Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՆՍԿ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0329.010699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 1999 թվականի թիվ 329

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մինսկ գործուղման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և գործուղող համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հայտի համաձայն 1999 թվականի հունիսի 4-ին կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` Երևան-Մինսկ-Երևան երթուղով:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

հունիսի 1-ի N 329

որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

1999 թվականի հունիսի 4-ին Մինսկ մեկնող

Հայաստանի Հանրապետության կառավարական

պատվիրակություն

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ա. Դարբինյան             - ՀՀ վարչապետ

    Գ. Մարտիրոսյան           - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների

                               գործունեությունը համակարգող նախարար

    Վ. Օսկանյան              - ՀՀ արտաքին գործերի նախարար

    Վ. Սարգսյան              - ՀՀ պաշտպանության նախարար

    Ս. Հարությունյան         - ԱՊՀ կանոնադրական և  այլ մարմիններում ՀՀ

                               մշտական լիազոր ներկայացուցիչ

    Է. Թադևոսյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

    Ա. Մանուկյան             - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Փորձագետներ և ուղեկցող անձինք

 

    Ա. Դարբինյան             - ՀՀ վարչապետի խորհրդական

    Ս. Սահակյան              - ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի

                               կոլեգիայում ՀՀ մշտական ներկայացուցիչ

    Վ. Հարությունյան         - ԱՊՀ զինված ուժերի կոորդինացման շտաբի պետի

                               տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարության

                               մշտական ներկայացուցիչ

    Լ. Ստեփանյան             - ՀՀ ներքին գործերի և  ազգային

                               անվտանգության նախարարության պետական

                               սահմանների պաշտպանության գլխավոր

                               վարչության պետ

    Վ. Ղազարյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                               կապերի վարչության պետ

    Մ. Մկրտչյան              - ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

                               կոորդինատոր

    Ա. Ավետիսյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                               կապերի վարչության պետի տեղակալ

    Գ. Միրզոյան              - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ

                               կառուցվածքների բաժնի վարիչ

    Ա. Ղևոնդյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի արարողակարգի

                               ծառայության գլխավոր մասնագետ

    Ա. Գևորգյան              - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                               ղեկավար

    Ս. Պողոսյան              - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                               աշխատակից

    Ռ. Դավթյան               - Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               օպերատոր

    Ա. Օրդյան                - Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               «Հայլուր» ծրագրի խմբագիր

    Լ. Ավագյան               - «Առավոտ» թերթի լրագրող

    Ա. Ղարագյոզյան           - «Ժամանակ» թերթի լրագրող

    Ա. Արամյան               - «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի լրագրող

    Է. Զարգարյան             - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի

                               լրագրող

    Մ. Բաղդասարյան           - Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               «Հայլուր» ծրագրի լուսանկարիչ

    Ա. Դուխալյան             - Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               «Հայլուր» ծրագրի լրագրող

    Ա. Լևոնյան               - «Գոլոս Արմենիի» օրաթերթի լրագրող

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.1999
N 329
Որոշում