040.0740.170713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2013 թվականի N 740-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(10-րդ մաս)
8.1.3 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
. Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում խնդիր է դրվում առկա միջոցների և ներուժի պայմաններում ապահովել բնակչության առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, բարձրացնել բնակչության համար երաշխավորված անվճար բժշկական օգնության որակը և հասանելիությունը: Նպաստել ծնելիության և կյանքի միջին տևողության ավելացմանը:
. Կարևորագույն խնդիրներից է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ծնելիության գումարային գործակիցը 2.2 միավոր մեծության հասցնելը և դրա հետ կապված անհրաժեշտ նախադրյալների բացակայությունը:
. Չնայած իրականացված ծրագրերին և դրական միտումներին, մոր և մանկան առողջության ապահովման տեսանկյունից առաջնային խնդիր է հանդիսանում դեռևս բարձր մակարդակ ունեցող մայրական և մանկական մահացության ցուցանիշները:
. Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության կայուն իրավիճակի շարունակական ապահովումը, ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումների ժամանակին և որակով իրականացումը հանդիսանում է կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, քանի որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումների չիրականացումը կարող է բերել համաճարակների ռիսկերի բարձրացմանը:
. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման խնդիրներից է նաև բնակչության իրազեկումը և բժշկահիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը: Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման շարունակականության ծրագրի մշակումը և ներդնումը: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության փորձագիտական կենտրոնների լաբորատոր բազայի արդիականացումը: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում լաբորատորիաների ստանդարտացված աշխատանքի միասնական կարգ սահմանելու նպատակով համընդհանուր լաբորատոր ցանցի ձևավորումը:
. Չնայած բնակչության առողջության առաջնային պահպանման ոլորտի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, քաղաքներում (հատկապես Երևանում) ընտանեկան բժշկության համակարգի կայացման տեսանկյունից` առկա խնդիր է դիտարկվում տեխնիկական հագեցվածության և շենքային պայմանների բացակայությունը: ՀՀ մարզերում առկա խնդիր է նաև մասնագիտական կադրերի պակասը:
. Որպես խնդիր է դիտարկվում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, հատկապես ոչ վարակիչ հիվանդությունների մահվան դեպքերի աճը` կապված ՀՀ առողջապահության ոլորտի բուժկազմակերպություններում առաջնային և երկրորդային պրոֆիլակտիկայի աշխատանքների դեռ ոչ պատշաճ մակարդակով կազմակերպմամբ, հիվանդությունների ոչ ժամանակին հայտնաբերմամբ և բուժկանխարգելիչ օգնության իրականացմամբ:
. Առկա խնդիր է հանդիսանում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկի վերանայումը` առաջնահերթությունը տալով աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիներին: Նման մոտեցումը առավել համահունչ կլինի առողջապահության ոլորտում կառավարության կողմից իրականացվող աղքատամետ սոցիալական քաղաքականությանը և կնպաստի դրա թիրախայնության բարձրացմանը:
. Հիվանդանոցային բուժօգնության գծով առկա խնդիր է հանդիսանում նաև պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության տեսակների գների և այդ նույն ծառայությունների իրական գների միջև եղած զգալի տարբերությունները, մատուցվող բժշկական ծառայությունների ցածր որակը, իրականացվող ծախսերի անբավարար թափանցիկությունը, ըստ ՀՀ տարածքների բժշկական մասնագետների անհամաչափ բաշխվածությունը և մեծ թվով առկայությունը քաղաքներում (հատկապես Երևանում), բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի կառավարումը և տեխնոլոգիաների արդիականացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ստեղծումն ու ներգրավումը:
. Առկա խնդիր է օպտիմալացման գործընթացի շարունակականության ապահովումը և մահճակալների զբաղվածության մակարդակի բարձրացումը:
. Վերջին տարիներին գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի աճի միտում և ժամանակին անհրաժեշտ միջոցառումների չիրականացումը կարող է բերել իրավիճակի վատթարացմանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ վերջին տարիներին գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կտրուկ աճ:
. Վարակիչ հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացումը, վարակի տարածման կանխարգելումը և առկա դեպքերի բուժման արդյունավետության բարձրացումը պետական կարևորագույն խնդիրներից է:
. Որպես խնդիր է դիտարկվում հիմնական դեղերի ցանկում առկա ցածր պահանջարկ ունեցող դեղերը և դեղերի որակի ապահովման պետական վերահսկողության ցածր մակարդակը դեղերի շրջանառության բոլոր փուլերում:
8.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
8.2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող ծրագրերի նպատակներն են.
