Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐ ...

 

 

329.0068.080699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

23 ապրիլի 1999 թվականի թիվ 68

 

i

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 10.03.99թ. «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց թողարկման ազդագրերի պետական գրանցման և արժեթղթեր թողարկողների կողմից արժեթղթերի շուկայի կարգավորում և վերահսկում իրականացնող լիազորված պետական մարմին տեղեկությունները ներկայացվելու և հրապարակվելու կարգը հաստատելու մասին» թիվ 140 որոշման 2-րդ կետի ա) ենթակետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Լիազորված պետական մարմին արժեթղթերի թողարկողների ներկայացրած տեղեկությունների հրապարակման կարգը» (կցվում է):

 

«Հաստատված է»

ՀՀ արժեթղթերի շուկայի

տեսչության թիվ 68 հրամանով

 

«23» ապրիլի 1999թ.

 

ԿԱՐԳ

 

Լիազորված պետական մարմին արժեթղթեր

թողարկողների ներկայացրած տեղեկությունների

հրապարակման

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկումն իրականացնող լիազորված պետական մարմին (այսուհետև` լիազորված պետական մարմին) արժեթղթեր թողարկողների (այսուհետև` թողարկողներ) ներկայացրած տեղեկությունների հրապարակման կարգը:

2. Սույն կարգի իմաստով հրապարակում է համարվում Հայաստանի Հանրապետության 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում (այսուհետև` մամուլ) տեղեկությունների բացահայտումը:

Թողարկողը կարող է տեղեկությունները լրացուցիչ բացահայտել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Տեղեկությունների հրապարակումից հետո, հնգօրյա ժամկետում, թողարկողը լիազորված պետական մարմին է ներկայացնում մամուլի միջոցը և մարմինը, որում բացահայտվել են տեղեկությունները:

4. Վերակազմակերպված կազմակերպության (թողարկողի) արժեթղթերի պետական գրանցումից հետո, թողարկողը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակել արժեթղթերի գրանցման լիազորված պետական մարմին ներկայացված հայտում արտացոլված տեղեկությունները (բացառությամբ թիվ 1 հավելվածի 17-րդ կետի), ինչպես նաև արժեթղթերի գրանցման համարը, տարբերակիչ ծածկագիրը, գրանցման ամսաթիվը:

5. Թողարկողի, ինչպես նաև այլ թողարկողների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության կամ դրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան այլ թողարկողի որոշումները կանխորոշելու հնարավորության ձեռքբերման կամ դադարման վերաբերյալ էական փոփոխությունները (այդ թվում, պայմանագրի համաձայն, թողարկողի գործադիր մարմնի պարտականությունների փոխանցումը այլ կազմակերպության կամ անհատ ձեռներեցի) լիազորված պետական մարմին ներկայացնելու պահից, թողարկողը տաս աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է.

ա) այն թողարկողի լրիվ ֆիրմայի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները, կանոնադրական կապիտալի չափը, որի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցությունը կամ որոշումների նկատմամբ կանխորոշելու հնարավորությունը էական փոփոխություն է կրել.

բ) այն կազմակերպության (անձի) լրիվ ֆիրմայի անվանումը (անուն, ազգանունը), գտնվելու վայրը, կապի միջոցները, որի նշանակալից մասնակցությունը տվյալ թողարկողի կանոնադրական կապիտալում կամ թողարկողի որոշումները կանխորոշելու հնարավորությունը էական փոփոխություններ է կրել.

գ) այդ կազմակերպության (անձի) մասնակցության չափը տվյալ թողարկողի կանոնադրական կապիտալում և դրա փոփոխությունը.

դ) նշանակալից մասնակցության կամ կնքված պայմանագրի համաձայն կանխորոշելու հնարավորության փոփոխության մասին որոշումը ընդունած կազմակերպության կառավարման լիազորված մարմնի անվանումը, որոշման ընդունման ամսաթիվը:

