Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ...

 

 

040.0363.010699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 1999 թվականի թիվ 363

 

ԵՐԵՎԱՆ ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Երևանի Դավթաշենի թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 697925 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Երևանի Դավթաշենի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

հունիսի 1-ի N 363 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի`

կապված Դավթաշենի թաղային համայնքի ղեկավարի

ընտրության նախապատրաստման և անցկացման հետ

_________________________________________________________________________

 NN                          Ծախսերը                          Գումարը

 ը/կ                                                          (դրամ)

_________________________________________________________________________

 1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ                               30000

 

այդ թվում`

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

    տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ                          30000

 

 2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ                 8400

 

 3. Կապի ծառայության վճարներ                                    1000

 

 4. Տրանսպորտի ծառայության վճարներ                              5000

 

 5. Գրասենյակային ծախսեր                                        1000

_________________________________________________________________________

        Ընդամենը                                               45400

 

12 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

        (12 x 45400 դրամ)                                     544800

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

        (29167 + 29167 x 0,05) x 5 դրամ                       153125

_________________________________________________________________________

        Ընդամենը                                              697925

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.1999
N 363
Որոշում