Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0366.010699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 1999 թվականի թիվ 366

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերության Սոտքի «Լեռնագործ» գյուղատնտեսական դուստր ձեռնարկության համալիրից երկու մասնաշենք` 2700 քառ. մետր ընդհանուր մակերեսով, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված մասնաշենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել անհրաժեշտ հողատարածքի (սխեման կցվում է) սահմանների ճշտման և սահմանված կարգով ձևակերպման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:

 

ՀԱՅՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՍԽԵՄԱՆ Մ 1:1000

 

.________________________.

|   .___.   .___.        |

|   |   |   |   |        |__.

|   | 1 |   | 2 |        |3 |

|   |   |   |   |        |__.

|   |   |   |   |        .________

|   |   |   |   |           1,0 հա

|   |   |   |   |      4 .________

|   .___.   .___.        |_.

|          1,2 հա        |

.________________________.

 

1. Անասնագոմ (72,0 x 18,0) Մ

2. Անասնագոմ (72,0 x 18,0) Մ

3. Էլ. ենթակայան

4. Պահակատուն

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.1999
N 366
Որոշում