8.2.1.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը
Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը, մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը: Հանրային առողջության և հիգիենիկ ու համաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության հետագա ձևավորումը և մշակումը: Վարակիչ հիվանդությունների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտման, քննման և հետազոտության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումն է, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը:
8.2.1.2 Բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը
Առողջության առաջնային պահպանման ոլորտի հետագա զարգացման ապահովումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնության և ծառայությունների ստանալու մատչելիության ու որակի ապահովումը բնակչության բոլոր խմբերի (հատկապես` սոցիալապես խոցելի խմբերի) համար, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը:
Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և բնակչության գրանցման գործընթացի կանոնակարգման, բարելավման և դրա շարունակականության ապահովման միջոցով բնակչության ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավունքի իրացումը, բուժանձնակազմի պատասխանատվության աստիճանի բարձրացումը:
Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման և աշխատանքի խրախուսական վարձատրության կիրառումը և հետագա կատարելագործումը:
Ընտանեկան բժշկության անկախ պրակտիկաների ձևավորման միջոցով պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների առավել արդյունավետ և նպատակային օգտագործումը, այդ միջոցների հասցեականության ապահովումը:
Առաջնային օղակի կողմից հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը, շտապօգնության անհարկի` քրոնիկ հիվանդների համար տրվող կանչերի թվի նվազումը:
Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը` առավել ուշադրություն դարձնելով գյուղական բնակավայրերի աշխատողներին, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման մակարդակում բուժօգնության որակի բարելավումը:
Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով հանրապետության բնակչության շրջանում այդ հիվանդությունների հետևանքով առաջացած հաշմանդամության և մահացության ցուցանիշների իջեցումը:
8.2.1.3 Մոր և մանկան առողջության ապահովումը
Կանանց և երեխաներին մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության և որակի բարելավումը:
Երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների ապահովումն` ուղղված մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:
Մայրության հովանավորումը, ծննդօգնության որակյալ ծառայությունների մատչելիության ապահովումն` ուղղված մայրական և շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև վերարտադրողական առողջության բարելավմանը:
Ծրագրի նպատակն է երեխաների առողջության պահպանման ոլորտում նվազեցնել մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը նվազագույնը 1/3-ով (այդ թվում շնչառական հիվանդություններից` 30 %-ով, իսկ փորլուծային հիվանդություններից` 50 %-ով), ցածր քաշով և անհաս նորածինների թիվը կրճատել 1/3-ով, նվազեցնել մայրական մահացության մակարդակը նվազագույնը 1/2-ով, կրկնակի բարելավել նախածննդյան հսկողության ցուցանիշները, վերարտադրողական օրգանների (կրծքագեղծ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունները նվազեցնել առնվազը 30 %-ով, կանանց շրջանում սեռավարակների հաճախականությունը կրճատել նվազագույնը 1/3-ով, հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը նվազեցնել առնվազը 30 %-ով, երկրորդային անպտղության ցուցանիշը կրճատել 30 %-ով, երեխաների և հղիների մոտ սակավարյունության տարածվածությունը կրճատել շուրջ 50 %-ով, պտղի զարգացման արատների հաճախականությունը նվազեցնել մինչև 5-7 ե: Ապահովել հղիների նվազագույնը 80%-ի ընդգրկվածությունը մարդու իմունաանբավարարության վիրուսի նկատմամբ սկրինինգի իրականացման գործընթացում:
8.2.1.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության, ինչպես նաև սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման) և դեղորայքով ապահովումը
Ծրագրի նպատակն է մեծացնել սոցիալապես անապահով և (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության առավել հասանելիությունը, բուժօգնության որակի ապահովումը, ընդլայնել անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող կարիքավոր խմբերի շրջանակը: Ապահովել բնակչության նշյալ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային որակյալ բժշկական օգնության իրականացումն ընդհանուր և մասնագիտացված պրոֆիլի հիվանդանոցներում` անկախ ախտորոշումից:
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց համարժեք փոխհատուցում ապահովելու, ինչպես նաև առողջապահության հաստատություններում առկա ստվերային դրսևորումները բացառելու և բժշկական ծառայությունների ֆինանսական հատուցումները բնակչության համար կանխատեսելի դարձնելու նպատակով համավճարային համակարգի ներդրման գործընթացի հետագա կանոնակարգումը, արդյունավետության, նպատակահարմարության և արդյունքների գնահատումը: Կառավարության մտադրությունն է ժամանակի ընթացքում ծառայությունների դիմաց փոխհատուցման չափը մոտեցնել իրական ինքնարժեքին: Նման մոտեցումը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև սոցիալապես անապահով անձանց համար ֆինանսական բեռի նվազմանը (որը ձևավորվում է ծառայությունների դիմաց ոչ ֆորմալ վճարումների արդյունքում), դրանով իսկ մեծացնելով ծառայության մատչելիության աստիճանը:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ժամանակակից ախտորոշիչ և բժշկական սարքավորումներով հագեցված առնվազն մեկ բժշկական խոշոր կենտրոնի ստեղծումը կկանխի բնակչության մեծ հոսքը դեպի մայրաքաղաքի բժշկական կենտրոններ և կբարձրացնի բուժօգնության մատչելիությունը ՀՀ մարզերում:
Ծրագրի նպատակն է նաև սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցումը, նշված հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, բուժումը և վերականգնողական միջոցառումների իրականացումը հատկապես առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակի կողմից` հիվանդությունների զարգացման սկզբնական փուլում:
Բնակչությանը որակյալ դեղերով ապահովման նպատակով կարևորվում է դեղերի որակի պետական վերահսկողության կազմակերպումը դեղերի շրջանառության բոլոր փուլերում (արտադրություն, պատրաստում, պահպանում, իրացում, կիրառում), ՀՀ հիմնական դեղերի ցանկում առկա, բայց Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի Հայաստանի Հանրապետությունում առկայության ապահովման նպատակով դրանց պետական գրանցումը:
Դեղորայքային ապահովման տեսանկյունից կարևորվում է նաև բնակչության առանձին խմբերին անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի անվանական և քանակական լիարժեք ապահովումը:
8.2.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության գերակայություն են շարունակելու մնալ առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության աստիճանի բարձրացումը, որակի շարունակական բարելավումը և առավել տարածված ու բարձր մահացություն ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` հատուկ շեշտադրելով տարածքային կտրվածքով առանցքային ծառայությունների հասանելիության աստիճանի բարձրացումն ու բնակչության` ըստ կենսամակարդակի տարբեր խմբերի կողմից, առողջապահական ծառայությունների օգտագործման հաճախականությունների միջև առկա տարբերությունների աստիճանական վերացումը:
Ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առաջնային բուժօգնության կառուցվածքում (այդ թվում ընտանեկան բժշկության) գերակա են շարունակվելու համարվել մոր և մանկան առողջության պահպանումը և սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարը:
Միջնաժամկետ հատվածում առողջապահության ոլորտում պետական միջամտության գերակա ուղղությունները (ըստ առաջնահերթության) հետևյալն են.
