040.0375.010699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 1999 թվականի թիվ 375
i
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ «ՊԼ-480» ԾՐԱԳՐՈՎ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՐԿՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում ստեղծված աղետալի վիճակը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. նպատակահարմար գտնել ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի կողմից «ՊԼ-480» ծրագրով 1999 թվականին Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 10 մլն ԱՄՆ-ի դոլար ապրանքային վարկի հաշվին գնել պարենային ցորեն:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիր և նշված պարենային ցորենը Հայաստանի Հանրապետություն ներկրելու համար ապահովել անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից: