041.0518.280613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2013 թվականի N 518-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ, ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով ստեղծման և հրատարակման նպատակով`
1. Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով հրատարակման նպատակով ստեղծել խմբագրական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել հանրապետական գործադիր և տարածքային մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով ստեղծման գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` անհրաժեշտության դեպքում տրամադրելով համապատասխան նյութեր և տվյալներ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2013 թվականի հունիսի 28-ի
N 518-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ-գլխավոր
խմբագիր)
Հ. Այվազյան - «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր
խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր
(համաձայնությամբ)
Մ. Գրիգորյան - ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության
ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների
թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)
Վ. Կարագյոզյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն»
ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Կարախանյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
երկրաբանության ինստիտուտի տնօրեն, երկրաբանական
գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության
ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ս. Աբրահամյան - ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի
դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
(համաձայնությամբ)
Ա. Սիմոնյան - ԵՊՀ-ի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
թղթակից անդամ (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ, ՀՀ արվեստի վաստակավոր
գործիչ (համաձայնությամբ)
Ա. Ավդալյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և
քարտեզագրության վարչության քարտեզագրության
բաժնի պետ (խորհրդի քարտուղար)
(հավելվածը փոփ. 03.09.14 թիվ 828-Ա որոշում)