Աղյուսակ 8.5 ՀՀ առողջապահության ոլորտի գերակայությունները 2014-2016թթ ժամանակահատվածում
._____________________________________________________________________.
|Գերակա ուղղությունները |Հիմնավորում` համապատասխան հղումներով |
|2014-2016թթ |կառավարության տնտեսական և քաղաքական |
|ժամանակահատվածում |ծրագրերին |
|_______________________|_____________________________________________|
|1 |Բնակչության հիգիենիկ|«Հայաստանի Հանրապետության բնակչության |
| |և համաճարակային |սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման|
| |անվտանգության |մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրության |
| |ապահովումը |առողջության ապահովմանն ու բարելավմանն ուղղված|
| | |միջոցառումների և ծառայությունների համախումբը|
| | |ներառելու է վարակիչ և ոչ վարակիչ |
| | |հիվանդությունների կանխարգելումը և |
| | |հսկողությունը, կենսագործունեության համար |
| | |բարենպաստ պայմանների ապահովումը, հանրության |
| | |առողջության պաշտպանությունը տարբեր ռիսկերից |
| | |և վտանգավոր գործոնների բացասական |
| | |ազդեցությունից, ինչպես նաև դրանց վերաբերյալ |
| | |հանրության իրազեկումը, բնակչության շրջանում |
| | |առողջ վարքագծի և ապրելակերպի քարոզչությունը:|
|__|____________________|_____________________________________________|
|2 |Կանխարգելիչ |ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի |
| |պատվաստումների |թիվ 46-Ն որոշման համաձայն ազգային օրացույցում|
| |միջոցով վարակիչ |ընդգրկված պատվաստումները իրականացվելու են |
| |հիվանդությունների |ժամանակին և որակով: Իմունականխարգելումը |
| |կանխարգելումը և |հանրային առողջապահության տնտեսապես բարձր |
| |տարածման |արդյունավետ ռազմավարություններից է: Հայաստանի|
| |սահմանափակումը |Հանրապետությունում պլանային կանխարգելիչ |
| | |պատվաստումներում ընդգրկվածության բարձր |
| | |մակարդակի ապահովումը և մանկական մահացության |
| | |նվազեցման նպատակով նոր պատվաստանյութերի |
| | |ներդրումը «Հազարամյակի մարտահրավերների» |
| | |գերակա խնդիրների հաղթահարմանն ուղղված |
| | |ռազմավարություններից են: |
|__|____________________|_____________________________________________|
|3 |Բուժօգնության |Միջնաժամկետ հատվածում բուժօգնության առաջնային|
| |առաջնային օղակի |օղակի հետագա բարելավումն ու զարգացումը |
| |հետագա զարգացումը և |շարունակելու է մնալ ոլորտում ՀՀ կառավարության|
| |բնակչի կողմից |միջամտության հիմնական առաջնահերթություններից |
| |առողջության |մեկը: ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 6-ի|
| |առաջնային պահպանման |թիվ 420-Ն որոշման համաձայն սահմանվում են |
| |ծառայություններ |առողջության առաջնային պահպանման (այսուհետ` |
| |մատուցող բժշկի ազատ |ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի |
| |ընտրության |ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման, |
| |սկզբունքով |ինչպես նաև ԱԱՊ ծառայություններ մատուցող |
| |ծառայությունների |բժշկին փոխելու հետ կապված հարաբերությունները:|
| |մատուցումը |ԱԱՊ բժշկի ընտրության և նրա մոտ բնակչի |
| | |գրանցման նպատակը բնակչի կողմից ԱԱՊ բժշկի |
| | |կամավոր ընտրությունը, առաջնային բուժօգնության|
| | |օղակին հատկացվող ռեսուրսների արդյունավետ |
| | |բաշխումը, իրականացվող ծառայությունների ծավալի|
| | |ընդլայնումը և որակի բարելավումը` բնակչության|
| | |կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրության |
| | |մրցակցային միջավայրում ապահովելն է: |
|__|____________________|_____________________________________________|
|4 |Հիվանդությունների |ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի |
| |վաղ հայտնաբերման ու |թիվ 3 արձանագրային որոշման համաձայն հաստատվել|
| |կանխարգելման |է «Առավել տարածված ոչ վարակիչ |
| |ճանապարհով առավել |հիվանդությունների կանխարգելման, վաղ |
| |տարածված ոչ վարակիչ |հայտնաբերման և բուժման հայեցակարգը» և |
| |հիվանդությունների |հայեցակարգի իրականացման ժամանակացույցը: |
| |դեմ պայքարի |Հայեցակարգի նպատակն է նվազեցնել Հայաստանում |
| |շեշտադրումը |ոչ վարակիչ հիվանդություններից |
| | |հիվանդացությունը և դրանցից առաջացած |
| | |հաշմանդամությունն և վաղաժամ մահացությունը: |
|__|____________________|_____________________________________________|
|5 |Ընտանեկան բժշկության|Առաջնային բուժօգնության օղակում պետական |
| |անկախ խմբային և |քաղաքականությունը ուղղված է լինելու ընտանեկան|
| |անհատական |բժշկության ինստիտուտի ներդրման ուղղությամբ |
| |պրակտիկաների |ներկայումս իրականացվող վերափոխումների |
| |ներդրումը |ավարտմանն ու ձևավորվող կառուցվածքների հետագա|
| | |ամրապնդմանը: |
| | |ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի թիվ|
| | |497-Ն որոշման համաձայն սահմանվել են Հայաստանի|
| | |Հանրապետությունում ընտանեկան բժիշկների |
| | |անհատական և խմբային անկախ պրակտիկաների |
| | |իրականացման կարգը, պարտադիր պահանջներն ու |
| | |պայմանները: |
|__|____________________|_____________________________________________|
|6 |Մոր և մանկան |«Մարդու վերարտադրողական առողջության և |
| |առողջության |վերարտադրողական իրավունքների մասին» և |
| |պահպանումը և |«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքների |
| |վերարտադրողական |համաձայն իրականացվելիք գործողությունները |
| |առողջության |ուղղված են լինելու հղիներին նախածննդյան և |
| |բարելավումը |շուրջծննդյան որակյալ բուժօգնության |
| | |տրամադրմանը, երեխաների` բացառապես կրծքով |
| | |կերակրման խրախուսմանը և միկրոէլեմենտների |
| | |անբավարարության կանխմանը, կանանց համար մեծ |
| | |ռիսկ ներկայացնող հիվանդությունների դեպքերի |
| | |վաղ հայտնաբերմանն ու տարածման կանխարգելմանը, |
| | |երեխաների` պատվաստումներով ընդգրկվածության |
| | |մեծացմանն ու տարածքային կտրվածքով առկա |
| | |տարբերությունների վերացմանը, վաղ հասակի |
| | |երեխաների բժշկական ծառայությունների |
| | |հասանելիության և մատչելիության բարձրացմանը: |
| | |Ակնկալվում է նշանակալիորեն կրճատել մանկական |
