Սեղմել Esc փակելու համար:
Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, Լ. ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, Լ. ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0630.260713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2013 թվականի N 630-Ա

 

Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, Լ. ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վ. Գասպարյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լ. Երանոսյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանին 2013 թվականի հուլիսի 29-31-ը գործուղել Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)` Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստին մասնակցելու համար:

2. Վ. Գասպարյանի, Լ. Երանոսյանի և Գ. Համբարձումյանի` Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.07.2013
N 630-Ա
Որոշում