Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0548.100713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2013 թվականի N 548-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հուլիսի 10-ի

N 548-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Բադալյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ռ. Ալավերդյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության

                         պետ

 

    Ա. Բաբայան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար

                         միջավայրի բարելավման վարչության ձեռներեցության

                         խթանման բաժնի պետ

 

    Կ. Խաչատուրյան     - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական

                         տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավար

 

    Ա. Քասարյան        - Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի

                         ճարտարապետության և քաղաքաշինության վարչության

                         պետ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.07.2013
N 548-Ա
Որոշում