| | |և մայրական մահացության աստիճանը, ինչը |
| | |համահունչ է ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի|
| | |զարգացման նպատակներին: Հաշվի առնելով այն |
| | |հանգամանքը, որ մանկական մահացության |
| | |կառուցվածքում նեոնատալ մահացությունն ունի |
| | |գերակշիռ մասնաբաժին, հատուկ շեշտադրվելու են |
| | |ինտենսիվ նեոնատալ խնամքի խնդիրները: |
|__|____________________|_____________________________________________|
|7 |Սոցիալական |Առողջապահության ոլորտում պետական |
| |կախվածություն և |քաղաքականության առաջնահերթությունների շարքում|
| |հատուկ նշանակություն|են լինելու սոցիալական հատուկ նշանակություն |
| |ունեցող |ունեցող ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ |
| |հիվանդություններից |առանձին հիվանդությունների տարածմանն ու |
| |բուժվողների |բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված|
| |բուժօգնության |հարցեր: |
| |ապահովումը | |
|__|____________________|_____________________________________________|
|8 |Բնակչության |Միջնաժամկետ հատվածում հատուկ ուշադրության |
| |սոցիալապես անապահով |կենտրոնում են լինելու բնակչության սոցիալապես |
| |և առանձին (հատուկ) |անապահով և առանձին (հատուկ) խմբերում |
| |խմբերում ընդգրկված |ընդգրկված անձանց հիվանդանոցային մասնագիտացված|
| |անձանց |բուժօգնության ապահովման հարցերը: Ոչ վարակիչ |
| |հիվանդանոցային |հիվանդությունների, մասնավորապես |
| |մասնագիտացված |սիրտ-անոթային, շաքարային դիաբետի, չարորակ |
| |բժշկական օգնության |նորագոյացություններ և քրոնիկական շնչառական |
| |ապահովումը |հիվանդությունների տարածվածությունը դրսևորում |
| | |է աճի միտում, և, այս առումով, առավել |
| | |ռիսկային խմբում են հայտնվում հատկապես |
| | |բնակչության աղքատ և սոցիալապես անապահով |
| | |խմբեր: |
|__|____________________|_____________________________________________|
|9 |Վարակիչ |Վարակիչ հիվանդությունների դեմ շարունակական |
| |հիվանդությունների |աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ |
| |(այդ թվում |կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի |
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի) |թիվ 1913-Ն որոշման համաձայն հաստատվել է |
| |կանխարգելումը և |Հայաստանի Հանրապետությունում վարակիչ |
| |դրանց դեմ պայքարը |հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ |
| | |պայքարի 2012-2016թթ ռազմավարական ծրագիրը և |
| | |ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկը, իսկ|
| | |ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ |
| | |232-Ն որոշմամբ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման |
| | |2013-2016թթ ազգային ծրագիրը և ազգային ծրագրի|
| | |առաջնահերթ միջոցառումների ցանկը: |
| | |Շարունակվելու է բնակչության համար մեծ ռիսկ |
| | |ներկայացվող այնպիսի հիվանդությունների դեմ |
| | |պայքարի արդյունավետության բարձրացումը, |
| | |ինչպիսիք են տուբերկուլյոզը, մալարիան և |
| | |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` կանխարգելելով մալարիայի կրկին |
| | |արմատավորումը, տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁիԱՀ-ի |
| | |հետագա տարածումը և կտրուկ կրճատելով |
| | |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից և տուբերկուլյոզից |
| | |մահացությունը: Հիմնական ուշադրությունը |
| | |բևեռվելու է նաև բնակչության շրջանում |
| | |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկության աստիճանի |
| | |բարձրացմանը, վարակի տարածման կանխարգելմանն ու|
| | |առկա դեպքերի բուժման արդյունավետության |
| | |բարձրացմանը: |
|__|____________________|_____________________________________________|
|10|Շտապ բժշկական |ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի |
| |օգնության |«Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական |
| |ծառայության |օգնության ծառայության արդիականացման |
| |ապահովումը |ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության |
| | |շտապ բժշկական օգնության ծառայության |
| | |արդիականացման ռազմավարության միջոցառումների |
| | |իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» |
| | |N 894-Ն որոշման համաձայն նախատեսվում է շտապ |
| | |բժշկական օգնության համապատասխանեցումը |
| | |ժամանակակից պահանջներին, բնակչության համար |
| | |շտապ բժշկական օգնությամբ ծառայության |
| | |մատչելիության և որակի բարելավում: |
|__|____________________|_____________________________________________|
|11|Դեղագործական |Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի (հոդված 16)|
| |գործունեության |դեղերի որակի պետական վերահսկողությունը |
| |կանոնակարգումը և |իրականացվելու է դեղերի շրջանառության բոլոր |
| |վերահսկողությունը |փուլերում, իսկ համաձայն ՀՀ կառավարության 2001|
| | |թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման (հոդված |
| | |21) հիմնական դեղերի ցանկում առկա, բայց |
| | |Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և |
| | |ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն |
| | |անհրաժեշտ դեղերի առկայության ապահովման |
| | |նպատակով իրականացվելու է դրանց պետական |
| | |գրանցումը: ՀՀ կառավարության 2011 թվականի |
| | |մայիսի 26-ի N 734-Ն որոշմամբ նախատեսվում է |
| | |մինչև 2015 թվականը իրականացնել ինչպես դեղերի|
| | |պատշաճ արտադրական գործունեության ներդրման |
| | |համար անհրաժեշտ, այնպես էլ դեղերի |
| | |շրջանառության ոլորտի բարեփոխումներին |
| | |ուղղված թվով 15 միջոցառումներ: |
|__|____________________|_____________________________________________|
|12|Բնակչությանը անվճար |Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի (հոդված 18)|
| |և արտոնյալ |և ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի |
| |պայմաններով դեղերի |23-ի թիվ 1717-Ն որոշման բնակչության առանձին |
| |ապահովումը: |սոցիալական խմբերին իրավունք է տրվում դեղեր |
| | |ձեռք բերել անվճար կամ արտոնյալ պայմաններով: |
._____________________________________________________________________.
