Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻԿԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻԿԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՄԱԲԱԿԻ ԳՅՈ ...

 

 

040.0371.010699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 1999 թվականի թիվ 371

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻԿԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՄԱԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արմավիրի մարզի Դալարիկի, Լոռու մարզի Արծնիի և Գեղարքունիքի մարզի Գեղամաբակի գյուղական համայնքների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 150350 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Դալարիկի, Լոռու մարզի Արծնիի և Գեղարքունիքի մարզի Գեղամաբակի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

հունիսի 1-ի N 371 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Արմավիրի մարզի Դալարիկի, Լոռու մարզի Արծնիի և Գեղարքունիքի

մարզի Գեղամաբակի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ

ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

_____________________________________________________________

 NN               Ծախսերը                           Գումարը

 ը/կ                                                (դրամ)

_____________________________________________________________

 1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                     30000

             այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ                30000

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ       8400

 3.  Կապի ծառայության վճարներ                          1000

 4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                    5000

 5.  Գրասենյակային ծախսեր                              1000

_____________________________________________________________

              Ընդամենը                                45400

 

3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

            (3 x 45400 դրամ)                         136200

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

            / 2695 + 2695 x 0,05/ x 5 դրամ            14150

_____________________________________________________________

              Ընդամենը                               150350

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.1999
N 371
Որոշում