Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

031.130.220713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:

2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» ՆԿ-116-Ա կարգադրությունը:

 

22 հուլիսի 2013 թվականի

ՆԿ-130-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
22.07.2013
N ՆԿ-130-Ա
Կարգադրություն