040.0374.010699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 1999 թվականի թիվ 374
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 777600 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Լոռու մարզի Ալավերդու տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան համաձայն հավելվածի
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թ.
հունիսի 1-ի N 374 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված
Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ
ընտրության նախապատրաստման և անցկացման հետ
_____________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
3. կապի ծառայության վճարներ 1000
4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
5. Գրասենյակային ծախսեր 1000
_____________________________________________________________
Ընդամենը 45400
15 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(15 x 45400 դրամ) 681000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(18400 + 18400 x 0,05) x 5 դրամ 96600
_____________________________________________________________
Ընդամենը 777600