8.3 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Առողջապահության բնագավառի զարգացումը, մատուցվող ծառայությունների մատչելիությունը և որակի բարձրացումը, ինչպես նաև բնակչության առողջության վիճակը բնութագրող ցուցանիշների բարելավումը մասամբ պայմանավորված են առողջապահական պետական ծախսերի ավելացմամբ:
2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության ոլորտի գծով (ներառյալ հիմնանորոգման, վարկային և դրամաշնորհային ծրագրերի, առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվել են` 2014 թվականին 80,982.6 մլն դրամ (2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով` 67,234.6 մլն դրամ), 2015 թվականին` 81,001.5 մլն դրամ (2013-2015թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով` 68,569.0 մլն դրամ) և 2016 թվականին` 80,170.5 մլն դրամ: 2016 թվականին ծախսերի նվազումը 2015 թվականի նկատմամբ 831.0 մլն դրամով պայմանավորված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի գծով ծախսերի` 6,399.5 մլն դրամով, նվազմամբ: Հարկ է նշել, որ 2014 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահության համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը գտնվում է ավարտման փուլում: Միաժամանակ, առանց հաշվի առնելու վարկային ծրագրերը, առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերի աճը 2014 թվականին 2013 թվականի նկատմամբ կկազմի 10,686.7 մլն դրամ, 2015 թվականին 2014 թվականի նկատմամբ` 3,646.8 մլն դրամ, իսկ 2016 թվականին 2015 թվականի նկատմամբ` 5,568.4 մլն դրամ:
2014 թվականին աշխատողների ամսական աշխատավարձի նվազագույն չափը նախատեսվում է 50,0 հազ. դրամ: Ինչպես նշված նվազագույն աշխատավարձի, այնպես էլ աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսերի աճը կկազմի 7,558.9 մլն դրամ: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված` աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված նպաստառուների անապահովության միավորը 36-00-ից 30-00 միավորի իջեցնելու հետ կապված ծախսերի աճը կկազմի 2,870.5 մլն դրամ, իսկ Իմունականխարգելման ազգային ծրագրի գծով գնվող պատվաստանյութերի գների և քանակի ավելացման հետ կապված` 256.2 մլն դրամ:
2015 թվականին աշխատողների ամսական աշխատավարձի նվազագույն չափը նախատեսվում է 55,0 հազ. դրամ: Ինչպես նշված նվազագույն աշխատավարձի, այնպես էլ աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսերի աճը կկազմի 3,543.2 մլն դրամ, Իմունականխարգելման ազգային ծրագրի գծով գնվող պատվաստանյութերի քանակի ավելացման հետ կապված` 94.7 մլն դրամ, իսկ դպրոցներում բուժքույրերի կողմից սպասարկվող երեխաների թվաքանակի ավելացման հետ կապված` 8.8 մլն դրամ:
2016 թվականին աշխատողների ամսական աշխատավարձի նվազագույն չափը նախատեսվում է 62,5 հազ. դրամ: Ինչպես նշված նվազագույն աշխատավարձի, այնպես էլ աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսերի աճը կկազմի 5,461.5 մլն դրամ, Իմունականխարգելման ազգային ծրագրի գծով գնվող պատվաստանյութերի քանակի ավելացման հետ կապված` 94.7 մլն դրամ, իսկ դպրոցներում բուժքույրերի կողմից սպասարկվող երեխաների թվաքանակի ավելացման հետ կապված` 12.2 մլն դրամ:
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2014 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 1.67 %-ը, 2015 թվականին` 1.51 %-ը և 2016 թվականին` 1.35 %-ը:
Գծանկար 8.8 Առողջապահության ոլորտի պետական ծախսերի մակարդակը (%` ՀՆԱ-ի նկատմամբ)
______________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Ինչպես երևում է աղյուսակից 2013 թվականի համեմատ 2014 թվականին նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ պետական ծախսերի կտրուկ ավելացում (0.11 տոկոսային կետով):
2015-2016 թվականներին ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային ծախսերի նվազումը պայմանավորված է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի գծով ծախսերի նվազմամբ:
Ստորև ներկայացված են առողջապահական ծախսերը ըստ գործառական դասակարգման:
Աղյուսակ 8.6 Առողջապահության բնագավառի պետական ծախսերը (մլն դրամ)
._____________________________________________________________________.
