040.0665.280613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2013 թվականի N 665-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի (հասցեն` Մոլդովական 70, N 1) և Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած բնակիչներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո, վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 23-ի
N 665-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԻ 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ (ՀԱՍՑԵՆ` ՄՈԼԴՈՎԱԿԱՆ 70, N 1) ԵՎ ՇԻՐԱԿԻ 2Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 7 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Ազգանունը, |Անձնագրային |Սեփականա- |Բնակա-|Սկզբնա- |Սեփականության|
|անունը, |տվյալները |շնորհման |րանի |կան |իրավունքով |
|հայրանունը | |ենթակա |մակե- |արժեքը |կամ ընդհանուր|
| | |բնակարանների |րեսը |(դրամ) |բաժնային |
| | |գտնվելու |(քառ. | |սեփականության|
| | |վայրը, |մ) | |իրավունքով |
| | |սենյակների | | |տրվող |
| | |թիվը | | | |
|___________|_____________|_____________|______|________|_____________|
|Մարտիրոսովա|AG0431348, |քաղ. Երևան, | 17.2|102701.2|ընդհանուր |
|Դիանա |տրված` |Նոր Նորք, | | |բաժնային |
|Յուրիի |26.02.2005թ.,|ուս. ավան, | | |սեփականության|
| |005-ի կողմից |մասնաշենք 1 | | |իրավունքով, |
| | |(Մոլդովական | | |հավասար |
|Գևորգյան |AG0447125, |70, N 1), | | |բաժիններով |
|Գրետա |տրված` |բն. 523 | | | |
|Արթուրի |18.03.2005թ.,| | | | |
| |005-ի կողմից | | | | |
| | | | | | |
|Գևորգյան |AH0269524, | | | | |
|Նարինա |տրված` | | | | |
|Արթուրի |31.10.2006թ.,| | | | |
| |005-ի կողմից | | | | |
|___________|_____________|_____________|______|________|_____________|
|Լալազարյան |AF0378389, |քաղ. Երևան, | 17.2| 71104.8|սեփականության|
|Իրինա |տրված` |Շիրակի 2ա | | |իրավունքով |
|Նիկոլայի |24.08.2001թ.,|հասցեի N 7 | | | |
| |003-ի կողմից |հանրակացարան,| | | |
| | |բն. 625 | | | |
|___________|_____________|_____________|______|________|_____________|
|Բաբախանյան |AG0300582, |քաղ. Երևան, | 17.5| 72345|ընդհանուր |
|Նոննա |տրված` |Շիրակի 2ա | | |բաժնային |
|Ռաչիկի |18.05.2004թ.,|հասցեի N 7 | | |սեփականության|
| |027-ի կողմից |հանրակացարան,| | |իրավունքով, |
| | |բն. 626 | | |հավասար |
|Բաբախանյան |ծնված 2007 թ.| | | |բաժիններով |
|Սերգեյ | | | | | |
|Համլետի | | | | | |
|___________|_____________|_____________|______|________|_____________|
|Հարությու- |AF0370435, |քաղ. Երևան, | 17.2| 71104.8|սեփականության|
|նովա Ռիմա |տրված` |Շիրակի 2ա | | |իրավունքով |
|Սերգեյի |30.07.2001թ.,|հասցեի N 7 | | | |
| |003-ի կողմից |հանրակացարան,| | | |
| | |բն. 704 | | | |
._____________________________________________________________________.