030.0157.290613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել`
 
     Սուրեն Ռաֆիկի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ     Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 
                                  քաղաքացիական և վարչական պալատի դատավոր
 
     Դավիթ Զաքարի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ     Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
                                  քրեական պալատի նախագահ
 
     Էրնա Վլադիմիրի ՀԱՅՐԻՅԱՆԻՆ    Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
                                  քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
 
29 հունիսի 2013 թվականի
ՆՀ-157-Ա