| |ՀՀ 2012 |ՀՀ 2013 | ՄԺԾԾ |
| |թվականի |թվականի | |
| |փաստացի |հաստատված|__________________________|
| | |բյուջե |2014թ |2015թ |2016թ |
|_______________________|________|_________|________|________|________|
|Առողջապահություն | | | | | |
|ընդամենը (առանց | | | | | |
|կառավարման ապարատի | | | | | |
|պահպանման ծախսերի) |61,522.3| 70,934.5|80,982.6|81,001.5|80,170.5|
|_______________________|________|_________|________|________|________|
|1. Արտահիվանդանոցային | | | | | |
|ծառայություններ | | | | | |
|(առողջության առաջնային | | | | | |
|պահպանում) |23,126.6| 23,910.7|29,287.6|30,848.5|33,301.7|
|_______________________|________|_________|________|________|________|
|Տեսակարար կշիռը | | | | | |
|ընդամենը | | | | | |
|առողջապահության | | | | | |
|ծախսերում | 37.6| 33.7| 36.2| 38.1| 41.5|
|_______________________|________|_________|________|________|________|
|2. Հիվանդանոցային | | | | | |
|ծառայություններ |27,132.8| 27,256.1|30,643.1|32,237.8|34,640.8|
|_______________________|________|_________|________|________|________|
|Տեսակարար կշիռը | | | | | |
|ընդամենը | | | | | |
|առողջապահության | | | | | |
|ծախսերում | 44.1| 38.4| 37.8| 39.8| 43.2|
|_______________________|________|_________|________|________|________|
|3. Կենտրոնացված կարգով | | | | | |
|դեղորայքի ձեռքբերում | 3,647.1| 3,687.5| 3,687.5| 3,687.5| 3,687.5|
|_______________________|________|_________|________|________|________|
|4. Հանրային | | | | | |
|առողջապահական | | | | | |
|ծառայություններ | 3,084.4| 3,159.5| 5,005.9| 5,467.0| 6,118.7|
|_______________________|________|_________|________|________|________|
|5. Առողջապահական | | | | | |
|հարակից ծառայություններ| | | | | |
|և ծրագրեր | 1,354.0| 1,418.1| 1,494.4| 1,524.4| 1,585.1|
|_______________________|________|_________|________|________|________|
|6. ՀԲ վարկային | | | | | |
|ծրագրեր-ընդամենը, | | | | | |
|այդ թվում | 3,177.4| 11,502.7|10,864.1| 7,236.2| 836.7|
|_______________________|________|_________|________|________|________|
|կապիտալ ծախսերի գծով | 2,970.3| 11,125.5| 9,962.7| 6,501.8| 14.6|
._____________________________________________________________________.
Գծանկար 8.9 Առողջապահության ոլորտի պետական ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման
______________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Եթե 2013 թվականին ընթացիկ ծախսերը կազմելու են ընդամենը առողջապահական ծախսերի 84.3 տոկոսը, իսկ կապիտալ ծախսերը` 15.7 տոկոսը, ապա 2014 թվականին` համապատասխանաբար 87.7 տոկոս և 12.3 տոկոս, 2015 թվականին` 92.0 տոկոս և 8.0 տոկոս, իսկ 2016 թվականին ընթացիկ ծախսերը կազմելու են շուրջ 100.0 տոկոս:
Գծանկար 9.0 2014 թվականի առողջապահության ոլորտի ծախսերի կառուցվածքը (%)
______________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
8.3.1 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հանրային առողջապահական ծառայություններին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2014 թվականին` 5,005.9 մլն դրամ (2013 թվականի 3,159.5 մլն դրամի փոխարեն), 2015 թվականին` 5,467.0 մլն դրամ և 2016 թվականին` 6,118.7 մլն դրամ:
Աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսերի աճը միջնաժամկետ հատվածում ըստ տարիների կկազմի 1,590.3 մլն դրամ, 366.4 մլն դրամ և 556.9 մլն դրամ:
Տարեցտարի ավելանում է պետության կողմից պատվաստանյութերի ձեռքբերման համար պետական հատկացումների չափը: Այսպես, եթե 2013 թվականին այն կազմել է 399.6 մլն դրամ (2005 թվականի 16 մլն դրամի փոխարեն), ապա 2014 թվականին կկազմի` 655.8 մլն դրամ, 2015 թվականին` 750.6 մլն դրամ և 2016 թվականին` 845.3 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ 2013 թվականի դրությամբ դոնոր երկրներից Հայաստանի Հանրապետությանը օժանդակում է միայն ԳԱՎԻ (Global Alliance for Vaccines and Immunization) միջազգային դոնոր կազմակերպությունը, որի հետ կնքված պայմանագրի համաձայն, հնգավալենտ և ռոտավիրուսային պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, պետական մասնակցությունը 2012-2016 թվականների ընթացքում աճելու է յուրաքանչյուր տարի 20 տոկոսով, իսկ պնևմոկոկային պատվաստանյութերի համար 2013-2014 թվականներին` 30 տոկոսով, իսկ 2015-2016 թվականներին` 20 տոկոսով: Այսինքն, 2016 թվականից սկսած ծախսերը ամբողջությամբ նախատեսվելու են պետական բյուջեից: Հաշվի առնելով ԳԱՎԻ միջազգային դոնոր կազմակերպության առջև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունը բյուջետային ծախսերի աճը 2014 թվականին նախատեսվում է 111.9 մլն դրամ և 2015-2016 թվականներին` 94.7 մլն-ական դրամի չափով: Բացի դրանից, առանձին պատվաստանյութերի (ԱԿԴՓ, ԱԴՓ-Մ, ԿԿԽ, սեզոնային գրիպ) գների ավելացման հետ կապված (հիմք ընդունելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գնումների գործակալության առաջարկությունները) 2014 թվականին բյուջետային ծախսերի աճը նախատեսվում է 144.3 մլն դրամ:
Հանրային առողջապահական ծառայությունների շրջանակներում նախատեսվում է իրականացնել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում, հանրային առողջության պահպանման նպատակով փորձագիտական հետազոտությունների անցկացում, ուսումնասիրություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը իրականացվելու է հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև բնակչության առողջության վրա արտաքին աշխարհի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման միջոցով:
Նախատեսվում է համաճարակաբանական հետազոտություններ անցկացնել վարակային հիվանդությունների օջախներում, իրականացնել ազգաբնակչության իմունիզացիայի կատարման նկատմամբ հսկողություն, մանրէաբանական, սանիտարաքիմիական հետազոտություններ, նախազգուշական սանիտարական հսկողություն, նախագծերի հիգիենիկ փորձաքննություն, կառուցվող և վերակառուցվող օբյեկտների շահագործման ընդունում, հատուկ վտանգավոր վարակների` աղիքային, կաթիլային վարակիչ հիվանդությունների, խոլերայի, բրուցելյոզի, կատաղության, սիբիրախտի և այլ հատուկ վտանգավոր ինֆեկցիաների օջախներում հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ կազմլուսավորչական աշխատանքներ, ռիսկի խմբի անձանց հսկողություն և հետազոտությունների անցկացում և այլն: Վերոնշյալ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ բնակչության համաճարակային անվտանգությունը, նվազեցնել բնակչության հիվանդացությունը վարակիչ հիվանդություններից:
8.3.2 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով (Արտահիվանդանոցային ծառայություններ խումբ) պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2014 թվականին` 29,287.6 մլն դրամ (2013 թվականի 23,910.7 մլն դրամի փոխարեն), 2015 թվականին` 30,848.5 մլն դրամ և 2016 թվականին` 33,301.7 մլն դրամ:
Աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսերի աճը միջնաժամկետ հատվածում ըստ տարիների կկազմի 5,382.1 մլն դրամ, 1,552.1 մլն դրամ և 2,440.9 մլն դրամ: Միևնույն ժամանակ, 2013 թվականի նկատմամբ դպրոցներում բուժքույրերի կողմից սպասարկվող երեխաների թվաքանակի 4192-ով նվազելու հետ կապված 2014 թվականին ծախսերը կկազմեն 5.1 մլն դրամով պակաս, իսկ 2015 թվականին երեխաների թվաքանակի 8024-ով ավելացման հետ կապված ծախսերի աճը կկազմի` 8.8 մլն դրամ, 2016 թվականին համապատասխանաբար 9558 երեխա և 12.2 մլն դրամ:
Առաջնային բուժօգնության օղակում պետական քաղաքականությունն ուղղված է լինելու ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման ուղղությամբ ներկայումս իրականացվող վերափոխումների ավարտմանն ու ձևավորվող կառուցվածքների հետագա ամրապնդմանը: 2014-2016թթ կշարունակվի և կընդլայնվի ընտանեկան բժշկության համակարգի ներդրումն ու զարգացումը հանրապետության ամբողջ տարածքում, հատուկ ուշադրություն դարձնելով այդ գործընթացում քաղաքային պոլիկլինիկաների ներգրավվածությանը և խրախուսելով ընտանեկան բժշկության «թիմային (խմբային) պրակտիկաների» ստեղծումը: Կշարունակվի բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման գործառույթ իրականացնող բժշկի ազատ ընտրության գործընթացը:
Միջնաժամկետ հեռանկարում գյուղական բնակավայրերում առողջապահական ծառայությունների մատչելիության բարձրացմանը վերաբերող հարցերը դեռևս շարունակելու են մնալ պետական քաղաքականության օրակարգում: Միևնույն ժամանակ, շեշտադրվելու են քաղաքային բնակավայրերում (ներառյալ` Երևանը) առաջնային բուժօգնության ծառայությունների (պոլիկլինիկաների) արդիականացման հարցերը: Այդուհանդերձ, տվյալ դեպքում (և հատկապես Երևանի պարագայում) պետական միջամտության լծակների կիրառումը մեծապես պայմանավորված է լինելու համակարգում ներկայումս իրականացվող բարեփոխումների արդյունքներով:
8.3.3 ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ոլորտում վարվող պետական քաղաքականության շրջանակներում շարունակվելու են հատուկ շեշտադրվել մոր և մանկան առողջության պահպանումը ու վերարտադրողական առողջության բարելավումը: Իրականացվելիք գործողությունների արդյունքում (որոնք մասնավորապես, ուղղված են լինելու հղիներին նախածննդյան և շուրջծննդյան որակյալ բուժօգնության տրամադրմանը, երեխաների` բացառապես կրծքով կերակրման խրախուսմանը և միկրոէլեմենտների անբավարարության կանխմանը, կանանց համար մեծ ռիսկ ներկայացնող հիվանդությունների դեպքերի վաղ հայտնաբերմանն ու տարածման կանխարգելմանը, երեխաների` պատվաստումներով ընդգրկվածության մեծացմանն ու տարածքային կտրվածքով առկա տարբերությունների վերացմանը, վաղ հասակի երեխաների բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարձրացմանը) ակնկալվում է նշանակալիորեն կրճատել մանկական և մայրական մահացության աստիճանը, ինչը համահունչ է ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակներին:
8.3.4. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն և դեղորայքով ապահովմանն ուղղված ծրագրերը
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հիվանդանոցային բուժօգնության գծով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2014 թվականին` 30,643.1 մլն դրամ (2013 թվականի 27,256.1 մլն դրամի փոխարեն), 2015 թվականին` 32,237.8 մլն դրամ և 2016 թվականին` 34,640.8 մլն դրամ:
Ըստ վիճակագրական տվյալների բնակչության 8-10%-ը կարիք ունեն ստանալու հիվանդանոցային բուժօգնություն (կամ մոտ 295.0 հազար դեպք), որից պետական պատվերի շրջանակներում 2014 թվականին նախատեսվում է ընդգրկել 273.2 հազար դեպք (2013 թվականի 246.2 հազար դեպքի փոխարեն) կամ կարիք ունեցողների 92.6 տոկոսը:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված` աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված նպաստառուների անապահովության միավորը 36-00-ից 30-00 միավորի իջեցնելու հետ կապված 2014 թվականին նախատեսվում է լրացուցիչ 2,870.5 մլն դրամ: Այն հնարավորություն կտա ընդլայնել անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող կարիքավոր խմբերի շրջանակը շուրջ 270 հազար անձով:
Հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում մեկ հիվանդի բուժման միջին արժեքը 2014 թվականին նախատեսվում է սահմանել 13,980 դրամ` 2013 թվականի 13,740 դրամի փոխարեն, իսկ 2015 թվականին` 14,710 դրամ և 2016 թվականին` 15,810 դրամ:
Հիվանդանոցներում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ պայմանավորված ծախսերի աճը միջնաժամկետ հատվածում ըստ տարիների կկազմի 516.5 մլն դրամ, 1,594.7 մլն դրամ և 2,403.0 մլն դրամ:
Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ծրագրային առաջնահերթությունների շարքում են լինելու սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների տարածման կանխարգելմանը, դրանց վաղ հայտնաբերմանն ու բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը:
Ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես սիրտանոթային, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների և քրոնիկական շնչառական հիվանդությունների տարածվածությունը դրսևորում է աճի միտում, այս առումով, առավել ռիսկային խմբում են հայտնվում հատկապես բնակչության աղքատ և սոցիալապես անապահով խմբերը: Ոչ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջին ժամկետ և երկարաժամկետ հատվածներում մտադիր է հատուկ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, մասնավորապես`
. շարունակաբար բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ազգային քաղաքականությունը,
. ինտեգրել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը ՀՀ կառավարության հարակից այլ ոլորտային քաղաքականություններում,
. աջակցել ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները նվազեցնող միջոցառումների իրականացմանը (ծխախոտի և ալկոհոլի օգտագործման դեմ պայքար, առողջ սնուցման քարոզում, ֆիզիկական ակտիվության խթանում),
. նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում համակարգի այնպիսի ենթակառուցվածքի ձևավորման ու զարգացման ուղղությամբ, որը կներառի քրոնիկական հիվանդությունների արդյունավետ վարմանը և բուժման կազմակերպմանը,
. օժանդակել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության նպատակով հետազոտությունների պարբերաբար անցկացմանն ու առաջընթացի մոնիտորինգի և գնահատման գործուն համակարգի ներդրմանը:
Շարունակվելու է կարևորվել նաև սոցիալական առումով հատուկ նշանակություն ունեցող, անապահով բնակչության համար մեծ ռիսկ ներկայացնող այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետությունը, ինչպիսիք են մալարիան, տուբերկուլյոզը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, կանխարգելելով մալարիայի կրկին արմատավորումը, տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետագա տարածումն ու կտրուկ կրճատելով դրանցից մահացությունը` դրանով իսկ վերահաստատելով ՀԶՆ-ին համապատասխան թիրախի ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման պատրաստակամությունն ու նպատակաուղղվածությունը:
Մասնագիտացված/հիվանդանոցային բուժօգնության բնագավառի հետագա զարգացումն ընթանալու է ֆինանսավորման հստակ մեխանիզմների ներդրման, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Շարունակվելու է համավճարային համակարգի ներդրման գործընթացի հետագա կանոնակարգումը:
Շարունակվելու է նաև ավելորդ հզորությունների կրճատման գործընթացը, իրականացվելու են բժշկական օգնության որակի ապահովմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրային մոտեցումներ:
Հիվանդանոցային բուժօգնության ոլորտում համակարգի օպտիմալացմանն ուղղված քայլերին զուգընթաց, առաջիկա տարիներին պետական ծախսային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը լինելու է մարզերում տեղակայված հիվանդանոցային հաստատությունների արդիականացումը, ինչը զգալիորեն կմեծացնի հիվանդանոցային ծառայությունների մատչելիությունը և որակը:
Դեղերի շրջանառության կարգավորման նպատակով մինչև 2015 թվականը նախատեսվում է իրականացնել ինչպես դեղերի պատշաճ արտադրական գործունեության ներդրման համար անհրաժեշտ, այնպես էլ դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումներին ուղղված թվով 15 միջոցառումներ (այդ թվում «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը):
Առողջապահության ոլորտում արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրեր
Առողջապահության ոլորտում միջնաժամկետ հատվածում նախատեսվում է շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2014 թվականներ)
Ծրագրի նպատակն է ՀՀ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի 13 համայնքներում նոր ամբուլատորիաների կառուցումը, բժշկական սարքավորումներով, գրասենյակային և ուսումնական կահույքով հագեցումը, ինչպես նաև 7 բժշկական կենտրոններում շինարարական աշխատանքների իրականացումը:
Ծրագիրը կավարտվի 2014 թվականին: 2014 թվականին կանխատեսվող մնացորդային գումարը կկազմի 2,547.5 մլն դրամ:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2016 թվականներ)
Ծրագրի նպատակն է հեմատոլոգիական և օնկոլոգիական ծառայությունների արդյունավետության բարձրացումը, որի ապահովման համար ծրագրով նախատեսվում է.
ա) ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու արդյունավետ բուժմանն ուղղված սկրինինգային, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ բնակչությանը իրազեկման ծրագրերի իրականացում,
բ) ուռուցքաբանական ծառայությունների արդիականացում, ճառագայթային բուժման կենտրոնի շենքի շինարարություն և հագեցում անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական պարագաներով և կահույքով,
գ) Երևան քաղաքի Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի արդիականացում` կենտրոնի հիմնական բուժական և պոլիկլինիկական մասնաշենքերի հիմնանորոգում, ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզաներով քիմիոթերապիայի բաժանմունքի հիմնում,
դ) ՀՀ Լոռու մարզի առողջապահական համակարգի արդիականացում` Վանաձորի նոր բժշկական կենտրոնի կառուցում և հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ 2014 թվականին` 8,057.1 մլն դրամ, 2015 թվականին` 6,987.5 մլն դրամ և 2016 թվականին` 588.0 մլն դրամ:
Միաժամանակ ոլորտում նախատեսվում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2014-2016 թվականներ)
Դրամաշնորհային ծրագիրն ուղղված է հիմնական վարկային ծրագրի աջակցմանը, որով նախատեսվում է.
ա) ոչ վարակիչ հիվանդությունների առկա միտումների վրա հիմնված ծրագրի հզորությունների գնահատում և մշակում,
բ) արդյունքների վրա հիմնված ֆինանսավորման առկա սխեմայի վերանայում,
գ) աշխատաժողովների կազմակերպում և ուսումնական նյութերի պատրաստում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ 2014 թվականին` 259.4 մլն դրամ, իսկ 2015-2016 թվականներին` 248.7 մլն-ական դրամ:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում