Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹ ...

 

 

040.0719.150713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2013 թվականի N 719-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի և պետական չափագիտական վերահսկողության ոլորտի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 4-ի

N 719-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության (այսուհետ` տեսչություն)` ոչ պարենային արտադրանքի` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները տեսչությանը հնարավորություն կտան դասակարգելու իր վերահսկողության ոլորտում գտնվող տնտեսավարող սուբյեկտներն ըստ համապատասխան ռիսկային դասերի, վերլուծելու և գնահատելու վերահսկման ենթակա կազմակերպությունները:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն մեթոդաբանության մեջ օգտագործվող հասկացությունները տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության շրջանակներում ունեն հետևյալ իմաստը`

1) ռիսկ` ոչ պարենային արտադրանքի օգտագործման և կիրառման հետևանքով մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, սպառողների իրավունքներին վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով վերջինիս վնասի ծանրության աստիճանը.

2) վնաս` ֆիզիկական վնասվածք կամ մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին կամ գույքին սպառողների իրավունքների խախտման հետևանքով արտահայտված վտանգ.

3) վտանգ` անցանկալի իրադարձության առաջացման հնարավոր աղբյուր:

 

III. ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԴԵԼԸ

 

4. Ոլորտային ռիսկի մոդելը կառուցելիս` հիմք են ընդունվում ոչ պարենային արտադրանքի ռիսկայնության ցուցանիշները: Ոչ պարենային արտադրանքի ռիսկայնության ցուցանիշներն են` արտադրանքի վնաս հասցնելու հավանականությունը, պոտենցիալ վնասի չափը, վնասի շրջանակը (մարդկանց թիվը), խոցելի սպառողների կողմից տվյալ արտադրանքի օգտագործումը:

5. Արտադրանքի վնաս հասցնելու հավանականությունը ցույց է տալիս, թե որքան է հավանականությունը, որ տվյալ արտադրանքը վնաս կհասցնի մարդուն և շրջակա միջավայրին: Այն դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայնության խմբերի:

6. Պոտենցիալ վնասի չափը ցույց է տալիս, թե տվյալ արտադրանքը որքան վնաս կարող է հասցնել: Այն դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայնության:

7. Վնասի շրջանակը ցույց է տալիս, թե տվյալ ռիսկային արտադրանքից որքան է վաճառվել, այսինքն` մարդկանց թիվը, ովքեր կարող են վնասվել տվյալ արտադրանքից: Այն դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայնության:

8. Ոչ պարենային արտադրանքի խմբերի ռիսկայնությունը նկարագրված է N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԵՐԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|Արտադրանքի խմբի      |ԱՏԳ ԱԱ       |Վնասի|Վնաս |Վնասի |Սպառող-|Ընդհա-|

|անվանումը            |ծածկագրի     |աստի-|հասց-|շրջա- |ների   |նուր  |

|                     |անվանումը    |ճանը |նելու|նակը  |դասակար|ռիսկի |

|                     |             |     |հավա-|(վնաս-|գումն  |գնահա-|

|                     |             |     |նակա-|ված   |ըստ    |տականը|

|                     |             |     |նու- |մարդ- |խոցե-  |      |

|                     |             |     |թյու-|կանց  |լիու-  |      |

|                     |             |     |նը   |թիվը) |թյան   |      |

|                     |             |     |     |      |աստիճա-|      |

|                     |             |     |     |      |նի     |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Խաղալիքներ           |9503         |  8  |  7  |  7   |   8   |  30  |

|                     |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Օդաճնշական դողեր     |4011 20,     |  4  |  3  |  5   |   4   |  15  |

|                     |4011 10 000  |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Ներքին այրման        |2710 11 410, |  4  |  6  |  3   |   4   |  17  |

|շարժիչների վառելիք   |2710 11 450, |     |     |      |       |      |

|                     |2710 10 490, |     |     |      |       |      |

|                     |2710 19 410  |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Սինթետիկ հիմքով լաքեր|3208, 3209   |  4  |  4  |  2   |   2   |  12  |

|և  ներկեր            |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Հանքային             |3101 00 000, |  6  |  5  |  1   |   1   |  13  |

|պարարտանյութեր       |3102, 3103,  |     |     |      |       |      |

|                     |3104, 3105   |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Վերգետնյա            |7007 11 100, |  1  |  1  |  2   |   1   |   5  |

|տրանսպորտային        |7007 21 200  |     |     |      |       |      |

|միջոցներում          |             |     |     |      |       |      |

|օգտագործվող անվտանգ  |             |     |     |      |       |      |

|ապակիներ             |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Հակասառիչներ և       |3820 00 000, |  3  |  2  |  1   |   1   |  7   |

