Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0754.220713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2013 թվականի N 754-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի N 68ա հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 18-ի

N 754-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՇԵՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ 68Ա ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՏԵՂԱԲՆԱԿ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Բնակու-  |Բնակիչների |Անձնագ-  |Հատկաց-|Զբա-  |Զբա-  |Սեփակա-|Բնակելի    |

|թյան     |ազգանուննե-|րային    |ման    |ղեցրած|ղեցրած|նության|տարածքի    |

|վայրը    |րը,        |տվյալները|տարե-  |բնակե-|բնակե-|տեսակը |պատկանելու-|

|         |անունները, |         |թիվը   |լի տա-|լի տա-|       |թյունը     |

|         |հայրանուն- |         |       |րածքի |րածքի |       |           |

|         |ները       |         |       |մակե- |սկզբնա|       |           |

|         |           |         |       |րեսը  |կան   |       |           |

|         |           |         |       |(քառ. |արժեքը|       |           |

|         |           |         |       |մետր) |(դրամ)|       |           |

|_________|___________|_________|_______|______|______|_______|___________|

|քաղ.     |Թադևոսյան  |AM0277804|1995 թ.| 13.5 |104460|ընդհա- |ՀՀ կառա-   |

|Երևան,   |Գայանե     |տրված    |       |      |      |նուր   |վարությանն |

|Վարդաշեն,|Ռազմիկի    |26.04.   |       |      |      |համատեղ|առընթեր    |

|6-րդ փող.|Թադևոսյան  |2011 թ., |       |      |      |սեփակա-|պետական    |

|68ա      |Հրանտ      |009-ի    |       |      |      |նու-   |գույքի     |

|հանրա-   |Գարեգինի   |կողմից,  |       |      |      |թյուն  |կառավարման |

|կացարան, |           |ծնվ.     |       |      |      |       |վարչություն|

|բն. 506  |           |1994 թ.  |       |      |      |       |           |

|_________|___________|_________|_______|______|______|_______|___________|

|քաղ.     |Թադևոսյան  |AK0448172|2005 թ.| 26.82|207528|սեփակա-|ՀՀ կառա-   |

|Երևան,   |Ամալյա     |տրված    |       |      |      |նության|վարությանն |

|Վարդաշեն,|Սեդրակի    |22.02.   |       |      |      |իրա-   |առընթեր    |

|6-րդ փող.|           |2010 թ., |       |      |      |վունքով|պետական    |

|68ա      |           |009-ի    |       |      |      |       |գույքի     |

|հանրա-   |           |կողմից   |       |      |      |       |կառավարման |

|կացարան, |           |         |       |      |      |       |վարչություն|

|NN 519,  |           |         |       |      |      |       |           |

|521      |           |         |       |      |      |       |           |

|սենյակներ|           |         |       |      |      |       |           |

|_________|___________|_________|_______|______|______|_______|___________|

|քաղ.     |Նիկողոսյան |AH0435732|2008 թ.|26.5  |205049|սեփակա-|ՀՀ կառա-   |

|Երևան,   |Ֆենյա      |տրված    |       |      |.05   |նության|վարությանն |

|Վարդաշեն,|Գառնիկի    |26.06.   |       |      |      |իրա-   |առընթեր    |

|6-րդ փող.|           |2007 թ., |       |      |      |վունքով|պետական    |

|68ա      |           |005-ի    |       |      |      |       |գույքի     |

|հասցեի   |           |կողմից   |       |      |      |       |կառավարման |

|հանրա-   |           |         |       |      |      |       |վարչություն|

|կացարան, |           |         |       |      |      |       |           |

|NN 409,  |           |         |       |      |      |       |           |

|411      |           |         |       |      |      |       |           |

|սենյակներ|           |         |       |      |      |       |           |

._________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 17.10.13 թիվ 1140-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2013
N 754-Ա
Որոշում