Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0794.290713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2013 թվականի N 794-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դրույթները, ինչպես նաև առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 7-ի N 625 և 2001 թվականի փետրվարի 9-ի N 100 որոշումներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Արշակունյաց 2 ա հասցեում գտնվող շենքից 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել «Հանրապետություն» և «Հայաստանի Հանրապետություն - Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություններին (այսուհետ` ընկերություններ)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկերությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերությունների միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 25-ի

N 794-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 2 Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻՑ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________.

|NN |Կազմակերպության անվանումը  |Հարկը| Մակերեսը  |

|ը/կ|                           |     |(քառ. մետր)|

|___|___________________________|_____|___________|

|1. |«Հանրապետություն» փակ      |13-րդ|    87.3   |

|   |բաժնետիրական ընկերություն  |_____|___________|

|   |                           |14-րդ|   409.2   |

|___|___________________________|_____|___________|

|2. |Հայաստանի Հանրապետություն -|9-րդ |   183.7   |

|   |Ռեսպուբլիկա Արմենիա» փակ   |     |           |

|   |բաժնետիրական ընկերություն  |     |           |

._________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2013
N 794-Ա
Որոշում