041.0512.280613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 հունիսի 2013 թվականի N 512-Ա
 
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, ուսուցման, կրթության և երիտասարդության, մշակույթի, մամուլի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով ենթակոմիտեի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 27-28-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Տ. Սահակյանի, Ա. Հովհաննիսյանի, Վ. Սահակյանի, Ն. Բակունցի և Է. Մկրտումովայի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Սահակյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հունիսի 28-ի
N 512-Ա որոշման
 
ԿԱԶՄ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-28-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Տ. Սահակյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարության 
                          աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության 
                          պետ (պատվիրակության ղեկավար)
 
     Վ. Սահակյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարության գիտության 
                          պետական կոմիտեի գիտական քաղաքականության 
                          վարչության պետ
 
     Ն. Բակունց         - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ 
                          և հակահամաճարակային տեսչության իրավական 
                          ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման 
                          բաժնի պետ
 
     Է. Մկրտումովա      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի 
                          տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն 
                          քաղաքականության վարչության տեղեկատվական
                          տեխնոլոգիաների բաժնի պետ
 
     Ա. Հովհաննիսյան    - ՀՀ կրթության և  գիտության նախարարության 
                          աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության 
                          գլխավոր մասնագետ