|հիդրավլիկ արգելակի   |3819 00 000  |     |     |      |       |      |

|հեղուկներ            |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Ծխախոտ               |2401, 2402,  |  3  |  4  |  6   |   5   |  19  |

|                     |2403         |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Ցածր լարման          |             |  5  |  4  |  5   |   4   |  17  |

|էլեկտրասարքավորումներ|             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Ոչ ավտոմատ           |             |  3  |  4  |  4   |   4   |  15  |

|գործողության կշռող   |             |     |     |      |       |      |

|սարքեր               |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Սննդամթերքի հետ շփվող|3917 21 100, |  3  |  3  |  7   |   2   |  15  |

|պոլիմերային և  այդ   |3917 22 100, |     |     |      |       |      |

|հիմքով պլաստմասսայե  |3917 23 100, |     |     |      |       |      |

|արտադրանք            |3923 10 000, |     |     |      |       |      |

|                     |3923 21 000, |     |     |      |       |      |

|                     |3923 29,     |     |     |      |       |      |

|                     |3923 30,     |     |     |      |       |      |

|                     |3923 50,     |     |     |      |       |      |

|                     |3924 10 000  |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Ռադիոսարքավորումներ  |8443 32 200, |  3  |  3  |  3   |   3   |  12  |

|և                    |8471 30 000, |     |     |      |       |      |

|հեռահաղորդակցության  |8471 49 000, |     |     |      |       |      |

|վերջնակետային        |8517 11 000, |     |     |      |       |      |

|սարքավորումներ       |8517 12 000, |     |     |      |       |      |

|                     |8517 18 000, |     |     |      |       |      |

|                     |8517 61 000, |     |     |      |       |      |

|                     |8517 62 000, |     |     |      |       |      |

|                     |8517 69 310, |     |     |      |       |      |

|                     |8517 69 390, |     |     |      |       |      |

|                     |8517 69 900, |     |     |      |       |      |

|                     |8517 70 900, |     |     |      |       |      |

|                     |8519 50 000, |     |     |      |       |      |

|                     |8525 50 000, |     |     |      |       |      |

|                     |8525 60 000, |     |     |      |       |      |

|                     |8526 92 000, |     |     |      |       |      |

|                     |8527 12 100, |     |     |      |       |      |

|                     |8527 12 900, |     |     |      |       |      |

|                     |8527 99 000  |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Մակերևութաակտիվ      |3402 20 200, |  5  |  3  |  2   |   2   |  11  |

|միջոցներ և           |3402 90 100, |     |     |      |       |      |

|մակերևութաակտիվ      |3402 20 900, |     |     |      |       |      |

|նյութեր պարունակող`  |3402 90 900  |     |     |      |       |      |

|լվացող ու մաքրող     |             |     |     |      |       |      |

|միջոցներ             |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Բետոնի ամրանավորման  |7214 99, 7213|  6  |  3  |  6   |   5   |  20  |

|համար օգտագործվող    |91 100, 7217 |     |     |      |       |      |

|պողպատե արտադրանք    |10, 7312 10  |     |     |      |       |      |

|                     |710          |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Ցեմենտ               |2523         |  3  |  4  |  4   |   3   |  14  |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Կենցաղային           |7321 11, 7321|  8  |  5  |  5   |   5   |  24  |

|նպատակներով          |81, 8403 10, |     |     |      |       |      |

|օգտագործվող գազի     |8419 11 000  |     |     |      |       |      |

|սարքեր               |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Կենցաղային ու        |4818 10,     |  5  |  7  |  5   |   5   |  22  |

|սանիտարահիգիենիկ     |4818 20,     |     |     |      |       |      |

|նշանակության` թղթե և |4818 30 000, |     |     |      |       |      |

|քիմիական թելքերից    |4818 40,     |     |     |      |       |      |

|պատրաստված ապրանքներ |5601 10      |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|1000 Վ-ից բարձր      |8535         |  4  |  3  |  2   |   1   |  10  |

|լարման փոխարկման     |             |     |     |      |       |      |

|էլեկտրական ապարատներ |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Սեղմված բնական կամ   |             |  8  |  5  |  5   |   5   |  23  |

|հեղուկացված նավթային |             |     |     |      |       |      |

|գազով աշխատելու համար|             |     |     |      |       |      |

|ավտոտրանսպորտային    |             |     |     |      |       |      |

|միջոցների վրա        |             |     |     |      |       |      |

|գազաբալոնային        |             |     |     |      |       |      |

|սարքավորումների      |             |     |     |      |       |      |

|տեղադրում և          |             |     |     |      |       |      |

|բալոնների պարբերական |             |     |     |      |       |      |

|վկայագրում           |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Ավտոգազալիցքավորման  |             |  8  |  5  |  5   |   5   |  23  |

