Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆ ...

 

 

326.0500.260713

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        07            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32613288

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ          ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

    7 հունիսի 2013 թվականի N 500-Ն       28 հունիսի 2013 թվականի N 33-Ն

                                                                               

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «ե» ենթակետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բժշկական հաստատություններում փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ուղեգրման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2013 թվականի հունիսի 7-ի

N 500-Ն և

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հունիսի 28-ի

N 33-Ն համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) քաղաքացիական բժշկական հաստատություններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) համակարգի փրկարարական ծառայողների (այսուհետ` Ծառայող) և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ուղեգրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն Կարգի իմաստով ծառայողի ընտանիքի անդամ են համարվում.

1) 18 տարին չլրացած երեխաները, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.

2) ծնողները, ամուսինը, կինը.

3) ծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են ծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

3. ՀՀ ԱԻՆ ծառայողի և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության կազմակերպումն իրականացվում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 116-Ն որոշումների համաձայն:

4. ՀՀ ԱԻՆ հիվանդ ծառայողներին պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատություններ պլանային հոսպիտալացման է ուղեգրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձը:

5. ՀՀ ԱԻՆ ծառայողները քաղաքացիական հիվանդանոցային բժշկական հաստատություններ հետազոտման և բուժման են ներկայանում ՀՀ ԱԻՆ լիազորված պաշտոնատար անձի կողմից, ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 116-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի սահմանված ձևին համապատասխան տրված ուղեգրերով:

6. «Փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքի անդամների պետության կողմից երաշխավորված հիվանդանոցային բուժումը և հետազոտությունները փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

7. Շտապ բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքում, ՀՀ ԱԻՆ ծառայողների հոսպիտալացումը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հոսպիտալացված փրկարարական ծառայողների մասին` բժշկական կազմակերպությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանում, կատարելով համապատասխան գրառումներ` ընդունարանի մատյանում, նշելով հաղորդում ընդունողի պաշտոնը, անունը, ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
07.06.2013
N 500-Ն
Հրաման