հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված բանակցային ընթացակարգով գնման գործընթաց իրականացնող պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 20-ի

N 651-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՈՒՄ, ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ

 

._____________________________________________________________________.

|NN |Հուշարձանի անվանումը                                |Նախահաշվային|

|ը/կ|                                                    |արժեքը      |

|   |                                                    |(հազ. դրամ) |

|___|____________________________________________________|____________|

|   |Հուշարձանների վերականգնում                          |            |

|___|____________________________________________________|____________|

|   |ՀՀ Արագածոտնի մարզ                                  |            |

|___|____________________________________________________|____________|

|1. |գ. Հարթավան` Աստվածընկալ վանք, սբ Նշան եկեղեցի      |      9850.0|

|___|____________________________________________________|____________|

|2. |գ. Ոսկեվազ` սբ Հովհաննես եկեղեցի                    |      5820.0|

|___|____________________________________________________|____________|

|3. |գ. Իրինդ` սբ Աստվածածին եկեղեցի                     |      7430,0|

|___|____________________________________________________|____________|

|   |ՀՀ Արմավիրի մարզ                                    |            |

|___|____________________________________________________|____________|

|4. |գ. Այգեշատ` Թարգմանչաց եկեղեցի                      |     20500.0|

|___|____________________________________________________|____________|

|   |ՀՀ Լոռու մարզ                                       |            |

|___|____________________________________________________|____________|

|5. |գ. Քոբեր` ե/կայարան Քոբայրավանք                     |     25150.0|

|___|____________________________________________________|____________|

|6. |գ. Լոռի բերդ` «Լոռի բերդ» ամրոց                     |     19700.0|

|___|____________________________________________________|____________|

|7. |քաղ. Ալավերդի` Սանահինի վանք                        |     22500.0|

|___|____________________________________________________|____________|

|   |ՀՀ Տավուշի մարզ                                     |            |

|___|____________________________________________________|____________|

|8. |գ. Գոշ` Մ. Գոշի դամբարան                            |      6900.0|

|___|____________________________________________________|____________|

|   |ՀՀ Կոտայքի մարզ                                     |            |

|___|____________________________________________________|____________|

|9. |գ. Բջնի` Բջնո ամրոց                                 |      7200.0|

|___|____________________________________________________|____________|

|   |ՀՀ Վայոց ձորի մարզ                                  |            |

|___|____________________________________________________|____________|

|10.|գ. Խաչիկ` Քարկոփի վանք                              |     14560.0|

|___|____________________________________________________|____________|

|   |ՀՀ Սյունիքի մարզ                                    |            |

|___|____________________________________________________|____________|

|11.|գ. Վաղուտնի` Որոտնավանք                             |     12150.0|

|___|____________________________________________________|____________|

|   |Պատմաճարտարապետական հուշարձանների նախագծում         |            |

|___|____________________________________________________|____________|

|   |ՀՀ Կոտայքի մարզ                                     |            |

|___|____________________________________________________|____________|

|12.|գ. Բջնի` Բջնո ամրոց                                 |      1800.0|

|___|____________________________________________________|____________|

|   |Հուշարձանների հետախուզում և  հնագիտական պեղում      |            |

|___|____________________________________________________|____________|

|13.|գ. Լոռի բերդ` «Լոռի բերդ» ամրոց                     |      4500.0|

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 23.10.13 թիվ 1157-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2013
N 651-Ն
Որոշում