Սեղմել Esc փակելու համար:
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏՈՂ ԱՈՒ ...

26.06.2026 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.08.2013  -ից մինչեւ   26.06.2026  -ը:
 

(ուժը կորցրել է 25.06.2026 թիվ 911-Ն որոշում)

i

040.0778.260713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2013 թվականի N 778-Ն

 

i

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏՈՂ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման ապահովող աշխատող աուդիտորների մասով աուդիտ իրականացնող անձանց ներկայացված պահանջների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 13-ի

N 778-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏՈՂ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

i

1. Սույն կարգով սահմանվում են աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման ապահովող աշխատող աուդիտորների մասով «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պահանջների կիրառման հետ կապված հարցերը:

2. Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված են աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները, ինչպես նաև նրանց ներկայացվող պահանջները: Այդ պահանջները պարտադիր կիրառման ենթակա են ինչպես լիցենզիա ստանալու համար, այնպես էլ` դրանից հետո` աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում:

3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պահանջն այն մասին, որ լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 5 աշխատող աուդիտոր, որոնցից 3-ը այլ գործատուի մոտ չպետք է աշխատեն, վերաբերում է նաև լիցենզիա ստանալուց հետո իրականացվող հարաբերություններին: Աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են ապահովել իրենց լիցենզիաների պահանջները` լիցենզիայի պայման ապահովող և աշխատանքային պայմանագրով որպես աուդիտոր աշխատող բոլոր աուդիտորների մասով, և յուրաքանչյուր տարվա ընթացքում նրանց ներգրավել բուն աուդիտի անցկացման կամ աուդիտորական դիտարկման աշխատանքներում:

4. Եթե աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման ապահովող և աշխատանքային պայմանագրով որպես աուդիտոր աշխատող աուդիտորը մեկ տարվա ընթացքում չի պահպանել սույն կարգի 3-րդ կետում նշված պահանջները, ապա նա չի կարող համարվել օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված լիցենզիայի պայման ապահովող աուդիտոր, և այդ փաստը դիտվում է որպես լիցենզիայի պայմանի խախտում:

5. Ընդունել ի գիտություն, որ գործող աուդիտորական կազմակերպությունների համար առնվազն 5 աշխատող աուդիտորներ (որոնցից 3-ը` հիմնական, 2-ը` համատեղությամբ) ունենալու պահանջը գործում է 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2013
N 778-Ն
Որոշում