|ճնշակայանների (ԱԳԼՃԿ)|             |     |     |      |       |      |

|կառուցման և          |             |     |     |      |       |      |

|շահագործման          |             |     |     |      |       |      |

|նվազագույն պահանջներ |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Շինարարական ապակի    |             |  3  |  1  |  2   |   2   |  9   |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Խեցեգործական ամանեղեն|6911 10 000, |  1  |  1  |  1   |   1   |  4   |

|                     |6912 00      |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Վաճառքի համար        |6406         |  1  |  1  |  2   |   1   |  5   |

|նախատեսված կոշկեղենի |             |     |     |      |       |      |

|բաղկացուցիչ մասեր    |             |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Թանկարժեք մետաղներ   |             |  2  |  2  |  1   |   1   |  6   |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Ծծակներ` մանկական    |4014 90 100  |  7  |  5  |  5   |   7   |  24  |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Ներքին սպիտակեղեն    |6107,6108,   |  2  |  2  |  5   |   1   |  10  |

|                     |6109, 6110,  |     |     |      |       |      |

|                     |6111, 6112,  |     |     |      |       |      |

|                     |6115, 6116   |     |     |      |       |      |

|_____________________|_____________|_____|_____|______|_______|______|

|Օծանելիք և           |3303 00,     |  3  |  4  |  6   |   5   |  19  |

|հարդաջուր,           |3304, 3305,  |     |     |      |       |      |

|կոսմետիկական, մազերի |3306, 3307,  |     |     |      |       |      |

|խնամքի, բերանի խոռոչի|10 000,      |     |     |      |       |      |

|հիգիենայի, սափրվելու,|3307 20 000  |     |     |      |       |      |

|հակաքրտինքային       |             |     |     |      |       |      |

|միջոցներ և           |             |     |     |      |       |      |

|հոտազերծիչներ        |             |     |     |      |       |      |

._____________________________________________________________________.

 

9. Ոլորտային ռիսկի առավելագույն միավորը 30-ն է: Ցածր ռիսկային են համարվում մինչև 10 միավոր ստացած խմբերը: Միջին ռիսկային են համարվում 11-20 միավոր ստացած խմբերը: Բարձր ռիսկային են համարվում 21 և ավելի միավոր ստացած խմբերը:

10. Եթե կազմակերպությունն առնչվում է մեկից ավելի ապրանքային խմբերի, ապա ստանում է այն ռիսկային միավորը, որն ամենաբարձրն է:

 

IV. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

11. Անհատական ռիսկի գնահատման չափանիշներն են` կազմակերպության շրջանառության չափը, շուկայի ծավալը և ընթացիկ վիճակը` գնահատված ստուգաթերթերով:

12. Կազմակերպության շրջանառության չափը բնութագրում է, թե որքան է կազմում տվյալ կազմակերպության տարեկան շրջանառությունը: Շրջանառության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև կազմակերպության ռիսկայնությունը:

 

.____________________________________________________.

|Շրջանառությունը                             |Միավորը|

|____________________________________________|_______|

|Նախորդ տարվա տվյալներով մինչև  50 մլն դրամ  |   0   |

|____________________________________________|_______|

|Նախորդ տարվա տվյալներով 50-100 մլն դրամ     |   1   |

|____________________________________________|_______|

|Նախորդ տարվա տվյալներով 100-150 մլն դրամ    |   3   |

|____________________________________________|_______|

|Նախորդ տարվա տվյալներով 150 մլն դրամից ավելի|   5   |

.____________________________________________________.

 

13. Շուկայի ծավալը բնութագրում է, թե տվյալ արտադրանքը որ շուկաների համար է նախատեսված:

 

.______________________________________.

|    Շուկայի ծավալը            |Միավորը|

|______________________________|_______|

|Ազգային և  միջազգային շուկաներ|   5   |

|______________________________|_______|

|Մարզային շուկա                |   3   |

|______________________________|_______|

|Տեղական շուկա                 |   0   |

.______________________________________.

 

14. Ստուգաթերթերով գնահատված արդյունքները ներկայացվում են միայն տվյալ տնտեսավարողի մոտ ստուգում իրականացվելուց հետո: Ստուգման ենթակա հարցերի խախտման արդյունքներից ձևավորվում է այս չափանիշի գծով ռիսկայնության գնահատականը:

 

Ընթացիկ վիճակը` գնահատված ստուգաթերթով

 

._______________________________________________________.

|Անհամապատասխանությունների թիվն ըստ ստուգաթերթի |Միավորը|

|_______________________________________________|_______|

|Ստուգաթերթի ընդհանուր միավորի 71 տոկոսից ավելին|  15   |

|_______________________________________________|_______|

|Ստուգաթերթի ընդհանուր միավորի 51-70 տոկոսը     |  10   |

|_______________________________________________|_______|

|Ստուգաթերթի ընդհանուր միավորի 11-50 տոկոսը     |   4   |

|_______________________________________________|_______|

|Ստուգաթերթի ընդհանուր միավորի մինչև  10 տոկոսը |   0   |

._______________________________________________________.