6. Սույն կարգի իմաստով թողարկողի կանոնադրական կապիտալի նշանակալից մասնակցություն է համարվում կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցությունը, իսկ այդպիսի մասնակցության էական փոփոխություն է համարվում ներդրողի մասնակցության չափի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է` 10 օ/օ-ից մինչև 20 օ/օ, 20 օ/օ-ից մինչև 25 օ/օ, 25 օ/օ-ից մինչև 34 օ/օ, 34 օ/օ-ից մինչև 50 օ/օ, 50 օ/օ-ից մինչև 66,7 օ/օ, 66,7 օ/օ-ից մինչև 75 օ/օ, 75 օ/օ-ից 100 օ/օ-ը ներառյալ, միջակայքերի փոփոխությանը, այսինքն` երբ մասնակցության չափի նախկին և նոր արժեքները գտնվում են տարբեր միջակայքերում:*

7. Կանոնադրական կապիտալի մեծացման, թողարկված արժեթղթերի անվանական արժեքների, արժեթղթերի քանակի փոփոխման և թողարկողի անվանափոխության դեպքերում, թողարկողը, սույն կարգի թիվ 1 հավելվածի համաձայն լիազորված պետական մարմին դիմում, իսկ կանոնադրական կապիտալի փոքրացման դեպքում` նաև արժեթղթերի գրանցման հայտի թիվ 1 հավելվածով սահմանված տեղեկությունները, ներկայացնելուց և արժեթղթերի գրանցման վկայականում փոփոխությունների կատարումից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակում է հետևյալ տեղեկությունները.

ա) թողարկողի լրիվ անվանումը և գտնվելու վայրը, կապի միջոցները.

բ) գրանցված արժեթղթերի տեսակը, քանակը և անվանական արժեքը` փոփոխությունից հետո.

գ) արժեթղթերի գրանցման համարը, տարբերակիչ ծածկագիրը, գրանցման ամսաթիվը.

դ) կանոնադրական կապիտալի, թողարկված արժեթղթերի անվանական արժեքների, արժեթղթերի քանակի փոփոխման, թողարկողի անվանափոխության մասին որոշում ընդունած կառավարման լիազորված մարմնի անվանումը, որոշման ընդունման ամսաթիվը.

ե) արժեթղթերի փոխարկման տեղը և ժամկետները:

 

----------------------------------------------------

* Միջակայքերի փոփոխություն կլինի, երբ օրինակ, մասնակցության չափը

10 օ/օ-ից փոխվում է 25 օ/օ-ի, կամ 5 օ/օ-ից` 13 օ/օ-ի, կամ 62 օ/օ-ից`

41 օ/օ-ի, կամ 25 օ/օ-ից` 8 օ/օ-ի և այլն, իսկ օրինակ` 10 օ/օ-ից`

13 օ/օ, կամ 24 օ/օ-ից` 20 օ/օ և այլն, փոփոխությունները միջակայքերի

փոփոխության չեն հանգեցնում:

 

Լիազորված պետական մարմին արժեթղթեր թողարկողների

ներկայացրած տեղեկությունների հրապարակման կարգ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

______________________________________________________________________

 

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ

ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում ենք արժեթղթերի գրանցման վկայականում կատարել հետևյալ փոփոխությունը (ները):

 

_________________________________________________________________________

            (թողարկողի լրիվ անվանումը  (անուն, ազգանունը))

 

կատարել է _______________________________________________________________

(նշվում է կատարված փոփոխությունը (ները))

 

Թողարկված արժեթղթերի քանակը _____________, անվանական արժեքը _____________

 

Թողարկողի կանոնադրական կապիտալի չափը ____________________________________

 

Փոփոխությունը կատարված է համաձայն _______________________________________

(նշվում է փոփոխություն կատարելու մասին

 

_________________________________________________________________________

որոշում ընդունող թողարկողի կառավարման իրավասու մարմնի  (անձի)  անվանումը

 

_______________________________________________ : (անուն, ազգանունը), որոշման ընդունման ամսաթիվը)

 

Թողարկողի գտնվելու վայրը, կապի միջոցները.

 

_________________________________________________________________________

          (նշվում է թողարկողի գտնվելու վայրը, կապի միջոցները)

 

Արժեթղթերի փոխարկման կարգը` թողարկողի անվանափոխության, արժեթղթերի քանակի և/կամ անվանական արժեքների փոփոխության դեպքերում.

 

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Թողարկողի կառավարման

իրավասու մարմնի

       պատասխանատու անձ        __________________  __________________

                                (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

 

.____.

|Կ.Տ.|                  «_____»_______________ թ.

.____.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

08.06.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 329990093

 

 

pin
Արժեթղթերի հանձնաժողով
23.04.1999
N 68
Հրաման