Սեղմել Esc փակելու համար:
ՔԻՇՆԵՎ (ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԻՇՆԵՎ (ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0125.100713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՔԻՇՆԵՎ (ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2013 թվականի հուլիսի 11-ին աշխատանքային այցով Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ           Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

    Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ       Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                            նախարար  

 

    Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ          Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            ղեկավար

 

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ          Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                            արտաքին հարաբերությունների մշտական

                            հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Արմեն ԱՇՈՏՅԱՆ           Հայաստանի Հանրապետության կրթության և  

                            գիտության նախարար

 

    Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

 

    Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆ      Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

    Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                            քարտուղար

 

    Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            արտաքին կապերի վարչության պետ

 

    Գառնիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ        Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

                            նախարարի տեղակալ

 

    Նաիրի ՊԵՏՐՈՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ

 

    Արմեն ԳԻՉՅԱՆ            Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            արարողակարգի բաժնի պետ

 

    Արմեն ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ       Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            արարողակարգի բաժնի պետի տեղակալ (հուլիսի 8-ից

                            11-ը)

 

    Մանվել ԱՎԵՏԻՍՅԱՆ        «Պետական արարողակարգի ծառայություն»

                            գործակալության աշխատակից (հուլիսի 8-ից 11-ը)  

 

    Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ        Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության պետի առաջին տեղակալ  

 

    Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎ      Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության պետի տեղակալ, 1-ին բաժնի պետ

 

    Վահագն ԱԲԳԱՐՅԱՆ         Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության աշխատակից

 

    Կարեն ՄԿՐՏՉՅԱՆ          Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության աշխատակից

 

    Կարեն ՎԱՆՅԱՆ            Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության աշխատակից

 

    Գագիկ ՎԱՆՈՅԱՆ           Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության աշխատակից (հուլիսի 8-ից 11-ը)

 

    Կարեն ԱԶԱՏՅԱՆ           Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր

 

    Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր

 

    Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ          Հայաստանի Հանրապետության Նախագահի լուսանկարիչ

 

    Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ       Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            աշխատակից

 

    Նազելի ԶԱՔԱՐՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            աշխատակից

 

    Լուսինե ՄԿՐՏՉՅԱՆ        Հանրային հեռուստաընկերության թղթակից

 

    Արփինե ԹԱՄՐԱԶՅԱՆ        «Հ2» հեռուստաընկերության թղթակից

 

    Արկադի ԳՐԻԳՈՐՅԱՆ        «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

 

    Շաքե ՂԱԶԱՐՅԱՆ           «Արմնյուզ» հեռուստաընկերության թղթակից

 

    Անահիտ ԻՎԱՆՅԱՆ          «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից

 

    Արփի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ         «Շանթ» հեռուստաընկերության թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, ներկայացուցչական ծախսեր և Ա. Ղահրամանյանի գիշերավարձը), ինչպես նաև պատվիրակության անդամների տրանսպորտի և ապահովագրության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, մշակույթի նախարարների և գյուղատնտեսության նախարարի տեղակալի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ա. Ղահրամանյանի Երևան-Քիշնև ինքնաթիռի տոմսի արժեքը, վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Քիշնև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2013 թվականի հուլիսի 11-ին կազմակերպել Երևան-Քիշնև և Քիշնև-Երևան հատուկ չվերթերը:

 

10 հուլիսի 2013 թվականի

ՆԿ-125-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.07.2013
N ՆԿ-125-Ա
Կարգադրություն