 

15. Անհատական ռիսկի առավելագույն միավորը 25-ն է:

 

V. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԸ

 

16. Ընդհանուր ռիսկը ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարն է, որն ունի առավելագույնը 55 միավոր կշիռ: Գնահատվող օբյեկտները դասակարգվում են հետևյալ մեխանիզմով. առավելագույն հնարավոր ռիսկային միավորի մինչև 30 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտը դասակարգվում է ցածր ռիսկայնության խմբում, 30-70 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտը` միջին ռիսկայնության խմբում, իսկ 70-100 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտը` բարձր ռիսկայնության խմբում, բայց ոչ ավելի, քան գնահատվող օբյեկտների ընդհանուր թվի 20 տոկոսը:

 

.________________________.

|Ցածր   |Միջին   |Բարձր  |

|_______|________|_______|

|0-30%  |30-70%  |70-100%|

.________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 4-ի

N 719-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Պետական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկայնությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

R = I X P,

որտեղ`

1) I-ն ազդեցության ոլորտի համապատասխան միավորն է.

2) P-ն վերահսկման ենթակա օբյեկտի պետական չափագիտական վերահսկողության ոլորտի չափանիշների ընդհանուր միավորն է:

2. Ազդեցության ոլորտի միավորի հաշվարկման համար ընդունվել են հետևյալ չափորոշիչները`

1) տնտեսական ազդեցությունը.

2) հանրային առողջության վրա ազդեցությունը.

3) սպառողի շահերի վրա ազդեցությունը:

3. Ազդեցության միավորը հաշվարկվում է` ելնելով հետևյալ աղյուսակից`

 

.___________________________________.

|Ազդեցության ոլորտը         |Միավորը|

|___________________________|_______|

|Հանրային առողջություն      |   3   |

|___________________________|_______|

|Տնտեսական                  |   2   |

|___________________________|_______|

|Սպառողների շահեր           |   1   |

.___________________________________.

 

4. Որպես պետական չափագիտական վերահսկողության ոլորտի չափանիշներ` ընդունվում են`

1) արտադրող երկիրը.

2) սպառողների թիվը.

3) չափման միջոցի շահագործման ժամկետը.

4) նախկինում առկա բողոքները:

5. Չափանիշները դասակարգվում են հետևյալ միավորներով`

 

.________________________________________________________.

|                   Չափանիշը                     |Միավորը|

|________________________________________________|_______|

|Արտադրող երկիրը|Եվրոպական միության երկրներ, ԱՄՆ,|   1   |

|               |Ճապոնիա, Հյուսիսային Կորեա,     |       |

|               |Հարավային Կորեա                 |       |

|               |________________________________|_______|

|               |ԱՊՀ և  Վրաստան                  |   5   |

|               |________________________________|_______|

|               |այլ երկրներ                     |   10  |

|_______________|________________________________|_______|

|Սպառողների թիվը|օրական մինչև  100               |   1   |

|               |________________________________|_______|

|               |օրական 100-1000                 |   5   |

|               |________________________________|_______|

|               |օրական 1000-ից ավելի            |   10  |

|_______________|________________________________|_______|

|Չափման միջոցի  |մինչև  1 տարի                   |   1   |

|շահագործման    |________________________________|_______|

|ժամկետը        |1-4 տարի                        |   3   |

|               |________________________________|_______|

|               |4-ից ավելի                      |   5   |

|_______________|________________________________|_______|

|Նախկինում      |տարեկան 10-ից ավելի             |   5   |

|բողոքների      |________________________________|_______|

|առկայությունը  |տարեկան մինչև  10               |   2   |

|               |________________________________|_______|

|               |առկա չեն                        |   0   |

.________________________________________________________.

 

6. Չափանիշների միավորների առավելագույն միավորը 30-ն է:

7. Ռիսկը հաշվարկվում է պետական չափագիտական վերահսկողության ենթակա չափման միջոցի վնասի ազդեցության միավորի և հավանականության չափորոշիչների ընդհանուր գրանցված միավորի արտադրյալով` ելնելով հետևյալ աղյուսակից`

 

._________________________________________________.

|Ռիսկայնության մակարդակը                 |Միավորը |

|________________________________________|________|

|Բարձր ռիսկային (ոչ ավելի, քան 20 տոկոսը)| 60-90  |

|________________________________________|________|

|Միջին ռիսկային                          | 25-60  |

|________________________________________|________|

|Ցածր ռիսկային                           |  0-25  |

._________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2013
N 719-Ն
Որոշում