040.0769.230713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 2013 թվականի N 769-Ա
ՀԱՅԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՐԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Հայկ Մուշեղի Հովակիմյանին (ծնվ.` 05.06.1994 թ., ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Իջևան, Բլբուլյան 89, բն. 11: Սովորում է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի վարժարանի 11-րդ դասարանում).
2) Գարիկ Արթուրիկի Խլղաթյանին (ծնվ.` 05.06.1994 թ., բնակության վայրը` ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, Ցեմենտագործների փող., տուն 7: Սովորում է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի 11-րդ դասարանում):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